Կրծքի կաթ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Բաղադրությունը
խմբագրելԿրծքի կաթը իր բաղադրությամբ ապահովում է ոչ միայն նորածինների սննդային պահանջները, այլ նաև ունի իմուն պաշտպանիչ նշանակություն։ Հղիության վերջին եռամսյակում և ծննդաբերությունից հետո կանանց կրծքագեղձերի կողմից արտադրվում է խեժ (չհասունացած կաթ),որն իր էներգետիկ արժեքով գերազանցում է կաթին, 3-5 անգամ ավելի շատ է պարունակում սպիտակուցներ, ճարպալույծ վիտամիններ (A,E,K), ասկորբինաթթու, հանքային էլեմենտներ՝ նատրիում, ֆոսֆոր, ցինկ նաև A դասի իմունոգլոբուլիններ։ Ճարպերի քանակությունը խեժում այնքան է որքան հասուն կաթում, բայց խեժում պարունակվող ֆոսֆոլիպիդները՝ խոլեստերինը, չհագեցած ճարպաթթուները, լինոլեաթթուն անհրաժեշտ են նորածնի բջջաթաղանթի կազմավորմանը։ Խեժի կազմի մեջ մտնող հիդրոլիտիկ ֆերմենտները՝ տրիպսինը, լիպազաները և ալֆա-ամիլազները ապահովում են երեխայի ստամոքս-աղիքային համակարգի սեկրեցիան՝ նպաստելով խեժի հեշտ յուրացմանը։ Ծննդաբերության առաջին օրերին արտադրվող խեժի կալորիականությունը կազմում է 1500 կկալ/լ, հետո հասնելով մինչև 700 կկալ/լ վերածվում է հասուն կաթի։ Իր բարձր կալորիականության, նչպես նաև արյան շիճուկի պրոտեիններին նմանվելու պատճառով խեժին անվանում են նաև «սպիտակ արյուն»։ Հասուն կաթը լինում է «առաջնային» և «հետին»։ Առաջնային կաթը ավելի ջրիկ է, բացարձակ յուղոտ չէ և երեխայի կողմից օգտագործվում է որպես ըմպելիք։ Հետին կաթը արտադրվում է կերակրման վերջում և հարուստ է ճարպերով, ածխաջրերով, սպիտակուցներով և ամենակարևորը երեխայի մոտ առաջացնում է հագեցման զգացում։
Կրծքի կաթի կոմպոնենտները
խմբագրելՃարպեր
խմբագրելՃարպերը կրծքի կաթի ամենափոփոխական կոմպոնենտներից է և կախված է մոր սննդի ռացիոնից, հնարավոր է փոփոխվի նույնիսկ մեկ կերակրման ընթացքում։ Կրծքի կաթի կազմի մեջ մտնող ֆոսֆոլիպիդները, չհագեցած ճարպաթթուները, խոլեստերինը հեշտ են յուրացվում երեխայի կողմից, որը պայմանավորված է կրծքագեղձերի կողմից լիպազա ֆերմենտի արտադրությամբ։ Ճարպերը ավելի շատ պարունակում է հետին կաթը։ 100գ. կաթը պարունակում է ճարպեր -4.38գ
Սպիտակուցներ
խմբագրելՍպիտակուցները համարվում են երեխայի աճի կարևոր կոմպոնենտ։ Կրծքի կաթը պարունակում է շիճուկային սպիտակուցներ, տաուրին, լակտոֆերին, լիզոցիմ և կազեին։ Շիճուկային սպիտակուցները հեշտ են յուրացվում նորածինների աղեստամոքսային տրակտում ի տարբերություն կազեինի, որը դժվարամարս է(կովի կաթը և նրանից պատրաստված խառնուրդները պարունակում են կազեին)։ Տաուրինը հեշտ յուրացվելով նպաստում է ուղեղի և ներվային համակարգի ձևավորմանը։ Լակտոֆերինը մասնակցում է երկաթի փոխանակությանը։ Լիզոցիմը համարվում է բնական անտիբիոտիկ, ոչնչացնում է պաթոգեն միկրոօրգանիզմներին։ Մայրական կաթի սպիտակուցները համեմատած կովի կաթի սպիտակուցների հետ ավելի «թեթևֆեն, դա է պատճառը, որ կրծքի կաթը նորածնի ստամոքսում մնում է ավելի քիչ և արագ անցնում է աղիներ, մինչ կաթնային խառնուրդները պատրաստված կովի կաթից ստամոքսում կարող են մնալ մինչև երեք ժամ։ Դա է պատճառը, որ արհեստական կերերը երեխաներին տալիս են երեք ժամից ոչ շուտ, իսկ կրծքի կաթը ավելի հաճախ և անսահմանափակ։
100գ. կաթը պարունակում է սպիտակուցներ-1.035
Շաքարներ
խմբագրելՄայրական կաթը պարունակում է շատ լակտոզա (կաթնաշաքար), քան կենդանական կաթը (20-30%ավելի)։ Կաթնային խառնուրդներին ավելացվում է սախարոզա կամ գլյուկոզա համային հատկանիշները մոտեցնելու մայրական կաթին, մինչ այդ կաթնաշաքարը անհրաժեշտ է երեխայի կենտրոնական նյարդային համակարգի զարգացման համար (մասամբ ուղեղանյութի )։ Լակտոզան նպաստում է նաև կալցիումի ներծծմանը ՝աղիներում ինդիգեն միկրոֆլորայի և ոսկրա-հոդային համակարգի ձևավորմանը։ 100գ. կաթը պարունակում է շաքարներ-6.89գ
Երկաթ
խմբագրելՄինչև 50-70% երկաթ է գտնվում մայրական կաթում։ Ինչ վերաբերում է արհեստական սնուցմանը՝ կովի կաթ ըպարունակում է 0.1% երկաթ, իսկ խառնուրդները 10-11% :Երկաթր անհրաժեշտ է արյան կարմիր գնդիկների`էրիթրոցիտների ձևավորման համարար։
Պաշտպանիչ նյութեր
խմբագրելՄայրական կաթը ունի կոմպոնենտներ՝ ֆագոցիտներ ,իմունոգլոբուլիններ, որոնք ունեն հակամիկրոբային հատկություն, բարձրացնում են երեխայի իմունիտետը և պաշտպանում ինֆեկցիաներից։
Օգտագործում և սպառման մեթոդներ
խմբագրելԱՀԿ-ն խորհուրդ է տալիս բացառապես կրծքով կերակրել կյանքի առաջին 6 ամիսներին, որին հաջորդում է կրծքով կերակրումը մինչև 2 տարեկան և դրանից հետո համապատասխան լրացուցիչ սննդի հետ միասին[1][2]։ Ամեն տարի ծնվող 135 միլիոն երեխաներից միայն 42%-ն է կրծքով սնվում կյանքի առաջին ժամվա ընթացքում, մայրերի միայն 38%-ն է բացառապես կրծքով կերակրում առաջին վեց ամիսների ընթացքում, իսկ մայրերի 58%-ը շարունակում է կրծքով կերակրել մինչև երկու տարեկան և ավելի։ Կերակրումը կարող է տևել մինչև 30-45 րոպե, քանի որ կաթի պաշարը մեծանում է, և երեխան սովորում է ծծել-կուլ տալ-շնչել[3]։ Մոտ մեկ ամսականում երեխաներին յուրաքանչյուր կերակրման համար անհրաժեշտ է 90-ից 120 մլ[4]։ Այնուամենայնիվ, քանի որ կաթի քանակությունը մեծանում է, և երեխան ավելի արդյունավետ է դառնում կերակրման մեջ, կերակրման տևողությունը կարող է կրճատվել։ Ավելի մեծ երեխաները կարող են ավելի քիչ ուտել[5]։ Երբ ուղղակի կրծքով կերակրումը հնարավոր չէ, կուրծքը դատարկելու համար քամումը կամ քամումը կարող է օգնել մայրերին խուսափել կաթի խողովակների խցանումից և կրծքագեղձի վարակից, պահպանել կաթի արտադրությունը, լուծել գերբնակվածությունը և երեխային ուշ կերակրումից[6][7]։ Կրծքով կերակրումը խոչընդոտող բժշկական պայմանները հազվադեպ են։ Մայրերը, ովքեր օգտագործում են որոշակի հանգստի համար նախատեսված դեղամիջոցներ, չպետք է կրծքով կերակրեն, սակայն դեղերի մեծ մասը համատեղելի է կրծքով կերակրման հետ։ Ընթացիկ տվյալները ցույց են տալիս, որ COVID-19-ի փոխանցումը կրծքի կաթի միջոցով քիչ հավանական է[8]։ Ծխախոտի ծխելը և ալկոհոլի և/կամ սուրճի սահմանափակ օգտագործումը կրծքով չկերակրելու պատճառ չեն[9][10]։
Գրականության ցանկ
խմբագրել1.Обгольц А.А. Микробиология и иммунология грудного молока. — Омск, 2000. — 107 с.
2. Riordan J. Breastfeeding and Human Lactation. Jones and Bartlett Publishers, 2004.
3.Kunz C, Lönnerdal B (February 1992). «Re-evaluation of the whey protein/casein ratio of
human milk». Acta Paediatr 81 (2)։ 107-112.
4. Gustafsson L, Hallgren O, Mossberg AK, Pettersson J, Fischer W, Aronsson A, Svanborg C (May 2005). «HAMLET kills tumor cells by apoptosis: structure, cellular mechanisms, and therapy.». J Nutr 135 (5)։ 1299-303. ↑ Stevens CR (September 2000). «Antibacterial properties of xanthine oxidase in human milk». The Lancet 356 (9232)։ 829–830.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Infant and young child feeding». who.int. Վերցված է 2023 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Breastfeeding and the Use of Human Milk Breastfeeding and the Use of Human Milk». publications.aap.org. Վերցված է 2023 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «The Little Green Book of Breastfeeding Management for Physicians and Other Healthcare Providers». lacted.org. Արխիվացված է օրիգինալից 2023-07-08-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «How much milk does my baby need?». obaby.org. Վերցված է 2023 թ․ հուլիսի 4-ին.(չաշխատող հղում)
- ↑ «What is weaning and how do I do it?». nichd.nih.gov. Վերցված է 2023 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «ABM Clinical Protocol #20: Engorgement, Revised 2016». ncbi.nlm.nih.gov. Վերցված է 2023 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Breastfeeding and Breast Milk: Condition Information». web.archive.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Countries failing to stop harmful marketing of breast-milk substitutes, warn WHO and UNICEF». who.int. Վերցված է 2023 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Breastfeeding and drinking alcohol». nhs.uk. Վերցված է 2023 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Breastfeeding and diet». nhs.uk. Վերցված է 2023 թ․ հուլիսի 4-ին.