Բանդունգ, քաղաք է Ինդոնեզիայում, Արևմտյան Ճավայի վարչական կենտրոնը։ Մոտ 1085 հզ․ բն․ (1968)։ Երկաթուղային ճանապարհների հանգույց է, տեքստիլ արդյունաբերության կենտրոն։ Բանդունգում է երկրի խինինի ամենամեծ ֆաբրիկան։ Կան պահածոների, ռետինատեխնիկական, ավտոհավաքման և ռադիոտեխնիկական իրերի գործարաններ։ Ունի համալսարան (1957-ից), տեխնոլոգիական ինստ․։ 1955-ի ապրիլին Բանդունգում կայացավ Ասիայի և Աֆրիկայի երկրների կոնֆերանս։ Բանդունգը հիմնադրվել է 1810-ին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 279)։