Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Փոլ Բիլզերյան, ամերիկահայ գործարար, ձեռնարկատեր և կորպորատիվ կառավարման մասնագետ։
Բիլզերյանը ծնվել է Ֆլորիդայի Մայամի քաղաքում, սակայն մեծացել է Մասաչուսեթսի Վուսթեր քաղաքում՝ ամերիկահայ ընտանիքում։ Նրա հայրը, որը քաղաքացիական ծառայող է եղել, և մայրը ամուսնալուծվել են, ինչը տղայի համար դժվար պատանեկության տարիների պատճառ է դարձել Մի անգամ Բիլզերյանի դպրոցի տնօրենը իրեն կանչել է իր աշխատասենյակ՝ դրես կոդին չհետևելու պատճատով և կապույտ ջինս hագնելու համար, Բիլզերյանը, ի պատասխան տնօրենի, հեռացել է այդ դպրոցից։
Բիլզերյանը ծառայել է Վիետնամի պատերազմում և իր ցուցաբերած համարձակության համար ստացել է Վիետնամի «Խիզախության խաչ», բրոնզե աստղի մեդալ և բանակի գովասանքի շքանշան։ Ծառայությունից հետո՝ 1975 թվականին ընդունվել է Սթենֆորդի համալսարանի քոլեջի քաղաքագիտության բաժին։ Նույն թվականին ընդունվել է Հարվարդի բիզնես դպրոց՝ մինչև վերջ վստահ չլինելով իր ընտրության մեջ։
Կրթությունը ավարտելուց հետո՝ 1978 թվականին ամուսնացել է Սթենֆորդի իր դասընկերուհի Թերրի Սթեֆենի հետ և տեղափոխվել է Ֆլորիդայի Սանկտ Պետերբուրգ քաղաք։ Նրանք ունեցել են երկու որդի՝ Դեն և Ադամ Բիլզերյաններ, որոնք երկուսն էլ պրոֆեսիոնալ պոկեր խաղացողներ են։
2014 թվականի հունիսին Bloomberg News-ը հայտնել է, որ Բիլզերյանը դարձել է լիցենզավորված ծառայություններ մատուցող մարդկանցից մեկը, որը մշակել է Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիության համար դիմած դիմումները, որից օգտվել է նաև իր որդին։ Հայտարարությունում նաև նշվում է, որ նա ներդրումային հայտ է մշակել բիթքոյնի ներդրող Ռոջեր Վերի համար։ Նրանք համատեղ մշակել են մի կայք, որի միջոցով հաճախորդները կարող են բիթքոյններ օգտագործել՝ ներդրումային ծրագրերի վճարները անելու համար։ Սենթ Քիթս և Նևիսի կառավարությունը դրանքից մեկ շաբաթ հետո արձագանքել է հայտարարությանը, որ բիթքոյնը վճարման ընդունելի եղանակ չէ ծրագրին մասնակցելու համար։
Բիլզերյանի առաջին բիզնես գործարքներից մեկը եղել է 1970-ական թվականներին Թալպա Բեյ շրջանի WPLP ռադիոկայանում արած ներդրումը, որը նա կնքել է Վիետնամի պատերազմի երկու բանակային ընկերների հետ միասին, որոնք հեռարձակման ոլորտում արդեն փորձ ունեին։ Բիլզերյանը այստեղից հեռացել է 1970-ականների թվականների վերջին, որպեսզի միանա իր սկեսրոջ անշարժ գույքի բիզնեսին։ Ռադիոկայանից հեռանալուց հետո Բիլզերյանը սնանկացել է և նույնիսկ դատական հայց ներկայացրել իր երկու նախկին գործընկերների դեմ։ Հետագայում նրա կողմից անշարժ գույքի ներդրումները նրան մեծ քանակությամբ եկամուտ են բերել և հանգեցրել են... Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա
- նոյեմբերի 7-ին Ամստերդամում՝ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվ» ֆուտբոլային ակումբի և Ամստերդամի «Այաքսի» միջև խաղից հետո հրեա-պաղեստինական անկարգություններ են տեղի ունեցել։
- նոյեմբերի 5-ին Դոնալդ Թրամփը (լուսանկարում) հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում։
- հոկտեմբերի 29-ին Իսպանիայի մի շարք շրջաններում տեղի ունեցած ջրհեղեղը հանգեցրել է առնվազն 205 մարդու մահվան և զգալի նյութական վնասների։
- հոկտեմբերի 28-ին Փարիզում կայացած արարողության ժամանակ France Football-ի վարկածով 2024 թվականի «Ոսկե գնդակը» շնորհվել է Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիին։
- 2024 թվականի Տնտեսագիտության Նոբելյան մրցանակը շնորհվել է Տարոն Աճեմօղլուին, Սայմոն Ջոնսոնին և Ջեյմս Ռոբինսոնին «ինստիտուտների ձևավորման գործընթացների հետազոտության և տնտեսական բարգավաճման վրա դրանց ազդեցության ուսումնասիրության համար»:
- ի պատասխան Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլահի սպանության՝ հոկտեմբերի 1-ին Իրանն իր տարածքից հրթիռակոծել է Իսրայելը։
Գիտե՞ք, որ․․․
- ...Էդուարդ Մանեի «Իսպանացի կիթառահարը» (նկարում) սխալմամբ դարձել է ձախլիկ։
- ․․․որ աշխարհի ամենավտանգավոր կենդանին 1963 թվականին ցուցադրվել է Բրոնքսի կենդանաբանական այգում։
- ...որ թեև ԱՄՆ-ի Սենատի նիստերի դահլիճում արգելված է սննդի ընդունումը, բայց այնտեղ կա կոնֆետներով լի սեղան (լուսանկարում)։
- ․․․Ճապոնիայում ենթադրում են, որ այս գնացքը տեսնելը դիտողին հաջողություն է բերում։
- ․․․այս յուրատեսակ ժայռը (լուսանկարում) ճեղքվել է բնության ուժերի ազդեցությամբ, թեև մաորիների առասպելը դա վերագրում է աստվածներին։
- ․․․Պանամերիկյան մայրուղին, որ միավորում է Հյուսիսային և Հարավային Ամերիկաների մայրուղիները, ընդհատվում է միայն այս արգելքի պատճառով:
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
313 870 հոդված |
414 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Հայ-իրանական համատեղ խմբագրաթոն
- Արևմտյան Եվրոպայի երկրների աշուն
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ
- 1811 թ. – մահացել է Հայնրիխ ֆոն Քլայսթը, գերմանացի դրամատուրգ, բանաստեղծ և արձակագիր (ծն. 1777 թ.)։
- 1862 թ. – ծնվել է Գիորգի Գաբաշվիլին, վրացի նկարիչ (մահ. 1936 թ.)։
- 1877 թ. – ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը ներկայացրեց իր ստեղծած ֆոնոգրաֆը։
- 1916 թ. – խորտակվեց Բրիտանիկ շոգենավը։
- 1967 թ. – մահացել է Ռենե Մագրիտը, բելգիացի սյուրռեալիստ նկարիչ (ծն. 1898 թ.)։
- 1979 թ. – ցուցարարները այրեցին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում գտնվող ԱՄՆ-ի դեսպանատունը։
- 1980 թ. – տեխնածին աղետի հետևանքով վերացավ ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Պենյոր լիճը։
- 2008 թ. – Գայ Ռիչին և Մադոննան պաշտոնապես ամուսնալուծվեցին։
Օրվա պատկեր