Կորեկ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կորեկ (այլ կիրառումներ)
Կորեկ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Կորեկ սովորական (Panicum miliaceum) | ||||||||||||
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Panicum
L., 1753
|
||||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||||
|
Կորեկ (լատին․՝ Panicum), դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 500 (այլ տվյալներով՝ 442[1]) տեսակ։ Տարածված են Ասիայի, Ամերիկայի և Աֆրիկայի արևադարձային, մերձարևադարձային և բարեխառն գոտիներում։
Հատիկ ստանալու համար մշակում են սովորական կորեկ (Panicum miliaceum)։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելԳարնանացան բույս է, արմատները՝ փնջաձև, ցողունը՝ 45-150 սմ բարձրությամբ, տերևները՝ նշտարաձև։ Ծաղկաբույլը հուրան է, ինքնափոշոտվող։ Պտուղը հատիկ է, թեփուկավոր, 1000 հատիկը կշռում է 4-9 գ։ Չորադիմացկուն, ջերմասեր, վաղահաս բույս է։
Հոմանիշներ
խմբագրել- Acostia Swallen
- Chasea Nieuwl., nom. inval.
- Cyphonanthus Zuloaga & Morrone
- Dileucaden (Raf.) Steud., nom. inval.
- Eatonia Raf.
- Eriolytrum Kunth, nom. inval.
- Milium Adans.
- Monachne P.Beauv.
- Paniculum Ard., nom. inval.
- Polyneura Կաղապար:Peter
- Psilochloa Launert
- Talasium Spreng.
Կիրառություն
խմբագրելԿորեկը պարունակում է 2-4 տոկոս ճարպ, 10-14 տոկոս սպիտակուց, 55-80 տոկոս օսլա, մոտ 8 տոկոս բջջանք։
Կորեկից ստանում են ձավար, ալյուր, խտացրած կեր, կանաչ զանգված և խոտ։ Մշակության մեջ հայտնի է հնագույն ժամանակներից։ Հատիկի բերքը հավաքում են մոմային հասունացման, իսկ խոտինը՝ հուրաններն արձակելու փուլերում։ Կորեկից ավելի շատ ճարպ է պարունակում միայն վարսակը, իսկ սպիտակուցներ` հնդկացորենը։ Կորեկը պարունակում է մարդու օրգանիզմում չսինթեզվող ամինաթթուներ` տրեոնին, վալին, լեյցին, լիզին, հիստիդին, և այլն։ Կորեկը հարուստ է ֆոսֆորով (1,5 անգամ ավելի է, քան տավարի մսում), մագնիում, կալիում (մի քանի անգամ շատ, քան բրնձում), պղինձ, մանգան, ցինկ, բրոմ, նիկել և այլն)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ The Plant List: Panicum Արխիվացված 2012-01-11 Wayback Machine
Գրականություն
խմբագրել- Рожевиц Р. Ю. Род 88. Просо — Panicum // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Р. Ю. Рожевиц и Б. К. Шишкин. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1934. — Т. II. — С. 35—37. — 778 + XXXIII с. — 5175 экз.
- Просо — статья из Большой советской энциклопедии
- Просо // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 656)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորեկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորեկ» հոդվածին։ |