Հերմես (հին հունարեն՝ Ἑρμῆς < Ἑρμέας < Ἑρμείας[5], միկեն. e-ma-a2[6]), հին հունական աստված, Զևսի և Մայայի որդին։ Նույնացվել է հռոմեացիների Մերկուրի աստծո հետ։ Անձնավորում էր հատկապես խորամանկությունն ու ճարպկությունը։ Հովանավորում էր գողերին, հռետորներին, վաճառականներին։ Ստեղծել է կշիռն ու չափը։ Զևսի սուրհանդակ, հանգուցյալների հոգիների դեպի դժոխք ուղեկցողը։
Արկադիայում[7], Կիլենե լեռան մոտ գտնվող անձավում, ամսվա չորրորդ օրում[8], ծնվեց Զևսի և Մայայի[9][10] (այլ տարբերակով՝ Պերսեփոնեի[11]) որդի Հերմեսը՝ աստվածների դեսպանը։ Ըստ մեկ այլ վարկածի, ծնվել է Կերիկոն[12] լեռան վրա։ Մտքի արագությամբ նա Օլիմպոսից սուրում է աշխարհի ամենահեռավոր ծայրը՝ թևավոր սանդալներով իր ձողիկը ձեռքին։
Հերմեսը պահպանում է ճանապարհները, և նրան նվիրված հերմերը Հունաստանում ամենուրեք կարելի էր տեսնել ճանապարհներին, խաչմերուկներում և տների մուտքերի առաջ։ Նա հովանավորում է ճանապարհորդներին՝ նրանց կենդանության ժամանակ, նա մեռյալաների հոգիներին ուղեկցում է վերջին ճանապարհ՝ դեպի Հադեսի տրտում թագավորությունը։ Իր կախարդական ձողիով փակել է տալիս մարդանց աչքերը և նրանց ընկղմում քնի մեջ։ Հերմեսը ճանապարհների և ճանապարհորդների հովանավոր աստվածն է. և առևտական հարաբերություների ու առևտրի աստվածը։ Նա առևտրական շահ է բերում ու մարդկանց հարստություն տալիս։ Հերմեսն է հնարել և՛ չափ ու կշիռը, և՛ թվերը, և՛ այբուբենը. նա՛ է սովորեցրել այդ ամենը մարդկանց։ Նա ճարտասանության աստվածն է նաև ւ դրա հետ մասին՝ հնարագիտության ու խաբեության։ Ոչ ոք չի կարող գերազանցել նրան ճարպկության, մինչև իսկ գողության մեջ, քանի որ նա արտասովոր ճարպիկ գող է։ Նա է, ով մի անգամ կատակով գողացել է Զևսի գայիսոնը, Ափրոդիտեից՝ գոտին, Պոսեյդոնից՝ եռաժանին, Ապոլլոնից՝ ոսկե նետերն ու աղեղը, Հեփեստոսից՝ աքցանը, իսկ Արեսից՝ սուրը[13]։
Հերմես (ըստ հռոմեական առասպելաբանության՝ Մերկուրիուս) - Հունաստանի հնագույն աստվածներից մեկն է։ Սկզբում եղել է նախրի ու հոտի պահապան աստվածը, նրան երբեմն պատկերել են ոչխարը ձեռքին։ Հոմերոսյան էպոսում Հերմեսը նախ և առաջ աստվածների բանբերն է և մեռածների հոգիների ուղեկիցը՝ դեպի Հադեսի ստորերկրյա թագավորություն։ Հերմեսը ճանապարհների հովանավորն է. առևտրի զարգացման հետ Հերմեսը դառնում է առևտրի, հետևապես նաև հնարագիտության, խաբեության ու մինչև անգամ գողության հովանավոր աստվածը։ Բացի այդ, Հերմեսը պատանեկության, ատլետների հովանավորն է, մարմնամարզության աստվածը. նրա արձանները դրվում էին պալեստրաներում ու գիմնազիաներում՝ այն հաստատություններում, ուր սովորեցնում էին ըմբշամարտ, բռնցքամարտ, սկավառակի նետում, վազք, թռիչք և այլն։ Ալեքսանդր Մակեդոնացու կողմից ամբողջ պարսկական տիրապետությունը նվաճվելուց հետո (ն.թ.ա.IV դարի վերջը) Հերմեսը նույնացվում է գիտության և կախարդության եգիպտական Տոտ աստծու հետ և դառնում է նաև կախարդության և աստղագուշակության աստվածը. նրան սկսում են կոչել երիցս մեծագույն աստված Հերմես։
Հերմեսի սկզբնական "կոչումները" վերաբերում էին նրա տարբեր աստվածային գործառույթների՝ նախիրներին և հոտերին, շուկային և առևտրին, խորամանկութանը, ճանապարհներին և ճանապարհորդությանը, ատլետիկային և խաղերին.
Հունարեն անվանումը
Հռոմերեն անվանումը
Նշանակությունը
Επιμηλιος
Epimelius
Հոտերի պահապան
Κριοφορος
Criophorus
Խոյ կրողը
Αγοραιος
Agoraeus
Շուկայից, շուկայատեղի
Δολιος
Dolius
Արհեստի, խորամանկություների
Τρικεφαλος
Tricephalus
Երեք գլխանի (Ճանապարհ-խաչմերուկների)
Εναγωνιος
Enagonius
Խաղերից
Προμαχος
Promachus
Չեմպիոն
Ἑρμηνευτης
Hermeneutes
Թարգմանիչ
Այս "կոչումներ" ստացել էր նրա սրբավայրերի, պաշտամունքի հիմնադիրների, նկարագրողների վայրերից, տոպոգրաֆիկ.
↑This Gigas was the father of Ischenus, who was said to have been sacrificed during an outbreak of famine in Olympia, Greece|Olympia; Tzetzes on Lycophron 42
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 380)։