Գարուդա

Վիշնուի հեծնելու կենդանի, արծիվ-մարդ աստվածություն հինդուիզմում, բուդդիզմում և ջայնիզմում

Գարուդա (սանսկրիտ՝ गरुड, Garuḍa IAST, տիբ.՝ Khyung, Mkha` lding), թռչունների առասպելական արքա հինդուական, բուդդայական և ջայնական հավատքների ավանդույթներում՝ կիսամարդ և կիսաթռչուն[1][2][3]։ Հինդուիզմում Վիշնու աստծո հեծնվող թռչունն է (վահանաՎաջրայանա բուդդիզմում Գարուդան յիդամ է՝ լուսավոր մտքի խորհրդանիշներից մեկը։ Գարուդայի ծագման պատմությունը և նրա մասին առասպելները շարադրված են Մահաբհարաթայում, Սկանդա և Բհագավատամ պուրաններում։ Գարուդային նվիրված են մի շարք տեքստեր, մասնավորապես՝ Գարուդա Ուպանիշադը և Գարուդա պուրանան։ Աստվածների և դևերի կողմից օվկիանոսը խառնելու առասպելում (Samudra Manthana) Գարուդան գող է, որը աստվածային ըմպելիք՝ ամրիտա է գողանում նագաներից՝ խթոնյան օձ-դևերից, իր թշնամիներից[4]:

Գարուդա
Տեսակառասպելական թռչուն, հինդու աստվածություններ և Ռամայանայի կերպար
ԴիցաբանությունՎայշնավիզմ և հինդուիզմ
Սեռարական
Երևի համընկնում էՍիմուրգ
ՀայրԿաշյապա
ՄայրՎինատա
Քույր/ԵղբայրԱրունա
ԱմուսինՈւնաթի (առաջընթաց) կամ Վինայակա (գիտելիքի թագուհի)
ԶավակներՍումմուկհա (գեղեցիկ դեմք)
Սունամա (գեղեցիկ անուն)
Սունետրա (գեղեցիկ աչքեր)
Սուվարկաս (գեղեցիկ էներգիա)
Սուրուկ (գեղեցիկ փայլ)
Սուբալա (գեղեցիկ ուժ)
 Garuda Վիքիպահեստում

Գարուդան Հնդկաստանի, Ինդոնեզիայի և Թաիլանդի պետական պատվանշանների մասն է կազմում։ Ինդոնեզիայի պաշտոնական զինանշանը կենտրոնացած է Գարուդայի վրա։ Ինդոնեզիայի ազգային զինանշանը կոչվում է Գարուդա Պանկասիլա[5]։ Հնդկական բանակը նաև օգտագործում է Գարուդան իրենց Գվարդիական բրիգադի զինանշանի վրա և իր հատուկ գործողությունների ստորաբաժանումն անվանել է նրա անունով որպես Գարուդ Կոմանդոյի ուժ (Garud Commando Force)[6]: Այն հաճախ ասոցացվում է Մեծ ադյուտանտ արագիլի (Leptoptilos dubius) հետ[7][8]։

Հինդուիզմում Գարուդան այն երեք փոքր աստվածություններից մեկն է, որի պաշտամունքը ձևավորվել է արդեն հետվեդական շրջանում։ Երկու այլ նմանատիպ կերպարներ են Գանեշա և Հանուման աստվածությունները։ Սրբապատկերագրական ավանդույթում Գարուդան պատկերված է որպես մարդու մարմնով արծիվ[4]։

Գարուդայի այլ անուններից են՝ Գարութման (Garutmān), Գագանեշվարա (Gaganeśvara), Կամայուշա (Kamayuṣa), Քաշյապի (Kaṣyapī), Խագեշվարա (Khageśvara), Նագանտակա (Nagāntaka), Սիթանան (Sitānana), Սուդհահարա (Sudhahara), Սուպարնա (Suparṇa), Թարկշյա (Tarkṣya), Քաշյապի (Kaṣyapī), Վայնատեյա (Vainateya), Վիշնուրատհա (Viṣṇuratha)[9]:

Մեկ այլ անգամ Տերը երկնքից իջավ Գարուդա թագավոր-թռչնի թևերի վրա նստած, որպեսզի մահից փրկի Իր հավատարիմ ծառային՝ փղերի առաջնորդին, ում ոտքից բռնել էր արյունարբու կոկորդիլոսը գետում։
- Շրիմադ Բհագավատամ, Գիրք 2, Գլուխ 7, Տեքստ 16

Ծագում

խմբագրել
 
Գարուդայի արձան Չենակեշավա տաճարի մուտքի դիմաց, Բելուրում (Կարնատակա)

Գարուդան առաջին անգամ հիշատակվում է Ռիգվեդայում որպես Գարութման (Garutmān)՝ թևավոր երկնային աստվածություն[10]։ Յաջուրվեդայում Շատապատհա բրահմանան նշում է Գարուդային որպես քաջության մարմնավորում։ Մահաբհարատայում Գարութմանը նույնացվում է Գարուդայի հետ, այնուհետև նկարագրվում է որպես արագաշարժ, կարող է ընդունել ցանկացած ձև և թափանցել ցանկացած տեղ[11]։

Ըստ ուշ պուրանաների՝ Գարուդան իմաստուն Կաշյապայի և թռչունների մոր՝ Վինատայի որդին է։ Կաշյապան Վինատայից ուներ ևս մեկ որդի՝ Արունա, որին հեծնում էր արևի աստված Սուրյան։

  Կաշյապայի կանայք էին Վինատան, Կադրուն, Պատանգին և Յամինին։ Պատանգայից առաացան թռչունները, Յամինիից՝ մորեխները, Վինատայից՝ թագավոր-թռչուն Գարուդան և Անուրան՝ արևի աստծո հեծելակառքը։ Կադրուից առաջացան բազմատեսակ օձեր։
- Բհագավատա-պուրանա, VI.6.21–22
 

Հինգ հարյուր տարվա ինկուբացիայից հետո Գարուդան դուրս է եկել այն ձվից, որը մայր Վինատան ածել էր նրա «առաջին ծնվելու» ժամանակ։ Երբ Գարուդան դուրս է եկել ձվից, իրենով ծածկել է երկինքը, թևերի թափահարումով ցնցել է երկիրը, և աստվածները Գարուդայի ոսկե մարմնից բխող արևի շողերը շփոթել են կրակի աստված Ագնիի հետ[12]:

Առասպելաբանություն

խմբագրել

Գարուդան առասպելական թռչուն է, որը պատկերված է որպես հնդկական օդային օձ կամ ուրուր[13][14]։ Նա ներկայացվում է կա՛մ զոոմորֆ ձևով (մասամբ բաց թևերով հսկա թռչուն), կա՛մ մարդակերպ (թևերով և օրնիտային (ornithic) որոշ հատկանիշներով մարդ)։ Գարուդան ընդհանուր առմամբ ներկայացվում է որպես պաշտպան, որն ունի ցանկացած վայր արագ ճանապարհորդելու զորություն, միշտ զգոն և յուրաքանչյուր օձի թշնամի[1][14][15]։

Հինդու պանթեոնի յուրաքանչյուր աստված ունի իր հեծելու կենդանին կամ վահանան, որը նրա փոխադրամիջոցն է, խորհրդանիշն ու ուղեկիցը։ Գարուդան համարվում է Վիշնու աստծո վահանա։ Որպես Վիշնուի վահանա՝ Գարուդան անձնավորում է նրա որոշ հատկություններ, առաջին հերթին պաշտպանելն ու խոչընդոտները վերացնելը[16]։

Գարուդան ապրում է առասպելական Շալմալի կղզում կամ մոլորակում (դվիպ), որը ներկայացված է հինդուիստական և բուդդայական տիեզերաբանության մեջ։

  Կղզին իր անունը ստացել է Շալմալի հարթավայրում աճող փափուկ Շալմալի ծառից։ Ինչպես Պլակշան, այս ծառը նույնպես ունի 100 յոջանա (1 յոջանա = 8-13 կմ) լայնություն և 1100 յոջանա բարձրություն։ Գիտուններն ասում են, որ այս ծառի վրա է ապրում թռչուն-արքա Գարուդան, որն իր ոսկե փետուրներով թևերի վրա կրում է Տեր Վիշնուին։ Այնտեղ, ծառի ճյուղերի մեջ, հզոր Գարուդան աղոթքներ է երգում իր Տիրոջը։
- Շրիմադ Բհագավատամ, Գիրք 5, Գլուխ 20, Տեքստ 8
 

Ամրիտայի և օձերի մասին լեգենդը նվիրված է Գարուդային։ Ըստ որի՝ գարուդայի մայրը՝ Վինատան, վիճել է իր քրոջ՝ Կադրուի հետ, ձիու գույնի համար, որն առաջացել է կաթի օվկիանոսի ցնցելու ժամանակ։ Վինատայից ծնվել են թռչուններ, իսկ նրա Կադրու քրոջից՝ օձ-նագաները։

  Մի անգամ քույրերը վիճել են երկնային ձիու պոչի գույնի մասին։ Վինատան պնդում էր, որ ինքը սպիտակ է, իսկ Կադրուն՝ սև։ Որոշեցին, որ սխալվողը մյուսի ստրուկն է դառնալու։ Իր հաղթանակն ապահովելու համար Կադրուն հրամայեց իր ուրուր երեխաներին կախել ձիու մեջքին, որպեսզի սպիտակ պոչը սև երևա։ Երբ Վինատան տեսավ սև պոչը, ընդունեց իր պարտությունը և ստիպված եղավ տարիներ շարունակ ծառայել Կադրուին։ Գարուդան վրեժխնդիր լինելու համար սկսեց սպանել Կադրուի երեխաներին[17]։  
 
Գարուդային հեծնած Վիշնուի փայտե արձան Բալիից, Ինդոնեզիայի ազգային թանգարան, Ջակարտա

Կադրուն համաձայնել է ազատ արձակել Վինատային, եթե նրան տան անմահության նեկտարը։ Ձգտելով ազատել մորը՝ Գարուդան ջախջախել է Ինդրայի դրախտը և որպես փրկագին գողացել ամրիտան։ Հնարքի օգնությամբ Գարուդային հաջողվել է ազատել մորը, սակայն նրա փրկության ընթացքում նրա կտուցից մի քանի կաթիլ ամրիտա ընկել է կուշա խոտի վրա։ Օձերը լիզել են խոտը, որի սուր ծայրերով կտրվել են նրանց լեզուները՝ դառնալով երկատված։ Աստվածները դժվարությամբ վերադարձրել են ամրիտան Գարուդայի կտուցից, բայց Գարուդայի ուժն այնքան մեծ էր, որ նույնիսկ Ինդրայի ամենազոր վաջրան կոտրվել է մարտի ժամանակ նրա մարմնին հարվածելուց։ Միայն Վիշնուին է հաջողվել հնազանդեցնել Գարուդային։ Նա կապել է նրան հավատարմության և հնազանդության երդումով։ Վիշնուն Գարուդային դարձրել է իր վահանա (հեծնելի կենդանի) և տվել նրան անմահություն։ Ավելի ուշ հինդուական դիցաբանության մեջ Կրիշնան, որպես Վիշնուի մարմնացում, որոշել է հեծնել Գարուդային՝ մեծ նագա օձ Կալիային հնազանդեցնելու համար։

  Հավերժական Աստվածն ասաց թռչունին. «Ես եմ նվեր տվողը»։ Իսկ թռչունը, նվեր ընտրելով, ասաց. «Թույլ տուր կանգնել քո գլխավերևում»։ Եվ հետո նա ասաց Նարայանային այս խոսքերը. «Թույլ տուր լինել անմեռ և չծերացող՝ առանց (օգտագործելու) ամրիտա»։ Երկու նվերն էլ ստանալով՝ Գարուդան ասաց Վիշնուին. «Ես էլ քեզ նվեր կտամ, դու էլ ընտրիր»։ Եվ մեծ Վիշնուն որպես հեծնվող կենդանի ընտրեց հզոր թռչունին և դրեց նրա պատկերն իր դրոշի վրա։ Եվ ասաց նրան. «Այսպիսով դու կլինես իմ վերևում»։
- Մահաբհարաթա, Գիրք 1, Գլուխ 29
 

Գարուդայի կինը Ունաթին է (Unnati) կամ առաջընթացը, որը կոչվում է նաև Վինայակա (Vināyakā), այսինքն՝ գիտելիքի թագուհի։ Զույգն ունեցել է վեց որդի՝ Սումմուկհա (գեղեցիկ դեմք), Սունամա (գեղեցիկ անուն), Սունետրա (գեղեցիկ աչքեր), Սուվարկաս (գեղեցիկ էներգիա), Սուրուկ (գեղեցիկ փայլ) և Սուբալա (գեղեցիկ ուժ)[12]:

Գարուդան օձերի թշնամի

խմբագրել
 
13-րդ դարի Չամերի Thap Mam ոճի (Հարավարևելյան Ասիա) քանդակը պատկերում է Գարուդային, որը կուլ է տալիս նագա օձին

Գարուդան համարվում է օձերի կամ նագաների թշնամին։ Գիշատիչ թռչունների և օձերի միջև արխետիպային թշնամությունը բնորոշ է բազմաթիվ առասպելական ավանդույթների։ Ոչ մի նագա օձ գոտեմարտում չի կարող փրկվել նրա երկաթյա ամրություն ունեցող ճանկերից կամ կտուցից։

  Թալաթալայի ներքևում գտնվում է Մահաթալայի աստիճանը, որտեղ ապրում են հսկայական բազմագլուխ օձեր՝ Կուհակայի, Տակշակայի, Կալիյայի և Սուշենայի ղեկավարությամբ՝ Կաշյապայի կանանցից Կադրուի որդիները։ Նրանք ուժեղ են, ոխակալ և անվախ։ Միակ մեկը, ում առջև դողում են իժերը, թագավոր-թռչուն Գարուդան է, որն իր ոսկե թևերի վրա կրում է Ամենակարող Տիրոջը։
- Շրիմադ Բհագավատամ, Գիրք 5, Գլուխ 24, Տեքստ 29
 

Հնագույն սովորույթի համաձայն՝ նագաները կանոնավոր կերպով սնունդ են բերել Գարուդային[18]։

Արտաքին տեսք

խմբագրել

Գարուդան ի սկզբանե նկարագրվել է հինդուիզմում որպես արծվի նման թռչուն։ Նրան անվանում են նաև Սուպարնա (գեղեցիկ թևեր), Գարութման (արևային թռչուն), Սարպարատի (օձերի թշնամի), Խագեշվարա կամ Պակշիրաջ (թռչունների արքա)։ Հետագայում նա ընդունել է թռչնամարդու կերպարանք՝ մի արարած, որը կես արծիվ է, կեսը՝ մարդ։ Մարդուց՝ մարմնի վերին մասն (իրան, բազուկներ և դաստակներ) է, իսկ թռչունից՝ գլուխը, կոնքերը, ոտքերը, ճանկերը և թևերը։

Որոշ պատկերներում Գարուդան երկու ձեռքով բռնած է նագա օձ-թագավորի մարմնի մեջտեղից և իր սուր կտուցով խրված արբենում է։ Գարուդան երբեմն ներկայացվում է նաև՝ ութ մեծ նագա արքաներով զարդարված։

Գարուդայի զոոմորֆիկ տարբերակները տարածվել են ողջ Հնդկաստանում, Նեպալում, Շրի Լանկայում, Բիրմայում և Թաիլանդում։ Հարավարևելյան Ասիայումավանդաբար դիմում են Գարուդային՝ օձերին քշելու, օձերի խայթոցներից և թունավորումներից պաշտպանվելու համար[12]:

 
 
 
 
 
 
Խորաքանդակ Գարուդայով, Անգկոր Վատ, Կամբոջա Գարուդայի կամ Կարուրայի անթև արձանը Կոֆուկու ձի բուդդայական տաճարից, Ճապոնիայի Նարա քաղաքում Թագավոր Էյրլանգան պատկերված է որպես Վիշնու, որը հեծած է Գարուդային, 11-րդ դար, Արևելյան Ճավա, Ինդոնեզիա Նագաների հետ կռվող Գարուդայի արձանները Վատ Փհրաքեի Զմրուխտյա Բուդդայի բուդդայական տաճարում, Թաիլանդ, Բանգկոկ Գարուդայի արձանը Սրիվիլիպուտուրայի Վիշնուի տաճարում։ Թամիլ Նադու Հնդկաստան Գարուդայի արձանը Կատմանդուում, Նեպալ

Փիլիսոփայական իմաստ

խմբագրել

Հինդուիզմում Գարուդան համարվում է երեք սուրբ Վեդաների մարմնավորում։ Մասնավորապես, այս մասին ասվում է Շրիմադ Բհագավատամում.

  Թագավորական արծիվ Գարուդան, որը կրում է բոլոր զոհաբերությունների տիրոջը, երեք Վեդաների մարմնացումն է։
- Շրիմադ Բհագավատամ, Գիրք 12, Գլուխ 11, Տեքստ 19
 

Տիրոջը հասնելու մի քանի ճանապարհ կա, դրանցից մեկը ինտելեկտուալ ինքնաիրացման ճանապարհն է կամ ջնանա յոգան։ Սրբազան տեքստերն օգնում են ձեռք բերել հոգևոր գիտելիքներ։ Այսպիսով, դրանք օժանդակ միջոց են Վիշնուին հասնելու համար։ Սա բացատրում է Գարուդայի ասոցիացիան որպես նպատակակետ՝ Վեդաներին և ընդհանրապես սուրբ տեքստերին հասնելու միջոց[19]։

Մահաբհարատայում Գարուդան անձնավորում է ուժ, արագություն և մարտարվեսը։ Ռազմիկներին համեմատում են Գարուդայի հետ, իսկ նրանց պարտված թշնամիներին համեմատում են նագա-օձերի հետ։

Որոշ դեպքերում Հանումանը համարվում է Գարուդայի ավատարներից մեկը։ Թամիլական վայշնավիզմում Գարուդան և Հանումանը հայտնի են համապատասխանաբար Փերիյա Թիրուվադի (Periya Thiruvadi) և Սիրյա Թիրուվադի (Siriya Thiruvadi) անուններով[20]։

Հինդուիզմում

խմբագրել
 
Բրոնզե մուտի XII—XIII դարեր ձախից աջ՝ Ռուկմինի, Կրիշնա, Սատյաբհամա, Գարուդա

Գարուդայի վաղ պաշտամունքի վկայությունն է այսպես կոչված «Հելիոդորուսի սյունը» Մադհյա Պրադեշում։ Սյունը թվագրվում է մ.թ.ա. 113 թվականին և կանգնեցվել է Հունաստանի դեսպան Հելիոդորոսի կողմից՝ ի պատիվ Վասուդևայի։ Դեսպանը ընդունել է վայշնավիզմ և, որպես Վիշնուին ընծա, սյուն է տեղադրել Վասուդևայի տաճարի մուտքի դիմաց, որը պսակված է եղել Գարուդայի արձանով։

Գուպտա կայսրության ժամանակաշրջանում 320-600-ական թվականներին Գարուդայի պաշտամունքն արդեն տարածված էր հյուսիսային Հնդկաստանում։ Գարուդայի և Սուդարշանա չակրայի վայշնավյան պատկերները դրոշմվել են տարբեր տեսակի ոսկե և արծաթե մետաղադրամների վրա։

Հարավարևելյան Հնդկաստանում Գարուդայի պաշտամունքը տարածվել է 10-12-րդ դարերում՝ Մատարամ և Կեդիրի պետությունների դարաշրջանում։ Պատկերն արտացոլված է այն ժամանակվա քանդակագործական և տաճարային ռելիեֆներում (Չանդի Բելահան)։ Հանրաճանաչ սյուժեն բալիացիների ժամանակակից փայտե քանդակագործության մեջ և ոճավորված ձևով` ճավայական բատիկի գունազարդման մեջ։

Գարուդայի ժամանակակից պաշտամունքը տարածված է Հարավային Հնդկաստանում։ Որոշ վայրերում նրան ամեն օր երկրպագում են խոչընդոտները վերացնելու համար։ Գարուդային նույնպես աղոթում են թույներով թունավորումից բուժվելու համար։ Գարուդային Վայշնավայի շատ ընտանիքներ ընտրում են որպես իրենց խնամակալ կամ ընտանեկան աստվածություն։

Գարուդան չի երկրպագվում որպես անկախ աստվածություն, նրան պաշտում են Վիշնուի ծեսերում[21]։

  Պետք է խոնարհվել նաև Աստծո ուղեկիցներին՝ Նանդա, Սունանդա, Գարուդա, Պրաչանդա, Բալա և Մահաբալա, Կումուդա և Կամուդեկշանա կիսաստվածներին։
- Շրիմադ Բհագավատամ, Գիրք 11, Գլուխ 27, Տեքստ 28
 

Վիշնու Դհարմոտարա պուրանայում կարելի է գտնել Գարուդայի պատվին տաճարի մասին հիշատակում։ Ըստ ցուցումների՝ Գարուդայի մուրտին պետք է տեղադրվի տաճարի կենտրոնում, իսկ Կաշյապայի և Վինատայի պատկերներում նրա առանձնահատուկ դրսևորումները պետք է գտնվեն տաճարի ներսում։ Որպես այլընտրանք, սրբավայրում կարող է լինել Վիշնուն Վասուդևայի տեսքով, իսկ աշխարհի կողմերում կարող են լինել Ռուդրան և Պիտամահան կամ Չանդրան և Արկան կամ Վարունան և Անիլան կամ Լակշմին և Կալարատրին կամ Անալան և Անիլան կամ Տարքսյա և Անանտան կամ Գարուդան և Արունան։

Գարուդայի տաճար Վայր Կայք
Garuda Temple Koladevi Մալբագալ, Կարնատակա, Հնդկաստան GARUDA TEMPLE OF KOLADEVI
Garuda Temple Օդասինկխ, Օրիսսա, Հնդկաստան
Garuda Temple Տրիպրանգոդ, Կերալա, Հնդկաստան Vellamassery Garudan Kavu

Բուդդիզմում

խմբագրել

Պալի կանոնում մի քանի սուտաներ (Supanna Sanyutta) նվիրված են գարուդային (սուպաններին)։ Բուդդիզմում, առաջին հերթին, Տիբեթում Գարուդայի կերպարը միաձուլված է բոն կրոնի թռչնի կհադինգ (mkha` lding) կամ ոսկե եղջյուրավոր արծվի հետ։ Վերջինս Բոն կրոնում (տիբեթցիների ազգային կորն) համարվում է թռչունների արքա և կրակի թռչուն։ Բուդդայական պատկերագրության մեջ Գարուդան պատկերված է տղամարդու իրանով, բազուկներով և ձեռքերով։ Գոտկատեղից ներքև նրա փետրավոր ազդրերը դառնում են սուր ճանկերով ոտքեր։ Գարուդայի մեջքը ծածկված է փետուրներով, երկար պոչի փետուրները իջնում են մինչև ոտքերը։ Կտուցը նման է արծվի կամ բազեի, և ճանկերի նման ունի վաջրա բնույթ, որը համեմատելի է երկնաքարային երկաթի հետ։ Նրա թևերն ու աչքերը որպես կանոն, ոսկեգույն են, գլխին մուգ դեղին վեր ցցված մազեր են, հոնքերը բոցավառ փայլում են։

Հինգ գարուդաների խումբը սովորաբար կապված է հինգ բուդդաների գույների, տարրերի, իմաստության և որակների հետ՝ դեղին (հող), սպիտակ (ջուր), կարմիր (կրակ), սև (օդ), կապույտ կամ բազմերանգ (տարածություն)։ Բազմերանգ գարուդան գոտկատեղից ներքև դեղին է (երկիր), ազդրից մինչև պոչը սպիտակ է (ջուր), պորտից մինչև կոկորդը կարմիր (կրակ), կզակից մինչև ճակատ՝ սև (օդ) և վերևում՝ կապույտ կամ կանաչ(իմաստություն)։ Բազմագույն գարուդայի թևերում կան հինգ գույնի փետուրներ, որոնք տասը ուղղություններով տարածում են ծիածանագույն լույսը և ներկայացնում տարածության տարրը։ Երբեմն թև երի վրա փետուրների եզրերը նմանվում են վաջրայի։ Գարուդան կարող է ունենալ երկու կամ երեք աչք, սովորաբար ոսկեգույն։

Գանգի ներսում գտնվող գագաթային ուռուցիկության (ushnisha) վրա՝ եղջյուրների միջև գտնվում է նագայի թանկագին զարդը։ Թաքնված զարդը պսակված է լուսնի, արևի նշանով և տարածական կետով (նադա)։ Լեգենդն ասում է, որ Գարուդան գողացել է թանկագին զարդ նագաների թագավորից Մերու լեռան վրա։ Այն կուլ տալուց հետո նա փսխել է և այն նորից վերադարձրել է աշխարհին։ Սա կարող է լինել տիբեթյան ժողովրդական հակաթույնի ծագման աղբյուրը. ենթադրվում է, որ արծվի փսխածը հակաթույն է օձի խայթոցների և տարբեր թունավորումների ժամանակ։

Գարուդան շատ կարևոր դեր ունի նայինգմա (Nyingma) և բոն ավանդական ձոքչեն (dzogchen) ուսմունքի փոխանցման գործում։ Նայինգմայի ավանդույթում Գարուդան անձնավորում է Պադմասամբհավայի կատաղի որոշ ձևեր, իսկ թաքնված գանձերի ավանդույթում կամ գտերմայում (gter ma), նա հարգվում է որպես նրանց պահապան։ Որպես աստվածություն՝ Գարուդան կապված է Վաջրապանի (բառացի՝ կայծակը ձեռքում) և Հայագրիվա (ձիու վիզ) աստվածությունների հետ։ Եռակի սադհանան կամ երեք աստվածությունների պրակտիկան օգտագործվում է նագաների հետ կապված խոչընդոտներն ու հիվանդությունները հեռացնելու համար (երիկամների հիվանդություն, ժանտախտ կամ քաղցկեղ)։ Այս պրակտիկայում Գարուդայի շատ տարբեր ձևեր պատկերվում են մարմնի տարբեր մասերում[12]:

Ջայնիզմում

խմբագրել

Գարուդան Շանտինաթայի յակշան է կամ պահապանը ջայնական պատկերագրության և դիցաբանության մեջ[2][3]։ Ջայնիզմի պատկերագրությունը ցույց է տալիս Գարուդային որպես մարդկային կերպար՝ թևերով և ոլորաթել-օղակով[22]։

Սիմվոլիզմ և հերալդիկա

խմբագրել

Գարուդան ազգային խորհրդանիշ է. պատկերված է Ինդոնեզիայի և Թաիլանդի զինանշանների վրա։ Որպես մոնղոլական սուրբ լեռան՝ Բոգդ-Խան-Ուուլի հովանավոր, պատկերված է Ուլան Բատորի զինանշանի վրա։ Ասիական հերալդիկայում այն առավել հաճախ պատկերվում է կարմրաոսկեգույն փետրավորումով, այն կարող է լինել ամբողջովին ոսկեգույն կամ սպիտակ։

Գարուդան պատկերված է Ալթայի Հանրապետության զինանշանի վրա։ Ոսկե երեսակված կապույտ շրջագծի մեջ պատկերված է Կան-Կերեդեն կամ Գարուդան՝ առյուծի մարմնով և ոսկե թևերով։ Նրա վերևում Ուչումերի սպիտակ գագաթն է, ներքևից զինանշանը զարդարված է զարդանախշով, որում ոճականորեն պատկերված են Ալթայի երկու գլխավոր գետերը՝ Կատուն և Բիա։ Կան-Կերեդեն, ըստ ալթայական (օյրոտյան) դիցաբանության, կենդանիների և թռչունների խանն է։

Ռուսական կայսրության կալմիկական զորամասերը մարտական պաստառների վրա պատկերել են Գարուդային[23]։

Ինդոնեզիայի Հայրենասերների կուսակցության խորհրդանշանն է Վահանով Գարուդան։

Գարուդան դարձել է մի քանի երկրներում ռազմաօդուժային ստորաբաժանումների և ավիաընկերությունների խորհրդանիշն է, մասնավորապես, Գարուդայի անունով է կոչվում ինդոնեզական «Garuda Indonesia» ավիաընկերությունը։

 
 
 
 
 
Ալթայի Հանրապետության գերբ Գարուդան Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերի խորհրդանիշ Գարուդան որպես Հնդկաստանի ցամաքային զորքեր Գվարդիայի բրիգադի պատվանշան կրծքանշան 1949-ից սկսած Գարուդան Թաիլանդի խորհրդանիշ Գարուդան (Խանգարդ) Ուլան Բատորի խորհրդանիշ

Այլ կիրառություններ

խմբագրել
 
Գարուդասանա դիրքը
  • Հաթհա յոգայում «գարուդասանա» կոչվող դիրքը նվիրված է Գարուդային
  • Տիբեթական ավանդական բժշկության մեջ «Գարուդա-5» են անվանում բարդ բաղադրատոմսերը, որոնց բաղադրիչներում նույնացվում են սուրբ թռչնի սրտի, արյան, ոսկորների, մսի և ջիլերի հետ։
  • Գարուդայի անունով է կոչվում Սուլավեսի կղզու (Ինդոնեզիա) Մեգալարա գարուդա (Megalara garuda) խոշոր իշամեղուն։
  • Գարուդայի պատվին կոչվել է օրնիտոմիմոզավրեր ինֆրադասի թերոպոդ դինոզավրը՝ Գարուդիմիմուսը (Garudimimus
  • Գարուդան հիշատակվում է «Լյապիս Տրուբեցկոյ» խմբի «Ես հավատում եմ» երգում[24]։
  • Չայնա Մևիլի «Նյու Կրոբյուզոն» եռագրության մեջ Գարուդաները մարդ-թռչունների ցեղ են։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Robert E. Buswell Jr.; Donald S. Lopez Jr. (2013). The Princeton Dictionary of Buddhism. Princeton University Press. էջեր 314–315. ISBN 978-1-4008-4805-8.
  2. 2,0 2,1 Roshen Dalal (2010). Hinduism: An Alphabetical Guide. Penguin Books. էջ 145. ISBN 978-0-14-341421-6.
  3. 3,0 3,1 Helmuth von Glasenapp (1999). Jainism: An Indian Religion of Salvation. Motilal Banarsidass. էջ 532. ISBN 978-81-208-1376-2.
  4. 4,0 4,1 Невелева, 1996
  5. «National Symbols». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2010 թ․ մարտի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  6. «Meet the 7 mighty commando forces of India». The Economic Times. 2015 թ․ հունիսի 10. Վերցված է 2022 թ․ մայիսի 9-ին.
  7. IANS (2015 թ․ հունիսի 21). «Garuda's population now 500 in Bhagalpur, Bihar». Zee News. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 9-ին.
  8. Sarkar, Gautam (2017 թ․ դեկտեմբերի 16). «Stork nests spread». The Telegraph. Վերցված է 2022 թ․ մայիսի 9-ին.
  9. Sabda Kalpadrumah. Sanskrit Granthamela. Book Series 93. Сomposed by Raja Radhakantadeva Bahadur (Vol-I). Chowkhamba Sanskrit Series Office, Baranasi-9, 1961. — P. 309.
  10. George M. Williams Handbook of Hindu Mythology. — Oxford University Press, 2008. — С. 138—139. — ISBN 978-0-19-533261-2
  11. Roshen Dalal Hinduism: An Alphabetical Guide. — Penguin Books, 2010. — С. 144—145. — ISBN 978-0-14-341421-6
  12. 12,0 12,1 12,2 12,3 Бир, 2013
  13. George M. Williams (2008). Handbook of Hindu Mythology. Oxford University Press. էջեր 21, 24, 63, 138. ISBN 978-0-19-533261-2., Quote: "His vehicle was Garuda, the sun bird" (p. 21); "(...) Garuda, the great sun eagle, (...)" (p. 74)
  14. 14,0 14,1 T. A. Gopinatha Rao (1993). Elements of Hindu iconography. Motilal Banarsidass. էջեր 285–287. ISBN 978-81-208-0878-2.
  15. Thomas E. Donaldson (2001). The iconography of Vaiṣṇava images in Orissa. DK Printworld. էջեր 253–259. ISBN 9788124601730.
  16. Lochtefeld J. The illustrated encyclopedia of Hinduism. — New York: The Rosen Publishing Group, 2002.
  17. Lochtefeld, 2002
  18. Тёмкин В. Г., Эрман В. Г. Три великих сказания древней Индии. — М.: Наука (издательство)]], 1978. — С. 324. — 576 с.
  19. Pt. Sri Rama Ramanuja. Vaiṣṇava Iconology based on Pañcarātra Āgama (2013).
  20. «Sri Viswaroopa Panchamukha Anjaneya Swami Foundation». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
  21. Chandra S. Encyclopaedia of Hindu Gods and Goddesses. — New Delhi: Sarup & Sons, 2001.
  22. archaeology, Universiteit van Amsterdam Institute of South Asian. studies in south asian culture (անգլերեն). Brill Archive. էջեր 24, պատկեր 227.
  23. Батырева С. (2008 թ․ օգոստոսի 26). «Калмыцкие боевые знамена». ИА «Бумбин Орн». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
  24. Ляпис Трубецкой - Я верю / Lyapis Trubetskoy - I Believe, Վերցված է 2022 թ․ հուլիսի 26-ին

Գրականություն

խմբագրել
  • Бир Р. Тибетские буддийские символы. Справочник / Пер. с англ. Бубенковой Л.. — М.: Ориенталия, 2013.
  • Гаруда / Гринцер П. А., Неклюдов С. Ю. // Восьмеричный путь — Германцы. — М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 421—422. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 6). — ISBN 5-85270-335-4.
  • Есипова М. В. Уникальный образ Гаруды-«музыканта» в японской буддийской иконографии Արխիվացված 2021-10-22 Wayback Machine// Японские исследования. — 2018. — № 3. — С.6-33.
  • Невелева С. Гаруда / Под общ. ред. М. Ф. Альбедиль и А. М. Дубянского. — Индуизм. Джайнизм. Сикхизм: Словарь. — М.: Республика (издательство), 1996. — С. 143.
  • Chandramohan P. Garuḍa in medieval art and mythology. — Delhi: Sharada Pub. House, 2008.
  • Dhoriyani M. Śrī Garuḍa Mahāpurāṇa. — Amadāvāda: Bālavinoda Prakāśana, 2016.
  • Lochtefeld J. The illustrated encyclopedia of Hinduism. — New York: The Rosen Publishing Group, 2002.
  • Nagar S. Garuda, the celestial bird. — New Delhi: Book India, 1992.
  • Parthasarathy V. Garuda-past and present: a bird’s eye view of South Indian traditions. — Bangalore: Navbharath Enterprises, 2014.
  • Slouber M. Early Tantric medicine: snakebite, mantras, and healing in the Gāruḍa Tantras. — New York: Oxford University Press, 2017.
  • Yamamoto E. Garuda in Asian art. — Delhi: Bharatiya Kala Prakashan, 2008.

Հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարուդա» հոդվածին։
  NODES