Հիդրալազին
Հիդրալազին, վաճառքային անունը Ապրեսոլին, սրտային անբավարարության և զարկերակային գերճնշման դեղ[2]։ Կիրառվում է հղիների գերճնշման և շատ բարձր ճնշման դեպքում ախտանիշներից կախված[3]։ Հայտնի է, որ այն մասնակի օգտակար է սրտային անբավարարության ժամանակ, իզոսորբիդ երկնիտրատի հետ միասին աֆրիկյան ժողովուրդների մոտ[2]։ Այն տրվում է բերանացի կամ ներերակային ներարկման միջոցով[3]։ Արդյունքը դրսևորվում է մոտ 15 րոպե հետո և տևում է մինչև վեց ժամ[2]։
Հիդրալազին | |
---|---|
Քիմիական բանաձև | C₈H₈N₄ |
Մոլային զանգված | 2,7E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 86-54-4 |
PubChem | 3637 |
EINECS համար | 201-680-3 |
SMILES | C1=CC=C2C(=C1)C=NN=C2NN |
ЕС | 201-680-3 |
ChEBI | 3511 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ընդհանուր կողմնակի ազդեցություններից է գլխացավը և հաճախասրտությունը։ Հիդրալազինը խորհուրդ չի տրվում սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող կամ ռևմատիկ տենդով հիվանդերին, որի ժամանակ ախտահարվել է միտրալ փականը։ Երիկամային հիվանդություններ ունեցողներին խորհուրդ է տրվում ցածր դեղաչափերով։ Հիդրալազինը պատկանում է անոթալայնիչների ընտանիքին և աշխատում է արյունատար անոթների լայնացման միջոցով։
Հիդրալազինը հայտնաբերվել է, երբ գիտնականները Սիբայում փնտրում էին մալարիայի բուժումը 1949 թվականին։ Դեղը ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կարևոր դեղերի ցանկում։ Զարգացող երկրներում արժեքը կազմում է 2.78-9.11 դոլլար ամեն ամիս։ Ամերիկայի միացյալ նահանգներում հիդրալազինով բուժման արժեքը կազմում է 50-100 դոլլար ամսական։
Բժշկական կիրառում
խմբագրելՀիդրալազինը չի համարվում գերճնշման առաջնային դեղ, քանի որ խթանում է սրտի սիմպաթիկ ակտիվությունը (բարոընկալիչային ռեֆլեքս)[4]։ Սիմպաթիկ ակտիվության խթանումը մեծացնում է սրտի ռիթմը և հարվածային ծավալը, իսկ սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող հիվանդների մոտ կարող է առաջացնել ստենոկարդիայի նոպա կամ սրտամկանի ինֆարկտ[4]։ Հիդրալազինը կարող է նաև մեծացնել արյան մեջ ռենինի խտությունը և բերում է հեղուկի հետներծծման։ Այս կողմնակի ազդեցություններց խուսափելու համար այն կիրառվում է բետա-պաշարիչների (օրինակ՝ պրոպրանոլոլ) և միզամուղների հետ[4]։ Բետա-պաշարիչները՝ բիսոպրոլոլը, կարվեդիլոլը և նեբիվոլոլը, թույլատրվում են օգտագործել սրտային անբավարարության բուժման համար Մեծ Բրիտանիայում։
Հիդրալազինը կիրառվում է ծանր գերճնշման համար, բայց կրկին պետք է ասել, որ էսենցիալ գերճնշման համար, որպես առաջնային բուժման եղանակ չի օգտագործվում։ Այնուամենայնիվ, հաճախ այն կիրառվում է հղիների գերճնշման դեպքում մեթիլդոպայի հետ զուգակցված[5]։
Հիդրալազինը հիմնականում կիրառվում է իզոսորբիդ երկնիտրատի հետ կոմբինացված կանգային սրտային անբավարարության բուժման համար աֆրո-ամերիկյան ժողովուրդների մոտ։ Այս կոմբինացիան առաջին ցեղային ուղղվածություն ունեցող դեղն է[6]։
Այն չպետք է օգտագործվի հաճախասրտություն, սրտային անբավարարություն, կոնստրիկտիվ պերիկարդիտ, գայլախտ, աորտայի շերտազատում և պորֆիրիա ունեցող հիվանդների մոտ[7]։
Բացասական ազդեցություններ
խմբագրելԵրկարատև բուժման դեպքում կարող է առաջանալ համակարգային կարմիր գայլախտին նման համախտանիշ, որը կարող է լինել մահացու՝ ախտանիշները չնկատվելու և դեղով բուժումը չդադարեցնելու դեպքում[8]։
Շատ հաճախակի (>10% հաճախականությամբ) կողմնակի ազդեցություններից են՝ գլխացավ, հաճախասրտություն, սրտխփոց[9]։
Ընդհանուր (1–10% հաճախականությամբ) կողմնակի ազդեցություններից է թերճնշումը, հոդերի ցավը կամ այտուցը, մկանային ցավերը, հականատրիուրետիկ պեպտիդի քանակի բարձրացումը, ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումը, փորլուծությունը, սրտխառնոցը, փսխումը և այտուցները (նատրիումի և ջրի հետներծծման հետևանքով)[9]։
Փոխազդեցություններ
խմբագրելԱյն կարող է պոտենցել հետևյալ հակագերճնշումային դեղերի ազդեցությունները՝
- Անոթալայնիչներ
- Կալցիումի ներհակորդներ
- Անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի ընկճողներ
- Միզամուղներ
- Հակագերճնշումային դեղեր
- Եռցիկլիկ հակադեպրեսանտներ
- Տրանկվիլիզատորներ
- էթանոլ (ալկոհոլ)
- Դիազօքսիդ
Բետա-պաշարիչները կարող են մեծացնել հիդրալազինի կենսամատչելիությունը[9]։ Էպինեֆրինի (ադրենալին) առաջացրած հաճախասրտությունը ուժեղանում է հիդրալազինի հետ կիրառելիս և կարող է բերել թունավորման[9]։
Ազդեցության մեխանիզմ
խմբագրելԱյն ուղղակիորեն բերում է հարթ մկանների թուլացման և առաջնային կատարում է անոթալայնացում դիմադրունակ զարկերակիկներում[4][10]։ Մոլեկուլային մեխանիզմը անհայտ է 2011 թվականից։ Այսպիսով նվազեցնում է ծայրամասային դիմադրությունը և դրանով իջնում է արյան ճնշումը և հետբեռնվածությունը[11]։
Քիմիական կառուցվածք
խմբագրելՀիդրալազինը պատկանում է հիդրազինօֆթալազինային խմբի դեղերին[12]։
Պատմություն
խմբագրելՀիդրալազինի հակագերճնշումային ազդեցությունը հայտնաբերվել է, երբ գիտնականները Կիբայում փնտրում էին մալարիայի բուժումը[13][14][15]։ Սկզբում այն կոչվում էր C-5968 և 1-հիդրալազինօֆթալազին։ Հիվանդի մասին դիմումը ներկայացվել է 1945 թվականին և հաստատվել է 1949-ին Սիբայում։ Այս տեղեկությունները տպագրվեցին գիտական հոդվածում 1950 թվականին[12][16][17]։ Հիդրալազինը հաստատվել է Սննդի և դեղորայքի վերահսկողության վարչության կողմից 1953 թվականին[18]։
Այն առաջին բերանացի օգտագործվող հակագերճնշումային դեղերից մեկն է[4]։
Հետազոտություն
խմբագրելՀիդրալազինը նաև կիրառվել է միելոդիսպլաստիկ համախտանիշի բուժման համար, քանի որ ընկճում է ԴՆԹ մեթիլտրանսֆերազ ֆերմենտը[19]։
Տես նաև
խմբագրել- Զարկերակային անոթալայնիչ
- Կադրալազին
- Դիհիդրալազին
- Էնդրալազին
- Նիտրոպրուսիդ նատրիում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 hydralazine
- ↑ 2,0 2,1 2,2 "Hydralazine Hydrochloride". The American Society of Health-System Pharmacists. Archived from the original on 21 December 2016. Retrieved 8 December 2016.
- ↑ 3,0 3,1 WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. p. 280. ISBN 9789241547659. Archived (PDF) from the original on 13 December 2016. Retrieved 8 December 2016.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Kandler, MR; Mah, GT; Tejani, AM; Stabler, SN; Salzwedel, DM (9 November 2011). "Hydralazine for essential hypertension". The Cochrane Database of Systematic Reviews (11): CD004934. doi:10.1002/14651858.CD004934.pub4. PMID 22071816.
- ↑ Bhushan, Vikas, Tao T. Lee, and Ali Ozturk. First Aid for the USMLE Step 1. New York: McGraw-Hill Medical, 2007. 251.
- ↑ Ferdinand, KC; Elkayam, U; Mancini, D; Ofili, E; Piña, I; Anand, I; Feldman, AM; McNamara, D; Leggett, C (1 July 2014). "Use of isosorbide dinitrate and hydralazine in African-Americans with heart failure 9 years after the African-American Heart Failure Trial". The American Journal of Cardiology. 114 (1): 151–9. doi:10.1016/j.amjcard.2014.04.018. PMID 24846808.
- ↑ Hydralazine Tablets 50mg". UK Electronic Medicines Compendium. September 7, 2016. Archived from the original on February 27, 2017.
- ↑ "Hydralazine Tablets 50mg". UK Electronic Medicines Compendium. September 7, 2016. Archived from the original on February 27, 2017
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 "Hydralazine Tablets 50mg". UK Electronic Medicines Compendium. September 7, 2016. Archived from the original on February 27, 2017.
- ↑ Cohn, JN; McInnes, GT; Shepherd, AM (September 2011). "Direct-acting vasodilators". Journal of clinical hypertension (Greenwich, Conn.). 13 (9): 690–2. doi:10.1111/j.1751-7176.2011.00507.x. PMID 21896152. Archived from the original on 2012-09-30.
- ↑ Harvey, Richard A., Pamela A. Harvey, and Mark J. Mycek. Lippincott's Illustrated Reviews: Pharmacology. 2nd ed. Philadelphia: Lippincott Williams & Wilkins, 2000. 190
- ↑ 12,0 12,1 Schroeder, NA (January 1952). "The effect of 1-hydrasinophthalasine in hypertension". Circulation. 5 (1): 28–37. doi:10.1161/01.cir.5.1.28. PMID 14896450. Archived from the original on 2017-02-26.
- ↑ «Hydralazine». Drugbank. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
- ↑ «hydralazine» (անգլերեն). PubChem. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
- ↑ US2484029; see Example 1
- ↑ Camille Georges Wermuth (2011-05-02). The Practice of Medicinal Chemistry. Academic Press. p. 12. ISBN 9780080568775. Archived from the original on 2017-02-26.
- ↑ Reubi, FC (January 1950). "Renal hyperemia induced in man by a new phthalazine derivative". Proceedings of the Society for Experimental Biology and Medicine. Society for Experimental Biology and Medicine. 73 (1): 102. doi:10.3181/00379727-73-17591. PMID 15402536.
- ↑ «New Drug Application (NDA) 008303 Company: NOVARTIS Drug Name(s): Apresoline». FDA. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Singh, V; Sharma, P; Capalash, N (May 2013). "DNA methyltransferase-1 inhibitors as epigenetic therapy for cancer". Current Cancer Drug _targets. 13 (4): 379–99. doi:10.2174/15680096113139990077. PMID 23517596.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիդրալազին» հոդվածին։ |