Ինտերֆազ (լատին․՝ inter - միջև և ֆազ, փուլ), ինտերկինեզ, բջջի միտոտիկ բաժանման փուլ։ Տարբերում են հետերոսինթետիկ ինտերֆազ, երբ բջիջն աճում է, տարբերակվում, իրականացնում է իրեն բնորոշ ֆունկցիան, և ավտոսինթետիկ ինտերֆազ, որի ընթացքում տեղի է ունենում բջջի նախապատրաստումը հաջորդ բաժանմանը։ Հասուն մարդու օրգանիզմում ինտերֆազը տևում է 10-30 ժամ և ավելի, արագ բաժանվող բջիջներում՝ մի քանի րոպե, օրինակ, ծովոզնու ձվաբջջում 2-4 բլաստոմերների փուլում ինտերֆազը տևում է 14 րոպե։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 358
  NODES