Զահհակ

Իրանական առասպելաբանական չար կերպար, օձահրեշ, Շահնամեի հերոսներից

Զահհակ կամ Զահակ (պարս.՝ ضحّاک [zæhɒːk])[1][2], հայտնի է նաև որպես Զահհակ օձի ուս (պարս.՝ ضحاک ماردوش, Զահակի Մարդոշ), հայկական դիցաբանությունում` Աժդահակ, պարսկական դիցաբանությունում չար կերպար, որը ակնհայտ է հին պարսկական բանահյուսության մեջ որպես Աժդահա Զոհակ (պարս.՝ اژی دهاک), որով նա հայտնվում է նաև Ավեստայի տեքստերում[3]: Միջին պարսկերենում նրան անվանում են Դահագ (պարս.՝ دهاگ) կամ Բիվար Ասպ (պարս.՝ بیور اسپ - Bēvar Asp)` «նա, ով ունի 10000 ձի» իմաստով[4][5]: Զրադաշտականության մեջ Զահհակը (Աժի Դահակա անունով) համարվում է Ահուրա Մազդայի թշնամի Ահրիմանի որդին[6]: ՖիրդուսիիՇահնամեում Զահհակը Մերդաս (պարս.՝ مرداس) անունով տիրակալի որդին է։

Զահհակ
Զահհակը պատմում է իր երազը Արնավազին
(«Շահ Թահմասպի Շահնամե» գրքից)
Տեսակդիցաբանական օձ և առասպելական թագավոր
Սեռարական
ՀայրՄարդաս
ԱմուսինԱրնավազ և Շահրնազ
 Zahhak Վիքիպահեստում
Զահհակը սարսափով արթնանում է Ֆերեյդունի ծննդյան մղձավանջից

Ստուգաբանություն և ածանցյալ բառեր

խմբագրել

Աժի (Aži կամ աժիզ, ažiš ) ավեստերեն «օձ» կամ «վիշապ» բառն է[7]: Այն ազգակից է վեդական սանսկրիտ ahi բառին, «օձ» և չունի չարագուշակ ենթատեքստ:

Dahāka- ի սկզբնական իմաստն անորոշ է: Առաջարկվող իմաստներից են «խայթող» (աղբյուրն անորոշ), «այրվող» (սանսկրիտ դահանա), «մարդ» կամ «տղամարդու նման» (Խոտաներեն դահա ), «հսկա» կամ «օտար», ծառա (տես` դահա ժողովուրդ և վեդայական դասա): Պարսկական դիցաբանության մեջ Դահակա ձևը հատուկ գոյական է, մինչդեռ Զահհակ ձևը, որը հանդիպում է Շահնամե -ում, ստեղծվել է արաբական (ضَحَّاك - ḍaḥḥāk) կապ չունեցող բառի ազդեցության միջոցով, որը նշանակում է «ծիծաղող»:

Ավեստերեն Աժի Դահակա (Aži Dahāka) և միջին պարսկական աժդահագ (aždahāg) ձևերը աղբյուր են միջին պարսկերեն մանիքեական Աժ (Až) ագահության դև[8], Հին հայկական դիցաբանական էակ Աժդահակ, նոր պարսկերեն «աժդեհա/աժդահա» (պարս.՝ اژدها - aždehâ / aždahâ), տաջիկական պարսկերեն աժդահո (аждаҳо), ուրդու աժդահա (اژدہا - aždahā ), ինչպես նաև քրդական իեժդիհա ( ئەژدیها ejdîha) ձևերի, որոնք սովորաբար նշանակում են «վիշապ»։

Անունը տարածվել է նաև Արևելյան Եվրոպամուն[9] ստացել է «աժhդայա» (ažhdaja) ձևը և նշանակում է «վիշապ», «դրակոն»[10] կամ «ջրային օձ»[11] բալկանյան և սլավոնական լեզուներով[12]:

Չնայած դիցաբանության մեջ Աժի Դահակայի բացասական կողմին, իրանական ժողովուրդների պատմության ընթացքում վիշապները օգտագործվել են պատերազմի որոշ դրոշների վրա:

Պտերոզավրերի Ažhdarchid խումբն անվանվել է պարսկերեն «վիշապ» բառից, որն ի վերջո առաջացել է Aži Dahāka- ից:

Աժի Դահական (Դահագը) զրադաշտական գրականության մեջ

խմբագրել
 
12-13-րդ դարերի թաս հավանաբար հյուսիս-արևմտյան Իրանից: Պատկերված է Զահհակ թագավորը` ուսերից դուրս ցցված օձերով: Փոփոխվել է մոտ 1926 թվականին, որ միջնադարյան շատ կտորներ դրանք ավելի գրավիչ դարձնեին[13]:

Aži Dahāka-ն Ավեստայի՝ զրադաշտականության ամենավաղ կրոնական տեքստերից ամենակարևորն ու ամենահինն է: Նա նկարագրվում է որպես հրեշ՝ երեք բերանով, վեցաչքանի և երեք գլխանի, խորամանկ, ուժեղ և դիվային: Մյուս առումներով Աժի Դահական ունի մարդկային հատկություններ և երբեք պարզապես կենդանի չէ:

Աժի Դահական հանդիպում է ավեստական առասպելներից մի քանիսում և զրադաշտական գրականության մեջ:

Հետավեստական զրադաշտական տեքստում՝ Dēnkard- ը, Aži Dahāka-ն տիրապետում է բոլոր հնարավոր մեղքերին և չար խորհուրդներին՝ հակառակը բարի թագավոր Ջամին (կամ Ջամշիդին): Dahāg (Dahāka) անունը բառացիորեն մեկնաբանվում է որպես «տասը (դահ - dah) մեղքեր ունեցող: Նրա մայրը Վադագն է (կամ Օդագը), որն իրեն համարում է որպես մեծ մեղավոր, քանի որ ինցեստ է գործել իր որդու հետ։

Ավեստայում ասվում է, որ Աժի Դահական ապրել է Բաբրի (Baβri)[14] երկրում գտնվող Կուիրինտա անմատչելի ամրոցում, որտեղ նա երկրպագում էր յազատաներին` գետերի Արդվի Սուրա Անահիտա (Arədvī Sūrā Anāhitā) և փոթորիկ-քամու Վայու աստվածություններին: Հիմնվելով Բաբրիի և հին պարսկական Բաբիրուի (Բաբելոն) միջև նմանության վրա՝ հետագայում զրադաշտականները Աժի Դահական տեղայնացրել են Միջագետքում։ Աժի Դահական այս երկու յազատներից խնդրում է իշխանություն տալ` աշխարհն ամայացնելու համար: Բայց նրանք հրաժարվում են, քան որ Բարու ներկայացուցիչներ էին:

Ավեստերեն տեքստերից մեկում Աժի Դահական եղբայր ունի՝ Սպիտիյուրա անունով։ Նրանք միասին հարձակվում են հերոս Յիմայի (Ջամշիդ) վրա և սղոցով կիսում նրան, բայց հետո վրա է հասնում յազատա Աթարը՝ կրակի աստվածային ոգին:

Համաձայն հետավեստանական տեքստերի՝ Յամի Քշեդի (Jam ī Xšēd - Ջամշիդ) մահից հետո Դահագը ձեռք է բերում թագավորական իշխանություն: Մեկ այլ ուշ զրադաշտական տեքստ՝ Մենոգ ի խրադ (Mēnog ī xrad), ասում է, որ սա, ի վերջո, լավ էր, քանի որ եթե Դահագը չդառնար թագավոր, իշխանությունը կվերցներ «բարկության ու ցասումի» անմահ դև Խեշմը (Xešm, Aēšma), և այդպիսով չարը կտիրեր երկրի վրա մինչև աշխարհի վերջը։

Դահագը կառավարել է հազար տարի՝ սկսած 100 տարի այն բանից հետո, երբ Յամը (Ջամշիդ) կորցնում է իր խվարենան՝ իր թագավորական փառքը։ Նա նկարագրվում է որպես կախարդ, ով կառավարում էր դևերի՝ դաիվաների (daēva) օգնությամբ։

Ավեստայում այն անձը, ով վերջնականապես հեռացրել է Աժի Դահակային, Աբթինի որդի Թրայետոնան (Θraētaona) է, որը միջին պարսկերենում կոչվում է Ֆրիդուն (Frēdōn): Ավեստայում քիչ բան է ասվում Թրայետոնայի կողմից Աժի Դահակայի պարտության բնույթի մասին, բացի այն, որ դա նրան հնարավորություն է տվել ազատագրել Արնավազին և Շարնազին (Arənavāci և Savaŋhavāci)՝ աշխարհի երկու ամենագեղեցիկ կանանց:

Ավելի ուշ աղբյուրները, հատկապես «Դենկարդ» (Dēnkard) գիրքը, ավելի մանրամասններ է հաղորդում։ Ֆերեյդունը ցմահ օժտված էր թագավորների աստվածային փայլով (Խվարենահ, Նոր պարսկական ֆարր - կրակ, լույս) և կարողացավ հաղթել Դահագին` հարվածելով նրան գուրզ մականով: Սակայն, երբ նա դա արեց, վերքերի միջից դուրս եկան վնասատուներ (օձեր, միջատներ և այլն), և Օրմազդ աստվածը նրան պատվիրեց չսպանել Դահագին, որպեսզի աշխարհը չվարակվի այս արարածներով: Փոխարենը, Ֆերեյդունը շղթայեց Դահագին և բանտարկեց առասպելական Դամավանդ լեռան վրա (որը հետագայում նույնացվել է Դեմավենդ լեռան հետ):

Միջին պարսկական աղբյուրների մարգարեներն ասում են, որ աշխարհի վերջում Դահագը վերջապես պոկելու է իր շղթաները և կկործանի աշխարհը՝ խժռելով յուրաքանչյուր երրորդ մարդու և անասունի։ Հնագույն հերոս Գերշասպը, ով սպանել էր Ազ ի Սրուվարին, վերածնվելու է ու սպանելու Դահագին:

Զահհակը Շահնամեում

խմբագրել

Ֆիրդուսիի էպիկական պոեմ Շահնամեում, որը գրվել է մ.թ. 1000 թվականին և իրանական բանահյուսության մաս է կազմում, վերապատմվում է լեգենդը: Ընդ որում գլխավոր հերոս Զահհակը գերբնական հրեշից վերածվում է չար մարդու:

Զահհակը Պարսկաստանում

խմբագրել
 
Պարսկական գեղանկարչություն, որը պատկերում է Զահհակին թագավորական գահին բազմած

Ըստ Ֆիրդուսիի` Զահհակը ծնվել է որպես Մերդաս (պարս.՝ مرداس ) անունով տիրակալի որդին է: Իր արաբական ծագման պատճառով նրան երբեմն անվանում են Զահհակ ի Թազի (պարս.՝ ضحاکِ تازی - Zahhāk-e Tāzī), նշանակում է «Զահակ Տայիից»: Նա գեղեցիկ և խելացի է, բայց բնավորության կայունություն չունի և հեշտությամբ ենթարկվում է իր խորհրդատուների ազդեցությանը: Հետևաբար, Ահրիմանը նրան ընտրում է որպես անկարգություններ և քաոս սերմանելու գործիք: Երբ Զահհակը երիտասարդ է, Ահրիմանը առաջին անգամ հայտնվում է նրան որպես շողոքորթ ուղեկից և աստիճանաբար համոզում է նրան սպանել իր հորը և ժառանգել նրա թագավորությունը, գանձերն ու բանակը: Զահհակը տերևներով ծածկված խորը փոս է փորում դեպի պարտեզ տանող ճանապարհին, որտեղ Մերդասը ամեն առավոտ աղոթում էր. Մերդասը ընկնում է փոսը և սպանվում։ Զահհակն այսպիսով բարձրանում է գահին:

Այնուհետև Ահրիմանը ներկայանում է Զահհակին որպես հրաշալի խոհարար: Այն բանից հետո, երբ նա Զահհակի համար կազմակերպում է բազմաթիվ օրերի շքեղ խնջույքներ (նախկինում բուսակերների խոհանոցի մեջ ներմուծում է միսը), Զահհակը պատրաստ է Ահրիմանին տալ այն, ինչ ուզում է: Ահրիմանը պարզապես խնդրում է համբուրել Զահհակին երկու ուսերը, և Զահհակը թույլ է տալիս: Ահրիմանը շրթունքները դնում է Զահհակի ուսերին և հանկարծ անհետանում է։ Զահհակի ուսերից միանգամից երկու սև օձ է աճում։ Դրանք հնարավոր չէ կտրելով հեռացնել, քանի որ մեկ այլ օձ է աճում, որը փոխարինում է կտրված օձին: Ահրիմանը Զահհակին հայտնվում է հմուտ բժշկի տեսքով: Նա խորհուրդ է տալիս Զահհակին, որ օձերին հեռացնելու փորձն անարդյունք է, և որ օձերին պետք է հանգստացնել, որ նրան չսպանի: Դրա համար միակ միջոցը նրանց քաղցը հագեցնելն է. ամեն օր նրանց երկու մարդու ուղեղից պատրաստված կերակուր է պետք տալ:

Զահակ կայսր

խմբագրել
 
Հայոց արքայադուստր Տիգրանուհին՝ Երվանդ Ա Սակավակյաց դուստրը, Աժդահակի հետ հարսանիքից առաջ։ Աժդահակը հայկական աղբյուրներում նույնացվում է որպես Աստիագես

Այս ժամանակ աշխարհի տիրակալ Ջամշիդը ամբարտավան է դառնում և կորցնում է կառավարելու իր աստվածային իրավունքը: Դժգոհ իրանցիները փնտրում են նոր կառավարիչ և Զահհակը ժողովրդին ներկայանում է որպես փրկիչ: Հավաքելով մեծ բանակ՝ Զահհակը երկար տարիներ հետապնդում է Ջամշիդին, նախքան նրան վերջնականապես բռնելը: Զահհակը մահապատժի է ենթարկում Ջամշիդին՝ նրան սղոցելով երկու կես անում և բարձրանում Ջամշիդի գահը: Նրա ստրուկների թվում են Ջամշիդի երկու դուստրերը՝ Արնավազը և Շահրնազը (ավեստական Arənavāci և Savaŋhavāci):

Զահհակի գործակալներն ամեն օր բռնում են երկու տղամարդու և մահապատժի ենթարկում, որպեսզի նրանց ուղեղով կերակրեն Զահհակի օձերին: Երկու տղամարդ, որոնք կոչվում են Արմայել և Գարմայել, փորձում են փրկել մարդկանց օձերից սպանվելուց՝ սովորելով խոհարարություն և դառնալով Զահհակի թագավորական խոհարարները: Ամեն օր Արմայելն ու Գարմայելը փրկում են երկու տղամարդկանցից մեկին` նրան ճանապարհելով լեռներ և հեռավոր հարթավայրեր, և տղամարդու ուղեղը փոխարինում են ոչխարի ուղեղով: Փրկված մարդիկ քրդերի առասպելական նախահայրերն են դառնում[15][16]:

 
Աժդահակի երազը

Զահհակի բռնակալությունը ողջ աշխարհում տևում է դարեր: Մի գիշեր Զահհակը երազում տեսնում է, որ երեք ռազմիկներ հարձակվում են իր վրա: Ամենաերիտասարդ ռազմիկը տապալում է Զահհակին իր մականով, կապում է նրան և քարշ տալիս դեպի Դամավանդ լեռը: Զահհակը արթնանում է և այնքան բարձր գոռում, որ պալատի սյուները ցնցվում են։

Հետևելով Արնավազի խորհրդին՝ Զահհակը կանչում է իմաստուններին և գիտնականներին՝ մեկնաբանելու իր երազը: Խորհրդականները լռում են, մինչև որ ամենաանվախը հայտնում է, որ երազը Զահհակի թագավորության ավարտի տեսիլքն է մականունով երիտասարդի ձեռքով, որը Ֆերեյդունն է:

Զահհակը ոգևորվում է՝ իմանալով իր թշնամու ինքնությունը և պատվիրում է իր գործակալներին փնտրել Ֆերեյդունին ողջ երկրում և բռնել նրան: Գործակալները իմանում են, որ Ֆերեյդունը մի տղա է, որը սնվում է հրաշալի կովի Բարմայեի կաթով: Զահհակի լրտեսները հետևում են Բարմայեին և գտնում բարձր լեռնային մարգագետիններում, որտեղ նա արածում էր: Բայց Ֆերեյդունն ու նրա մայրն արդեն փախել են դրանից առաջ: Լրտեսները սպանում են կովին, սակայն ստիպված են լինում վերադառնալ Զահակի մետ՝ իրենց առաքելությունը չկատարած։

Ընդվզում Զահհակի դեմ

խմբագրել
 
Ֆերեյդունը հաղթում է Զահհակին

Զահհակն ապրում է հաջորդ մի քանի տարիները Ֆերեյդունի վախի և անհանգստության մեջ և, այդպիսով, գրում է մի փաստաթուղթ, որը վկայում է իր թագավորության առաքինության և արդարության մասին, որը կհաստատվի թագավորության երեցների և սոցիալական վերնախավի կողմից՝ հուսալով, որ իր թշնամին ետ կկանգնի վրեժխնդրության մտքից:

Հրավիրված ժողովի մեծ մասը ստորագրում է՝ վախենալով իրենց կյանքի համար: Այնուամենայնիվ, Կավա (Կավեհ) անունով մի դարբին զայրույթով խոսում է այն բանի համար, որ իր երեխաները սպանվել են Զահհակի օձերին կերակրելու համար, և որ իր վերջին որդին նույն ճակատագրին է դատապարտվել: Զահհակը հրամայում է ազատ արձակել Կավայի որդուն՝ փորձելով ստիպել Կավային ստորագրել փաստաթուղթը, սակայն Կավան պատռում է փաստաթուղթը, հեռանում պալատից և իր դարբնի գոգնոցը դրոշ է դարձնում՝ որպես ապստամբության խորհրդանիշ` Դերֆաշ Կավիանի (درفش کاویانی): Կավան հայտարարում է, որ Ֆերեյդունի կողմնակիցն է, և հավաքում է ամբոխը ու նրանց հետ միասին գնում Ալբորզ լեռները, որտեղ Ֆերեյդունն ապրում էր։ Ֆերեյդունը համաձայնվում է ժողովրդին առաջնորդել Զահհակի դեմ և նրա համար եզի գլխով մական է պատրաստում:

Ֆերեյդունը դուրս է գալիս կռվելու Զահհակի դեմ, բայց նա արդեն լքել է իր մայրաքաղաքը, որը փոքր դիմադրությամբ գրավում է Ֆերեյդունը։ Ֆերեյդունն ազատում է Զահհակի բոլոր բանտարկյալներին, այդ թվում՝ Արնավազին և Շահրնազին։ Կոնդրոուն՝ Զահհակի գանձապահը, ձևացնում է, թե ենթարկվում է Ֆերեյդունին, բայց զգուշորեն փախչում է Զահհակի մոտ և հայտնում նրան, թե ինչ է տեղի ունեցել:

Զահհակը զայրանում է՝ իմանալով, որ Ֆերեյդունը որպես թագուհիներ իր կողքին նստեցրել է իր կանանց` Ջամշիդի դուստրերին և անմիջապես վերադառնում է իր քաղաք՝ հարձակվելու Ֆերեյդունի վրա։ Զահհակը գտնում է, որ իր մայրաքաղաքը խիստ դիմակայում է իր դեմ, իսկ իր բանակը վտանգի տակ է: Տեսնելով, որ չի կարող քաղաքը գրավել, նա գաղտագողի մտնում է իր սեփական պալատը որպես լրտես և փորձում է սպանել Արնավազին և Շահրնազին։ Ֆերեյդունը հարվածում է Զահհակին իր եզան գլխով մականով, բայց չի սպանում նրան: Հրեշտակի խորհրդով նա կապում է Զահհակին և բանտարկում Դամավանդ լեռան տակ գտնվող քարայրում: Ֆերեյդունը Զահհակին կապում է առյուծի զնդանով, որը կապված է քարանձավի պատերին ամրացված մեծ մեխերին, որտեղ Զահհակը կմնա մինչև աշխարհի վերջը:

Տեղանուններ

խմբագրել

«Զահհակ ամրոց»-ը Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Հաշտրուդ նահանգի հնագույն ավերակ է, որը տարբեր փորձագետների կարծիքով բնակեցված է եղել մ.թ.ա. երկրորդ հազարամյակներից մինչև Թեմուրյան դարաշրջանը: Իրանի մշակութային ժառանգության կազմակերպությունը, որն առաջին անգամ պեղել է 19-րդ դարում բրիտանացի հնագետների կողմից, ուսումնասիրել է կառույցը 6 փուլով:

Ժողովրդական մշակույթում

խմբագրել
  • Զահհակի կողմից Ջամշիդին պարտության և Ֆերեյդունից հետագա պարտության մասին պատմությունը ծառայում է որպես 1992 թվականի Sega Game Gear Defenders of Oasis տեսախաղի նախապատմություն: Զահհակի հաջորդը խաղի սյուժեի գլխավոր հակառակորդն է:
  • Քսենավերսում Զահհակը (որը նշվում է որպես Դահակ ) գերբնական հակառակորդն է, որին և՛ Քսենան, և՛ հետագայում Հերկուլեսը (Հերկուլես. Լեգենդար Ճամփորդությունները ) պետք է հաղթեն՝ աշխարհը լիակատար կործանումից փրկելու համար: Երբ Դահակը հայտնվում է Հերկուլեսի վրա, նա նման է խեցգետնի:
  • Final Fantasy Legend III- ում (ԱՄՆ-ից դուրս հայտնի է որպես SaGa 3), միջանկյալ բոս Դահակը պատկերված է որպես բազմագլուխ մողես։
  • «Պարսից արքայազն. Պայքար ճակատագրի հետ» գրքում Պարսկաստանի արքայազնը փախչում է Դահակա կոչվող հզոր ստվերային կերպարից:
  • Future Card Buddyfight- ում գլխավոր հակառակորդի ընկերը կոչվում է Մահվան դիվային դև, Աժի Զահակա (Demonic Demise Dragon, Azi Dahaka):
  • Marvel MAX Terror Inc.-ի թողարկումներում ներկայացված է Զահհակ անունով անմահ չարագործը, որը կապված է երկու դիվային օձերի հետ: Եթե ուրիշների ուղեղով չսնվեն, նրանք սկսում են ուտել նրա ուղեղը:
  • Quest Corporation վիդեոխաղում Ogre Battle 64: Person of Lordly Caliber-ում Աժի Դահական Երկրի տարրի հարգարժան վիշապն է, որը սովորաբար հանդիպում է խաղի վերջին կեսին:
  • High School DxD- ում Աժի Դահական չար վիշապ է, ով գլխավորում է հակառակորդ խումբը մեկ այլ չար վիշապի հետ, որը կոչվում է Ափոֆիս:
  • Homestuck- ում Equius Zahhak-ը տրոլներից մեկի անունն է:
  • Թեթև վեպերի շարքում` Խրդրահարույց երեխաները գալիս են մեկ այլ աշխարհից, այնպես չէ՞, Ազի Դահական ներկայացված է որպես եռագլուխ սպիտակ վիշապ և սերիալի գլխավոր հակառակորդներից մեկն է։
  • Shadowverse քարտային խաղում Աժի Դահական հայտնվում է որպես լեգենդար Վիշապարվեստ (Dragoncraft) դասի քարտ, որը գալիս է Քրոնոգենեզի ընդլայնումից:
  • Pathfinder Roleplaying Game- ում Դահակը քրոմատիկ վիշապների աստվածն է և վիշապների՝ Ափսուի և Թիամատի որդին: Նա ձգտում է սպանել հորը և թագավորել ողջ վիշապների վրա:
  • Աժի Դահակայից ոգեշնչված ղեկավար Աժդահան ( չինարեն՝ 若陀龙王 ) Genshin Impact համակարգչային խաղում, լեգենդար վիշապի (Վիշապ), որին փակել է գետնի տակ Լիյուեի Գեո Արչոն, Մորաքս[17]:
  • Fate/Grand Order -ում Աժի Դահական Աստվածային ոգիներից մեկն է, որը ներարկվել է Ալտեր Էգոյի դասի ծառա Գրիգորի Ռասպուտինին:
  • Այն ժամանակ ես վերամարմնավորվեցի որպես լորձ Լայթ-նովելում Ազի Դահական՝ Չար վիշապների տիրակալը Վեգայի գերագույն հմտությունն է:
  • Երկրորդ համաշխարհայինի Աստված վեպում Զահհակը հիշատակվում է որպես կեղծ աստված, որին պաշտում էր պարսիկների բանակը, որին հույները հաղթեցին:
  • Երկու օձերի տեսքը, որոնք բողբոջում են ուսերից և ուտում մարմնի մասերը, ներկայացված է 2007 թվականի The Darkness տեսախաղում:

Ժառանգություն

խմբագրել

Խամենեյ Զահակ, որը նվաստացուցիչ տերմին է, որն օգտագործվում էր որպես Իրանի Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեի մականուն, 2019-2022 թվականներին իրանցի կանանց բողոքի ցույցերի ընթացքում, որտեղ հազարավոր մարդիկ բանտարկվեցին, հիմնական հակաիրանական ռեժիմի վանկարկումն էր: Իրանցի ակտիվիստուհի Սեպիդե Քոլիանին դատարանի առաջ են կանգնեցրել «Խամենեյ Զահակ մենք քեզ գետնի տակ ենք տանելու» աղաղակելու համար[18][19]:

Իրանական ավանդույթի այլ վիշապներ

խմբագրել

Բացի Աժի Դահակայից, մի քանի այլ վիշապներ և վիշապանման արարածներ հիշատակվում են զրադաշտական սուրբ գրություններում.

  • Աժի Սրուվարա - «եղջյուրավոր վիշապ»
  • Աժի Զաիրիտա - «դեղին վիշապ», որը սպանվել է Գերշասպի հերոս, միջնադարյան պարսկական` Կիրշասպի կողմից (Յասնա 9.1, 9.30; Յաշթ 19.19)[20]
  • Aži Raoiδita - «կարմիր վիշապ», որը ստեղծել է Ահրիմանը, որպեսզի առաջացնի «դաիվայի ձմեռ»` որպես արձագանք Ահուրա Մազդայի կողմից Այրյանեմ Վաեջա հայրենիքի ստեղծմանը (Վենդիդադ 1.2)[21]
  • Աժի Վիշապա - «թունավոր ստրուկի վիշապը», որը սպառում է Աբանին մատուցվող ընծաները, եթե դրանք արվում են մայրամուտի և արևածագի միջև (Նիրանգստան 48):
  • Gandarəβa - ծովի «դեղին կրունկներով» հրեշ «Վուրուկաշա», որը կարող է կուլ տալ միանգամից տասներկու գավառ: Առաջանալով ոչնչացնել Աշայի ամբողջ արարումը, այն նույնպես սպանվում է հերոս Գերշասպի կողմից (Yasht 5.38, 15.28, 19.41):

Աժի/Ահի հնդկա-իրանական ավանդույթում

խմբագրել

Հերոսների կամ աստվածային էակների կողմից սպանված կամ բանտարկված հրեշավոր օձերի պատմությունները կարող են հնագույն նախասկիզբ ունենալ: Դրանք հայտնաբերվել են հնդեվրոպական շատ ժողովուրդների, այդ թվում՝ հնդկա-իրանցիների, այսինքն՝ իրանցիների ընդհանուր նախնիների և վեդայական հնդիկների առասպելներում:

Համեմատության ամենաակնառու կետն այն է, որ վեդայական սանսկրիտում ahi-ն ավեստական aži-ի ազգակիցն է: Այնուամենայնիվ, վեդայական ավանդույթում միակ կարևոր վիշապը Վրտան է, բայց «չկա վիշապի իրանական ավանդույթ, ինչպիսին հնդկական Վրտան է» (Boyce, 1975:91-92): Ավելին, եթե իրանական ավանդույթն ունի բազմաթիվ վիշապներ, որոնք բոլորն էլ չարամիտ են, Վեդայական ավանդույթն ունի միայն մեկ այլ վիշապ, բացի Vṛtra IAST - ահի Բուդհնյայից ՝ բարերար «խորքի վիշապից»: Վեդաներում աստվածները կռվում են վիշապների դեմ, սակայն իրանական ավանդույթի համաձայն՝ դա մահկանացու հերոսների գործառույթ է:

Այսպիսով, թեև պարզ է թվում, որ վիշապասպան հերոսները (և Վեդաների դեպքում՝ աստվածները) «հնդկա-իրանական ավանդույթի և բանահյուսության մի մասն են եղել, ակնհայտ է նաև, որ Իրանը և Հնդկաստանը վաղուց մշակել են հստակ առասպելներ» (Skjaervø, 1989:192):

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Gholizadeh, Khosro (1970-01-01). «zahāk or wolflike serpent in the Persian and kurdish Mythology | khosro gholizadeh». Academia.edu. Վերցված է 2015-12-23-ին.
  2. loghatnaameh.com. «ضحاک بیوراسب | پارسی ویکی». Loghatnaameh.org. Արխիվացված է օրիգինալից 2014-02-01-ին. Վերցված է 2015-12-23-ին.
  3. Bane, Theresa (2012). Encyclopedia of Demons in World Religions and Cultures. McFarland. էջ 335. ISBN 978-0-7864-8894-0. Վերցված է 1 October 2018-ին.
  4. کجا بیوراسپش همی خواندند / چُنین نام بر پهلوی راندند
    کجا بیور از پهلوانی شمار / بود بر زبان دری ده‌هزار
  5. «Characters of Ferdowsi's Shahnameh». heritageinstitute.com. Վերցված է 26 February 2016-ին.
  6. «Persia: iv. Myths an Legends». Encyclopaedia Iranica. Վերցված է 2015-12-23-ին.
  7. For Azi Dahaka as dragon see: Ingersoll, Ernest, et al., (2013). The Illustrated Book of Dragons and Dragon Lore. Chiang Mai: Cognoscenti Books. ASIN B00D959PJ0
  8. Appears numerous time in, for example: D. N. MacKenzie, Mani’s Šābuhragān, pt. 1 (text and translation), BSOAS 42/3, 1979, pp. 500-34, pt. 2 (glossary and plates), BSOAS 43/2, 1980, pp. 288-310.
  9. Detelić, Mirjana. "St Paraskeve in the Balkan Context" In: Folklore 121, no. 1 (2010): 101 (footnote nr. 12). Accessed March 24, 2021. http://www.jstor.org/stable/29534110.
  10. Erben, Karel Jaromír; Strickland, Walter William. Russian and Bulgarian folk-lore stories. London: G. Standring. 1907. p. 130.
  11. Kropej, Monika. Supernatural beings from Slovenian myth and folktales. Ljubljana: Institute of Slovenian Ethnology at ZRC SAZU. 2012. p. 102. 978-961-254-428-7
  12. Kappler, Matthias. Turkish Language Contacts in Southeastern Europe. Piscataway, NJ, USA: Gorgias Press, 2010. p. 256. https://doi.org/10.31826/9781463225612
  13. «Bowl Depicting King Zahhak with Snakes Protruding from His Shoulders». The Metropolitan Museum of Art (անգլերեն). Վերցված է 2024-04-24-ին.
  14. Baβri = Բաբելոն Ավեստայում. - Baβri = Babylon in Avesta
  15. Masudi. Les Prairies d’Or. Trans. Barbier de Meynard and Pavet de Courteille, 9 vols. Paris: La Société Asiatique, 1861.
  16. Özoglu, H. (2004). Kurdish Notables and the Ottoman State: Evolving Identities, Competing Loyalties, and Shifting Boundaries. Albany: State University of New York Press, pp. 30.
  17. The Birth of a Dragon: A Behind the Scenes Look At the Creation of Azhdaha | Genshin Impact (անգլերեն), 15 July 2021, Վերցված է 2021-07-30-ին
  18. https://ir.voanews.com/amp/sepideh-gholian--two-more-years-in-prison/7079426.html
  19. https://www.bbc.com/persian/iran-66243572
  20. Zamyād Yasht, Yasht 19 of the Younger Avesta (Yasht 19.19). Translated by Helmut Humbach; Pallan Ichaporia. Wiesbaden. 1998.
  21. The Zend-Avesta, The Vendidad. The Sacred Books of the East Series. Vol. 1. Translated by James Darmesteter. Greenwood Publish Group. 1972. ISBN 0837130700.

Գրականություն

խմբագրել
  • Boyce, Mary (1975). History of Zoroastrianism, Vol. I. Leiden: Brill.
  • Ingersoll, Ernest, et al., (2013). The Illustrated Book of Dragons and Dragon Lore. Chiang Mai: Cognoscenti Books. ASIN B00D959PJ0
  • Skjærvø, P. O (1989). «Aždahā: in Old and Middle Iranian». Encyclopedia Iranica. Vol. 3. New York: Routledge & Kegan Paul. էջեր 191–199.
  • Khaleghi-Motlagh, DJ (1989). «Aždahā: in Persian Literature». Encyclopedia Iranica. Vol. 3. New York: Routledge & Kegan Paul. էջեր 199–203.
  • Omidsalar, M (1989). «Aždahā: in Iranian Folktales». Encyclopedia Iranica. Vol. 3. New York: Routledge & Kegan Paul. էջեր 203–204.
  • Russell, J. R (1989). «Aždahā: Armenian Aždahak». Encyclopedia Iranica. Vol. 3. New York: Routledge & Kegan Paul. էջեր 204–205.
  • Schwartz, Martin. "Transformations of the Indo-Iranian Snake-man: Myth, Language, Ethnoarcheology, and Iranian Identity." Iranian Studies 45, no. 2 (2012): 275-79. www.jstor.org/stable/44860985.

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Զահհակ
  • «Ազ». քննարկում Իրանական հանրագիտարանում
  • A king's book of kings: the Shah-nameh of Shah Tahmasp, [Թագավորների գիրք՝ Շահ Թահմասպի Շահնամեն]. կատալոգ Մետրոպոլիտեն արվեստի թանգարանից (ամբողջովին հասանելի է առցանց որպես PDF), որը պարունակում է նյութեր Զահհակի մասին:
Նախորդող՝
Ջամշիդ
Շահնամեի լեգենդար թագավոր
800–1800 (Գայոմարտից հետո)
Հաջորդող՝
Ֆերեյդուն
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զահհակ» հոդվածին։
  NODES
Note 1