Կամա
Կամա, գետ Ռուսաստանի եվրոպական մասում, Վոլգայի ձախ՝ ամենամեծ վտակը (թափվում է Կույբիշևի ջրամբարը)։
Անվանումը
խմբագրելԱնվանումը (ռուսերեն՝ Ка́ма) առաջացել է ուդմուրտերեն կամ «գետ, հոսանք» բառից[1]։
Պատմություն
խմբագրելՍկիզբ է առնում Վերին Կամայի բարձրավայրի կենտրոնական մասից։ Երկարությունը 1805կմ է, նավարկելի է 966կմ (մինչև Կերչևսկի ավանը)։ Կամայի վրա կառուցվել են Կամայի, Վոտկինսկի, Նիժնեկամսկի ՀԷԿ-երը։
Աշխարհագրություն
խմբագրելԿամա գետը սկիզբ է առնում Վերխնեկամենսկայա բարձունքից և թափվում է Կույբիշևսկի ջրամբար։ Գետը պատկանում է Կասպից ծովի ավազանին։ Ակունքը ծովի մակարդակից գտնվում է 331 մ բարձրության վրա։
Մոտ քաղաքներ
խմբագրելԿամայի ափին են Սոլիկամսկ, Բերեզնիկի, Պերմ, Կրասնոկամսկ, Սարապուլ, Չիստոպոլ քաղաքները։
Հիդրոգրաֆիա
խմբագրելԿամա գետի երկարությունը կազմում է 1805 կմ, ավազանի մակերեսը՝ 507000 կմ2 է։ Գետի ջրի ծախսը միջինում կազմում է 4100 մ3։
Վտակներ
խմբագրելԿամա գետի վտակներն են ձախից՝ Հարավային Կելտմա, Վիշերան Կոլվայի հետ, Չուսովայան Սիլվայի հետ, Բելայան Ուֆայի հետ, Իկ, Զայ, Շեշմա, Մենզելյա, աջից՝ Կոսա, Օբվա, Վյատկա, Տոյմա, Մյոշա գետերը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 232-233.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 196)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամա» հոդվածին։ |