Ձեղնահարկ
Ձեղնահարկ (երբեմն կոչում են նաև լոֆթ), տան կամ ուրիշ շինության տանիքի անմիջապես տակ տեղակայված տարածք, որը երբեմն անվանում են վերնահարկ, «երկնքի սրահ»[1], կամ garret: Քանի որ ձեղնահարկերը զբաղեցնում են վերջին հարկի առաստաղի և սահող տանիքի միջև եղած տարածքը, դրանք հայտնի են որպես անհարմար ձևավորված տարածքներ՝ բաց ծպեղներով և դժվար հասանելի անկյուններով։ Մինչ որոշ ձեղնահարկեր փոխակերպում և դարձնում են ննջասենյակներ, տնային աշխատասենյակներ, կամ ձեղնահարկի բնակարաններ՝ համալրված պատուհաններով և սանդուղքով, ձեղնահարկերի մեծ մասը շարունակում է մնալ դժվար հասանելի և սովորաբար այնտեղ մուտք գործում են միայն շարժասանդուղքի օգնությամբ։ Ձեղնահարկերը սովորաբար օգտագործում են որպես հին իրերի պահոց, թեպետ նրանք կարող են հանդիսանալ տան ջերմաստիճանի կարգավորիչներ՝ մատակարարելով մեծ քանակությամբ դանդաղ շարժվող օդ։ Ցածր հարկերի տաք օդը բարձրանալով վեր, հավաքվում է ձեղնահարկում, փոխում բաղադրությունը և կարգավորում թարմ օդի մուտքը տուն։ Այնուամենայնիվ, վերջին տարիներին ձեղնահարկերը մեկուսացվում են տներից՝ ջեռուցման ծախսի խնայողության համար, քանի որ համակցված ձեղնահարկերով տները միջինում 15%-ով ավելի շատ ջերմության կորուստ են գրանցում[2]։ Լոֆթը նույնպես շենքի ամենավերին տարածքն է, սակայն տարբերվում է ձեղնահարկից նրանով, որ ձեղնահարկը կազմում է շենքի ամբողջական վերին հարկը, մինչդեռ լոֆթը զբաղեցնում է մի քանի սենյակների չափ տարածք, որոնք բաց են մեկ կամ ավելի կողմերից դեպի ներքին հարկերը։
Ծագում
խմբագրելՀայերեն ձեղնահարկ բառը կազմված է «ձեղուն» (կտուր, տանիք) և «հարկ» բառերից, մինչդեռ բառի անգլերեն տարբերակը՝ "attic", ծագել է ատտիկյան ճարտարապետական ոճի անունից, որն էլ իր հերթին առաջացել է Հունաստանի Ատտիկե մարզի անունից։ Բառը թարգմանվում է որպես «շենքի հիմնական մասի վերևի ցածր, դեկորատիվ ճակատամաս» և ինչպես գործածվում է ատտիկյան օրդեր արտահայտության մեջ[3], սկզբնապես վերաբերվում էր շենքի հիմնական ճակատամասի վրայի փոքր, դեկորատիվ սյունին[4]։
Օդափոխություն
խմբագրելԺամանակակից շինարարական նորմերը պահանջում են, որ ձեղնահարկերը լինեն չբնակեցված և ազատ, որպեսզի մասնակցեն շենքի օդափոխությանը[5], կրճատելով ջերմության և խոնավության կուտակումը և այդպիսով կանխելով տանիքի փայտե գերանների և հեծանների քայքայումը։ Ընդունված պահանջներից մեկն այն է, որ ձեղնահարկի օդանցքների ամբողջ տարածքը հավասար կամ մեծ լինի ձեղնահարկի հատակի 1/150 մասին, ընդ որում օդանցքների 50 %-ը (կամ ավելին) պետք է լինի ձեղնահարկի ամենավերևի մասում։ Տարբեր տեսակի տուրբինային օդորակիչներ և արտանետիչ օդանցքներ ևս կարող են օգտագործվել նպաստելու ձեղնահարկի օդափոխությանը և կրճատելու պասիվ օդափոխության համար պահանջվող տարածքը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Kilborne, Sarah S. (2012). American Phoenix: The Remarkable Story of William Skinner, A Man Who Turned Disaster Into Destiny. New York: Simon and Schuster. էջ 146. ISBN 978-1-4516-7179-7.
- ↑ Attic Insulation retrieved 2016-10-24
- ↑ Skeat, Walter W. (1993). The Concise Dictionary of English Etymology. Hertfordshire, UK: Wordsworth Editions. էջ 22. ISBN 978-1-85326-311-8.
- ↑ "attic" (etymology). etymonline.com
- ↑ International Code Council (2015). 2015 International Building Code Illustrated Handbook. New York: McGraw-Hill Education. էջեր 506 (Section 1203.2). ISBN 978-1-259-58613-2.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 695)։ |