Լիգուրներ
Լիգուրներ (լատին․՝ Ligures), մ. թ. ա. 1-ին հազարամյակի կեսին Իտալիայի հյուսիս-արևմուտքում և Գալիայի հարավ-արևելքում ապրող ցեղերի հավաքական անվանումը։ Ենթադրվում է, որ մ. թ. ա. 2-րդ և 1-ին հազարամյակի կեսին բնակվել են Իտալիայի զգալի մասում, այնուհետև խռաչիկներից մղվել հյուսիս-արևմուտք։ ժամանակակից լեզվաբանների մեծ մասը Լիգուրների լեզուն համարում է ոչ հնդեվրոպական։ Մ. թ. ա. 1-ին հազարամյակի 1-ին կեսին Լիգուրները հիմնականում զբաղվել են անասնապահությամբ և պրիմիտիվ հողագործությամբ, նրանց հասարակական կառուցվածքն ունեցել է ռազմական դեմոկրատիայի բնույթ։ Երկար ժամանակ պահպանվել է գյուղական համայնքը։ Լիգուները մ. թ. ա. 3-րդ դարից պայքարել են հռոմեական էքսպանսիայի դեմ, սակայն մ. թ. ա. 2-րդ դարում վերջնականապես նվաճվել։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 612)։ |