Ձվարաններ (լատին․՝ ovarium), կանացի սեռական գեղձեր՝ տեղակայված փոքր կոնքի խոռոչում[6]։ Ունեն գեներատիվ ֆունկցիա, այսինքն, հանդիսանում են վայր, որտեղ զարգանում և հասունանում են կանացի սեռական բջիջները, ինչպես նաև կատարում են էնդոկրին գործառույթ՝ արտադրելով սեռական հորմոններ։

Ձվարաններ
Տեսակօրգանի տիպ և անատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասսեռագեղձ[1], կեղևամիջուկային օրգան[2], female organ?[3] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էԻգական սեռական համակարգ[3]
Կազմված էStroma of ovary?
Անատոմիական տեղայնացումկոնքի խոռոչ[4][3]
Զարկերակovarian artery?
Երակovarian vein?
Ավշային հանգույցParaaortic lymph node?
Լիմֆատիկ դրենաժParaaortic lymph node?
Անատոմիական
կառուցվածքի զարգացում
female gonad development?
MeSHA05.360.319.114.630, A05.360.576.497 և A06.300.312.497
Foundational Model of Anatomy7209
Terminologia Anatomica 98A09.1.01.001
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[5], Հայկական սովետական հանրագիտարան, Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան, Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Desktop Encyclopedic Dictionary?, Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Յուժակովի մեծ հանրագիտարան, 1900-1905 և Малая советская энциклопедия, 1936—1947?
 Ovary Վիքիպահեստում

Անատոմիա

խմբագրել
 
Արական սեռական օրգաններ՝ ամորձիներ (ձախից) և իգական դեռական օրգաններ՝ ձվարաններ (աջից)

Ձվարաններն ունեն մեդիալ (ուղղված դեպի փոքր կոնքի խոռոչ) և լատերալ (ուղղված դեպի փոքր խոռոչի պատերը) մակերեսներ։ Ձվարանի առաջային եզրը կոչվում է միջընդերային եզր, իսկ հետինը՝ ազատ եզր։ Միջընդերային եզրին կա ներփքում՝ ձվարանի դրունք (լատին․՝ hilum ovarii), որտեղից դեպի ձվարան են մտնում նյարդեր և անոթներ, իսկ դուրս են գալիս երակներ և ավշային անոթներ։ Տարբերուն են երկու ծայր՝ արգանդային ծայր (լատին․՝ extremitas uterina), որն ուղղված է դեպի արգանդի լատերալ մակերես, և փողային ծայր (լատ․tremitas tubaria), ուղղված դեպի արգանդափող։ Արգանդային ծայրը կապված է արգանդի հետ՝ արգանդային սեփական կապանի (լատ. lig. ovarii proprium)։ Ինչպես նաև այս կապանային համակարգին են պատկանում ձվարանի կախակալ կապանը (լատին․՝ lig. suspensorium ovarii) և կարճ միջընդերքը (լատին․՝ mesovarium

 
Ձվարաններ (անլգ՝ ovary) նշված են ձախից

Ձվարանը պատված է միաշերտ սաղմնային էպիթելով, որի տակ տեղակայված է սպիտակուցային թաղանթը (լատին․՝ tunica albuginea). Շարակցական հյուսվածքը ձևավորում է ստրոման։ Պարենքիմը՝ հիմնական նյութը, կազմված է ուղեղային նյութից (շարակցական հյուսվածքից, որն ուղղվու է դեպի ձվարանի դրունք) և ավելի կարծր կեղևային նյութիղ, որը տեղակայված է ավելի դրսայնորեն։ Այտեղ են գտնվում դարբեր զարգացման (պրիմորդիալ, առաջնային, երկրորդային, երրորդային ֆոլիկուլներ) և հետզարգացման (աթրետիկ մարմնկներ, սպիտակ մարմնիկներ) փուլերում գտնվող ֆոլիկուլները։

Գործառույթ

խմբագրել

Ձվարաններն արտադրում են ստերոիդային հորմոններ։ Ձվարանների ֆոլիկուլյար ապարատը հիմնականում էստրոգեններ է ատադրում, ինչպես բաև թույլ անդրոգեններ և պրոգեստիններ։ Ձվարանների դեղին մարմնիկը (էնդոկրին ժամանակավոր գեղձ, որն առկա է միայն դաշտանային ցիկլի լյուտեինացման փուլում), ընդհակառակը, հիմնականում սինթեզում է պրոգեստիններ և ավելի քիչ՝ էստրոգեններ և թույլ անդրոգեններ։

Կանանց ձվարանները ցիկլիկ են աշխատում։ Ֆոլիկուլների զարգացման ընթացքում իրենցից մեկը դառնում է դոմինանտ և ճնշում մնացածի հասունացումը։ Դոմինանտ ֆոլիկուլում հասունանում է ձվաբջիջը։ Երբ ձվաբջիջը ամբողջությամբ հասունանում է, այն պայթում է, և երկրորդ կարգի օվոցիտը (ձվաբջիջ բառը ավելի տարածված է, սակայն պակաս ճշգրիտ), դուրս է գալիս ձվարանից՝ որովայնի խոռոչ։ Այդ գործընթացը կոչվում է օվուլյացիա։ Դրանից հետո այն զավթվում է ֆիմբրիաներով և հեղուկի հոսքով, որն առաջանում է արգանդափողի պատերի գալարակծկումների արդյունքում։ Այս ամենի հետևանքով ձվաբջիջը տեղափոխվում է արգանդ։ Եվ եթե օվուլյացիայի առաջ երեք (սահմանափակում՝ սպերմատազոիդի կյանքի տևողությունից կախված), և օվուլյացիայից հետո մեկ օրվա ընթացքում տղամարդու հետ տեղի ունենա հեշտոցային սեռական ակտ, որի ժամանակ սպերամատազոիդները կներթափանցեն հեշտոց, ապա հնարավոր է երկրորդ կարգի օվոցիտի բեղմնավորում (այն տեղի է ունենում որովայնի խոռոչում՝ արգանդափողի մուտքի մոտ)։ Եվ երբ բեղմավորումը կատարվում է, ապա սկսում է տեղաշարժվել ոչ թե ձվաբջիջն, այլ էմբրիոնը։

Պայթած ֆոլիկուլը վերածվում է դեղին մարմնիկի, որը սկսում է սինթեզել պրոգեստիններ։ Դրանից հետո դեղին մարմնիկը ներծծվում, ապաճում է, ինչի արդյունքում պրոգեստինների սինթեզը կտրուկ ընկնում է և սկսում է դաշտանը։ Դաշտանից հետո նորից սկսում է ֆոլիկուլների զարգացումը, որոնցից մեկը դառնում է դոմինանտ և նորից սկսում է դաշտանային ցիկլը։

Կանանց մոտ դաշտանային ցիկլը միջինում 28 օր է (հնարավոր են անհատական վարիացիաներ, որոնք համարվում են նորմալ՝ 25-31 օրվա միջակայքում)։

Կնոջ կյանքի ընթացքում ձվարանը ենթարկվում է տարիքային փոփոխությունների։ Սեռական բջիջների քանակությունը ձվարաններում՝ 10 շաբաթական սաղմի մոտ հասնում է միլիոնի։ Դա իրենց առավելագույն քանակն է։ Ամբողջ հետագա կյանքի ընթացում այդ բջիջները ծախսվում են։ Կանանց ռեպրոդուկտիվ շրջանն ավելի կարճ է, քան տղամարդկանցը, և, միջնում, տևում է 15-45 տարի։ Այս ընթացքում ձվաբջիջները ցիկլիկ հասունանում են և հնարավոր է հղիություն։ Շատ կարևոր փաստ է, որ կյանքի ընթացքում ձվաբջիջներ չեն առաջանում, և ծախսվում են արդեն իսկ ունեցածները։ Այսպիսով կնոջ ռեպրոդուկտիվ առողջությունը սկսում է ձևավորվել դեռևս մոր արգանդում։

Ձվարանների ֆոլիկուլային պաշարը՝ ենթադրյալ ձվարաններում ձվարանների քանակն է, որոնք ապագայում կարող են հղիություն ապահովել։ Այդ ունակությունը կնոջ մոտ հիմնվում է դեռևս մոր արգանդում։ Ծնվելուց հետո ձվարաններում մնում է մոտ 400.000 ձվաբջիջ։ Յուրաքանչյուր ամիս կանայք կորցնում են 20 բջջից ոչ պակաս՝ անկախ ապրելաձևից, հղիության առկայությունից կամ բացակայությունից, ինչպես նաև հակաբեղմնավորիչների օգտագործումից։

45 տարեկանից սկսած կանանց մոտ կլիմաքս (դաշտանադադար) է սկսվում։

Դաշտանադադարը բնական գործընթաց է, որին բնորոշ է կնոջ ռեպրոդուկտիվ կարողության մարումը։ Այդ ժամանակահատվածում ձվարաններում կտրուկ ընկնում է սեռական հորմոնների սինթեզը (էստրոգեններ և գեստագեններ)։

Դաշտանադադարը միայն ռեպրոդուկտիվ կարողության վրա չի ազդում։ Կանացի հորմոնների պակասը անրադառնում է այլ օրգան համակարգերի վրա։ Ամենաառաջինը՝ խաթարվում է հիպոթալամո-հիպոֆիզար համակարգի աշխատանքը և հիպոֆիզի առաջային բլթի ծավալը մեծանում է։ Գոնադոտրոպ հորմոնի մակարդակը ավելանում է բազմակի անգամ։

Ձվարանների վիրահատություններ

խմբագրել

Ձվարանների հեռացում

խմբագրել

Ձվարանների հեռացման վիրահատություն՝ օֆֆորէկտոմիա, իրականացվում է մի շարք հիվանդությունների ժամանակնակ, որոնցից են՝ ձվարանի կիստան, ձվարանների բորբոքումը, օնկոլոգիկ հիվանդությունները, ինչպես նաև որպես չարորակ գոյացությունների առաջացման կանխարգելում։ Կանխարգելման նպատակով ձվարանների հետ հեռացնում են նաև արգանդը։ Կանանց մոտ ձվարանների հեռացումը հավասար է տղամարդկանց կաստրացիայի։ Սակայն կաստրացիա տերմինը կանանց համար մասնագիտական գրականությունում գրեթե չի գործածվում։ Առավել բնորոշ է օօֆորէկտոմիա բառը։

Ձվարանների փոխպատվաստում

խմբագրել

Փոխպատվաստման են ենթարկում սեփական ձվարանները՝ որոշ ռադիկալ վիրահատություններից հետո ռեպրոդուկցիան վերականգնելու նպատալով (հիմնականում ձվարանների քաղցկեղ)։ Դա իրականացվում է կրիոկոնսերվացիայի միջոցով։ Ձվարանի մի մասը՝ քաղցկեղի բուժումից առաջ հեռանում են և սառեցնում։ Բուժառույի լավացումից հետո՝ ձվարանի հյուսվածքը կարող են հետ տեղադրել, ինչի շնորհիվ վերականգնվում է ռեպրոդուկցիայի ունակոթյունը։ Առաջ բջիժկները ենթադրում էին, որ դա կարող է բերել քաղցկեղի ռեցեդիվին, բայց վերջին հետազոտությունների ժամանկ՝ Աննետ Ջենսենը(Annette Jensen) և Կոպենհագենի Rigshospitalet հիվանդանոցի բժիշկները ապացուցել են, որ այդ հավանականությունը բացակայում է[7]։

2018թ․-ին առաջին անգամ ստեղծվել է մարդու արհեստական ձվարան[8], որը 5-10 տարի հետո մարդկությանը թույլ կտա կնոջ ռեպրոդուկցիան վերականգնել՝ օգտագործելով արհեստական ձվարաններ[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. United States National Library of Medicine Medical Subject Headings
  2. անատոմիայի հիմնարար մոդել
  3. 3,0 3,1 3,2 Яичник (ռուս.) // Малая советская энциклопедия / под ред. Н. Л. Мещеряков — 2 — Советская энциклопедия, 1936.
  4. McGuinness H. Anatomy & Physiology: Therapy Basics 4th EditionISBN 978-1-4441-0923-8
  5. http://www.bartleby.com/107/266.html
  6. Яичник // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  7. «Ovarian transplants prove safe and effective for cancer patients» (անգլերեն). Medicalnewstoday. 2015 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
  8. 8,0 8,1 «Guardian: датские ученые впервые создали искусственный человеческий яичник». ТАСС. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.

Գրականություն

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 714  
  NODES