Միզապարկ (լատին․՝ vesica urinaria), որոշ անողնաշարավորների, ողնաշարավորների մեծամասնության և մարդու միզային օրգան, ուր հավաքվում է մեզը և պարբերաբար արտահոսում օրգանիզմից (տես Միզազատություն)։ Մարդու միզապարկի միջին տարողությունը 500 սմ³ է։ Գտնվում է փոքր կոնքի խոռոչում, միջին գծով ցայլային համաճոնից ետ, շագանակագեղձից վեր, սերմնաբշտիկներից, սերմնածորաններից և ուղիղ աղիքից առաջ, իսկ կանանցը՝ միզասեռական ստոծանու վրա, արգանդից և հեշտոցից առաջ։ Միզապարկը ձվաձև է, ունի առաջային, ետին և կողմնային աջ ու ձախ երեսներ, գագաթ, մարմին, հատակ և վզիկ, որը դեպի վար աստիճանաբար նեղանում է ու շարունակվում որպես միզուկ։ Միզապարկի պատերը կազմված են երեք շերտից՝ արտաքին՝ շարակցահյուսվածքային, միջին՝ մկանային, և ներքին՝ լորձաթաղանթային։ Հիվանդություններից ավելի հաճախ հանդիպում են լորձաթաղանթի բորբոքումը (ցիստիտ), միզապարկի քարերը և պոլիպները։

Միզապարկ
1 Միզային համակարգ 2.Երիկամ 3. Երիկամային ավազան, 4. Միզածորան, 5. Միզապարկ, 6. Միզուկ 7. Մակերիկամ
Անոթներ 8. Երիկամային զարկերակ և երիկամային երակ, 9. Ստորին սիներակ, 10. Որովայնային աորտա, 11. Ընդհանուր զստային զարկերակ և ընդհանուր զստային երակ
12. Լյարդ, 13. Հաստ աղիք, 14. Կոնք
Տեսակօրգանի տիպ և անատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասմիզամուղ համակարգի օրգան, organ with organ cavity?[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էՄիզային համակարգ և ստորին միզային ուղի
Անատոմիական տեղայնացումկոնքի խոռոչ[2]
Լատիներեն անվանումvesica urinaria
ՀամակարգՄիզային համակարգ
ԶարկերակՄիզապարկային վերին զարկերակ
Միզապարկային ստորին զարկերակ
Պորտային զարկերակ
Հեշտոցային զարկերակ
ԵրակՄիզապարկային երակային ցանց
Անատոմիական
կառուցվածքի զարգացում
urinary bladder development?
Միանում էմիզածորան և Միզուկ
MeSHA05.810.890
Foundational Model of Anatomy15900
Terminologia Anatomica 98A08.3.01.001
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[3], «Օտտո» գիտական հանրագիտարան, Նոր հանրագիտարանային բառարան, 1911-1916, Սովետական մեծ հանրագիտարան (1926—1947), 1911 Encyclopædia Britannica, Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան, The Domestic Encyclopædia; Or, A Dictionary Of Facts, And Useful Knowledge? և Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 7
 Urinary bladder Վիքիպահեստում

Ծանոթագրություններ

խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 533  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միզապարկ» հոդվածին։
  NODES