ԳՆՈՒ ազատ փաստաթղթային արտոնագիր

(Վերահղված է GNU Free Documentation Licenseից)

GNU ազատ փաստաթղթային արտոնագիր (GNU Free Documentation License) GNU ազատ փաստաթղթային արտոնագիրը (GNU FDL կամ պարզապես GFDL) հեղինակային իրավունքի արտոնագիր է ազատ փաստաթղթերի համար, որը մշակել է Ազատ ծրագրակազմի հիմնադրամը (Free Software Foundation (FSF) GNU նախագծի համար։ Այն նման է GNU հանրային արտոնագրին (GNU General Public License), որն ընթերցողներին տալիս է աշխատանքը պատճենելու, վերաբաշխելու և ձևափոխելու իրավունք և պահանջում է, որ բոլոր պատճենների և ածանցյալների վրա տարածվեն նույն արտոնագրի պայմանները։ Պատճենները կարող են նաև վաճառվել, սակայն եթե դրանք արվում են մեծ քանակությամբ (100-ից մեծ թվով), ապա օրիգինալ փաստաթուղթը կամ ելակետային կոդը պետք է մատչելի լինեն աշխատանքը ստացողի համար։ GFDL-ը մշակվել է ձեռնարկների, դասագրքերի, այլ ուսումնական նյութերի և փաստաթղթերի համար, որոնք հաճախ ուղեկցում են GNU ծրագրակազմը։ Սակայն այն կարող է օգտագործվել ցանկացած տեքստային հիմք ունեցող աշխատանքի համար՝ անկախ թեմատիկայից։ Օրինակ՝ Wikipedia անվճար առցանց հանրագիտարանն իր բոլոր տեքստերի համար օգտվում է GFDL-ից։

GNU-ի լոգոն

Ժամանակացույց

խմբագրել

FDL-ի սևագիր տարբերակը՝ արձագանքներ ստանալու նպատակով, ստեղծվել է 1999-ի սեպտեմբերին։ Վերանայումներից հետո 1.1 տարբերակը լույս է տեսել 2000 թ. մարտին, 1.2 տարբերակը՝ 2002-ի նոյեմբերին, իսկ 1.3 տարբերակը՝ 2008-ի նոյեմբերին։ Ներկայումս կիրառվում է արտոնագրի 1.3 տարբերակը։

GFDL-ի 2-րդ տարբերակի առաջին քննարկային սևագիրը լույս է տեսել 2006 թ. սեպտեմբերի 26-ին՝ նոր GNU ավելի պարզ ազատ փաստաթղթային արտոնագրի (GNU Simpler Free Documentation License) սևագրի հետ։

2007 թ. դեկտեմբերի 1-ին Ջիմի Ուելսը հայտարարեց, որ Free Software Foundation, Creative Commons, և Wikimedia Foundation և այլ կազմակերպությունների միջև երկարատև քննարկումների ու բանակցությունների արդյունքում ձևավորվել է առաջարկ, որը սատարել են և FSF-ը, և Creative Commons-ը՝ այնպես ձևափոխելու FDL-ն, որ հնարավորություն տա Wikimedia Foundation-ին տեղաշարժելու (migrate) նախագծերը նմանատիպ Creative Commons Attribution Share-Alike (CC-BY-SA) արտոնագրի դաշտ։ Այս փոփոխություններն իրականացվեցին արտոնագրի 1.3 տարբերակի վրա, որը ներառում է մի նոր դրույթ, որը թույլ է տալիս արտոնագրով մշակված որոշ նյութեր օգտագործել նաև Creative Commons Attribution Share-Alike արտոնագրով։

Պայմաններ

խմբագրել

Արտոնագրի ներկա տարբերակի պայմաններով արտոնագրված նյութերը կարող են օգտագործվել ցանկացած նպատակով, եթե դրանք բավարարում են որոշակի պահանջներ.

  • Պետք է նշվեն աշխատանքի բոլոր նախորդ հեղինակների անունները
  • Աշխատանքի վրա արված բոլոր փոփոխությունները պետք է գրանցվեն մատյանում
  • Բոլոր ածանցյալ աշխատանքները պետք է արտոնագրվեն նույն արտոնագրով
  • Արտոնագրի լրիվ տեքստը, հեղինակի կարծիքով՝ չձևափոխված ինվարիանտային հատվածները, եթե այդպիսիք կան, և ցանկացած այլ ավելացված երաշխիքային հրաժարումները (ինչպես ընդհանուր հրաժարումը, որը զգուշացնում է ընթերցողներին, որ փաստաթուղթը կարող է ճշգրիտ չլինել) և հեղինակային իրավունքի մասին տեղեկացումները նախորդ տարբերակներից պետք է պահպանվեն
  • Չեն կարող օգտագործվել տեխնիկական միջոցներ, ինչպես օրինակ DRM-ը, փաստաթղթի բաշխումը կամ խմբագրումը վերահսկելու կամ խափանելու համար։

Առևտրային վերաբաշխում

խմբագրել

GFDL-ն պահանջում է հնարավորություն՝ «պատճենելու և բաշխելու փաստաթուղթը ցանկացած միջավայրում՝ առևտրային կամ ոչ առևտրային նպատակներով» և, ուստի, անհամատեղելի է այն նյութերին, որոնք բացառում են առևտրային վերաօգտագործումը։ Առևտրային վերաօգտագործումը բացառող նյութերն անհամատեղելի են արտոնագրին և չեն կարող ընդգրկվել աշխատանքի մեջ։ Սակայն նման սահմանափակված նյութի ընդգրկումը կարող է հանդիսանալ օրինական կիրառում համաձայն ԱՄՆ հեղինակային իրավունքի օրենքի (կամ օրինական գործարք համարվել մի շարք այլ երկրներում) և կարիք չունի արտոնագրման, որպեսզի համապատասխանի GFDL-ի պահանջներին, եթե նման օրինական կիրառումը տարածվում է բոլոր հետագա պոտենցիալ գործածողների վրա։ Նման ազատական ու առևտրական օրինական կիրառման օրինակ է ծաղրապատճենումը՝ պարոդիան։

Համատեղելիություն CC-BY-SA-ին

խմբագրել

Թեև երկու արտոնագրերն աշխատում են հեղինակային իրավչունքի նման սկզբունքներով, GFDL-ն անհամատեղելի է Creative Commons Attribution-ShareAlike արտոնագրին։ Սակայն 1.3 տարբերակում ավելացված է մի նոր հատված, որը թույլ է տալիս GFDL օգտագործող վեբկայքերի որոշակի տեսակների անցում կատարել CC-BY-SA արտոնագրի։

Այս ազատումները թույլ են տալիս GFDL հիմք և բազմաթիվ հեղինակներ ունեցող համագործակցային նախագծերին անցում կատարել CC-BY-SA 3.0 արտոնագրին (ինչը սովորաբար պահանջում է յուրաքանչյուր հեղինակի թույլտվությունը), եթե աշխատանքը բավարարում է մի քանի պահանջներ.

  • Աշխատանքը պետք է ստեղծված լինի «խոշոր բազմահեղինակ համագործակցային կայքում (Massive Multiauthor Collaboration Site - MMC), ինչպես, օրինակ՝ հանրային wiki-ն։
  • Եթե կայքում առկա է արտաքին բովանդակություն, որը նախապես հրատարակվել է MMC-ով, ապա աշխատանքը պետք է արտոնագրված լինի GNU FDL 1.3 կամ ավելի վաղ տարբերակով, սակայն «կամ որևէ այլ ավելի ուշ տարբերակով» նշումով, առանց գլխաբառային տեքստի կամ ինվարիանտային հատվածների։ Եթե այն նախապես հրատարակված չի եղել MMC-ով, այն կարող է վերաարտոնագրվել, միայն եթե ավելացվել է MMC-ին մինչև 2008 թ. նոյեմբերի 1-ը։

Բաժին 11-ի թույլտվությունների ժամկետը լրանում է 2009 թ. օգոստոսի 1-ից հետո։ Սա արվել է, որպեսզի կանխվի դրա կիրառումը որպես ընդհանուր համատեղելիության միջոց։ FSF-ում նշվում է, որ բոլոր այն բովանդակությունները, որոնք ավելացվել են Wikipedia-ին մինչև 2008 թ. նոյեմբերի 1-ը որպես օրինակ, բավարարում են այս պահանջները։

Կիրառում

խմբագրել

Wikipedia-ն GFDL օգտագործող ամենահայտնի աշխատանքներից է, սակայն 2007 թ. դրությամբ նրա ոչ մի հեղինակ դեռևս չի փորձել դատարանով պահանջել GFDL-ի կիրառում, մինչդեռ նրա «քույրը»՝ GNU հանրային արտոնագիրը, հաջողությամբ պարտադրվել է կիրառման դատարանի որոշմամբ։

Արտաքին հղումներ

խմբագրել
  NODES