Մայքլ Սթիվեն Բուբլե (անգլ.՝ Michael Steven Bublé, սեպտեմբերի 9, 1975(1975-09-09)[1], Բերնաբի, Բրիտանական Կոլումբիա, Կանադա), կանադացի երգիչ փոփ-ջազային ժանրում։ Առաջատար ժամանակակից կատարող Great American Songbook-ի ցանկում, Grammy և Juno Awards մրցանակների մրցանակակիր։

Մայքլ Բուբլե
Ի ծնե անունանգլ.՝ Michael Steven Bublé
Ծնվել էսեպտեմբերի 9, 1975(1975-09-09)[1] (49 տարեկան)
Բերնաբի, Բրիտանական Կոլումբիա, Կանադա
Երկիր Կանադա և  Իտալիա
Ժանրերջազ, բիգ բենդ, սվինգ երաժշտություն և ավանդական փոփ երաժշտություն
Մասնագիտություներգիչ, դերասան, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ, մեղվաբույծ, երգերի հեղինակ, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և երաժշտական պրոդյուսեր
Երգչաձայնբարիտոն
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԼեյբլWarner Music Group և Ռեփրայզ Ռեքորդս
ԿրթությունSchool District 41 Burnaby?
ԱմուսինLusiana Lopilato?
Պարգևներ
Կայքmichaelbuble.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Michael Bublé Վիքիպահեստում

"It’s Time" և "Let It Snow"

խմբագրել

2003 թ.-ի վերջին թողարկվեց «Let It Snow» ալբոմը։ Գլխավորող երգը հասավ Ավստրալիայի երաժշտական ցանկի գագաթնակետին։ Բուբլեի երկրորդ ալբոմը՝ «It’s Time» նրան մեծ հաջողություն բերեց՝ Billboard 200-ում նա զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը, ARIA Album Charts-ում 2-րդ հորիզոնականը, Ավստրալիայում՝ UK Album Charts-ում 4-րդ հորիզոնականը։

Կենսագրություն

խմբագրել

Բուբլեն ծնվել է Բրիտանական Կոլումբիայում, ձկնորսի ընտանիքում։ Դեռ մանուկ հասակում Բուբլեն շատ էր ունկնդրում ջազային հավաքածուներին որոնք պատկանում էին նրա պապիկինն, այնուհետև Բուբլեն նշել է որ իր պապը մեծ նշանակություն է ունեցել նրա երաժշտական ճաշակի ձևավորման հարցում։ Բուբլեն ինքնուրույն ձայնագրել է 3 ալբոմ, որոնցից մեկը նվիրել է իր պապիկին։ Բուբլեն ստացել է երկու Genie Award մրցանակ 2000 թվականին, իր երկու երգերի համար որոնք գրել է "Here's to life" ֆիլմի համար։ Առաջին հեռուստատեսային մրցանակին (Bravo!) բուբլեն արժանացել է 1997 թվականին «Big Bang Boom!» վավերագրական ֆիլմի համար ռեժիսոր՝ Մարկ Մաստերսոն։2011 թվականին ստացել է «Grammy» իր «Crazy love» ալբոմով։ Մարտի 31-ին 2011 թվականի ամուսնացել է արգենտինական դերասանուհի և երգչուհի Լուիսանա Լոպիլատոյի հետ։2013 թվականի օգոստոսի 23-ի ծնվել է նրա որդին ՝ Նոյ Բուբլեն։

Մրցանակները և անվանակարգերը

խմբագրել
Տարեթիվ Անվանակարգ Կատեգիորիա Արդյունք
2004 Juno Լավագույն նոր արտիստ Հաղթանակ
2004 Juno Տարվա լավագույն ձայնասկավառակ՝ Michael Bublé Նոմինացվել է
2006 Juno Տարվա լավագույն փոփ ձայնասկավառակ՝ It’s Time Հաղթանակ
2006 Juno Տարվա սինգլ՝ Home Հաղթանակ
2006 Juno Տարվա լավագույն ձայնասկավառակ՝ It’s Time Հաղթանակ
2006 Juno Տարվա արտիստ Հաղթանակ
2006 Juno Juno Fan Choice Award Նոմինացվել է
2006 ECHO Տարվա լավագույն ջազ ստեղծագործություն՝ It’s Time Հաղթանակ
2006 Grammy Լավագույն ավանդական փոփ ձայնասկավառակ՝ It’s Time Նոմինացվել է
2006 MuchMusic Video Awards MuchMoreMusic AwardHome Հաղթանակ
2007 Grammy Լավագույն ավանդական փոփ ձայնասկավառակ՝ Caught in the Act Նոմինացվել է
2007 People's Choice Awards Լավագույն վերադարձ՝ «Save the Last Dance for Me» Նոմինացվել է
2007 Juno Juno Fan Choice Award Նոմինացվել է
2008 Grammy Լավագույն ավանդական փոփ ձայնասկավառակ՝ Call me Irresponsible Հաղթանակ
2008 Grammy Տղամարդու լավագույն կատարում՝ Everything Նոմինացվել է
2008 Juno Տարվա արտիստ Նոմինացվել է
2008 Juno Տարվա լավագույն ձայնասկավառակ՝ Call Me Irresponsible Նոմինացվել է
2008 Juno Տարվա լավագույն փոփ ձայնասկավառակ՝ Call Me Irresponsible Նոմինացվել է
2008 Juno Տարվա սինգլ՝ Everything Նոմինացվել է
2008 Juno Juno Fan Choice Award Հաղթանակ
2008 Canadian Smooth Jazz Awards[3] Լավագույն տղամարդ-վոկալիստ Հաղթանակ
2008 Canadian Smooth Jazz Awards[3] Best Original Composition — «Everything» Հաղթանակ
2009 Juno[4] Տարվա լավագույն երգ՝ «Lost» Նոմինացվել է
  • 2007 Me and Mrs. Jones. The Annual 2007 Résumé լեհական ռադիո Channel 3-ում՝ տարվա հիթ։
  • 2010 թվականին դարձել է American Music Awards 2010-ի լավագույն երգիչ։
  • 2011 թվականին նվաճել է Գրեմին՝ Crazy love երգով։
  • 2012 թվականին ճանաչվել է Juno մրցանակաբաշխության «Լավագույն ձայնասկավառակ» անվանակարգի հաղթող՝ Christmas երգով։
  • 2014 թվականին ևս մեկ Գրեմիի է արժանացել՝ «Լավագույն ավանդական փոփ ձայնասկավառակ» անվանակարգում հաղթելով՝ To Be Loved երգով։

Ֆիլմագրություն

խմբագրել

• The X-Files (1996) 2 Սերիա • Duets (2000) • Totally Blonde (2001) • The Snow Walker (2003) • Las Vegas (2005) • Da Kath & Kim Code (2005)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Moredock J. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 https://junoawards.ca/awards/winners-nominees/
  3. 3,0 3,1 «Buble comes out on top at Canadian jazz awards». CBC News. 2008 թ․ մարտի 8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 3-ին.
  4. «The nominees for the 2009 JUNO Awards are...». National Post. 2009 թ․ փետրվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 29-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Բուբլե» հոդվածին։
  NODES