Լողազգեստ, կամ լողալու կոստյում, հագուստ լողալու և լողափնյա հանգստի համար։ Անհրաժեշտ է տարբերել հիդրոկոստյումներից (նախատեսված են մարդու վրա ջրային միջավայրի ազդեցությունը նվազեցնելու համար) և ջրասուզակային կոստյումներից (ջրի տակ աշխատելու համար)։

Սպորտային լողի համար նախատեսված ոճային լողազգեստ
Սպորտային լողի համար նախատեսված ոճային լողազգեստ

Պատմություն

խմբագրել

Նախքան լողալու կոստյումի ի հայտ գալը

խմբագրել

Հին ժամանակներում՝ Միջնադարում, Վերածննդի և հետագա դարաշրջաններում «լողալու կոստյում» հասկացություն գոյություն չուներ. մարդիկ լողում էին կամ առանց հագուստի, կամ ներքնազգեստով, որը հարմարեցված չէր հատուկ լողալու համար։

Պոմպեյում և նախկին Հռոմեական կայսրության որոշ այլ վայրերում որմնանկարների վրա պատկերված են ժամանակակից բիկինիներ հիշեցնող կոստյումներով կանայք, սակայն ավելի ուշ այդ ավանդույթը երկար դարեր մոռացվել է։

Մերկ մարմնի հանդեպ հնագույն հիացմունքը զիջեց մեղսավոր մարմնի արհամարհանքին և նույնիսկ «սպանմանը»։ Այնուամենայնիվ, լողալը շարունակում էր մնալ մարդկանց սիրված զբաղմունքը։

Լյուդովիկոս XIV-ի դարաշրջանում կանայք և ասպետները լողում էին ներքնազգեստով, ինչը տարակուսանք էր առաջացնում իսպանացիների շրջանում. Իսպանիայում անհավատալի էր տեսնել կնոջ նույնիսկ ոտքի ծայրերը, առավել ևս, որ տեսնեն կնոջը թաց սպիտակ վերնաշապիկով։

Լողալու կոստյումների հայտնվել

խմբագրել

Լողալու համար նախատեսված առաջին կոստյումները, սկսել են հայտնվել XVIII դարի վերջին Ռուսոյի գաղափարներով համաեվրոպական հետաքրքրության ալիքի վրա, որը կոչ է անում բնության հանդեպ բնականություն և մտերմություն դրսևորել։

19-րդ դարում հայտնվել են առաջին առանձին կանացի լողազգեստները։ Անգլիայում Վիկտորյական դարաշրջանում տղամարդկանց և կանանց համատեղ լողանալը նույնիսկ հատուկ կոստյումներով դատապարտվում էր։ Դրանից խուսափելու համար հորինվել են այսպես կոչված լողամիջոցները, որոնք փակում են լողացողներին կողմնակի աչքերից։

Սակայն Ֆրանսիայում բարքերը շատ ավելի ազատ էին։ Տղամարդկանց համար կար նաև հատուկ ձգող կոստյում։

20-րդ դարի սկզբին լողազգեստը դառնում է ավելի պարզ ու ժողովրդավարական, իսկ գլխավորը՝ կարճ։ Բոլորածալերովներն անհետանում են, վերջնականապես անցյալում են մնում «լողագուլպաները» և «բարեկրթությունը պահպանելու» համար այլ հարմարանքները։

Տղամարդկանց լողազգեստն ամենուր նույնն է` բամբակյա գծավոր տրիկո (սովորաբար սպիտակ-կապույտ), որը նման է նավաստու շապիկի։ Այդ նույն տարիներին սպորտը մտնում է նորաձևության մեջ, ինչը ազդում է լողազգեստների ոճերի վրա։ Կենտրոնական, Հյուսիսային և Արևելյան Եվրոպայի (այդ թվում` Ռուսաստանի) երկրներում լողարաններում, ինչպես մասնավոր, այնպես էլ հասարակական կամ գետի մոտ, տղամարդիկ կարող էին կրել լողազգեստներ վարտիքի կամ շորտի տեսքով, որոնք նույնպես անպայմանորեն գծավոր էին։ Սակայն լողափում փորձում էին լողավարտիքով չհայտնվել անպարկեշտությունից պատճառով[1]։

XX դար՝ լողազգեստների հաղթական դար

խմբագրել

1920-ական թվականներին նորաձևություն է մուտք գործում արևայրուքը, իսկ սպորտը մարդկային անհատականության զարգացման համար կարևոր դեր է սկսում խաղալ։ Փարթամ կառուցվածքը, գունատությունը ու մկանների բացակայությունը սկսեցին ընկալվել որպես հիվանդության նշաններ։

Լողազգեստները հենց այդ ժամանակ ձեռք են բերել մեզ ծանոթ ձևը, դրանք սկսում են պատրաստել տրիկոտաժից, քանի որ դա ավելի լավ էր պահում ձևը։

1930-ական թվականներին տեղի է ունենում նույն միտումը՝ մասսայական սպորտի զարգացում, լողի, ջրացատկի մոլություն, այս ամենը նպաստել է լողազգեստի զարգացմանն ու կատարելագործմանը։

Մինչև 20-րդ դարի կեսերը լողազգեստը մնում էր բավականին խիստ և փակում էր մարմնի մեծ մասը։

Հետպատերազմյան տարիներին հայացքների ընդհանուր ազատականացումը հանգեցրեց նրան, որ լողազգեստն ավելի ու ավելի ազատ ու բաց էր դառնում։ Սկսած 20-րդ դարի երկրորդ կեսից աստիճանաբար գրեթե ամենուրեք բոլորը մտան բիկինիի նորաձևության մեջ։

Լուիս Ռարդը լողազգեստների դիզայն է մշակել, որը վրդովեց բազմությանը։ Միակ բանը, որը բավարար չէ նորույթի համար հարմար անուն է. ինչ-որ հանդուգն, էկզոտիկ, ուշադրություն գրավող։ Փարիզում նոր մոդելի ցուցադրությունից չորս օր առաջ ամերիկյան բանակը միջուկային փորձարկումներ է իրականացրել Խաղաղ օվկիանոսում գտնվող կղզում և որը հայտնի էր, որպես բիկինի։ Անվանումը գտնվում է` «Բիկինի»։ 1946 թվականի հուլիսի 5-ին թողարկվեց բիկինիի նոր լողազգեստը։ Ավելի ուշ Ռարդը բազմիցս նկատել է, որ նման անվանումը կոստյումը ստացել է կղզու անունով, այլ ոչ թե ատոմային պայթյունի պատվին։ Չնայած ակնհայտ է մնում այն փաստը, որ Ռարդը օգտվել է իր մոդելի անվան համար այդ պահին քննարկվող ամենահրատապ թեմայից։

Գրեթե 10 տարի այս մոդելը եղել է «խայտառակություն» նրան դատապարտել են այն բանի համար, որ նա գրեթե ամեն ինչ պատմում է կնոջ մասին, «բացառությամբ նրա աղջկակական անարատ ազգանվան»։ Լողազգեստների այս մոդելի հաղթական երթը սկսվեց երիտասարդ և ֆանտաստիկ ժողովրդականություն վայելող Բրիժիտ Բարդոյի մեծ սիրով, որը սիրում էր բիկինիով զբոսնել Սեն-Տրոպեի լողափերում և նրա մասնակցությամբ «Եվ Աստված ստեղծեց կնոջը» (1956) ֆիլմի թողարկմամբ, որտեղ հմայիչ Բրիժիտը ցույց տվեց, թե որքան հրապուրիչ և ցանկալի կարելի է լինել նման «խայտառակ» լողազգեստում։

Լողազգեստների հետագա էվոլյուցիան հանգեցրել է 60-ականներին այսպես կոչված մոնոկինիների հայտնվելուն (միայն ստորին մասը ծածկող և կուրծքը ամբողջությամբ մերկ թողնող) դիզայներ Ռուդի Գերնրայխից և, հետագայում, միկրոկինիից (որոնցում օգտագործվում են միայն հյուսվածքների շատ նեղ շերտեր) և ստրինգներից։

20-րդ դարից մոդայի մեջ է մտնում նաև նատուրիզմը։ Այս տեսակի հանգիստը շատ տարածված է Եվրոպայում, համարվում է ընտանեկան արձակուրդ։

Լողազգեստ և հիգիենա

խմբագրել

Մանրէները, բակտերիաները և բորբոսը կարող են շատ արագ աճել խոնավ լողազգեստներում։ Բուժաշխատողները զգուշացնում են, որ երկար ժամանակ խոնավ լողազգեստներ կրելը կարող է առաջացնել մի շարք վարակներ և ցան երեխաների ու մեծահասակների մոտ և նախազգուշացնում են ուրիշների հետ լողազգեստների փոխանակման մասին[2][3]։ Նրանք ենթադրում են, որ թաց լողազգեստի փոփոխությունը կարող է անմիջապես օգնել կանխել հեշտոցային վարակների, քոր առաջացնող և, կամ մկանային քոր առաջացնող զգացողությունները[4][5][6]։

Ժամանակակից լողազգեստների տեսակները՝

Նկար Անվանում Նկարագրություն
  Միավորյալ լողազգեստ Լողազգեստ, իրենից ներկայացնում է մեկ կտոր
  Բիկինի Կանացի երկու կտորանի լողազգեստ, բաղկացած է վերևից և ներքևից
  Ծայրահեղ բիկինի Բիկինիի ամենաբաց մոդելը
  Բուրկինի կամ բոդիկինի Մուսուլմանական լողանալու կոստյում
  Ֆեյսկինի (անգլ.՝ facekini) չինական լողազգեստ արևարյուքի դեմ, նման է բուրկինիի և բալակլավոյի
  Մանկինի Բուկինիի տղամարդկանց տարբերակը
  Մոնոկինի 1963 թվականին, Ռուդի Հերնրայխի շնորհիվ, ներկայացվում է մոնոկինի լողազգեստ, որը բաղկացած էր մեկ ներքևի մասից` թոփլեսից, արևային լոգանք ստանալու համար։ 70-ական թվականներին խորը կտրվածքով մի կտոր լողազգեստը սկսեց կոչվել մոնոկինի լողազգեստ։ Ներկայումս մոնոկինին անվանում են նաև բիկինիի տեսակ, որի ներքևը և վերևը միացված են գործվածքային ժապավենով, շղթայով կամ թելով (այս լողազգեստը կոչվում է նաև պարսատիկ բիկինի, տրիկինի)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. В чём купались мужчины раньше и в чём следует купаться.
  2. «Child Safety: Public Swimming Pool». Essortment. 1986 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին.
  3. «Hot Tub Rash - Hygiene-related Diseases - Hygiene - Healthy Water - CDC». cdc.gov. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 30-ին.
  4. Vaginal itching Արխիվացված 2016-07-04 Wayback Machine. Medline article
  5. Nyirjesy and Bayer Vaginal yeast infection Արխիվացված 2012-04-13 Wayback Machine, Drexel University College of Medicine
  6. Jock Itch Արխիվացված 2009-12-15 Wayback Machine Crutchfield Dermatology

Գրականություն

խմբագրել
  • Купальный костюм // Краткая энциклопедия домашнего хозяйства / под ред. А. И. Ревина. — М.: Советская энциклопедия, 1960. — Т. 1. — С. 308—310. — 770 с.
  • Р. М. Кирсанова Купальник // Костюм в русской художественной культуре 18 — первой половины 20 вв.: Опыт энциклопедии / под ред. Т. Г. Морозовой, В. Д. Синюкова. — М.: Большая Российская энциклопедия, 1995. — С. 148—149. — 383 с.: ил. с. — 50 000 экз. — ISBN 5-85270-144-0
  • От кринолина до бикини: история купального костюма. // Журнал «7 дней», 2011
  • История купальника. Часть 1(չաշխատող հղում) // Журнал «Дилетант», 2012
  • Rust, Terrie Ellen. A history of swimwear reflecting some sociological and technological changes. Diss. Virginia Tech, 1977.(անգլ.)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լողազգեստ» հոդվածին։
  NODES