Բոբ Դիլան
Բոբ Դիլան (անգլ.՝ Bob Dylan, իսկական անունը՝ Ռոբերտ Ալեն Ցիմմերման, անգլ.՝ Robert Allen Zimmerman, մայիսի 24, 1941[3][4][5][…], Դուլութ, Մինեսոտա, ԱՄՆ[6][1]), ամերիկացի երգիչ, երգահան, բանաստեղծ, կինոդերասան և նկարիչ։ Շուրջ հինգ տասնամյակ ռոք երաժշտության մեջ հանդիսանում է պաշտամունքային անձ[7]։ Նրա երգերից շատերը, ինչպիսիք են՝ «Blowin’ in the Wind»-ը և «The Times They Are a-Changin’»-ը դարձան քաղաքացիական իրավունքների պաշտպանության[8] և հակապատերազմական շարժման հիմներ ԱՄՆ-ում[9]։ Սկսել է ստեղծագործել 1960-ական թվականների սկզբներին։ Ըստ Rolling Stone ամսագրի կատարած հարցումների[10]՝ նշանակալիության առումով համարվում է երկրորդ երաժիշտը (Բիթլզից հետո) երաժշտության պատմության մեջ[11]։ 2016 թվականին արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի՝ «մեծ ավանդույթներ ունեցող ամերիկյան երգարվեստում պոետիկ նոր արտահայտչականություն ստեղծելու համար»[12]։
Բոբ Դիլան | |||
---|---|---|---|
Հիմնական տվյալներ | |||
Բնօրինակ անուն | Bob Dylan | ||
Ի ծնե անուն | անգլ.՝ Robert Allen Zimmerman[1] | ||
Նաև հայտնի է որպես | Bob Dylan[1] | ||
Ծնվել է | 1941 թվական մայիսի 24 (75 տարեկան) Դուլութ, Մինեսոտա | ||
Երկիր | ԱՄՆ | ||
Ժանրեր | ֆոլկ ռոք, ֆոլկ, քանթրի-ռոք, քրիստոնեական ռոք, ռոք | ||
Մասնագիտություն | վոկալիստ, պոետ, կոմպոզիտոր, կիթառիստ | ||
Երգչաձայն | բարիտոն | ||
Գործիքներ | կիթառ | ||
Լեյբլ | Columbia Records, Asylum Records | ||
Կրթություն | University of Minnesota system?, Hibbing High School? և Sidwell Friends School? | ||
Անդամակցություն | Բեռլինի գեղարվեստի ակադեմիա[1], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[1], Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա[1] և Traveling Wilburys?[1] | ||
Ամուսին | Sara Dylan?[1] և Carolyn Dennis?[2] | ||
Պարգևներ |
| ||
Կայք | bobdylan.com | ||
Ստորագրություն | |||
Bob Dylan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՄանկություն և երիտասարդություն
խմբագրելՌոբերտ Ալեն Ցիմմերմանը ծնվել է 1941 թվականի մայիսի 24-ին ԱՄՆ Մինեսոտա նահանգի Դուլութ քաղաքում[13][14]՝ մանրածախ առևտրականի ընտանիքում։ Երաժշտի ծնողները՝ Աբրահամ Ցիմերմանը և Բեատրիսա Ստոունն, ակտիվ մասնակցում էին տեղի ոչ մեծ հրեական համայնքի կյանքին։ Նախնիները հրեաներ են, Ռուսական կայսրության տարագիրներ․ հորական կողմի տատն ու պապը՝ Աննա և Զիգման Ցիմմերմանները, Օդեսայից մեկնեցին ԱՄՆ՝ 1905 թվականի հրեական ջարդերի պատճառով[15]։ Մոր նախնիները լիտվացի հրեաներ էին (Բենիամին և Լիբա Էդելշտեյն), ովքեր գաղթել էին 1902 թվականին[15]։ Իր ինքնակենսագրականում Բոբ Դիլանը գրում է, որ մոր տատի տոհմը սերում է Թուրքիայից, որտեղ կրել են Կիրգիզ ազգանունը։ 1947 թվականին Ռոբերտի հայրը հիվանդանում է պոլիոմիելիտով, իսկ ընտանիքը տեղափոխվում է հարևան Հիբինգ քաղաք։ Մանուկ հասակում Ռոբերտը հաճախ էր լսում երաժշտական հաղորդումներ բլյուզային ձայնագրություններով։ Նրա վրա տպավորություն էր գործել հատկապես Հենք Ուիլյամսի և Վուդի Գաթրիի ֆոլկ երաժշտությունը։ Վուդի Գաթրին շատ է ազդել Բոբ Դիլանի վրա։ Երաժշտական կայացման սկզբնական շրջանում Դիլանի երգացանկի մեծ մասը կազմված էր Գաթրիի երգերից։ Բոբը վերցրել էր նաև Գաթրիի երգելաոճը և կիթառային որոշ եղանակներ, թեև իրական կյանքում նրանք միայն մեկ անգամ են հանդիպել, երբ Դիլանն վերջինիս այցելեց հոգեբուժարանում։ Նա հմտանում է կիթառ նվագելու մեջ, նրա ամենասիրած երաժշտական գործիքը դառնում է շրթհարմոնը։ 10 տարեկան հասակում գրում է երգերի առաջին խոսքերը։
Միջնակարգ դպրոցում սովորելու ժամանակ Բոբը ելույթ է ունենում տարբեր խմբերի կազմում, ովքեր սրճարաններում և բարերում կատարում էին ժողովրդական երաժշտություն։ Երաժշտական պարապմունքները շարունակում է նաև Մինեսոտայի համալսարան ընդունվելուց հետո (1959)։ Իր կարիերայի ընթացքում հանդես է եկել մի քանի բեմական կեղծանվամբ։ Սակայն հիմնական կեղծանունը, որով նրան ճանաչում էր ողջ աշխարհը, Բոբ Դիլանն էր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 https://www.biography.com/people/bob-dylan-9283052
- ↑ https://www.rollingstone.com/music/music-news/dylans-secret-wife-talks-254789/
- ↑ Bob Dylan (նիդերլ.)
- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ 6,0 6,1 http://www.bbc.co.uk/blogs/radioscotland/2011/05/happy-birthday-bob-dylan.shtml
- ↑ Gates, David (1997 թ․ հոկտեմբերի 6). «Dylan Revisited». Newsweek. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Dylan sang Blowin’ In The Wind at the Washington D.C. concert, January 20, 1986, which marked the inauguration of Martin Luther King Day. Gray, 2006, The Bob Dylan Encyclopedia, pp. 63-64.
- ↑ «Dylan 'reveals origin of anthem'». BBC News. 2004 թ․ ապրիլի 11. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Rolling Stone | Search Articles, Artists, Reviews, Videos, Music and Movies». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Greatest Artists of All Time | Rolling Stone Music | Lists». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
- ↑ The Nobel Prize in Literature 2016
- ↑ Sounes, p. 14
- ↑ «Robert Allen Zimmerman». Minnesota Birth Index, 1935–2002. Ancestry.com. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 6-ին. «Name: Robert Allen Zimmerman; Birth Date: May 24, 1941; Birth County: Saint Louis; Father: Abram H. Zimmerman; Mother: Beatrice Stone»
- ↑ 15,0 15,1 Sounes, pp. 12–13.
Արտաքին հղումներ
խմբագրել- Բոբ Դիլան. 5 երգ ու մի քանի կարևոր «դիլանիզմ» ականջին օղ անելու համար
- Բոբ Դիլանի Նոբելյան ելույթը. Իմ երգերը գրականությո՞ւն են
- Բոբ Դիլըն. «Կարող եք ինձ ճոճաձողի մարմնամարզիկ համարել»
- Բոբ Դիլանը այմյուզիքում
- Expecting Rain (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոբ Դիլան» հոդվածին։ |