Արամ Եսայանը ծնվել է 1891 թվականին Երևանում։ Սովորել է տեղի արական գիմնազիայում։ 1918 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Նույն թվականին աշխատել է Մոսկվայի սովետի հողագործության կոմիսարիատում և ՌԽՍՖՀ ազգությունների ժողկոմատի հայկական գործերի կոմիսարիատում։ 1920 թվականին մասնակցել է Մայիսյան ապստամբությանը։ 1920-1921 թվականներին եղել է Երևանի հեղափոխական տրիբունալի նախագահ, 1921-1922 թվականներին՝ ժողովրդական դատավորների խորհրդի նախագահ, 1925-1930 թվականներին՝ ՀԽՍՀ Գերագույն դատարանի կոլեգիայի անդամ, 1938-1949 թվականներին՝ ՀԽՍՀ Գերագույն սովետի Նախագահության իրավաբանական բաժնի վարիչ։ 1926-1930 թվականներին դասախոսել է Երևանի պետական համալսարանում, որտեղ 1936-1957 թվականներին եղել է քաղաքացիական ամբիոնի վարիչ[2][3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 522)։