Զանգակ (հրատարակչություն)

հրատարակչություն
(Վերահղված է «Զանգակ»ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զանգակ (այլ կիրառումներ)

«Զանգակ», հայաստանյան հրատարակչություն։

Զանգակ
Изображение логотипа
Տեսակհրատարակչություն
Հիմնադրված է1997
ՎայրԵրևան, Հայաստան
Երկիր Հայաստան
ՏնօրենՍոկրատ Մկրտչյան
Արտադրանքգրքեր, դասագրքեր,
քարտեզներ, բառարաններ,
դիդակտիկ նյութեր
Կայքzangak.am

Պատմություն

խմբագրել

«Զանգակ» հրատարակչությունը հիմնադրվել է 1997 թվականին Մկրտչյանների ընտանիքի կողմից։ Առավելապես հայտնի է որպես ուսումնական գրականության, մասնավորապես դպրոցական դասագրքերի հրատարակությամբ զբաղվող հրատարակչություն։ «Զանգակ»-ը հրատարակում է նաև գեղարվեստական, մանկական, գիտական գրքեր, հանդեսներ, դիդակտիկ նյութեր և այլն։ Հրատարակչությունն ընթերցողին ներկայացնում է նաև էլեկտրոնային գրքերի հրատարակություններ՝ նախատեսված տարբեր թվային կրիչների համար։ Ընկերության կազմում գործում են նաև գրախանութ ու տպարան։

Գործունեություն

խմբագրել

Սկսած 1997 թվականից հրատարակչության գլխավոր նպատակը եղել է հոգևոր, մշակութային, կրթական արժեքների ստեղծումը, տարածումը, լուսաբանումն ու պահպանումը։ Այդ նպատակների իրականացման համար «Զանգակ»-ը ակտիվորեն ներգրավված է Հայաստանի և Սփյուռքի գիտական և մշակութային կյանքում։ Նրա կառուցվածքում ձևավորվել են առանձին միավորներ՝ գիտահետազոտական խմբեր, մաթեմատիկայի, պատմագիտության, մանկավարժության, ազգային հոգեբանության, լեզվաբանության և այլ բնագավառներում։

Միջազգային համագործակցություններ

խմբագրել

«Զանգակ»-ը աշխատանքներ է իրականացնում նաև տարբեր այլազգի հեղինակավոր հրատարակիչների հետ, ինչի արդյունքում միջազգային գրքի շուկայի ամենապահանջված նմուշները հասանելի են դառնում հայ ընթերցողին։ 2009 թվականին «Զանգակ»-ը դարձել է Եվրոպայի կրթական հրատարակիչների խմբի (ԵԿՀԽ) անդամ։

Մասնակցությունը միջազգային հեղինակավոր միջոցառումների

խմբագրել

«Զանգակ»-ը մշտապես մասնակցում է ցուցահանդես-տոնավաճառների ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։ Դրանցից պարբերական բնույթ են կրում Ֆրանկֆուրտի, Բոլոնիայի, Աստանայի, Մոսկվայի, Գոթենբուրգի, Լոնդոնի և ԱՄՆ-ի գրքի ցուցահանդեսները, որոնք գրքաշխարհի միջազգային ամենահայտնի իրադարձություններից են։

Դասագրքեր

խմբագրել
  • «Զանգակ» այբբենարան
  • «Կռունկ» այբբենարան
  • «Մայրենի լեզու 2,3,4»
  • «Ընթերցարան 1։ Արևմտահայերենի դասագիրք»
  • «Ընթերցարան 2։ Արևմտահայերենի դասագիրք»
  • «Իմ առաջին ընթերցարանը»
  • «Արևմտահայ մանկապատանեկան գրականության պատմության ուրվագիծ։ Քրեստոմատիկ նյութեր»
  • «Արևմտահայերենի քերականություն 1»
  • «Արևմտահայերենի քերականություն 2»

Պատմամշակութային գրքեր

խմբագրել

Թարգմանություններ

խմբագրել

Էլեկտրոնային գրքեր

խմբագրել

Պատվոգրեր

խմբագրել
  • Հայոց լեզվի պահպանման, տարածման ու զարգացման գործում ունեցած մեծ վաստակի և Մայրենիի միջազգային օրվա առիթով, ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչություն, 21.02.2009

Դիպլոմներ

խմբագրել
  • «Գրքարվեստ» հանրապետական առաջին մրցանակաբաշխության «Մեր ժամանակակիցը» անվանակարգի երկրորդ կարգի դիպլոմ՝ Գրիգոր Գուրզադյանի «Խոհեր…Խոհեր…» գրքի հրատարակության համար, Հայաստանի մշակույթի նախարարություն, 20.05.2008
  • «Գրքարվեստ» հանրապետական երկրորդ մրցանակաբաշխության «Մեր ժամանակակիցը» անվանակարգի երկրորդ կարգի դիպլոմ՝ Գրիգոր Գյուրզադյանի՝ «Տիեզերքը և մարդը» էսսեների ժողովածուի հրատարակության համար, Հայաստանի մշակույթի նախարարություն 27.05.2009
  • «Գրքարվեստ» հանրապետական երկրորդ մրցանակաբաշխության «Գիրք երեխաների» անվանակարգի երրորդ կարգի դիպլոմ՝ Վահագն Գրիգորյանի՝ «Անտառային հեքիաթներ» գրքի հրատարակության համար, Հայաստանի մշակույթի նախարարություն, 27.05.2009
  • «Գրքարվեստ» հանրապետական երկրորդ մրցանակաբաշխության «Գիրք երեխաների» անվանակարգի առաջին կարգի դիպլոմ՝ «Մեր մոլորակի մայրցամաքները» ատլաս-խճանկարի հրատարակության համար, Հայաստանի մշակույթի նախարարություն, 27.05.2009
  • Диплом II степени в номинации «Наука и жизнь» за высокий полиграфический уровень издания книги-альбома «История армянского искусства» «ИСКУССТВО КНИГИ» VII Международный конкурс государств-участников Содружества Независимых Государств,03.09.2010
  • «Գրքարվեստ» հանրապետական երրորդ մրցանակաբաշխության «Իմ հայրենիքը» անվանակարգի երկրորդ կարգի դիպլոմ՝ Արտակ Մովսիսյանի «Տասը հայ ականավոր արքաներ» (CD-ով) գրքի հրատարակության համար, Հայաստանի մշակույթի նախարարություն, 27.05.2010
  • «Գրքարվեստ» հանրապետական երրորդ մրցանակաբաշխության «Գիտություն և կյանք» անվանակարգի երկրորդ կարգի դիպլոմ՝ Ա. Աղասյանի, Հ.Հակոբյանի, Մ. Հասրաթյանի, Վ. Ղազարյանի «Հայ արվեստի պատմություն» ուսումնասիրության հրատարակության համար, Հայաստանի մշակույթի նախարարություն, 27.05.2010
  • «Գրքարվեստ» հանրապետական երրորդ մրցանակաբաշխության «Հետաքրքիր ճակատագրի գիրք» անվանակարգի երկրորդ կարգի դիպլոմ՝ Գ. Մարտիրոսյանի՝ «Շչոլկին Կիրիլ Իվանովիչ» գրքի հրատարակության համար, Հայաստանի մշակույթի նախարարություն, 27.05.2010
  • «Գրքարվեստ» հանրապետական երրորդ մրցանակաբաշխության «Իմ հայրենիք» անվանակարգի առաջին կարգի դիպլոմ՝ Նիկոլայ Հովհաննիսյանի՝ «Հայոց ցեղասպանություն. Հայասպանությունը ամենացեղասպան սպանություն» (10 լեզուներով) գրքի հրատարակության համար, Հայաստանի մշակույթի նախարարություն, 27.05.2010
  • Специальный диплом за подготовку и выпуск художественно-иллюстрированного издания «Современные сказки» (Составитель Л. Аралекян),«ИСКУССТВО КНИГИ» VIII Международный конкурс государств-участников Содружества Независимых Государств, 09.09.2011
  • «Գրքարվեստ» հանրապետական չորրորդ մրցանակաբաշխության «Գիրք երեխաներին» անվանակարգի առաջին կարգի դիպլոմ՝ «Ժամանակակից հեքիաթներ» ժողովածուի հրատարակման համար, Հայաստանի մշակույթի նախարարություն, 05.10.2011
  • «Գրքարվեստ» հանրապետական չորրորդ մրցանակաբաշխության «Գիրք գրքի մասին» անվանակարգի երկրորդ կարգի դիպլոմ՝ Արա Բաղդասարյանի «Ինչպես է ստեղծվում գիրքը» գրքի հրատարակման համար, Հայաստանի մշակույթի նախարարություն, 05.10.2011
  • «Գրքարվեստ» հանրապետական հինգերորդ մրցանակաբաշխության «Գիրք գրքի մասին» անվանակարգի երկրորդ կարգի դիպլոմ՝ Հակոբ Մեղապարտ, Հայաստանի մշակույթի նախարարություն, 14.12.2012
  • «Գրքարվեստ» հանրապետական հինգերորդ մրցանակաբաշխության «Արվեստի գիրք» անվանակարգի երրորդ կարգի դիպլոմ՝ Ս. Առաքելյանի «Շերամ» գրքի հրատարակության համար, Հայաստանի մշակույթի նախարարություն, 14.12.2012
  • Գրքարվեստ» հանրապետական վեցերորդ մրցանակաբաշխության «Մեր ժամանակակիցը» անվանակարգի առաջին կարգի դիպլոմ՝ Գրիգոր Գուրզադյանի «Էսսեներ» գրքի հրատարակման համար, Հայաստանի մշակույթի նախարարություն, 16.12.2013
  • «Գրքարվեստ» հանրապետական վեցերորդ մրցանակաբաշխության «Գիրք երեխաներին» անվանակարգի առաջին կարգի դիպլոմ՝ Լարիսա Մեյ Էլքոթ, Ռոբերտ Լյուիս Սթիվենսոն, Լ. Ֆրենք Բաում, Յոհաննա Սպայրի «Դասական մատենաշար» գրքի հրատարակման համար, Հայաստանի մշակույթի նախարարություն, 16.12.2013
  • «Գրքարվեստ» հանրապետական վեցերորդ մրցանակաբաշխության «Իմ հայրենիք» անվանակարգի երրորդ կարգի դիպլոմ՝ Արտակ Մովսիսյանի «10 հայ ականավոր արքաներ» գրքի հրատարակման, Հայաստանի մշակույթի նախարարություն, 16.12.2013
  • Գրքարվեստ» հանրապետական յոթերորդ մրցանակաբաշխության «Մեր ժամանակակիցը» անվանակարգի երկրորդ կարգի դիպլոմ՝ Կ. Պոցցանիի «Ստվերների քայլերթը» գրքի հրատարակության համար, Հայաստանի մշակույթի նախարարություն, 2014
  • Գրքարվեստ» հանրապետական յոթերորդ մրցանակաբաշխության «Իմ հայրենիքը» անվանակարգի երկրորդ կարգի դիպլոմ՝ «10 հայ ականավոր թագուհիներ» գրքի հրատարակության համար, Հայաստանի մշակույթի նախարարություն, 2014

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
  NODES