Խիտին (հին հունարեն՝ χιτών, (C_8H_{13}NO_5)_n), ածխաջրերի խմբի օրգանական նյութ։ Ազոտ պարունակող միակ բնական բարդ բազմաշաքարն է։ Խիտին տերմինն առաջարկել է ֆրանսիացի Ա. Օդյեն՝ միջատների արտաքին, ամուր ծածկույթն ուսումնասիրելիս։ Խիտինը պարունակվում է հոդվածոտանիների արտաքին կմախքի (ծածկույթի) բաղադրության մեջ, ինչպես նաև որոշ ջրիմուռների ու բակտերիաների բջջաթաղանթում։ Խիտինը չի լուծվում ջրում և օրգանական լուծիչներում, կայուն է քիմիական ազդեցությունների նկատմամբ։

Խիտինի մոլեկուլային կառուցվածքը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խիտին» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 53
  NODES