Կամուրջ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կամուրջ (այլ կիրառումներ)
Կամուրջ, ինժեներական ճարտարապետական շինություն բնական կամ արհեստական արգելքների վրայով ուղե-ճանապարհային անցում ստեղծելու նպատակով։ Կազմվում է հենարանների և թռիչքային կառուցվածքից։ Տրանսպորտի, հետիոտնի անցուղիները, տարբեր խողովակաշարեր կարող են տեղադրված լինել թռիչքային կառուցվածքից վեր, ցած, նաև նրա միջին մասում։
Պատմություն
խմբագրելՀին ժամանակների պարզագույն կամուրջները գետի վրայով գցված գերաններ էին։ Սկզբնական կամուրջները փայտից էին և այժմ էլ շատ կան գործող փայտե կամուրջներ։ Հետագայում որպես նյութ սկսեցին օգտագործել քարը։ սկզբնական շրջանում քարից էին միայն կամրջի հենասյուները, իսկ հետագայում սկսեցին քարից կառուցել նաև կամարները։
Կամրջի կառուցման գործում մեծ հաջողության հասան Հին Հռոմում։ Հին Հռոմեցիները քարի ամրացման համար օգտագործում էին ցեմենտ. որի գաղտնիքը կորավ միջին դարերում։ Կամուրջներից՝ ակվեդուկերը օգտագործում էին քաղաքները ջրով ապահովելու համար։ Հռոմեացի պատմաբան Սեկստ Հուլիոս Ֆրոնտինը գրում էր, որ ակվեդուկերը Հռոմեական կայսրության հզորության վկաներն են[1]։
Միջին դարերի եվրոպական քաղաքների և առևտրի բուռն զարգացումը ամուր կամուրջների կարիք առաջացրին։ Ճարտարագիտական մտքի զարգացումը հնարավորություն տվեց ավելի մեծ թռիչքով, դատարկ կամարներով և պակաս լայնությամբ հենասյուներով կամուրջներ կառուցել։ Այն ժամանակվա կամուրջների ամենամեծ թռիչքները չէին գերազանցում 70 մետրը։
Այդ ժամանակ ինկերի մոտ տարածում են գտնում ճոպանային կամուրջները։
16 և 17-րդ դարերում ավելի խոշոր կամուրջների կարիք առաջացավ, որոնց տակով խոշոր նավերը հնարավորություն կունենային անցնելու։ 18-րդ դարում կամուրջների թռիչքը հասավ 100 մետրի։ Դարի վերջից սկսեցին մետաղյա կոնստրուկցիաներ օգտագործել։ Առաջին մետաղյա կամուրջը կառուցվեց Մեծ Բրիտանիայում՝ Սևերն գետի վրա 1779 թվականին; Թռիչքի բարձրությունը 30 մետր էր։ Կամարները չուգունից էին։
19-րդ դարում երկաթգծի հայտնվելով պահանջ առաջացավ մեծ բեռնատարողությամբ կամուրջների, որը նպաստեց կամրջաշինարարությանը։ Որպես հիմնական շինանյութ առաջ են գալիս պողպատը, երկաթը։ Գյուստավ Էյֆելը 1877 թվականին կառուցեց ձուլած երկաթից կամուրջ Դորա գետի վրայով Պորտուգալիայում։ Թռիչքի բարձրությունը 160 մետր էր։ 19-րդ դարի վերջի եվրոպական ամենաերկար կամուրջը Բելելյուբսկու նախագծած Սիզրանի կամուրջն էր Վոլգա գետյի վրայով։ 20-րդ դարում կամուրջները սկսեցին կառուցել երկաթբետոնից; Այս նյութը էապես տարբերվում էր երկաթից, որ ժամանակ-առ-ժամանակ ներկելու կարիք չուներ։ Երկաթբետոնի հետ օգտագործվում էր նաև մետաղը։
Կամուրջների տիպեր
խմբագրելԿամուրջները դասակարգվում են ըստ հետևյալ հատկանիշների[2]՝
- Հաղթահարվող արգելքի բնույթ
- գետակամուրջ
- ուղետար
- ուղանցույց (վիադուկ)
- ուղեանց (էստակադա) և այլն
- Կառուցվող ուղու նշանակություն
- երկաթուղային
- ավտոճանապարհային
- հետիոտնային
- գազատար
- նավթատար
- ջրանցույց
- աքվեդուկ
- զուգակցված և այլն
- Շինանյութ
- փայտաշեն
- քարաշեն
- երկաթբետոնե
- պողպատե
- կոմբինացված
- Կիրառվող հիմնական կառուցվածքային համակարգ
- հեծանային
- կամարակապ
- շրջանակային
- կախովի
- վանտային
- կոմբինացված
Հատուկ խումբ են կազմում լողուն (նավակամուրջ), բացվող, հավաքվող-քանդվող նաև ռազմական կամուրջները[3]։
Հայկական կամուրջներ
խմբագրելՀայաստանի հնագույն կամուրջները չեն պահպանվել։ Պատմական աղբյուրները հիշատակում են որոշ կամուրջներ, օրինակ՝ մայրաքաղաք Արտաշատի (մ. թ. ա. 2-րդ դար) Տափերական անվանվող կամուրջը Արաքսի վրա, մյուսը Մեծամոր գետի վրա։ Այժմ պահպանվել են մոտ 40 միջնադարյան կամուրջներ կամ նրանց հետքերը։ Ըստ Թորոս Թորամանյանի միայն Ախուրյան գետի վրա, սկսած Մարմաշենի վանքից մինչև Ախուրյանի և Արաքսի միախառնման տեղը, ինը կամուրջ կար։ Միչնադարյան հայաստանի կամուրջները կառուցվում էին քարավանային ճանապարհներին, բայց կային նաև տեղական նշանակության։ Կամրջաշինությունը լայն թափ է առել Անիի թագավորության օրոք 10-ից 13-րդ դարերում, որոշ չափով նաև 16-ից 17-րդ դարերում։
Միջնադարյան հայաստանում կամուրջները կառուցվում էին հիմնովին, հաշվի առնելովհիդրավլիկական և կառուցվացքային առանձնահատկությունները։ Հիմնական շինանյութը բազալտն էր, տուֆը, կրաքարը, ավազաքարը, կապող նյութը կրաշաղախն էր։ Պահպանված կամուրջներից գրեթե բոլորն էլ կամարակապ են, միաթռիչք, երկթռիչք կամ բազմաթռիչք։ Կամարները երկկենտրոն են կամ կիսաշրջանաձև, կրկնակի կամ եռաշերտ[4]։
Շղթայված Կամուրջը Հունգարիայում
խմբագրել-
Շղթայված Կամուրջ
-
Շղթայված Կամուրջը գիշերով
-
Շղթայված Կամուրջ
-
Շղթայված Կամուրջ
Կամուրջները արվեստում
խմբագրելԳրականություն
խմբագրել- Տորնըոն Ուայլդեր - «Լյուդովիկոս Սուրբ թագավորի կամուրջը»[5]
- Գիյոմ Ապոլիներ - «Միրաբո կամուրջը»[6]
- Ռիչարդ Բախ - «Կամուրջ հավերժության վրայով»[7]
- Պյեր Բուլ - «Կամուրջ Կվայ գետի վրայով»[8]
- Իեն Բենքս - «Կամուրջ».(վեպ)
- Իվո Անդրիչ - «Կամուրջ Դրինայի վրա»[9]
- Վասիլ Բիկով - «Կրուգլյան կամուրջը»[10]
- Ալեքսանդր Միրեր - «Վերազինոյի կամուրջը (վեպ)»
- Ռոջեր Ժելյազնի - «Կամուրջ մոխրից»[11]
Կինեմատոգրաֆիա
խմբագրել- Վաթեռլոո կամուրջ (ֆիլմ) - (ԱՄՆ 1940, ռեժիսոր՝ Մերվին Լե Ռոյ)).
- «Կրուգլյան կամուրջը» - (ԽՍՀՄ, 1989; ռեժիսոր՝ Ա Մորոզ) - Վասիլ Բիկովի համանուն վեպի էկրանավորումը
- «Մեդիսոն շրջանի կամուրջները» - (ԱՄՆ 1995, ռեժիսոր՝ Քլինթ Իսթվուդ)).
- «Սիրահարները Նոր կամրջից» - (Ֆրանսիա, 1991).
- «Մարդիկ կամրջի վրա» - (ԽՍՀՄ, 1989)
- «Կասանդրայի կամուրջը» - (ԱՄՆ 1977).
- «Կամուրջ Քվայ գետի վրայով» - (Մեծ Բրիտանիա, 1957, ռեժիսոր ՝ Դևիդ Լին) - Պիեռ Բուլլի համանուն վեպի էկրանավորումը
- «Կառուցվում է կամուրջ» - (ԽՍՀՄ, 1989; ռեժիսոր՝ Օլեգ Եֆրեմով)
- «Աղջիկը կամրջի վրա» - ((Ֆրանսիա, 1999). ռեժիսոր՝ Պատրիս Լեկոնտ).
- «Կամուրջը շատ հեռու է» - (Մեծ Բրիտանիա, 1977; ռեժիսոր՝ Ռիչարդ Աթենբորոու).
Կերպարվեստ
խմբագրել-
Կամիլ Պիսսարո - «Կամուրջ Նանտում», 1906.
-
Ուիլյամ Թրներ - «Հին Լոնդոնի կամուրջը».
-
Կամիլ Պիսսարո - «Նոր կամուրջը»
-
Ջեյմս Մակնել - «Մոխրագույն և ոսկեգույն, Վեսթմինստերյան կամուրջ».
-
Կլոդ Մոնե - «Վաթերլոո կամուրջը».
-
Պոլ Սեզան - «Կամուրջ անտառում» («Փոքր կամուրջ»)
-
Օգյուստ Ռենուար - «Նոր կամուրջը»
Աշխարհի ամենաերկար կամուրջը
խմբագրելԱշխարհի ամենաերկար կամուրջը հարավային Լուիզիանայի Պոնչարտեյն լճի երկու կողմերն իրար կապող երկկողմ կամուրջն է, որն ունի 24 մղոն երկարություն։ Կամրջի մի կողմը բացվել է 1956 թվականին, իսկ երկրորդը՝ 1969 թվականին։ Այժմ օրական 40,000 մեքենա է հատում կամուրջը։ Այնուամենայնիվ, շատ դժվար է որոշել, թե իրականում որն է ամենաերկար կամուրջը, քանզի բազմաթիվ մարդիկ տարբեր ձևերով են որոշում, թե որն է ամենաերկարը։ Օրինակ՝ որոշները կարող են չափել կամրջի երկարությունը սկզբնամասից մինչև կամրջի ծայրը, մինչդեռ կան մարդիկ, ովքեր որոշում են ջրից վերև ընկած մասը։ Այսպիսի կամրջի մի օրինակ է Թայլանդում գտնվող 33 մղոն (54կմ) երկարությամբ Բանգ Նա կամուրջը, որն ավելի երկար է, քան Պոնչարտեյնը, սակայն միայն տեխնիկապես։
Տես նաև
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- ↑ Կամուրջները քաղաքակրթության վկաներ
- ↑ Կամուրջների առցանց հանրագիտարան
- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան
- ↑ Վ. Մ. Հարությունյան, Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները, 1960, Երևան
- ↑ "Կամուրջ "
- ↑ Գիյոմ Ապոլիները Մաքսիմ Մաշկովի գրադարանում
- ↑ ««Կամուրջ հավերժության վրայով» Մաքսիմ Մաշկովի գրադարանում». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Կամուրջ Կվայ գետի վրայով» Մաքսիմ Մաշկովի գրադարանում
- ↑ ««Կամուրջ Դրինայի վրա» bookz.ru գրադարանում». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Կրուգլյան կամուրջը» Մաքսիմ Մաշկովի գրադարանում
- ↑ «Կամուրջ մոխրից» Մաքսիմ Մաշկովի գրադարանում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 215)։ |