Հայոց համազգային շարժում

(Վերահղված է ՀՀՇից)

Հայոց համազգային շարժում (ՀՀՇ)՝ Հայաստանում լուծարված քաղաքական-կուսակցական շարժում։ Հիմնադրվել է 1988 թվականի օգոստոսին որպես հասարակական կազմակերպություն, որը 1989 թվականից վերափոխվել է քաղաքական կուսակցության։

Հայոց համազգային շարժում
Հայոց Համազգային Շարժում
Изображение логотипа
Տեսակկուսակցություն
Երկիր Հայաստան
ԱռաջնորդԱրամ Մանուկյան և Արարատ Զուրաբյան
Հիմնադրվածփետրվարի 20, 1988
Լուծարվածապրիլի 13, 2013
Գաղափարախոսությունազատականություն և քաղաքացիական ազգայնականություն
Քաղաքական հայացքցենտրիզմ
ՇտաբԵրևան, Հայաստան
Միջազգային պատկանելություն«Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցություն
Կայքanm.am

ՀՀՇ նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյան 1988֊2013 մինչև լուծարում։

Հիմնադրում

խմբագրել

Հայոց համազային շարժումը (ՀՀՇ) հիմնադրվել է Ղարաբաղ կոմիտեի նախաձեռնությամբ՝ համակարգելու ղարաբաղյան շարժումը։ Առաջին ծրագիրը հրապարակվել է 1988 թվականի օգոստոսի 19-ին Երևանի Ազատության հրապարակում անցկացված հերթական զանգվածային հանրահավաքի ընթացքում։ ՀՀՇ-ն պաշտոնապես ճանաչվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի 1989 թվականի հունիսի 25-ի որոշմամբ։ Նույն թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ ՀՀՇ-ն գրանցվել է որպես քաղաքական կուսակցություն[1]։1989 թվականի նոյեմբերի 24-ին Երևանի օպերայի ու բալետի թատրոնի շենքում կազմակերպվում է ՀՀՇ առաջին համագումարը։ Առաջին նախագահ է ընտրվում Վազգեն Մանուկյանը[2]։ Դեկտեմբերին վերջինիս կողմից հրաժարականի դիմում է ներկայացվում, ինչից հետո կուսակցության նախագահ է ընտրվում Լևոն Տեր-Պետրոսյանը։ ՀՀՇ անդամ են դառնում Արցախյան շարժման գրեթե բոլոր ակտիվիստները, ովքեր ներգրաված չեն եղել այլ կուսակցություններում՝ ներառյալ ապագա ՀՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Ըստ Քոչարյանի՝ ՀՀՇ կազմում իր ընդգրկման մասին նա իմացել է թերթերից[3]։

Իշխանության տարիներ (1990-1998)

խմբագրել

1990 թվականի մայիսի 20-ին Հայկական ԽՍՀ-ում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ։ Հուլիսի 3-ին որոշ ընտրատեղամասերում կարիք եղավ անցկացնել երկրորդ փուլ։ Ընտրությունները անցկացվել են բացառապես մեծամասնական ընթացակարգով։ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Կոմունիստական կուսակցությունը պարտություն է կրում, իսկ ՀՀՇ-ն դառնում իշխող կուսակցություն՝ ստանալով տեղերի 40%[1]։ Ձևավորվում է 260 պատգամավորներից բաղկացած խորհրդարան՝ երկու կուսակցությունով ու հետագայում ձևավորված ֆրակցիաներով՝ «Հանրապետություն» (38 պատգամավոր), «Արցախ» (11 պատգամավոր), «Լիբերալ-դեմոկրատներ» (10 պատգամավոր), «Ազգային առաջադիմություն» (10 պատգամավոր), ՀՅԴ (12 պատգամավոր)։ Գերագույն խորհուրդը իր աշխատանքը սկսեց հուլիսի 20-ին։ 1990 թվականի օգոստոսի 4-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀՇ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, իր առաջին տեղակալ՝ Բաբկեն Արարքցյանը (ՀՀՇ), տեղակալ՝ Գագիկ Հարությունյանը (ՀԿԿ)[4]։

1991 թվականի հոկտեմբերի 16-ին ձայների մեծամասնությամբ ՀՀՇ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ՝ կազմելով ՀՀՇ-ի գլխավորած մեծամասնական կառավարություն։

Վարկանիշի նվազում

խմբագրել

1995 թվականին ընդառաջ զգալի նվազած վարկանիշի պայմաններում[5] ՀՀՇ-ն ձևավորում է «Հանրապետություն» միավորում, որի կազմի մեջ էին մտնում նաևՀայաստանի քրիստոնեա-դեմոկրատական, Հայաստանի հանրապետական, Սոցիալ դեմոկրատ Հնչակյան, Մտավորական Հայաստան ու Ռամկավար ազատական կուսակցությունները։ Ընտրություններին անգելվում է Հայ հեղափոխական դաշնակցության մասնակցությունը։ Իշխանության կողմից ստեղծվել է «Հայ դաշնակցություն» կուսակցություն[6], որը չի հաղթահարում 5 տոկոսանոց շեմը, իսկ ՀՀՇ վարչության անդամ Վանո Սիրադեղյանի աջակցությամբ ստեղծվում է կանանց Շամիրամ կուսակցությունը[7]։ Արդյունքում ՀՀՇ-ն պահպանում է իշխանությունը՝ հավաքելով 50% ձայն։ Ընտրությունները միջազգային դիտորդների կողմից որակվում են ազատ, բայց ոչ արդար[6]։

Նախագահական ընտրություններ (1996)

խմբագրել

1996 թվականի նախագահական ընտրությունները տեղի են ունենում սեպտեմբերի 22-ին, որի ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը հավաքում է ձայների 51 տոկոսը հենց առաջին փուլում՝ վերընտրվելով նախագահ։ Երկրորդ տեղն է գրավում ընդդիմության միասնական թեկնածու ու ՀՀՇ նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը՝ 41 տոկոս ձայներով։ Ընտրությունների արդյունքում կազմակերպած բողոքի ցույցի արդյունքում Լևոն Տեր-Պետրոսյանը մեղադրվում է ընտրությունները կեղծելու մեջ։ Սեպտեմբերի 25-ին մարդկանց բազմությունը շարժվում է դեպի Ազգային ժողովի շենք։ Վազգեն Մանուկյանը մուտք է գործում շենք, սակայն որոշ ժամանակ անց մարդկանց բազմությունը, կոտրելով ցանկապատը, մուտք է գործում Ազգային ժողովի տարածք, դաժան ծեծի ենթարկում փոխխոսնակներ Բաբկեն Արարքցյանին, Արա Սահակյանին ու այլոց։ Երևան են մտցվում Պաշտպանության նախարարության ու Ներքին զորքերը ծառայողները, ինչպես նաև Երկրապահ կամավորական միավորման անդամներ։ Արգելափակվում են քաղաքի գլխավոր հանգույցները։ Ձերբակալվում ու խոշտանգվում են ընդդիմության հետ կապ ունեցող բազմաթիվ գործիչներ՝ ներառյալ Վազգեն Մանուկյանը[8]։ ԱՄՆ պետդեպարտամենտը հրաժարվում է պաշտոնապես շնորհավորել Լևոն Տեր-Պետրոսյանին՝ պաշտոնական հայտարարության մեջ միայն հղում անելով, որ Տեր-Պետրոսյանը վերընտրվել է՝ համաձայն Հայաստանի պաշտոնական աղբյուրների։ Նշվել է, որ ԵԱՀԿ զեկույցի համաձայն լրջագույն բացթողումները խաթարել են ընտրությունները։ Կոչ է արվում հարգելու միջազգային մարդու իրավունքները ու թույլատրելու Կարմիր խաչի ներկայացուցիչներին այցելելու բախումների արդյունքում ձերբակալվածներին։ Հաղորդագրության մեջ նշվել է, որ ընտրակեղծիքներ հանդիսանում են լուրջ մտահոգության պատճառ[9]։

Իշխանությունից հեռացում

խմբագրել

1997 սեպտեմբերի 26-ին կազմակերպած ասուլիսի ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, թե Հայաստանը պետք է հրաժարվի Արցախի որոշ շրջաններից, լավ ապրելու համար[10]։ 1997 թվականի հոկտեմբերի 21-ին Հանրապետական խմբի տասը անդամներ հեռացան իրենց խմբակցությունից և հայտարարեցին իրենց աջակցության մասին Վազգեն Սարգսյանին։ ՀՀՇ խմբակցությունը միայն երկու մանդատի առավելությամբ պահպանում է մեծամասնությունը[11]։ Չնայած մեծ հանրային և քաղաքական ընդդիմությանը՝ Հայոց համազգային շարժում կուսակցությունը կողմ քվեարկեց Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականությանը[12]։

1998 թվականի հունվարի 7-8 տեղի է ունենում Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում սրվում է հակասությունը Լևոն Տեր-Պետրոսյանի ու խորհրդի այլ անդամների՝ մասնավորապես վարչապետ Ռոբերտ Քոչարյանի ու Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի միջև։ Լևոն Տեր-Պետրոսյանը պնդում է, որ «Ղարաբաղի հարցը պետք է լուծել այսօր» ու կողմ է արտահայտվում փուլային լուծմանը՝ հետ հանձնելու նախկին ԼՂԻՄ հարակից շրջանները առաջին փուլում։ Պատճառների թվում Տեր-Պետրոսյանը նշում էր, որ «Հակամարտության առկայությունը Հայաստանին զրկում է իր ամենաբնական և շահավետ տնտեսական գործընկերներից՝ Ադրբեջանից, Թուրքիայից»[13]։ 1998 թվականի հունվարի 23-ին քաղաքական ճգնաժամը հասավ իր գագաթնակետին, երբ Վազգեն Սարգսյանը հայտարարեց, որ ինքը սատարում է Ռոբերտ Քոչարյանին[14], և մեղադրեց ՀՀՇ կուսակցությանը՝ Հայաստանում իրավիճակը ապակայունացնելու մեջ։ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը ու Սերժ Սարգսյանը վերջնագիր են ներկայացնում[11] Լևոն Տեր-Պետրոսյանին՝ կամ հրաժարական տալ, կամ աշխատանքից ազատել իրենց բոլորին[3]։

1998 թվականի փետրվարի 3-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական է ներկայացնում, ինչից հետո հրաժարական են ներկայացրին ՀՀՇ այլ անդամներ՝ Ազգային ժողովի խոսնակ Բաբկեն Արարքցյանը, նրա երկու տեղակալները, Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը, արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը և այլք։ Հանրապետական խմբի շատ անդամներ՝ ներառյալ շատ նախկին ՀՀՇ անդամներ միացան Վազգեն Սարգսյանի Երկրապահ խմբակցությանը՝ 69 անդամով ձևավորելով մեծամասնություն։

Հետիշխանական տարիները

խմբագրել

Ընտրվելուց հետո մի շարք քաղաքական ուժեր՝ ներառյալ ՀՀՇ տարիներին ընդդիմադիր Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, ՍԻՄ կուսակցությունը և այլք, դիմում են նորընտիր նախագահ Ռոբերտ Քոչարյանին քաղաքական, իրավական և բարոյական գնահատական տալ ՀՀՇ իշխանության տարիների գործունեությանը։ Սակայն Քոչարյանը հրաժարվում է՝ ասելով բառացի․ «Եթե այդպես վարվենք, ապա ամբողջ երկրով մեկ կախաղաններ պետք է լինեն»[15]։ 1999 թվականից Ղարաբաղ կոմիտեի ու ՀՀՇ անդամ Վանո Սիրադեղյանը ներգրավվում է որպես մեղադրյալ Արմեն Տեր-Սահակյանի բանդայի գործով։ Բանդան մի շարք սպանություններ է իրականացրել՝ ներառյալ երկաթգծային վարչության պետ Համբարձում Ղանդիլյանի, իր հետ եղած ևս երկու անձանց, ինչպես նաև երկու այլ սպանություններ Մոսկվայում, ինչպես նաև նախապատրաստել են մի շարք սպանություններ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներից չեն իրականացրել՝ ներառյալ Սերժ Ջիլավյանի, Կիմ Բալայանի, Գուրգեն Եղիազարյանի ու ՀՀ դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանի։ Ըստ մեղադրանքի՝ բանդայի անդամները գրանցվել են որպես Վանո Սիրադեղյանի թիկնազոր, գործել են նրա կարգադրությամբ ու անմիջական հովանավորությամբ։ Վանո Սիրադեղյանը փախուստի է դիմում, իսկ Արմեն Տեր-Սահակյանը դատապարտվում է ցմահ ազատազրկման[16]։ Ըստ ՀՀՇ դիրքորոշման՝ Սիրադեղյանի դեմ գործը քաղաքական հետապնդում է՝ ուղղորդված իշխանությունների կողմից[17]։

Մինչև 1999 թվականը Կենտրոնի թաղապետ էր շարունակում մնալ ՀՀՇ անդամ Արարատ Զուրաբյանը։

1999 թվականի երկրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում ՀՀՇ-ն ներկայացված չէր։

Գործունեությունը 2008 թվականից սկսած

խմբագրել

2008 թվականին ՀՀՇ-ն նախաձեռնեց ընդդիմադիր շարժում՝ սատարելով նախագահի նախագահական ընտրություններին իր թեկնածությունը դրած Լևոն Տեր-Պետրոսյանին։ Նույն թվականին ՀՀՇ ու մոտ 20 քաղաքական այլ ուժեր միավորվում են Հայ ազգային կոնգրես անվան տակ, հետագայում գրանցելով համանուն կուսակցություն։ 2009 թվականին Հայ ազգային կոնգրեսը մասնակցե է Երևանի քաղաքապետի առաջին ընտրություններին՝ հավաքելով 17․57% ձայն, գրավելով 3-րդ տեղը ու ստանալով ավագանիում 13 մանդատ։

2010 թվականի հուլիսի 17-ից ՀՀՇ վարչության նախագահ է ընտրվում Արամ Մանուկյանը։

2012 թվականին Հայ Ազգային Կոնգրեսը մասնակցեց Ազգային ժողովի ընտրություններին։ ՀՀ խորհրդարանում ունեցել է 7 հոգանոց Հայ Ազգային Կոնգրես խմբակցություն, որի անդամներ են եղել՝

ՀՀՇ անդամ Ալեքսանդր Արզումանյանը պատգամավոր է դարձել «Ժառանդության-Ազատ դեմոկրատներ» դաշինքով։

2012-2013 թվականների զարգացումները

խմբագրել

2012 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀՇ 17-րդ համագումարում ընտրվում է ՀՀՇ վարչություն նոր կազմը ու վարչության նախագահ է վերընտրվում Արամ Մանուկյանը։

2013 թ. փետրվարի 23-ի համագումարում որոշում է կայացնում կուսակցությունը «Հայ ազգային կոնգրես» վերանվանելու մասին[18]։ Այնուհետև ՀՀՇ նախկին անդամ Արարատ Զուրաբյանը գրանցում է նոր Հայոց համազգային շարժում կուսակցություն։

2017 թվականին Ազգային ժողովի ընտրություններում գործող ՀՀՇ անդամ Արարատ Զուրաբյանը պատգամավոր է ընտրվել Ծառուկյան դաշինքի ցուցակով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Հայոց Համազգային Շարժում (ՀՀՇ) կուսակցություն | historyofarmenia.am.am». www.armin.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.(չաշխատող հղում)
  2. Գևորգ, Մարտիրոսյան (Դեկտեմբեր 1990). «Лидер, которого все ждали». Журнал Огонек, #49.
  3. 3,0 3,1 Քոչարյան, Ռոբերտ (2019). Կյանք և ազատություն. Երևան. ISBN 978-9939-0-2957-3.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. admina. «Հայաստանի առաջին ազատ ընտրությունը. 20-ը մայիսի, 1990 | Aniarc» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
  5. «Ելույթ Հայոց համազգային շարժման 9-րդ համագումարում — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
  6. 6,0 6,1 admina. «1995 թ. խորհրդարանական ընտրություններ. համամասնական արդյունքները | Aniarc» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
  7. «Ընտրական օրացույց. 25 օր առաջ. իմպիչմենտ՝ սափրագլուխներին և հաստավիզ հարուստներին...». A1Plus. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
  8. «1996 թվականին սահմանադրական կարգի տապալման բազմաթիվ փաստեր կան․ իսկ ո՞ւր է քրգործը». yerevan.today. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
  9. «Report on Armenia's Presidential election of September 22, 1996». Staff of the Commission on Security and Cooperation in Europe. 1996-12. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
  10. Hughes, John (2001). Armenia: The Story of a Place in Essays and Images. Fourth Millennium Society. էջ 153. ISBN 978-1881151012.
  11. 11,0 11,1 Croissant, Michael P. (1998). The Armenia-Azerbaijan Conflict: Causes and Implications. Greenwood Publishing Group. էջ 122.
  12. Astourian, 2001, էջ 56
  13. «Տեր-Պետրոսյանի հրաժարականը վճռեց Անվտանգության խորհրդի նիստը. հունվար 7-8, 1998թ». Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոն. 2020 թ․ հունվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  14. Astourian, Stephan H. (2001). From Ter-Petrosian to Kocharian: Leadership Change in Armenia. Berkeley Program in Soviet and Post-Soviet Studies. էջ 57.
  15. «Ուրիշ ովքե՞ր, եթե ոչ` մտավորականները». www.avangard.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  16. forrights. «Մենք՝ նախկինում մահվան դատապարտված 42 հոգիս, ընկանք Նաիրի Հունանյանի և Ռոբերտ Քոչարյանի «ուդառի» տակ. Արմեն Տեր-Սահակյան | Forrights». Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  17. admina. «Վանո Սիրադեղյանը քաղաքական վտարանդի է. Արարատ Զուրաբյան | Aniarc» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  18. «ՀՀՇ-ից դեպի ՀԱԿ անհասկանալի խառնաշփոթը. մամուլ». 1in.am. 2013 թ․ մարտի 7. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
  NODES
admin 3