Ձուն օրգանիկ տարրա է կազմված զիգոտից, որում կենդանու սաղմնաթաղանթները զարգանում են, մինչև նա կարողանա գոյատևել ինքնուրույն, որից հետո կենդանին դուրս է գալիս ձվից։ Ձուն ձվաբջիջի բեղնավորման արդյունք է։ Հոդվածոտանիների, ողնաշարավորների և փափկամարմինների մեծ մասը կատարում են ձվադրում, մինչդեռ որոշները, ինչպիսիք են կարիճները և գազանների մեծ մասը ձվադրում չեն կատարում։

Տարբեր տեսակի թռչունների, սողունների, տարբեր տեսակի կռճիկային ձկների, a գլխոտանիների և տարբեր տեսակի թիթեռների ձվեր
Թռչունների ձվի կառուցվածքը

Սողունների ձվերը, թռչունների ձվերը և միանցքանիների ձվերը դրվում են ջրից դուրս և պատվում են փափուկ կամ կոշտ թաղանթով։ Ձվերը դրվում են հողի վրա կամ փչակում և սովորաբար պահվում են ջերմ ջերմաստիճանում և բարենպաստ պայմաններում մինչև սաղմնաթաղանթը զարգանա։ Երբ սաղմնաթաղանթը վերջնական զարգանում է, ակն կոտրում է թաղանթը և դուրս է գալիս։ Շատ կենդանիներ ունենում են ձվային ատամ, որն օգտագործում են ձվի թաղանթը կոտրելիս։

Ամենամեծ ձուն գրանցվել է կետային շնաձկան մոտ և այն ունեցել է 30 սմ × 14 սմ × 9 սմ ծավալ[1]։ Կետային շնաձկան ձվերը զարգանում են մոր մեջ։ Ապրող թռչունների մեջ ամենամեծ ձվերը ունի ջայլամը, մոտ 1,5 կիլոգրամ քաշով[2], չնայած պատմական դինոզավրերի մոտ եղել են ավելի մեծ ձվեր։ Մեղու-կոլիբրին արտադրում է թռչունների մեջ ամենափոքր ձվերը, դրանք կշռում են մոտ կես գրամ։ Սողունների, ձկների մեծ մասի, միջատների և այլ անողնաշարավորների ձվեր կարող են լինել ավելի փոքր։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Whale Shark – Cartilaginous Fish». SeaWorld Parks & Entertainment. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  2. D.R. Khanna (2005 թ․ հունվարի 1). Biology of Birds. Discovery Publishing House. էջ 130. ISBN 978-81-7141-933-3. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 10-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 715  
  NODES