Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այովա (այլ կիրառումներ)

Այովա (անգլերեն՝ Լսել Iowa), նահանգ ԱՄՆ-ի կենտրոնական մասում։ Տարածքը՝ 145,7 հազար կմ քառակուսի։ Վարչական կենտրոնը՝ Դե Մոյն։

Այովա
անգլ.՝ State of Iowa
flag of Iowa?




ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄիջին Արևմուտք և Մայրցամաքային նահանգներ
ՀիմնThe Song of Iowa?
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնԴե Մոյն
Ամենաբարձր կետHawkeye Point?
ԲԾՄ335 մետր
Օրենսդրական մարմինIowa General Assembly?
Դատական մարմինIowa Supreme Court?
նահանգապետՔիմ Ռեյնոլդս
Միության մուտքհուլիսի 3, 1890 (29-րդ)
Պաշտոնական լեզուներանգլերեն
Բնակչություն
3 190 369 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (30 տեղ)
Տարածք145 746 կմ²  (26 տեղ)
Հիմնադրված էդեկտեմբերի 28, 1846 թ.
Սահմանակցում էՄինեսոտա, Վիսկոնսին, Իլինոյս, Միսսուրի, Նեբրասկա և Հարավային Դակոթա
Ժամային գոտիCDT?, Ամերիկա/Չիկագո, UTC-6 և UTC-5
ՀապավումIA
ISO 3166-2 կոդUS-IA
Անվանված էIowa people?
ՄականունThe Hawkeye State
Միության մուտքհուլիսի 3, 1890 (29-րդ)
iowa.gov(անգլ.)

Անվանում

խմբագրել

Անվանումն (անգլերեն՝ Iowa) ստացել է Միսիսիպիի վտակ Այովա գետի անունից, հնդկացիական ծագում ունի։ Ոմանք ենթադրում են, որ այն առաջացել է սիու լեզվի «օրորող» նշանակող բառից, ոմանք էլ գտնում են, որ այն առաջացել է այդտեղ ապրած հնդկացիական ցեղին տրված (հարևան դակոտա ցեղի կողմից) «քնածներ», այսինքն՝ «ծույլեր» անունից[2]։

Աշխարհագրություն

խմբագրել

Սահմաններ

խմբագրել

Նահանգը գտնվում է խոշոր գետեր Միսուրիի և Միսիսիպիի միջև։ Նահանգը սահմանակից է Մինեսոտային, Հարավային Դակոտային, Նեբրասկային, Միսսուրիին, Իլինոյսին և Վիսկոնսին նահանգին։ Այովայի հյուսիսային սահմանը անցնում է 43° 30' հյուսիսային լայնության գծով։ Հարավից սահմանկից է Դե-Մոյն գետին, որը գտնվում է 40° 35′ հյուսիսային լայնությունում։ Այս սահմանները սահմանվել են համաձայն ԱՄՆ Գերագույն դատարանի որոշման `1849 թվականին։

Այովա նահանգը ներառում է 99 թաղամասեր, սակայն 100 շրջանների կենտրոններ, քանի որ Լիի շրջանը ունի երկու թաղամասային կենտրոն։

Երկրաբանություն և ռելիեֆ

խմբագրել

Նահանգի ամենաբարձր կետը Հոկայ-Փոյնթ-ն է (509 մ), ամենաբարձր կետը գտնվում է ծովի վրա, ծովի բարձրության ամենացածր կետը Կիոկակ դաշտն է` 146 մ։ Ծովի մակարդակից բարձր միջին բարձրությունը 335 մետր է։

Նահանգն ունի մայրցամաքային կլիմա, սակայն տեղումների քանակը մեծ է։ Նահանգը պարբերաբար ենթարկվում է ջրհեղեղների, փոթորիկների և տորնադոների։

Բնակչություն

խմբագրել

2014 թվականի հուլիսի 1-ի մարդահամարի տվյալներով նահանգի բնակչությունը կազմում է 3 107 126 մարդ[3]։ Բնակչության 72,2 %-ը ծնվել է այս նահանգում, 23,2 %-ը` ԱՄՆ-ի մյուս նահանգներում[4]։ 2007 թվականի տվյալների համաձայն բնակչության բնական աճը կազմել է 53.706 մարդ (եղել են 197.163 ծնելիության և 143.457 մահվան դեպքեր)։ Բնակչությունը աճել է արտասահմանից եկող ներգաղթի շնորհիվ` կազմելով 29 386 մարդ, սակայն նվազել է 41 140 մարդով` ԱՄՆ-ից դուրս եկող արտագաղթի պատճառով։ Բնակչության 6,1 %-ը մինչև հինգ տարեկան երեխաներ են, 22,6 %-ը` մինչև 18 տարեկան պատանիներ, 14,7 %-ը` մինչև 65 և ավելի մեծ տարիքի մարդիկ։ Նահանգի բնակչության 49,2 %-ը տղամարդիկ են։ Այովայի բնակչության կենտրոնը Մարշալթաուն քաղաքն է։

Տարեթիվ Բնակչություն
1840 43 112 -
1850 192 214 345.8%
1860 674 913 251.1%
1870 1 194 020 76.9%
1880 1 624 615 36.1%
1890 1 912 297 17.7%
1900 2 231 853 16.7%
1910 2 224 771 -0.3%
1920 2 404 021 8.1%
1930 2 470 939 2.8%
1940 2 538 268 2.7%
1950 2 621 073 3.3%
1960 2 757 537 5.2%
1970 2 824 376 2.4%
1980 2 913 808 3.2%
1990 2 776 755 -4.7%
2000 2 926 324 5.4%
2010 3 046 355 4.1%
2012 3 074 186 0.9%[5]

Ազգային կազմ

խմբագրել

2010 թվականի ԱՄՆ մարդահամարի տվյալներով բնակչության 91,3 %-ը սպիտակամորթներ են (ոչ իսպանախոս սպիտակամորթներ — 88,7 %), աֆրոամերիկացիները կազմում են 2,9 %, հնդկացիներ և Ալիասկայի տեղաբնիկներ` 0,4 %, ասիացիները` 1,7 %, Հավայան կղզու տեղաբնիկներ և խաղաղ օվկիանոսի կղզիների տեղաբնիկներ, երկու և ավելի ցեղերի ներկայացուցիչները` 1,8 %։ Բնակչության 5,0 %-ը իսպանական կամ լատինոամերիկյան ծագման մարդիկ են[6]։

Էթնիկական կազմ.

  • ամերիկաբնակ գերմանացիներ 35,7 %,
  • իռլանդացիներ 13,5 %,
  • բրիտանացիներ 9,5 %,
  • «ամերիկացիներ» 6,6 %,
  • նորվեգացիներ 5,7 %,
  • և այլն։

Կրոնական պատկանելիություն

խմբագրել

2001 թ. Նյու Յորքի քաղաքային համալսարանի ուսումնասիրության համաձայն, ամերիկացիների 52%-ը բողոքականներ են, 23%-ը` կաթոլիկներ, 6%-ը` այլ կրոնների ներկայացուցիչներ[7]։ Հարցվածների 13%-ը աթեիստներ են, իսկ 5%-ը չի պատասխանել։ 2000-ի տվյալներով ամենամեծ բողոքական եկեղեցիները Ամերիկայի ավետարանական լյութերական եկեղեցին է, որն ունի 268,543 հետևորդ (15,5% -ը անդամակցում է կրոնական կազմակերպությանը) և Միացյալ Մեթոդիստական եկեղեցին` 248,211 հետևորդ (14,5%)[8]։

Տնտեսություն

խմբագրել

Նահանգի ՀՆԱ-ն 2016 թվականին կազմել է 178.766 միլիարդ դոլար։

Այովան առաջատար նահանգ է գյուղատնտեսության ոլորտում (1989 թ. յուրաքանչյուր 27 բնակչի համար եղել է մեկ ֆերմա)։ Գյուղատնտեսության մեջ գերիշխող է եգիպտացորենի, սոյայի, վարսակի մշակումն ու մսաբուծությունը (նահանգը առաջատար է խոզի մսի արտադրության մեջ)։ Քիմիական նյութերի ինտենսիվ օգտագործումը հանգեցրել է լուրջ բնապահպանական խնդիրների, ինչը շատ ֆերմերներին ստիպել է անցնել էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսության։

Արդյունաբերությունն ուղղված է գյուղատնտեսության կարիքների սպասարկմանը։

1980 թվականին նահանգում զարգացած ծառայողական արդյունաբերություն է եղել, որն ավելի շատ աշխատողներ է զբաղեցրել, քան ընդհանուր առմամբ գյուղատնտեսության և արդյունաբերության մեջ (Des Moines- ը ապահովագրական բիզնեսի խոշոր կենտրոնն է)։

80-ականների լուրջ տնտեսական դժվարություններից հետո սկսվել է տնտեսության ինտենսիվ դիվերսիֆիկացիա (էլեկտրոնիկայի զարգացում, խաղերի մասնակի օրինականացում և այլն)։

Խոշոր քաղաքներ

խմբագրել
  • Այովա-սիթի
  • Բիրլինգթոն
  • Բեթենդորֆ
  • Դևենպորտ
  • Վեսթ- Դե Մորին
  • Դուբուկե
  • Արևմտյան-Դե-Մոյն
  • Քաունսիլ-Բլաֆս
  • Քլինթոն
  • Մարշալթաուն
  • Մուսկատին
  • Մեյսոն Սիթի
  • Մարիոն
  • Օտտումվան
  • Սիդար-Րափիդս
  • Սիդար-Ֆոլս
  • Սու-Սիթի
  • Էրբանդեյլ
  • Վոթերլու
  • Ֆորթ-Դոջ
  • Ամես
  • Անսենին
  • Ջորջ (Այովա)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 26.
  3. The population development in Iowa
  4. «American FactFinder - Results». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  5. «Resident Population Data». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  6. «Iowa QuickFacts from the US Census Bureau». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  7. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  8. «The Association of Religion Data Archives | Maps & Reports». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Iowa.gov – Պաշտոնական կայք
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այովա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 348  
  NODES
Association 1
os 3