Կամֆեն
քիմիական միացություն
Կամֆեն (3, 3-դիմեթիլ- 2-մեթիլենբիցիկլո- [1, 2, 2]-հեպտան), տերպենների շարքի ածխաջրածին, քիմիական բանաձևը՝ C10H16։
Կամֆեն | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | կամֆեն |
Քիմիական բանաձև | C₁₀H₁₆ |
Ֆիզիկական հատկություններ | |
Ագրեգատային վիճակ | անգույն, ցնդող, կամֆորայի բնորոշ հոտով բյուրեղային նյութ |
Մոլային զանգված | 2,3E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 0,845 գ/սմ³ գ/սմ³ |
Ջերմային հատկություններ | |
Տրոհման ջերմաստիճան | 51-52 °C °C |
Այրման ջերմաստիճան | 40 °C |
Քիմիական հատկություններ | |
Բեկման ցուցիչ | 1,457 |
Դասակարգում | |
CAS համար | 79-92-5 |
PubChem | 6616 |
EINECS համար | 201-234-8 |
SMILES | CC1(C2CCC(C2)C1=C)C |
ЕС | 201-234-8 |
ChEBI | 6364 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Հատկանիշներ
խմբագրելԱնգույն, ցնդող, կամֆորայի բնորոշ հոտով բյուրեղային նյութ է, հալման ջերմաստիճանը՝ 51-52 °C, եռմանը՝ 160-161 °C, խտությունը՝ 0, 845 գ/սմ3։ Լավ է լուծվում եթերում, վատ՝ սպիրտում, ջրում չի լուծվում։ Քիչ քանակությամբ պարունակվում է բևեկնայուղում և Փշատերև բույսերի եթերային յուղերում, որոնցից կարելի է անջատել ռեկտիֆիկացմամբ և սառեցմամբ։
Արդյունաբերության մեջ ստանում են պինենի կատալիտիկ իզոմերացմամբ։ Միջանկյալ նյութ է կամֆորայի սինթեզում։ Կամֆենը լայնորեն կիրառվում է արդյունաբերության մեջ։ Կամֆենի քլորացմամբ ստանում են միջատասպաններ՝ քլորոֆեն, պոլիքլորկամֆեն։
Ծանոթագրություններ
խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 219)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամֆեն» հոդվածին։ |