Գծային մատ
Գծային մատ, շախմատային խաղում և խնդիրներում մատ ծանր խաղաքարերով, սովորաբար՝ երկու նավակով (ավելի հազվադեպ՝ նավակով ու թագուհով, երկու թագուհով)[1]։
Գծային մատ
Ենթակատեգորիա | մատ | |
---|---|---|
Մասն է | • շախմատային տերմինաբանություն • շախմատային խնդիր |
Նավակները տեղադրվում են հարևան երկու հորիզոնականներում կամ ուղղաձիգներում՝ աստիճանաբար կտրելով մրցակցի արքայի ճանապարհը և նրան մղելով դեպի խաղատախտակի եզր։ Եթե արքան մոտենում է նավակներից մեկին, այն տեղափոխվում է խաղատախտակի մյուս ծայր, և ճանապարհի կտրումն իրականացվում է նույն եղանակով։
Օրինակ
խմբագրելՏրամագրում պատկերված դիրքում սպիտակները մատ են անում 2 քայլից.
- 1.Նb3 Աa6
- 2.Նa4×
Նույն կերպ են իրականացվում նաև թագուհով ու նավակով և երկու թագուհով մատերը (երկու թագուհիները կարող են մատ անել նաև խաղատախտակի կենտրոնում)։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Շախմատային եզրերի բառարան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 22-ին.