Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Իրանական ավանդական բժշկություն (պարս.՝ طب سنتی ایرانی), որը նաև հայտնի է որպես պարսկական ավանդական բժշկություն, ավանդական բժշկության ամենահին ձևերից մեկը։
Այն հիմնված է չորս հումորների հայեցակարգի վրա՝ լորձի (Բալգհամ), արյան (Դամ), դեղին լեղու (Սաֆրա) և սև մաղձի (Սաուդա): Չորս հումորների հայեցակարգը հիմնված է Ռազեսի և Ավիցեննայի ուսմունքների վրա՝ մշակված բժշկական համակարգում:
Որոշ գիտնականներ կարծում են, որ վերջին տարիներին իրանական ավանդական բժշկության աշխուժացմանն ուղղված ջանքերը ձևավորել են երկու հիմնական վերաբերմունք՝ ապացույցների վրա հիմնված բժշկություն և շառլատանություն: Թեև շատ ակադեմիկոսներ օգտագործում են ապացույցների վրա հիմնված գիտական չափումներ (օրինակ՝ տարբեր ուսումնասիրություններ են անցկացվել և զեկուցվել SARS-CoV-2-ի վրա ավանդական պարսկական բժշկության բանաձևերի ազդեցության վերաբերյալ և այդ բուժումներն ուսումնասիրվել են Իրանում տարբեր կլինիկական փորձարկումների ժամանակ։ Քարիմին, Մեհրդադը, Ազադեհ Զարեհը, Սամանե Սոլեյմանին, Սաիդրեզա Ջամալիմողադամսիահկալին, Ասմաա Ասադին, Մոհսեն Շատին, Մոհիեդդին Ջաֆարին և այլոք: «Պարսկական բժշկության բուսական ձևակերպումների (պատիճների և թուրմերի) արդյունավետությունը COVID-19-ով հիվանդների ստանդարտ խնամքի համեմատությամբ՝ բազմակենտրոն բաց պիտակավորված, պատահական, վերահսկվող կլինիկական փորձարկում»:
Համաշխարհային մասշտաբով այս բժշկությունն իր գագաթնակետին հասել է Իրանում՝ զուգահեռաբար նաև այնպիսի պոլիմաթների մոտ, ինչպիսիք են Աբու Բաքր Մուհամադ Զաքարիա Ռազին, Ավիցեննան և Էսմայիլ Ջորջանին: Հին իրանական բժշկությունը՝ չորս հումորի որպես բուժիչ համակարգի հիմնական գիտելիքները մշակվել են Հակիմ Ավիցեննայի կողմից իր «Բժշկության կանոն» բժշկական հանրագիտարանում
Համաձայն սահմանման, որը տրված է իրանական առաջին բժշկական դասագրքերից մեկում, որը կոչվում է «Հիդայաթ ալ-Մութաալեմին Ֆի ալ-Թիբբ» (թարգմանված է որպես «Ուղեցույց բժշկություն սովորողների համար»), որը գրվել է 10-րդ դարում Ալ-Ախավինի Բոխարիի կողմից՝ բժշկությունը մարդկանց առողջությունը գիտականորեն պահպանելու և այն վերականգնելու տեխնիկան է՝ վերջինիս վատանալու արդյունքում... Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա
- դեկտեմբերի 8-ին սիրիական ապստամբ ուժերը գրավել են Դամասկոսը (տես քարտեզը) , և Բաշար Ասադի ռեժիմը տապալվել է:
- դեկտեմբերի 7-ին՝ 2019 թվականի ապրիլի 15-ին տաճարում բռնկված հրդեհից հետո, հանդիսավոր արարողությամբ վերաբացվել է Փարիզի Աստվածամոր տաճարը։
- հոկտեմբերի 28-ին 2024 թվականի Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո բողոքի ցույցեր են սկսվել (լուսանկարում)։
- նոյեմբերի 7-ին Ամստերդամում՝ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվ» ֆուտբոլային ակումբի և Ամստերդամի «Այաքսի» միջև խաղից հետո հրեա-պաղեստինական անկարգություններ են տեղի ունեցել։
- նոյեմբերի 5-ին Դոնալդ Թրամփը հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում։
- հոկտեմբերի 29-ին Իսպանիայի մի շարք շրջաններում տեղի ունեցած ջրհեղեղը հանգեցրել է առնվազն 205 մարդու մահվան և զգալի նյութական վնասների։
- հոկտեմբերի 28-ին Փարիզում կայացած արարողության ժամանակ France Football-ի վարկածով 2024 թվականի «Ոսկե գնդակը» շնորհվել է Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիին։
Գիտե՞ք, որ․․․
- ...աշխարհում ամենից շատ համբուրված աղջկան՝ «Փրկված Էննիին», ստեղծել են 19-րդ դարի աղջկա գիպսե մահադիմակի (լուսանկարում) օրինակով։
- ...աշխարհի ամենահին Բեռլինն ունի 500 բնակիչ։
- ...դպրոցական սխալի պատճառով այս գիտնականն ամբողջ կյանքն անցկացրել է՝ ազգանվան փոխարեն կրելով այն տան անունը, որտեղ ապրել է մանուկ հասակում։
- ...աշխարհում ավտոբուսի ամենաերկար երթուղուն առաջին կետից վերջինը հասնելու համար պահանջվել է 50 օր։
- ...պատմական Իրանում ներքին հատուկ բակ մուտք գործելը սահմանափակվել է անձնական կյանքը պաշտպանող ու սահմանազատող կանոններով։
- ...19-րդ դարում հայտնի եգիպտագետը եգիպտական բուրգերը պեղելու նպատակով չի խորշել վառոդով պայթեցնել դրանց մուտքերը։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
314 288 հոդված |
420 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Հայ-իրանական համատեղ խմբագրաթոն
- Ամանորը վիքիակումբներում
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ
- մ.թ.ա. 65 թ. – ծնվել է Հորացիոսը, հին հռոմեացի նշանավոր գրող (մահ. մ.թ.ա. 8 թ.)։
- 1496 թ. – մահացել է Ամիրդովլաթ Ամասիացին, հայ նշանավոր բնագետ–բժիշկ, մատենագիր, բառարանագիր (ծն. մոտ. 1420 թ.)։
- 1723 թ. – ծնվել է Փոլ Անրի Հոլբախը, ֆրանսիացի մատերիալիստ, աթեիստ, համարվում է գիտական աթեիզմի հիմնադիրը (մահ. 1789 թ.)։
- 1903 թ. – մահացել է Հերբերտ Սփենսերը, անգլիացի փիլիսոփա, հոգեբան, սոցիոլոգ, պոզիտիվիզմի հիմնադիրներից մեկը (ծն. 1820 թ.)։
- 1922 թ. – ծնվել է Լյուսյեն Ֆրոյդը, գերմանական և հրեական ծագումով բրիտանացի նկարիչ, Զիգմունդ Ֆրոյդի թոռը (մահ. 2011 թ.)։
- 1930 թ. – ծնվել է Մաքսիմիլիան Շելլը, ավստրիացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր (մահ. 2014 թ.)։
- 1970 թ. – մահացել է Աբրահամ Ալիխանովը, հայ նշանավոր ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (ծն. 1904 թ.)։
- 1991 թ. – նախկին ԽՍՀՄ-ի պետությունների կողմից ստորագրված համաձայնագրով ստեղծվեց Անկախ պետությունների համագործակցությունը։
- 1991 թ. – Թուրքմենստանը անկախացավ ԽՍՀՄ-ից։
Օրվա պատկեր