Գիտնական
Գիտնական, որևէ գիտական բնագավառիի մասնագետն, որն ունի իրական ներդրում գիտության մեջ։ Լայն իմաստով գիտնական հասկացությունը կարող է վերաբերել ցանկացած մարդու, ով պարբերաբար ինքնուրույն ավելացնում է գիտելիքը կամ մասնակցում է այս կամ այն գիտական և փիլիսոփայական դպրոցի գործունեության կամ ավանդույթների պահպանության մեջ։ Ավելի նեղ իմաստով՝ գիտնականները միայն այն մարդիկ են, որոնք կիրառում են գիտական միջոցը[1]։ Գիտնականը կարող է մասնագետ լինել մեկ կամ մի քանի գիտական բնագավառներում[2]։
Բնության առավել ամբողջական պատկերացում ստանալու համար գիտնականները իրականացնում են հետազոտություններ, այդ թվում՝ ֆիզիկական, մաթեմատիկական և հասարակական բնագավառներում։
Դա է իրենց տարբերում փիլիսոփաներից, որոնք իրականության աներևույթ հատկությունների խորքային ճանաչողության համար կիրառում են տրամաբանություն կորցնելով բնության հետ անմիջական կապը՝ կենտրոնանալով ինքնին մտքի ոլորտի վրա։ Գիտնականները տարբեր են նաև ճարտարագետներից(ինժեներ), որոնք կիրառական նպատակներին ծառայող սարքավորումներ են նախագծում։ Երբ գիտությունը իրականացվում է կիրառման նպատակով այն կոչվում է «կիրառական գիտություն», սարքավորման սկզբունքային նախագծումից հետո գիտությունն ավարտվում է և ստացված նոր սարքավորումները անցնում են ճարտարագիտության և տնտեսագիտության ոլորտ։
Ներկա գիտնականի հասարակական դերը կարելի է մասնակիորեն համապատասխանության մեջ դնել 17-րդ դարի բնափիլիսոփաների հետ, սակայն «գիտնական» արտահայտությունը առավել արդիական է։ Մինչև 19-րդ դարի վերջերը և 20-րդ դարի սկիզբը գիտության հետազոտողներին անվանում էին «բնափիլիսոփա» կամ «գիտության մարդ»[3][4][5][6]։ Ետխորհրդային պետություններում գիտություն և գիտնական բառերը լիարժեք չեն համապատասխանում անգլիական science և scientist բառերին, որովհետև վերջինները հաճախ օգտագործվում են ավելի նեղ իմաստով, սահմանվելով միայն ճշգրիտ գիտությունների և ճշգրիտ գիտություններով զբաղվող մարդկանցով[7][8][9][10][11][12]։
Մասնավորապես, գիտնականների օգտագործած գիտական միջոցաբանությունը ներառում է քաջ հայտնի ստուգված փաստերի ընդհանրացումը, վերացական գաղափարների կիրառումը, ենթադրույթնների ծնումը և ստուգումը, տեսությունների ստեղծումը՝ որպես առավել ընդհանրական մակարդակի փաստերի, գիտական նկարագրության զարգացումը՝ սկսած լավ ուսումնասիրվածից դեպի անհայտը։
Գիտական որակավորման հատկանիշներ
խմբագրելԳիտական որակավորման հիմնական ձևական հատկանիշ է հանդիսանում հեղինակավոր գիտական պարբերականներում հետազոտությունների նյութերի տպագրությունը և հեղինակավոր գիտաժողովներում զեկույցները։ Հայաստանում իրականացված է ձևական փորձ հեղինակավորները այլ պարբերականներից տարբերակելու համար, դրանք կազմում են ԲՈՀի[13] «ԸՆԴՈՒՆԵԼԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ»ը[14]։ Սակայն նույնիսկ հեղինակավոր պարբերակակնների միջև գոյություն ունի ոչ միարժեք հասկացվող առաջնայնությունների համակարգ։ Որպես կանոն, առավել առաջնայնություն ունեն միջազգային պարբերականները և գիտաժողովները, միջազգային ճանաչումը նույնպես առավել բարձր է գնահատվում ազգայինից։ Գիտնականի հեղինակությանը և որակավորման ընդունումը կապված է մասնագետների շրջանում իր հեղինակությամբ։ Հայտնի են գիտնականների դասակարգումը ըստ հղման ցուցչի՝ այլ գիտնականների կողմից տվյալ գիտնականի աշխատանքների հղումների քանակի ցուցանիշի։ Գիտական հանրության մեջ բարձր է գնահատվում դասախոսական աշխատանքը։ Բարձր վարկանիշով ուսումնական հաստատությունում դասախոսությունների մատուցման իրավունքը գիտնականի բարձր որակավորման ճանաչման մասին է խոսում։ Բարձր է գնահատվում նաև գիտական դպրոցի ստեղծումը, այսինքն գիտական ղեկավարի պատկերացումները զարգացնող մի քանի գիտնականի պատրաստումը։
Գիտնականի մասնագիտական գիտության պատկանելությունը և որակավորման աստիճանը կարող են ձևականորեն որոշվել տեղական և ազգային հանձնաժողովներով՝ (Ատենախոսության պաշտպանության խորհուրդ, Որակավորման հանձնաժողով, ԲՈՀ)։ ԽՍՀՄ-ում և Հայաստանում գիտնականի որակավորումը ձևականորեն հաստատվում է գիտական աստիճանով (գիտությունների թեկնածու կամ գիտությունների դոկտոր) և գիտական կոչումով (դոցենտ կամ պրոֆեսոր)։ Աստիճանաշնորհումը և կոչումների շնորհումը վերահսկում է ԲՈՀ-ը։ Գիտական աստիճանները շնորհվում են գիտական ուղղություններին համապատասխան, օրինակ՝ ֆիզմաթ գիտությունների թեկնածու, պատմական գիտությունների թեկնածու և այլն։
Գիտական կոչում ստանալու համար անհրաժեշտ է գրել ատենախոսություն և պաշտպանել այն համապատասխան մասնագիտացված խորհրդում։ Մեծ գիտական ներդրման ժամանակ բացառության կարգով կոչումը կարող է տրվել ատենախոսությանը փոխարինող «կատարված աշխատանքների զեկույց»ով։ Բացառությունները արվում են շատ հազվադեպ, օրինակ, բարձր պաշտոն զբաղեցնող անձանց համար։ Հաջող պաշտպանության անհրաժեշտ պայման է գիտական արդյունքների տպագրությունը և փորձարկումը։ Որպես փորձարկում սովորաբար հասկանում են գիտաժողովներում զեկուցելը, քանի որ այդ ձևաչափը թույլ է տալիս երկխոսությամբ քննարկել արդյունքները և համապատասխանաբար ստանալ բաց քննադատություն այն դեպքում, երբ գիտական հանրությունը համաձայն չէ արդյունքների հետ։
Գիտական կոչում ստանալու համար (դոցենտ կամ պրոֆեսոր) բացի գիտական աստիճանից պահանջվում է վարել մանկավարժական աշխատանք, մասնավորապես ունենալ ուսումնա-մեթոդական տպագրություններ։ Գոյություն ունեն որակավորման ավելի մանր ձևական հատկանիշներ, օրինակ՝ ասպիրանտների գիտական աշխատանքով ղեկավարման թույլատվությունը հանդիսանում է թեկնածուից դոկտորի անցման անհրաժեշտ քայլ։
Հայաստանում գիտական հանրության կողմից բարձրագույն ճանաչման ընդունված չափորոշիչն է Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ և, այնուհետև, ակադեմիկոս ընտրվելը։
Գիտնականի և ճարտարագետի տարբերություն
խմբագրելԳիտնականներին հաճախ շփոթում են ճարտարագետների (ինժեներ) հետ։ Վերջիններս առավել մոտ են կիրառական գիտությանը։ Գիտնականները հետազոտում են բնությունը՝ իր հիմնական սկզբունքների բացահայտման նպատակով, այնինչ ճարտարագետները կիրառում են գիտությանը հայտնի սկզբունքները տեխնիկական խնդիրների տնտեսական լուծումներ մշակելու համար[15]։ Գիտությունը հիմնվում է դիտվող փաստերի և ստուգելի ճշմարտությունների վրա, որոնք ընդհանրացված են կանոնակարգված համակարգերի տեսքով, այդ մշակված համակարգերը կարող են փոխանցվել և հաստատվել այլ մարդկանց կողմից։ Ճարտարագիտությունը գիտական սկզբունքների ճարտար և ստեղծագործ կիրառությունն է, որը թույլ է տալիս լուծել մեր հետևյալ առօրյա խնդիրները՝ նախագծում, ստեղծում, կառավարում, շահագործում, համակարգերի ղեկավարում կամ աշխատանք[16]։ Հակիրճ ասած՝ գիտնականները հետազոտում են, իսկ ճարտարագետները՝ կառուցում։ Այդուհանդերձ, գոյություն ունեն բազում օրինակներ, երբ նույն մարդը երկու ոլորտում էլ զգալի հաջողությունների է հասել։ Գիտնական-փորձարարները հաճախ լուծում են ճարտարագիտական խնդիրներ՝ կառուցելով փորձնական մոդելներ և սարքավորումներ, իսկ որոշ ճարտարագետներ կատարում են բարձրակարգ գիտական հետազոտություններ։ Մեխանիկայում, Էլեկտրոնիկայում, քիմիայում և օդատիեզերական հետազոտություններում, նոր երևույթների և նյութերի հետ աշխատելիս, ճարտարագետները հաճախ հայտնվում են գիտության առաջնային գծում։ Պետրուս Դեբայը մինչ քիմիայից Նոբելյան մրցանակի ստացումը միաժամանակ և՛ երևելի ճարտարագետ էր, և՛ ուներ ֆիզիկոսի գիտական աստիճան։ Պոլ Դիրակը քվանտային մեխանիկայի հիմնադիրներից է, նա նույնպես սկսել է իր կարիերան որպես ճարտարագետ, որից հետո դարձավ մաթեմատիկոս և ֆիզիկոս-տեսաբան։ Քլոդ Շենոնը ճարտարագետ-տեսաբան էր, նա հիմնադրել է ժամանակակից մաթեմատիկական տեսությունը՝ տեղեկատվության տեսությունը։ Հայաստանի գիտական հաստատություններում ճարտարագետ հաճախ անվանում են լաբորանտներին կամ այլ առընթեր օգնական անձնակազմին։
Հղումներ
խմբագրել- ↑ Իսահակ Նյուտոն (1687, 1713, 1726). [4] «Rules for the study of natural philosophy», Philosophiae Naturalis Principia Mathematica, Third edition. The General Scholium containing the 4 rules follows Book 3, The System of the World. Reprinted on pages 794—796 of I.Bernard Cohen and Anne Whitman’s 1999 translation, University of California Press. ISBN 0-520-08817-4.
- ↑ Oxford English Dictionary, 2nd ed. 1989
- ↑ Nineteenth-Century Attitudes: Men of Science
- ↑ Friedrich Ueberweg, History of Philosophy: From Thales to the Present Time. C. Scribner's sons v.1, 1887
- ↑ Steve Fuller, Kuhn VS. Popper: The Struggle For The Soul Of Science. Columbia University Press 2004. Page 43. ISBN 0231134282
- ↑ Science by American Association for the Advancement of Science, 1917. v.45 1917 Jan-Jun. Page 274[3][4][5][6]
- ↑ Nineteenth-Century Attitudes: Men of Science. http://www.rpi.edu/~rosss2/book.html
- ↑ Friedrich Ueberweg, History of Philosophy: From Thales to the Present Time. C. Scribner’s sons v.1, 1887
- ↑ Steve Fuller, Kuhn VS. Popper: The Struggle For The Soul Of Science. Columbia University Press 2004. Page 43. ISBN 0-231-13428-2
- ↑ Science by American Association for the Advancement of Science, 1917. v.45 1917 Jan-Jun. M1 Page 274.
- ↑ «William Whewell (1794-1866) gentleman of science». Վերցված է 2007 թ․ մայիսի 19-ին.
- ↑ Tamara Preaud, Derek E. Ostergard, The Sèvres Porcelain Manufactory. Yale University Press 1997. 416 pages. ISBN 0-300-07338-0 Page 36
- ↑ ԲՈՀ-ի պաշտոնական կայքը
- ↑ ԲՈՀ-ի Ցանկը [1] periodicals.php
- ↑ National Society of Professional Engineers (2006). «Frequently Asked Questions About Engineering». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 21–ին-ին.
- ↑ Bureau of Labor Statistics, U.S. Department of Labor (2006). «Engineers». Occupational Outlook Handbook, 2006-07 Edition. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 21–ին-ին.