Արքունիք, թագավորի կամ իշխողի անմիջական շրջապատը՝ կազմված երկրի բարձր խավի ներկայացուցիչներից, արքունիքի առօրյա կյանքը կարգավորող պաշտոնյաներից և սպասարկող անձնակազմից։ Թեև արքունիքները պետական պաշտոնական մարմիններ չէին, բայց նրանց դերը տվյալ պետության ներքին ու արտաքին քաղաքական կողմնորոշման մեջ սովորաբար շատ նշանակալից էր։

Հաճախ արքունիքում էին մշակվում երկրի տիրող դասակարգի քաղաքական, մշակութային և այլ սկզբունքներ։ Արքունիքի ճոխության աստիճանը համարվում էր տվյալ երկրի ու միապետի հզորության ու հարստության չափանիշ, որի համար միապետները մրցում էին միմյանց հետ։ Հայոց թագավորների արքունիքներից առանձին շքեղությամբ աչքի է ընկել Տիգրան Մեծինը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 158
  NODES