Լակեր
Լակեր, ղազիղումուխներ, Դաղստանի բնիկ ժողովուրդներից։ Ապրում են Դաղստանի լեռնային, մասամբ՝ հյուսիսային հարթավայրային շրջաններում։ Ընդհանուր թիվը Ռուսաստանի Դաշնությունում 178 630 մարդ էր, որից 161 300-ը՝ Դաղստանում (2010[1])։ Խոսում են լակերեն ու ռուսերեն։
Հավատացյալ Լակերը սուննի մուսուլմաններ են։ Զբաղվում են անասնապահությամբ և երկրագործությամբ, ունեն զարգացած խեցեգործություն և ոսկերչություն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Russian Census 2010: Population by ethnicity Արխիվացված 2012-04-24 Wayback Machine (ru)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 476)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լակեր» հոդվածին։ |