Էնդոսկոպիա, որոշ ներքին օրգանների ուսումնասիրման մեթոդ, որը կատարվում է էնդոսկոպի միջոցով։ Էնդոսկոպիայի ժամանակ էնդոսկոպը տեղադրվում է խոռոչի մեջ ինչպես բնական մուտքերի (օրինակ՝ բերանի և կերակրափողի միջոցով անցնում են դեպի ստամոքս, կոկորդի միջոցով՝ դեպի թոքեր և բրոնխներ, միզուկի միջոցով՝ դեպի միզապարկ), այնպես էլ սրսկման և վիրահատական մուտքի ստեղծման ճանապարհներով (լապարասկոպիա և այլն)[1] ։

Վիրաբույժը ձեռք է բերում էնդոկսոպիայի իրականացման հմտություններ

Էնդոսկոպիայի պատմությունը

խմբագրել

Էնդոսկոպիան իր զարգացման ընթացքում անցել է մի քանի փուլ, որոնք բնութագրվում են օպտիկական գործիքների բարելավմամբ, ախտորոշման և բուժման նոր մեթոդների առաջացմամբ։

Մինչև որոշակի ժամանակահատված, ներքին օրգանների զննումն առանց վիրահատական միջամտության անհնար էր։ Բժիշկներին հասանելի էին բժշկական այնպիսի ոչ ինվազիվ մեթոդներ, ինչպիսիք էին՝ շոշափումը, աուսկուլտացիան, պերկուսիան։

Էնդոսկոպիայի օգտագործման առաջին փորձերը կատարվել են դեռևս 18-րդ դարի վերջում, սակայն դրանք վտանգավոր և անիրատեսական էին։ Միայն 1806 թվականին, Ֆիլիպ Բոզինին (Ph.Bozzini), որ այժմ համարվում է էնդոսկոպի գյուտարարը, մշակել է ուղիղ աղիքի և արգանդի խոռոչի ուսումնասիրման սարք։ Սարքն իրենից ներկայացնում էր կոշտ խողովակ՝ ոսպնյակների և հայելիների համակարգով, իսկ լույսի աղբյուրը մոմն էր։ Այս սարքը երբևէ չի օգտագործվել մարդկային օրգանիզմի ուսումնասիրությունների նպատակով, քանի որ հեղինակը պատժվել է Վիեննայի բժշկական ֆակուլտետի կողմից հետաքրքրասիրության համար։

Հետագայում էնդոսկոպներում մոմը փոխարինվեց սպիրտայրոցով, իսկ կոշտ խողովակի փոխարեն սկսեցին օգտագործել ճկուն ուղղորդիչ։ Այս փուլում հիմնական բարդությունները եղել են սպիրտայրոցից առաջացող այրվածքները, որոնցից բժիշկները մասամբ ազատվեցին մանր էլեկտրոլամպերի հայտնաբերումից հետո, որոնք ամրացվում էին խոռոչի մեջ ներմուծվող սարքի ծայրին։

Դեպի փակ խոռոչներ, որոնք չունեն բնական կապ արտաքին միջավայրի հետ, սարքը դեպի խոռոչ անցկացվում է հատուկ ստեղծված բացվածքի միջոցով[2]։ Այնուամենայնիվ, մինչև օպտիկամանրաթելային համակարգերի կիրառումը էնդոսկոպիկ ախտորոշումը լայն տարածում չուներ։

Էնդոսկոպիայի հնարավորությունները զգալիորեն ընդլայնվել են 20-րդ դարի երկրորդ կեսից ապակե օպտիկական մանրաթելերի ստեղծման և դրանց հիման վրա օպտիկամանրաթելային գործիքների առաջացման շնորհիվ։ Գրեթե բոլոր օրգանները հասանելի դարձան զննության համար. մեծացավ ուսումնասիրվող օրգանների լուսավորությունը, ստեղծվեց հնարավորություն իրականացնել լուսա և տեսանկարահանում, ապա նաև իրականացնել այդ պատկերների և վիդեոնյութի ձայնագրում։ Էնդոսկոպիկ հետազոտության արդյունքների փաստաթղթավորումը օգնում է օբյեկտիվորեն ուսումնասիրել օրգանում տեղի ունեցող ախտաբանական պրոցեսների դինամիկան։

Էնդոսկոպիկ մեթոդների կիրառումը բժշկության մեջ

խմբագրել

Ներկայումս էնդոսկոպիկ հետազոտական մեթոդները օգտագործվում են ինչպես ախտորոշման, այնպես էլ տարբեր հիվանդությունների բուժման համար[3]։ Ժամանակակից էնդոսկոպիան հատուկ դեր է խաղում բազմաթիվ հիվանդությունների վաղ փուլերի ճանաչման գործում, մասնավորապես` տարբեր օրգանների (ստամոքս, միզապարկ, թոքեր) օնկոլոգիական հիվանդություններ (քաղցկեղ)[4]։ Էնդոսկոպիան համարվում է առաջին գծի հետազոտական մեթոդ կլման ակտի խանգարումների դեպքում[5]։

Հաճախ էնդոսկոպիան համակցվում է նպատակաուղղված բիոպսիայի, բուժական միջոցների ներմուծման և զոնդավորման հետ։

Էնդոսկոպիայի տեսակները

խմբագրել

Ռիսկի գործոններ

խմբագրել

Հիմնական ռիսկի գործոններն են վարակները, սեդատիվների գերդոզավորումը, թափածակումը (պերֆորացիա), ինչպես նաև ստամոքսի կամ կերակրափողի լորձաթաղանթի վնասումն ու արյունահոսությունը[6]։ Թափածակումը պահանջում է վիրահատական բուժում, իսկ մնացած դեպքերում հաճախ դեղամիջոցներով բուժումը բավարար է։ Արյունահոսություն հնարավոր է նաև բիոպսիայի կամ պոլիպի հեռացման դեպքում։ Նմանատիպ փոքր արյունահոսությունները հիմնականում դադարում են ինքնուրույն, իսկ անհրաժեշտության դեպքում կարելի է հսկել կաթետերիզացիայի միջոցով։

Էնդոսկոպիկ վիրաբուժություն

խմբագրել
 
Էնդոսկոպիկ վիրասրահ

Էնդոսկոպիկ սարքավորումների և մանրադիտակային գործիքների զարգացումը բերեց վիրաբուժական նոր տեխնիկայի՝ էնդոսկոպիկ վիրաբուժության առաջացմանը։ Հատուկ մանիպուլյատոր գործիքներն էնդոսկոպի և ճկուն ֆիբրոապարատների միջոցով տեղադրվում են որովայնի կամ առանձին օրգանների խոռոչի մեջ, և վիրաբույժը, մոնիտորի վրա հսկելով կատարվող պրոցեսը, իրականացնում է վիրահատական միջամտությունը։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Endoscopy». British Medical Association Complete Family Health Encyclopedia. Dorling Kindersley Limited. 1990.
  2. Островский В. М., (1890–1907). «Эндоскопия». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  3. Mayo Clinic staff (2012). «Upper endoscopy». mayoclinic.com. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
  4. «Endoscopy». Cancer Research UK. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
  5. American Gastroenterological Association, «Five Things Physicians and Patients Should Question» (PDF), Choosing Wisely: an initiative of the ABIM Foundation, American Gastroenterological Association, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 9-ին, Վերցված է 2012 թ․ օգոստոսի 17-ին
  6. «Endoscopy». NHS Choices. NHS Gov.UK. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
  NODES
Association 3