Արգանդափողեր
Արգադնափողեր, ֆալոպյան փողեր, ձվատար փողեր, կնոջ ներքին սեռական օրգան (երկարությունը՝ 10-12 սմ)։ Զույգ խողովակներ են, սկսվում են արգանդի մարմնի անկյուններից և ազատ ծայրով բացվում որովայնի խոռոչի մեջ։ Խողովակը բաղկացած է արգանդային (ավարտվում է արգանդի պատում), նեղացած (պարանոց) և լայնացած (ամպուլա, որը վերջանում է ծոպավոր եզրեր ունեցող ձագարով) մասերից։ Արգանդափողի պատն ունի շճային, շարակցահյուսվածքային, մկանային և լորձային թաղանթներ։ Արգանդափողի լորձաթաղանթը մի կողմից վերածվում է արգանդի լորձաթաղանթի, մյուսով կպչում որովայնամզին, հետևաբար արգանդափողերը բացվում են դեպի որովայնի խոռոչ։ Դրա հետ կապված՝ առաջանում է կնոջ սեռական օրգաններից վարակը որովայնի խոռոչ թափանցելու վտանգ։ Եթե բեղմնավորված ձվաբջջի տեղափոխումը կասեցվում է արգանդափողերում (վերջիններիս բորբոքման ժամանակ), առաջանում է փողային արտարգանդային հղիություն։
Արգանդափողեր | |
---|---|
Տեսակ | օրգանի տիպ և անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | subdivision of oviduct?, organ with organ cavity?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | Իգական սեռական համակարգ |
Անատոմիական տեղայնացում | կոնքի խոռոչ[2] |
Լատիներեն անվանում | Tuba uterina (Greek: Salpinx) |
Զարկերակ | tubal branches of ovarian artery? |
Ավշային հանգույց | Lumbar lymph nodes? |
Լիմֆատիկ դրենաժ | Lumbar lymph nodes? |
Անատոմիական կառուցվածքի զարգացում | oviduct development? |
Անվանված է | Gabriele Falloppio? |
MeSH | A05.360.319.114.373 և A13.706.500 |
Foundational Model of Anatomy | 18245 |
Terminologia Anatomica 98 | A09.1.02.001 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[3], Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան և Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան |
Fallopian tube Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ անատոմիայի հիմնարար մոդել
- ↑ McGuinness H. Anatomy & Physiology: Therapy Basics 4th Edition — ISBN 978-1-4441-0923-8
- ↑ http://www.bartleby.com/107/267.html
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգանդափողեր» հոդվածին։ |