Ճավա
Ճավա[2] (ինդոն.՝ Jawa), կղզի Մալայան կղզեխմբում, Մեծ Զոնդյան կղզիների խմբում․ Ինդոնեզիայի տարածք է։ Երկարությունը ավելի քան 1000 կմ է, հարավում ողողում է Հնդկական օվկիանոսի, հյուսիսում՝ Ճավայի ծովի, արևմուտքում՝ Զոնդի նեղուցի, արևելքում՝ Բալի նեղուցի ջրերը։ Տարածքի շուրջ ½-ը զբաղեցնում են լեռները։
Ճավա | |
---|---|
Տեսակ | կղզի |
Մայրցամաք | Ասիա |
Երկիր | Ինդոնեզիա |
Երկարություն | 1062 կմ |
Լայնություն | 199 կմ |
Ամենաբարձր կետ | Semeru? |
ԲԾՄ | 3676 մետր |
Շրջանագծի երկարություն | 2884 կմ |
Մակերես | 128 297 կմ² |
Մասն է | Մեծ Սունդայի կղզիներ[1] |
Աշխարհագրական տեղադրություն | Մեծ Սունդայի կղզիներ[1] և Հարավ-Արևելյան Ասիա[1] |
Ջրլիցի ափին | Հնդկական օվկիանոս, Ճավայի ծով, Bali Strait?, Զոնդյան նեղուց և Madura Strait? |
Կա ավելի քան 100 հրաբուխ (այդ թվում՝ 30-ը գործող, բարձրությունը մինչև 3676 մ), որոնք գտնվում են կղզու առանցքային երկարությամբ։ Հյուսիսում բլրավետ հարթավայրեր են։ Հիմնական քաղաքներն են՝ Ջակարտա, Բանդունգ, Սուրաբայա։
Անվանում
խմբագրելԱնվանումն առաջացել է սասկրիտ Յավա դվիպա՝ «գարու (կամ կորեկի) կղզի» բառակապակցությունից։ Ենթադրում են, որ մեր թվարկության սահմանագծում Հնդկաստանից և Շրի Լանկայից այստեղ եկած վերաբնակները՝ կղզում հանդիպելով կորեկի խիտ մացառուտների, նրան տվել են այդ անունը։ Ժամանակի ընթացքում այդ անվանման միջից «դվիպա»՝ կղզի հասարակ անունը դուրս է ընկել, իսկ Յավա (Java) հատուկ անունը հաստատունորեն պահպանվել է բոլոր դարաշրջաններում[3]։
Պատկերասրահ
խմբագրել-
Բորոբուդուր տաճարը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Ява (ռուս.) // Малая советская энциклопедия / под ред. Н. Л. Мещеряков — 2 — Советская энциклопедия, 1936.
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 55. ISBN 99941-56-03-9.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճավա» հոդվածին։ |