Դեյտերիում, D2H, ծանր ջրածին, ջրածնի կայուն իզոտոպը, զանգվածի թիվը՝ 2։

Դեյտերիումի միջուկը դեյտրոնն է։ 1932 թվականին սպեկտրալ մեթոդով հայտնաբերել է ամերիկացի գիտնական Հարոլդ Յուրին։ Ջրածնի (2H) և Դեյտերիումի զանգվածների տարբերությամբ է պայմանավորված նրանց հատկությունների էական տարբերությունը (օրինակ, սովորական 1H-ի համար tեռ. = 20,39K, D-ի համար tեռ. = 23,57K, D և 1H պարունակող որոշ նյութերի համար քիմիական ռեակցիայի արագությունները տարբերվում են 5-10 անգամ)։ Դեյտերիումն օգտագործվում է ջրածնային ռումբի պայթուցիչ համակարգում։ Ապագայի էներգետիկայում այն կարող է ծառայել որպես ջերմամիջուկային վառելանյութ։ Գիտական հետազոտություններում դեյտերիումը կիրառվում է որպես իզոտոպային ինդիկատոր։

Ծանր ջուրը (D2Օ) օգտագործվում է ատոմային ռեակտորներում նեյտրոններ դանդաղեցնելու համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 348
  NODES