Զեն, Մահայանա Բուդդիզմի դպրոցներից մեկն է, որը ծագել է Չինաստանում Տան հարստության օրոք, որպես Չան Բուդդիզմ։ Զեն դպրոցի վրա մեծ ազդեցություն է ունեցել Տաոիզմը և այն զարգացել է որպես Չինական Բուդդիզմի առանձին դպրոց։ Չինաստանից Չան Բուդդիզմը տարածվել է հարավ՝ դեպի Վիետնամ, հյուսիս՝ դեպի Կորեա և արևելք՝ դեպի Ճապոնիա, որտեղ անվանվել է Ճապոնական Զեն,իսկ Կորեայում՝ Սեոն բուդդիզմ[1]։

Բոդհիդհարման և Դազու Հույկը՝ Զեն առաջին պատրիարքները

Զեն տերմինը ծագել է չինարեն 禪 (Չան) բառի ճապոներեն արտասանությունից, որի արմատները հասնում են Դհայանա (մեդիտացիա) հնդկական պրակտիկա։ Զենը նշանակություն է տալիս խիստ ինքնակառավարմանը, մեդիտացիայի պրակտիկային, բուդդայականության էության ընկալմանը, և ամենօրյա կյանքում այս ընկալման արտահայտմանը, հատկապես այլոց շահերի համար (Բոդհիսատվա)[2][3]։ Այսպիսով, այն զրկում է շեշտադրումից սուտրաների մասին ուղղակի գիտելիքը և տեսությունը[4][5] և կարևորում է ուղղակի ըմբռնումը զազենով և համագործակցությունը լիարժեք ուսուցչի հետ[6]։

Զենի ուսմունքները ներառում են Մահայանա մտքի տարբեր աղբյուրներ (մասնավորապես Յոգաչարա, Տաթագատագարբա սուտրաներ և Հուայան դպրոց) և դրանց շեշտադրումը բուդդայականության էությանը, ամբողջականությանը և Բոդհիսատվա-իդեալին։ Պրայնապարամիտայի գրականությունը և Մադհիամական նույնպես ազդեցություն են ունեցել Զեն-ավանդության "պարադոքսալ լեզվի" ստեղծման գործընթացի վրա։

Ձևավորում

խմբագրել

Զեն բառը ծագել է (dʑjen) չինարեն 禪 (Չան) բառի (Միջին Չինաստան) ճապոներեն արտասանությունից, որն իր հերթին ծագել է Սանսկրիտի դհայանա բառից[7], որը կարող է մոտավորապես թարգմանվել որպես կլանվածություն կամ մեդիտատիվ վիճակ[8]։

Զեն պրակտիկա

խմբագրել

Զենում կենտրոնական է դհայանայի պրակտիկան կամ մեդիտացիան։

Շնչառության դիտում

խմբագրել
 
Հարգարժան Հսուան Հուան մեդիտացիայի ժամանակ լոտուսի դիրքում: Հոնգ Կոնգ, 1953:

Մեդիտացիայի ընթացքում պրակտիկները հաճախ նստում են այնպիսի դիրքերով, ինչպիսիք են լոտուսը, կիսալոտուսը, Բուրմեսը, կամ սեյզան՝ օգտագործելով Դհայանա մուդրան։ Մտածողությունը կարգավորելու համար ուշադրությունը ուղղվում է դեպի շնչառության հաշվարկը, դիտումը կամ դեպի պորտի ներքևի էներգիայի կենտրոնը[web 1]։ Նստելու համար հաճախ օգտագործվում է քառակուսի կամ կլոր բարձ, որը դրված է հաստ գորգի վրա։ Երբեմն կարող է օգտագործվել աթոռ։ Այս պրակտիկան կոչվում է նստած դհայանա կամ զուօչան (坐禅) չինարենում, զազեն (坐禅) ճապոներենում, ջվասոն կորեերենում։

Մտքի դիտում

խմբագրել

Սոտոյի Զենի դպրոցում պրակտիկայի հիմնական տեսակը առանց առարկաների կամ բովանդակության մեդիտացիան է։ Մեդիտատորը փորձում է ուշադիր լինել մտքերի հոսքին, թույլ տալով դրանց ծագել և անցնել առանց ընդհատումների։ Այս պրակտիկայի բովանդակալից տեքստային, փիլիսոփայական և ֆենոմենոլոգիական արդարացումը կարելի է գտնել Դոգենի Շոբոգենզոյում, օրինակ «Զազենի հիմունքներում»[web 2] և «Զազենի ընդհանուր առաջարկվող կանոններում»[web 3]։ Ճապոներենում այս պրակտիկան կոչվում է Շիկանտազա։

Ինտենսիվ խմբային մեդիտացիա

խմբագրել

Ինտենսիվ խմբային մեդիտացիան իրականացվում է ժամանակ առ ժամանակ որոշ տաճարներում։ Ճապոներենում այս պրակտիկան կոչվում է Սեշին։ Մինչդեռ ամենօրյա կանոնակարգը պահանջում է վանականներից մեդիտացիա անել ամեն օր մի քանի ժամ։ Ինտենսիվ ժամանակաշրջանում նրանք գրեթե ամբողջությամբ նվիրում են իրենց մեդիտացիայի նստած պրակտիկային։ 30-50 րոպե տևող բազմաթիվ մեդիտացիաները ընդհատվում են հանգստի, ճաշի և աշխատանքի ընդմիջումների կարճ ժամանակահատվածներով, որոնք իրականացվում են նույն մտահայեցությամբ։ Գիշերային քունը տևում է յոթ ժամ կամ ավելի քիչ։ Ժամանակակից բուդդայական պրակտիկայում Ճապոնիայում, Թայվանում և արևմուտքում աշխարհիկ ուսանողները մասնակցում են այս ինտենսիվ պրակտիկ հանդիպումներին, որոնք սովորաբար տևում են 1, 3, 5, 7 օր։ Այս հանդիպումները տեղի են ունենում բազմաթիվ Զեն կենտրոններում հատկապես Բուդդայի Անուտտարա Սամյակսամբոդհիի ձեռքբերման արարողության ժամանակ։ Խմբային Զեն մեդիտացիայի տարբերակող կողմերից է կիյոսակուի օգտագործումը, որը տափակ, փայտե շերտաձող է մեդիտատորներին հարվածելու համար՝ նրանց կենտրոնացված և ուշադիր պահելու նպատակով։

Կօան պրակտիկա

խմբագրել
 
«ոչինչ» բառի չինարեն նշանը: Այն պատկերում է հայտնի Ժաոժուի շանը

Կօան մեթոդը հայտնի դարձավ Սոնգ հարստության սկզբում, մինչդեռ մյուսները կիրառում էին «լուռ լուսավորումը»[9]։ Սա պատճառ դարձավ Լինջի և Կաոդոնգ դպրոցների միջև որոշակի տարբերությունների ծագմանը։

Կօանը (բառացիորեն «հասարակական խնդիր») պատմություն է կամ երկխոսություն, որը նկարագրում է Զեն մասնագետի և ուսանողի միջև փոխհարաբերությունը։ Այս պատմվածքները ներկայացնում են ուսուցչի ինսայթը։ Կօանը շեշտադրում է ինսայթը, որին ուղղված են բուդդայական ուսմունքները:Կօանները կարող են օգտագործվել «մեծ կասկած» առաջացնելու համար և Զեն պրակտիկայում աշակերտի առաջընթացը ստուգելու համար։

Կօան-հարցումը կարող է կիրառվել զազենի (նստած մեդիտացիա), կինհինի (քայլող մեդիտացիա) ընթացքում և ամենօրյա կյանքի յուրաքանչյուր գործունեության ժամանակ։ Կօան պրակտիկան մասնավորապես կարևորվում է ճապոնական Ռինզայի դպրոցի կողմից, բայց այն հանդիպում է նաև Զեն այլ դպրոցներում և ճյուղերում, կախված ուսուցման գծից[10]։

Տվյալ կօանում Զեն աշակերտի վարպետությունը ներկայացվում է ուսուցչին անհատական հարցազրույցում։ Չնայած այն հանգամանքին, որ կօանի միանշանակ պատասխան գոյություն չունի, պրակտիկանտները պետք է ցույց տան Զենի ընկալումը իրենց պատասխանների միջոցով։ Ուսուցիչը կարող է հաստատել կամ հերքել պատասխանը և ցույց տալ աշակերտին ճիշտ ճանապարհը։ Զեն ուսուցչի հետ համագործակցությունը կենտրոնական տեղ է գրավում Զենում, բայց միևնույն ժամանակ դարձնում է Զենը խոցելի(թյուրիմացություն և շահագործում)[11]։

Զեն երգեցողություն և պատարագ

խմբագրել

Զեն վանքերի և կենտրոնների մեծամասնությունում կատարվում է ամենօրյա պատարագ։ Պատարագ մատուցողները երգում են գլխավոր սուտրաները, ինչպիսիք են «Սրտի Սուտրան», «Լոտուս Սուտրայի» 25-րդ գլուխը (հաճախ անվանվում է «Ավալոկիտեսվարա Սուտրա»), «Սամադհի թանկարժեք հայելու երգը», «Նիլականտա Դհարանին» և այլ երկրորդական մանտրաներ։

Բութսուդանը վանքի զոհասեղանն է, որտեղ իրականացվում են զոհաբերություններ Բուդդայի կամ բոդհիսատվայի պատկերներին։ Նույն եզրույթը օգտագործվում է ճապոնական տների զոհասեղանների համար, որտեղ աղոթում և հաղորդակցվում են ընտանիքի մահացած անդամների հետ։ Այսպիսով, Զենում պատարագ մատուցելը կարող է նշանակել որպես անցյալի Բոդհիսատվաների հետ կապվելու միջոց։ Հիմնականում պատարագը օգտագործվում է հուղարկավորությունների, հուշ-երեկոների և այլ հատուկ միջոցառումների ժամանակ որպես գերբնական ուժերից օգնություն խնդրելու միջոց։

Երգեցողությունը հիմնականում կենտրոնանում է գլխավոր բոդհիսատվաների վրա, ինչպիսիք են Ավալոկիտեսվարան և Մանջուշրին։ Համաձայն Մահայանա Բուդդիզմի՝ բոդհիսատվաները էակներ են, ովքեր երդվել են մնալ սամսարայում, որպեսզի օգնեն մնացած էակներին ազատվել դրանից։ Քանզի Զեն իրականացնորղների նպատակը բոդհիսատվայի ճանապարհն անցնելն է, երգեցողությունը կարող է օգտագործվել որպես այս էակների հետ կապվելու և կատարելությունը ինքնուրույն գիտակցելու միջոց։

Աշխարհիկ ծառայություններ

խմբագրել

Չնայած նրան, որ արևմտյան Զենը շեշտադրություն է կատարում զեն-մեդիտացիայի և ամենօրյա կյանքում Զեն-ուսմունքի կիրառման վրա, ճապոնական Զենը նույնպես ծառայություն է իրականացնում հասարակական կրոնում։ Հուղարկավորությունները կարևոր դեր են խաղում որպես վանականների և աշխարհիկ մարդկանց միջև հաղորդակցման կետ։ Սոտո դպրոցի կողմից հրատարակված վիճակագրությունը ցույց է տալիս, որ Սոտոյի աշխարհիկ մարդկանց 80 տոկոսը այցելում են իրենց վանքը միայն հուղարկավորությունների և մահվան հետ կապված գործողությունների իրականացման համար։ Տասնյոթ տոկոսը այցելում է հոգևոր պատճառների համար և 3 տոկոսը այցելում է Զեն քահանային անձնական դժվարության կամ ճգնաժամի ժամանակ[12]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Համացանցի աղբյուրներ

խմբագրել
  1. Sheng, Yen. «Fundamentals of Meditation».
  2. Sōtō Zen Text Project. «Zazengi translation». Stanford University. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
  3. Sōtō Zen Text Project. «Fukan Zazengi». Stanford University. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 26-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
Տես՝ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Տես՝ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Զեն հոդվածին
Տես՝ zen Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զեն» հոդվածին։
  NODES
Project 2