Մայամի (անգլ.՝ Miami), քաղաք Ատլանտյան օվկիանոսի ափին, Ֆլորիդա նահանգում, Մայամի-Դեյդի շրջանում։ Այն նահանգի ամենազբոսաշրջային և գեղեցիկ քաղաքն է։ Իր բնակչությամբ այն 8-րդն է ԱՄՆի տարածքում (2 500 625 մարդ)։

Բնակավայր
Մայամի
անգլ.՝ Miami
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀամայնքՄայամի Դեյդ շրջան[1][2]
Հիմնադրված է1825 թ.
Առաջին հիշատակում1825
Մակերես143 148 642 քառակուսի մետր, 145,204218 կմ²
ԲԾՄ2 մետր
Բնակչություն449 514 մարդ (հուլիսի 1, 2022)[3]
Ժամային գոտիEDT?, UTC-5 և UTC−4
Հեռախոսային կոդ305 և 786
Փոստային դասիչ33152
Պաշտոնական կայքmiami.gov(անգլ.)(իսպ.)
Մայամի (ԱՄՆ)##
Մայամի (ԱՄՆ)

Բնակչություն

խմբագրել

  43-րդ ամենամեծ քաղաքն է Միացյալ Նահանգներում, բնակչությունը՝ 433 136 մարդ։ Ամենամեծ քաղաքն Ֆլորիդայում և ամենամեծ մայրաքաղաքը հարավարևելյան Միացյալ Նահանգներում։ Ըստ ՄԱԿ-ի գնահատականների, Մայամիի հինգերորդ մասը քաղաքային ագլոմերացիա է ԱՄՆ-ում։ 2000-ի բնակչությունը կազմում էր 4 919 036 մարդ, իսկ 2008 թվականին այդ թիվը կազմել է 5 232 342, դարձնելով Մայամին չորրորդ խոշորագույն մետրոպոլիտեն տարածքը Նյու Յորքից, Լոս Անջելեսից և Չիկագոյից հետո։ Զբոսաշրջությունը Մայամիի տնտեսության կարևոր մասն է կազմում։ Ֆինանսական և բիզնես ինստիտուտների, լողափերի, կոնֆերանսների, փառատոների և զանազան միջոցառումների համադրությունը քաղաք է բերում ավելի քան 38 միլիոն այցելու, տարեկան ծախսելով ավելի քան 17 միլիարդ դոլար[4][5]։ Քաղաքի հարավային մասում գտնվող Մայամիի լողափի տարածքը իր գիշերային ակումբների, լողափերի, պատմական շենքերի և խանութների առատությունով հայտնի է որպես աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը։

Տարեկան միջոցառումներ, ինչպիսիք են՝ Miami Masters, Art Basel, Winter Music Conference, South Beach Wine & Food Festival, South Beach Wine & Food Festival -ը և Mercedes-Benz Fashion Week Miami -ն, ամեն տարի միլիոնավոր այցելուներ են գրավում։

Պատմություն

խմբագրել

Մայամին պաշտոնապես դարձել է քաղաք 1896-ի հուլիս 28-ին, այն ժամանակ այստեղ ապրում էր ավելի քան 300 մարդ։ 1940-ին քաղաքում արդեն մոտ 172.000 մարդ էր ապրում։ Ըստ 2000 թ. մարդահամարի քաղաքում ապրել է ավելի քան 362 հազար մարդ, և եթե հաշվենք արվարձանների հետ ապա այն կկազմի 5.4 մլն մարդ։

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Մայամի (նորմա 1981—2010)
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 24,7 25,6 26,8 28,4 30,6 31,9 32,7 32,8 31,8 30,1 27,6 25,5 29,0
միջին ջերմաստիճանը (°C) 20,1 21,2 22,6 24,3 26,6 28,2 28,9 29,0 28,3 26,6 23,8 21,4 25,1
միջին նվազագույնը (°C) 15,5 16,8 18,3 20,2 22,7 24,4 25,2 25,2 24,7 23,1 20,1 17,2 21,1
բացարձակ նվազագույնը (°C) −2,2 −2,8 0,0 3,9 10,0 15,6 18,9 19,4 16,7 7,2 2,2 −1,1 −2,8
տեղումների քանակը (մմ) 41 57 76 80 136 246 165 226 250 161 83 52 1573
Աղբյուր՝ Եղանակ և կլիմա, World Climate Guide

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Geographic Names Information System
  2. Getty Research Institute Getty Thesaurus of Geographic NamesLA: Getty Research Institute, 1997.
  3. QuickFactsUnited States Census Bureau.
  4. Murray, Valaer. «List: America's Most-Visited Cities». Forbes.
  5. «Record number of local visitors, record spending achieved in 2007». Miamitodaynews.com. 2008 թ․ մարտի 27. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 27-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայամի» հոդվածին։
  NODES
Done 1
News 1