Մակամ
Մակամ, որոշակի լադային հիմք ունեցող մեղեդային դարձվածք (համարժեք է մակոմին, մուկամին, մուղամին)։ Առաջացել է ժողովրդական մեղեդիների հիման վրա։ Իբրև ժողովրդա-պրոֆեսիոնալ արվեստի ժանր կենցաղավարում է արաբական, թուրքական, և իրանական, դասական մոնոդիկ երաժշտության մեջ։ Յուրաքանչյուր մակամ բնութագրվում է իրեն հատուկ կերպարային-հուզական ոլորտով։ Մակամներիների հիման վրա կազմավորվում են իմպրովիզացիոն բնույթի փոքր և խոշոր ձևի ստեղծագործություններ։ Խոշոր ձևերին հատուկ է երկու տարաբնույթ մասերի՝ «թաքսիմի» և «փեշիաթի» հաջորդականությունը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակամ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 169)։ |