Լաքսիի անիվ
Լաքսիի անիվ (անգլ.՝ Laxey Wheel) նաև հայտնի է որպես Լեդի Իզաբելլա (անգլ.՝ Lady Isabella), ջրանիվ՝ կառուցված Մեն կղզու Լաքսի գյուղի վերևում գտնվող բլրին: Այն աշխարհում պահպանված ամենամեծ ինքնօրինակ գործող ջրանիվն է[1]: Նախագծել է Ռոբերտ Քեյսմենտը, անիվն ունի 22,1 մ տրամագիծ, 1,8 մ լայնություն և պտտվում է րոպեում մոտավորապես երեք անգամ[2]:
Երկիր | Միացյալ Թագավորություն | |
---|---|---|
Վարչատարածքային միավոր | • Մեն • Գարֆ • Լաքսի | |
Աշխարհագրական կոորդինատներ | 54°14′19″N 4°24′27″W | |
Սեփականատեր | Մենի ազգային ժառանգություն | |
Ճարտարապետական ոճ | Վիկտորիանական ճարտարապետություն | |
Has facility | accessible toilet | |
Պաշտոնական կայք | link |
Պատմություն
խմբագրելԱնիվը կառուցվել է 1854 թվականին՝ Great Laxey Mines արդյունաբերական համալիրի Glen Mooar մասից ջուր մղելու համար։ Այն կոչվել է Լեդի Իզաբելլա՝ ի պատիվ փոխնահանգապետ Չարլզ Հոուփի կնոջ, ով այդ ժամանակ կղզու կառավարիչն էր: Անիվը ներկայումս պահպանվում է Manx National Heritage ընկերության կողմից՝ որպես Great Laxey Wheel & Mines Trail-ի մի մաս: Անիվը պատկերված է Մեն կղզու կառավարության թողարկած 20 ֆունտ արժողությամբ թղթադրամների դարձերեսին[3]:
Տեխնիկական մանրամասներ
խմբագրելՕգտագործվել է ջրի ուժով աշխատող անիվ, քանի որ Մեն կղզին գոլորշով աշխատող պոմպի համար ածուխ չի ունեցել։
Ջուրը շրջակա տարածքից, ներառյալ մի շարք տեղական աղբյուրներից և առուներից, հավաքվել է ջրամբարում, որը գտնվել է անիվի վերին մակարդակից բարձր: Փակ խողովակը միացնում է ցիստեռնը անիվի վերին մասի հետ՝ այդպիսով ջուրը հոսում է աշտարակով ներքև՝ որպես շրջված կնճափող (սիֆոն): Ջուրը խողովակից լցվում է դույլերի մեջ (որը ձևավորվում է շրջագծի վրա գտնվող փայտե սալերից) և ստիպում է անիվը պտտվել «հակառակ» ուղղությամբ. Կռունկն ունի 1,2 մ սլաք և միանում է հակակշիռին և շատ երկար ձողի: Այս ձողը ձգվում է ձողային վիադուկի երկայնքով մինչև պոմպային լիսեռ 200 մ հեռավորության վրա, որտեղ 2,4 մետրից հոսող ջրի ուժը T-աձև մղիչի օգնությամբ վերածվում է պոմպային գործողության[4]:
Անիվի և ձողի մեծ մասը պատրաստված է փայտից; Այնուամենայնիվ, հիմնական մեխանիկական մասերը մետաղական են, որոնք ապահովում են լարվածություն և կրող մակերեսներ: Ձողն ունի անիվներ, որոնք կցված են ընդմիջումներով, որպեսզի թույլ տա անվի շարժումը նվազագույն շփումով[4]:
Չափեր
խմբագրել- Տրամագիծը՝ 22,1 մ
- Տեղափոխում՝ 1,100 լ ջուր Լաքսիի հանքերից մոտ 180 մ հեռավորության վրա և 460 մ գետնի տակ[4]
Հանքավայր
խմբագրելՀանքավայրում, իր ծաղկման շրջանում աշխատել է ավելի քան 600 հանքափոր, որոնք արդյունահանել են կապար, պղինձ, արծաթ և ցինկ։ Հանքավայրը փակվել է 1929 թվականին: 1965 թվականին Մենի կառավարությունը գնել է ջրանիվը և տեղամասը: Անիվը վերականգնվել է։ 1989 թվականին այն դրվել է Մենի ազգային ժառանգություն կազմակերպության վերահսկողության տակ[5]։
Երաժշտական ստեղծագործություններ
խմբագրելԱնիվը իրեն նվիրված երկու երաժշտական ստեղծագործություն ունի՝ մեկը գրել է Ստյուարտ Սլակը, մյուսը՝ Հելեն Բարլին: Երկուսն էլ կրում են The Laxey Wheel անվանումը:
Պատկերասրահ
խմբագրել-
Պատմական պատկեր շուրջ 1900
-
Շինության վրայի տրիսկելիոնը հետընթաց է: Դա պատահականություն է՝ պատկերը պատին սխալ են ամրացրել։ Այն Մենի զինանշանի հայելային պատկերն է
-
T-աձև մղիչ, որը տեղափոխում է կռունկի հորիզոնական շարժումը ջրային անիվի առանցքի վրա
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ The Great Laxey Wheel at Manx National Heritage. Retrieved 26 October 2022
- ↑ «The Great Laxey Wheel - Visit Isle of Man». www.visitisleofman.com. Վերցված է 2024-12-19-ին.
- ↑ «Isle of Man». Ron Wise's Banknoteworld. Արխիվացված է օրիգինալից 2008-10-08-ին. Վերցված է 2008-10-30-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «The Laxey Wheel | The Engines of Our Ingenuity». engines.egr.uh.edu (անգլերեն). Վերցված է 2024-12-19-ին.
- ↑ «Museum on the Move - Laxey Wheel». Manx National Heritage (անգլերեն). Վերցված է 2024-12-19-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- IOMGuide.com/LaxeyWheel Illustrated և այցելուների գներով:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաքսիի անիվ» հոդվածին։ |