Էսքիլես
Էսքիլես (մ. թ. ա. 525[1][2][3], Էլևսին[3] - մ. թ. ա. 456[4][2][3], Ջելա, Կալտանիսետա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն), հին հույն մեծագույն ողբերգակներից մեկը, կանգնած է ողբերգության՝ որպես ժանրի սկզբնավորման ակունքներում։
Էսքիլես հին հունարեն՝ Αἰσχύλος | |
---|---|
Ծնվել է | մ. թ. ա. 525[1][2][3] |
Ծննդավայր | Էլևսին[3] |
Վախճանվել է | մ. թ. ա. 456[4][2][3] |
Վախճանի վայր | Ջելա, Կալտանիսետա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | ողբերգակ, ռազմիկ և դրամատուրգ |
Լեզու | հին հունարեն |
Քաղաքացիություն | Հին Աթենք |
Ժանրեր | հին հունական ողբերգություն[4] |
Ուշագրավ աշխատանքներ | Ագամեմնոն, The Libation Bearers?, Eumenides?, Պարսիկներ, Պրոմեթևսը շղթայված[4], Յոթն ընդդեմ Թեբեի և The Suppliants? |
Զավակներ | Euphorion? և Euaeon? |
Էսքիլես Վիքիքաղվածքում | |
Aeschylus Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է մ.թ.ա. 525 թ. Աթենքին մերձակա Էլևսին բնակավայրում։ Նրա հայրն՝ Եվփորիոնը, ազնվական հարուստ տոհմի շառավիղ էր։ Մանկության տարիներին Էսքիլոսը ականատես է եղել Աթենքի ներքին բուռն պայքարին, տապալվում էր արիստոկրատիայի իշխանությունը և հաստատվում էր աթենական դեմոկրատիան։ Էսքիլոսը թեև կողմակից է եղել դեմոկրատիային, այդուհանդերձ դեմ եղել արմատական դեմոկրատական փոփոխություններին։ Էսքիլոսի կյանքը զուգադիպել է հունա-պարսկական պատերազմի ժամանակաշրջանին, մասնակցել է Մարաթոնի ճակատամարտին (մ.թ.ա 490 թ.), որի ընթացքում ծանր վիրավորվել է։ Մասնակցել է նաև Սալամիսի (մ.թ.ա. 480 թ) և Պլատեայի (մ.թ.ա. 479 թ.) ճակատամարտներին։
Իր առաջին ողբերգությունը բեմադրել է 25 տարեկան հասակում։ Ողբերգակների մրցույթում առաջին անգամ հաղթող է ճանաչվել մոտ 40 տարեկանում։ Կենդանության օրոք նրան հաղթանակ է շնորհվել 13 անգամ։ Մոտ 472 թ. Էսքիլոսը հեռացել է Աթենքից Սիկիլիա, որտեղ բեմադրել է իր ողբերգությունները։ Վերադարձել է Աթենք 468 թ.։ Ողբերգակի մահից երկու տարի առաջ մեծ հաջողությամբ բեմադրվել է նրա «Օրեստիա» եռագրությունը, որից հետո Էսքիլոսն անհասկանալի պատճառով նորից մեկնել է Սիցիլիա։ Մ.թ.ա. 456 թ. նա վախճանվել է և թաղվել է Գելե քաղաքում։
Նրա մահվան շուրջը հյուսվել է հետևյալ լեգենդը. երբ Էսքիլոսը նստած էր դաշտում, բարձրում թռչող արծիվը, ծերունու ճաղատ գլուխը քարի տեղ դնելով, նրա վրա բաց է թողնում մագիլներով բռնած կրիան,՝ պատյանը ջախջախելու համար։ Կրիան ընկնում է Էսքիլոսի գլխին և սպանում նրան։
Ստեղծագործությունները
խմբագրելԷսքիլոսը գրել է մոտ 90 դրամատիկական գրվածքներ (հիմնականում ողբերգություններ), որոնցից ամբողջությամբ մեզ են հասել միայն յոթը։ Դրանք են՝ Խնդրարկուներ, Պարսիկներ, Յոթն ընդդեմ Թեբեի, Պրոմեթևսը շղթայված, Ագամեմնոն, Քոեփորներ, Եվմենիդներ (վերջին երեքը մտնում են Օրեստիա եռագրության մեջ)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Ф. Зел. Эсхил (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1904. — Т. XLI. — С. 130—135.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ярхо В. Н. Эсхил // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 8.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Кун Н. Эсхил (ռուս.) // Электрофор — Эфедрин — 1933. — Т. 64. — С. 724—727.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Эсхил (ռուս.) // Малая советская энциклопедия / под ред. Н. Л. Мещеряков — 2 — Советская энциклопедия, 1936.
- Հին հունական ողբերգություններ, Երևան, 1990
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսքիլես» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսքիլես» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 84)։ |