Էստլանն
Արևելյան Նորվեգիա կամ Էստլանն (նորվ.՝ Østlandet), ոչ պաշտոնական վարչատարածքային միավոր Նորվեգիայում[1]։
Արևելյան Նորվեգիա նորվ.՝ Østlandet | |
---|---|
Երկիր | Նորվեգիա |
Մասն է | Նորվեգիա և South Norway? |
Կարգավիճակ | ոչ պաշտոնական տարածաշրջան |
Մտնում է | Նորվեգիա |
Ներառում է | 8 ֆյուլքե |
Հիմնական լեզու | Նորվեգերեն Բուկմոլ |
Բնակչություն (2013) | 2 531 991 (50,13 %, 1-ին տեղ) |
Խտություն | 26,77 ( 1-ին տեղ) |
Կրոնական կազմ | Քրիստոնեություն |
Տարածք | 94 575 (29,21 %, 2-րդ տեղ) |
Ժամային գոտի | +1 |
Գտնվում է թագավորության հարավարևելյան հատվածում։ Վարչականորեն ներառում է ութ ֆյուլքե։
Աշխարհագրություն
խմբագրելՀուր-Նորգեն գտնվում է Նորվեգիայի հարավ-արևելքում՝ Սկանդինավյան թերակղզու վրա։ Ափերը ողողում է Հյուսիսային ծովի ջրերը։
Արևելքում սահմանակցում է Շվեդիայի թագավորությանը։ Այս տարածաշրջանում է գտնվում երկրի մայրաքաղաք Օսլոն է։
Ներառում է ութ ֆյուլքե՝ ներառյալ մայրաքաղաքային ինքնավարություն ունեցող Օսլո ֆյուլքեն։ Էստլաննի կազմի մեջ մտնող մարզերն են` Օսլո, Ակերսհուս, Էստֆոլդ, Բուկերդուդ, Վեստֆոլդ, Տելեմարկ, Հեդմարկ և Օպլանդ։ Գտնվում է UTC+1 ժամային գոտում։ Զբաղեցնում է 94 575 կմ² տարածք և ըստ տարածքի՝ Նորվեգիայի երկրորդ վարչատարածքային միավորն է։ Այն կազմում է ամվողջ երկրի 29,21 %-ը։
Բնակչություն
խմբագրելԸստ 2013 թվականի մարդահամարի տվյալների՝ Արևելյան Նորվեգիան ունի 2 531 991 բնակիչ, որոնք հիմնականում տեղաբնիկ նորվեգացիներն են։ Խոսում են տարբեր լեզուներով, մասնավորապես նորվեգերեն լեզվի երկու բարբառներով։
Ըստ բնակչության թվի՝ Էստլաննն առաջինն է Նորվեգիայում։ Այն կազմում է ամբողջ Նորվեգիայի բնակչության կեսից ավելին՝ 50,13 %-ը։ Պաշտոնական կրոնը քրիստոնեությունն է։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Բատվինա, Իրինա. «Նորվեգիայի վարչական բաժանում». www.best-country.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 16-ին.