Անիլինգուս
Անիլինգուս (լատ. anus - հետանցք + lingo - լիզում; հոմանիշներ - անիլինկցիա, ռիմինգ անգլ. rimming) - սեռական պրակտիկա, որը ենթադրում է լեզվի կամ շրթունքների միջոցով հետանցքային շրջանի խթանում, սեռական գրգռվածություն և/կամ սեռական բավարարվածություն պատճառելու նպատակով։
Ընդհանուր տեղեկություն
խմբագրելՄարդկանց մեծ մասի մոտ սրբանի տարածքը խիստ զգայուն և կարևոր էրոգեն գոտի է[1]։ Համապատասխանաբար, սրբանի խթանումը կարող է երկու սեռի ներկայացուցիչների մոտ սեռական գրգռում առաջացնել, ինչի արդյունքում անիլինգուսը կիրառվում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց նկատմամբ[2]։
Այս սեռական պրակտիկայի նպատակը սեռական բավարարվածություն ստանալն է[2]։
Ներկայումս անիլինգուսը լայնորեն ներկայացված է պոռնոգրաֆիայի մեջ, հատկապես Թոմ Բայրոնի վերջին աշխատանքներում։ Այս պրակտիկային նվիրված է պոռնոֆիլմերի մի ամբողջ շարք՝ «Ass Eaters Unanimous»:
Ներկայումս գոյություն ունեցող նախապաշարումները հետանցքի հատվածի խթանման դեմ մի քանի հիմնավորում ունեն։ Մի կողմից դարեր շարունակ սեքսի այն ձևերը, որոնք չեն կրում վերարտադրության գործառույթ, դիտվում են որպես մեղք[3] կամ պերվերսիա[2]. մյուս կողմից, Արևմտյան մշակույթում կա կարծրատիպ, որ սրբանային հատվածի կեղտոտ և վանող է։ Անհրաժեշտ է հիշել, որ երկար դարերի ընթացքում Արևմտյան Եվրոպայի բնակիչների հիգիենայի մակարդակը չափազանց ցածր էր. խոշոր քաղաքների բնակիչները, որոնցում բացակայում էր ջրատարը, շատ հազվադեպ էին լողանում և այլն[2][3]։
Անիլինգուսը հաճախ է զուգորդվում սեռական հարաբերությունների այլ ձևերի հետ՝ սովորաբար օրալ։ Կախված սահմանված նպատակներից գրգռվածության անհրաժեշտ մակարդակին հասնելու համար օգտագործվում է կամ անիլինգուսի երկու հիմնական տեխնիկաներից մեկը, կամ էլ՝ երկուսը միաժամանակ։
Սրբանի տարածքի լիզում։ Տեխնիկան ենթադրում է անալ անցքի և շեքի տարածքի լիզում։ Հաճախ օգտագործվում է սեռական օրգանների վրա օրալ ազդեցության հետ միասին։ Մեթոդը հարմար է ինչպես կնոջ գրգռման համար, քանի որ վուլվան և սրբանը անմիջական հարևանությամբ են գտնվում, ինչը հնարավորություն է տալիս արագ փոխանցել ազդեցությունը էրոգեն գոտիների միջև, այնպես էլ տղամարդու գրգռման համար։
Լեզվի ներածություն սրբան։ Այս պրակտիկան ենթադրում է լեզվի ներածություն սրբան, որից հետո հնարավոր են շարժումներ, որոնք ֆրիկցիաներ են նմանակում կամ լեզվով հպում ուղիղ աղիքի պատերին։ Այս մեթոդը սովորաբար օգտագործվում է անալ հարաբերություններին նախապատրաստման համար, քանի որ անիլնգուսը թույլ է տալիս սֆինկտերին հանգստանալ և խոնավացնել սրբանը։
Անիլինգուսի հիգիենիկ և բժշկական ասպեկտները
խմբագրելԱնիլինգուսի պրակտիկայի արդյունքում հնարավոր է որոշակի վարակիչ հիվանդությունների փոխանցում, ինչպիսիք են հեպատիտը[4], սուսանակը, Helicobacter-ը, ՄԻԱՎ-ը կամ լուծի զարգացումը։
Անիլինգուսի և կունիլինգուսի համադրության դեպքում հնարավոր է աղիքային միկրոֆլորան տեղափոխել հեշտոց, ինչը կարող է վարակիչ-բորբոքային պրոցեսներ առաջացնել։
Ռիմինգի արդյունքը կարող է լինել նաև մակաբույծների ներխուժումը (սսկարիդոզ, էնտերոբիոզ, հեմենոլեպիդոզ և այլն:)։
Անիլինգուսից առաջ անհրաժեշտ է կատարել համապատասխան հիգիենիկ գործողություններ՝ լվանալ սեռական օրգանները, շեքի և սրբանի տարածքը և անհրաժեշտության դեպքում կլիզմա անել։ Բացի այդ, հիգիենայի նպատակով խորհուրդ է տրվում հեռացնել հետանցքային մազերը։
Նրանք, ովքեր հաճախ կիրառում են ռիմինգը անծանոթ զուգընկերների հետ, պետք է պատվաստումներ անեն հեպատիտի դեմ։ Հիվանդություններից պաշտպանելու համար խորհուրդ է տրվում օգտագործել լատեքսային անձեռոցիկներ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Die Sexualität des Menschen Handbuch und Atlas — 2., erweitere Aufllage. — Berlin; New York: de Gruyter 1985. ISBN 3-11-010694-9 стр. 226
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Die Sexualität des Menschen Handbuch und Atlas — 2., erweitere Aufllage. — Berlin; New York: de Gruyter 1985. ISBN 3-11-010694-9 стр. 227
- ↑ 3,0 3,1 Die Sexualität des Menschen Handbuch und Atlas — 2., erweitere Aufllage. — Berlin; New York: de Gruyter 1985. ISBN 3-11-010694-9 стр. 252
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2024 թ․ ապրիլի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)