Կամինյա, չիլիական գյուղական համայնք Տարապակայի շրջանի Տամարուգալ նահանգում։ 2002 թվականի մարդահամարի համաձայն, համայնքի բնակչությունը կազմում էր 1275 մարդ։ Զբաղեցնում է 2200.2 կմ² տարածք (850 մղոն²)[1]։

Բնակավայր
Կամինյա
իսպ.՝ Camiña
Զինանշան

ԵրկիրՉիլի Չիլի
ՀամայնքՏամարուգալ և Տարապակա
Մակերես2200,2 կմ²
ԲԾՄ2800 մետր
Պաշտոնական լեզուիսպաներեն
Բնակչություն1250 մարդ (2017)
Փոստային դասիչ1150000
Կամինյա (Չիլի)##
Կամինյա (Չիլի)

Ժողովրդագրություն

խմբագրել

Ըստ Ազգային վիճակագրության ինստիտուտի՝ 2002 թվականին անցկացրած մարդահամարի տվյալների՝ Կամինյան ուներ 1275 բնակիչ (676 տղամարդ և 599 կին), և այն ամբողջությամբ գյուղական համայնք էր։ 1992 և 2002 թվականների մարդահամարների տվյալներով բնակչությունը նվազել է 10.3%-ով (147 մարդ)[1]։

Ընդհանուր բնակչություն
1156
այդ թվում.
Քաղաքային բնակչություն

մարդ

0
Քաղաքային բնակչություն

տոկոս

0
Գյուղական բնակչություն

մարդ

1156
Գյուղական բնակչություն,

տոկոս

100
Արական սեռ

մարդ

593
Արական սեռ,

տոկոս

51,3
Իգական սեռ

մարդ

563
Իգական սեռ,

տոկոս

48,7
Բնակչության խտություն, մարդ/կմ²
0,51
Համայնքի բնակչությունը տարածաշրջանի բնակչության նկատմամբ, %
0,39
Համայնքի բնակչության փոփոխության դինամիկան[2]
1992
2002
2012
2017
1422
1275 
1156 
1250 

Վարչական բաժանում

խմբագրել

Որպես համայնք, Կամինյան Չիլիի երրորդ մակարդակի վարչական ստորաբաժանումն է, որը կառավարում է քաղաքային խորհուրդը՝ ղեկավար քաղաքապետի կողմից։ Քաղաքապետն ընտրվում է չորս տարին մեկ։

Չիլիի ընտրական ստորաբաժանումների Պատգամավորների պալատում Մարտա Իսասին (Ind.) և Հյուգո Գուտիերեսը (ԱՀ) Կամինյան (ներառյալ Տարապակայի ամբողջ շրջանը) ներկայացնում են որպես երկրորդ ընտրատարածքային մաս։ Սենատում Խոսե Միգել Ինսուլսան (PS, 2018–2026) և Խոսե Դուրանան (UDI, 2018–2026) համայնքը ներկայացնում են որպես սենատորների առաջին ընտրատարածքի մաս (Արիկա և Պարինակոտայի ու Տարապակայի շրջան)։

Կարևորագույն նշանակության բնակավայրեր[3]

խմբագրել
Բնակավայր Բնակավայր
(իսպ.)
Կատեգորիա Բնակչություն
մարդ (2017)
Քարտեզի վրա
1
Կամինյա
Camiña
գյուղ
396
19°18′46″ հվ. լ. 69°25′34″ ամ. ե.HGЯO
2
Մոկելյա
Moquella
գյուղ
106
19°21′04″ հվ. լ. 69°30′58″ ամ. ե.HGЯO

Տեսարժան վայրեր

խմբագրել

Կամինյա համայնքը ստեղծվել է 1970 թվականին՝ ավելի քան 1200 բնակիչ ունեցող Ալտուսա, Ապամիլկա, Կալատամբո, Կամինհա, Չապիկիլտա, Չիլայսա, Կիսամա, Ֆրանսիա, Մոկելլա, Նամա, Կիստագամա, Սաինյա, Յալա-Յալա գյուղեր վերամիավորումից։ Համայնքը գտնվում է զառիթափ կիրճում, ունի մշակութային, գյուղատնտեսական և հնագիտական մեծ նշանակություն։ Այն գյուղատնտեսական և զբոսաշրջության կարևոր կենտրոն է։

Կամինյա կիրճում կան հետաքրքիր ապացույցներ նախապատմական և գաղութային ժամանակաշրջանի մարդկանց գործունեության մասին։

Գյուղի մոտ կա բավականին քարքարոտ մի վայր, որտեղ կարելի է տեսնել հիասքանչ ժայռապատկերներ՝ կենդանիների, արևի, թևավոր մարդու պատկերներ. կան նաև նշաններ, որոնք դեռ չեն վերծանվել հնագետների կողմից։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 National Statistics Institute
  2. Национальный институт статистики Чили(իսպ.)
  3. «Перепись населения городов, поселков и деревень Чили 2019 г» (PDF) (իսպաներեն).

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամինյա» հոդվածին։
  NODES