Յակուձա[2] (ճապ.՝ ヤクザ կամ やくざ), կազմակերպված հանցավորության խումբ Ճապոնիայում, որի տարբեր խմբավորումները քրեական աշխարհում զբաղեցնում են առաջնային դիրք։ Յակուձայի անդամները հայտնի են նաև «գոկուդո» (ճապ.՝ 極道): Գրականության մեջ և զանգվածային լրատվական միջոցներում Յակուձայի առանձին խմբավորումների հաճախ անվանում են նաև «ճապոնական մաֆիա» կամ «բորյոկուդան» (ճապ.՝ 暴力団 բո:րյոկուդան)[Ն 1] Յակուձան հենվում է հայրիշխանական արժեքների, ղեկավարին անվիճելիորեն ենթարկվելու և մաֆիայի օրենքներին խստորեն հետևելու սկզբունքների վրա, որոնց խախտումը անխուսափելիորեն կհանգեցնի խիստ պատժի։ Յակուձայի կլանների կայունությունն ու երկարակեցությունը ապահովում են ինչպես ղեկավարի ու ենթակաների միջև ձևավորված հատուկ հարաբերությունները, այնպես էլ շարքային անդամների միջև հաստատված հորիզոնական (եղբայրական) հարաբերությունները։ Յակուձան իր մասնակցությունն ունի Ճապոնիայի տնտեսական և քաղաքական կյանքում և այստեղ աչքի է ընկնում մի քանի իրեն բնորոշ առանձնահատկություններով։

Յակուձա
Յակուձայի խմբավորումներից մեկի անդամները ճապոնական Սանձյա-Մացուրի տոնի ժամանակ
Գործունեության տարիներ17-րդ դարից մինչ օրս
ՏարածաշրջանԱսիա, Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա, հիմնականում՝ Ճապոնիա, ԱՄՆ, Չինաստան, Կորեա, Թայլանդ և Ֆիլիպիններ
Ազգերհիմնականում ճապոնացիներ, ինչպես նաև էթնիկ կորեացիներ և չինացիներ
Քրեական գործունեությունՇորթում, սպանություն, ռեկետ, խաղային բիզնես, կավատություն, թմրավաճառություն թրաֆիքինգ, զենքի վաճառք, ֆինանսական խարդախություններ
Անդամների թիվըավելի քան 80.000 մարդ միայն Ճապոնիայում[1]
 Yakuza Վիքիպահեստում

Ի տարբերություն այլ հանցավոր կազմակերպությունների՝ Յակուձան չունի հստակ գծված ազդեցության գոտիներ, իր կազմակերպության կառուցվածում չի հենվում բարեկամական կապերի վրա և չի ձգտում գաղտնի պահել կազմակերպության ներքին հիերարխիան, անդամների թվաքականակն ու կազմը (Յակուձայի խմբավորումների մեծ մասն ունի իր խորհրդանիշները, չի թաքցնում իրենց գործունեության կենտրոնակայանները և ղեկավարների անունները։ Բացի այդ՝ շատերը նաև գրանցված են տարբեր հայրենասիրական ու ծայրահեղ աջ խմբավորումներում)։ 1950-ական թվականներից սկսած Ճապոնիայի իրավապահպան մարմինները հետևում են յակուձայի խմբավորումների և պաշտոնական անդամների թվաքանակին։ Եթե մինչպատերազմյան բանդաները սովորաբար կազմված էին մեկ ղեկավարից և մինչև 50 հազար անդամներից, ապա հետպատերազմյան խմբավորումներն արդեն միավորում էին հարյուրավոր, երբեմն նաև հազարավոր գանգստերների։ 1958 թվականին ոստիկանության հաշվարկներով յակուձաների թիվը եղել է 70 հազար, 1963 թվականին՝ 184 հազար, որոնք միավորել են 5200 բանդա, 1982 թվականին՝ 103.3 հազար (ավելի քան 2400 բանդա), 1988 թվականին՝ 86.3 հազար (3200 բանդա)։ 1990-ական թվականների սկզբին Յակուձայի անդամների թիվը գերազանցում էր 90 հազարը (թեև հակամաֆիական օրենք ընդունելուց հետո այդ թիվը կրճատվեց՝ մի քանի տարում հասնելով 79.3 հազարի)։ 2002 թվականին ոստիկանության տվյալներով՝ կար յակուձայի 85.3 անդամ, 2005 թվականին՝ մոտ 87 հազար, 2007 թվականին՝ գրեթե 85 հազար:Ոչ պաշտոնական տվյալներով երկրում կա Յակուձայի մոտ 110 հազար ակտիվ անդամ, որոնք միավորաված են ավելի քան 2500 խմբավորումների (ընտանիքներ) մեջ։ Այն կարևոր գործոններից մեկը, որ նպաստում է Յակուձայի անդամների աճին ու երկարակեցությանը, ճապոնական հասարակության խիստ կառուցվածքային լինելն է, և գանգստերներն այնտեղ կատարում են «վերջին ապաստանի» դեր՝ համախմբելով այնպիսի մարդկանց, ովքեր չունեն լիարժեք ընտանիք և կայուն աշխատանք[3][4][1][5][6][7][8][9][10][11][12][13]։

Ստուգաբանություն

խմբագրել
 
«Յակուձա» բառը՝ գրված կատականայով

«Յակուձա» տերմինն առաջացել է բակուտո թղթախաղից, որտեղ յակուձա էր կոչվում խաղային կոմբինացիաներից մեկը (օյտյո-կաբու)։ Թղթախաղի իմաստը հետևյալն է. անհրաժշետ է ընդամենը երեք խաղաքարտերով գումարային ստանալ 9 թիվը։ Եթե խաղաքարտերի ընդհանուր գումարը գերազանցում է 10-ը, ապա մասնակիցը վաստակում է երկրորդ քարտի վրա գրված թվի չափով միավոր, եթե գումարը հենց 10 է, ապա մասնակիցը վաստակում է 1 միավոր, իսկ եթե մասնակցի խաղաքարտերն են 8-9-3, և ընդհանուր գումարը կազմում է 20, ապա մասնակիցը վաստակում է 0 միավոր, և այդ խաղաքարտերի կոմբինացիան էլ համարվում է ամենաանհաջողակ, ամենավատ կոմբինացիան[14]։ Հենց այստեղից էլ առաջացել է Յակուձա բառը, որտեղ «Յա»-ն ճապոներենից թարգմանաբար նշանակում է «ութ», «Կու» նշանակում է «տասը», իսկ «Ձա» (փոփոխված «Սան» բառից) նշանակում է «երեք»[15]։ (այդ կոմբինացիան հաճախ անվանում են նաև «խոզ»)։ Ի սկզբանե «Յակուձա» նշանակում էր «անօգուտ բան», հետո՝ «անօգուտ մարդ», քանի որ բակուտոն համարվում էր անհաջողակների ու փախուստի մեջ գտնվողների խաղ[16][17]։ Աստիճանաբար Յակուձա բառը սկսեց օգտագործվել ոչ միայն բակուտո խաղում, այլ նաև հետագայում այդ բառով սկսեցին բնորոշել ճապոնական բոլոր հանցավոր խմբավորումներին։ Մինչ օրս էլ ճապոնական հանցավոր խմբավորումներին հաճախ բնորոշում են հենց յակուձա կամ բորյոկուդան բառերով։ Որոշ քրեագետներ ավելի են նեղացրել այս բառերի նշանակությունը՝ «բորյոկուդան» բառի տակ հասկանալով հանցավոր բանդաները, իսկ յակուձայի տակ՝ այդ բանդաների անդամներին։ Որոշ հետազոտողներ էլ այս երկու բառերն օգտագործում են որպես հոմանիշներ՝ միայն բանդա իմաստով[18][19][10][20][21][22]։

Պատմություն

խմբագրել
 
Յակուձայի պատմության ընթացքում՝ հատկապես արդի ժամանակաշրջանում, Կյուսյու կղզին եղել է Յակուձայի այնպիսի անդամների «հայրենիքը», ինչպիսիք են, օրինակ, Յամագուտի-գումիի որոշ ղեկավարներ: Յամագուտի-գումիի ամենահզոր երկու կլանների ղեկավարներ Սինոբու Ցուկասան և Կունիո Ինոուեն նույնպես ծագմամբ Կյուսյուից են: Իսկ կղզու հյուսիսային հատվածներից Ֆուկուոկան Յակուձայի թվով ամենաշատ խմբավորումներ ունեցող պրեֆեկտուրան է և այս առումով այն Ճապոնիայում գերազանցում է յուրաքանչյուր պրեֆեկտուրայի:

Հին ժամանակներում ճապոնացի ավատատերերը հաճախ էին դիմում կամ սամուրայներին, որոնց օգտագործում էին հակառակորդների հետ մարտերի ժամանակ, կամ էլ յակուձաներին (անդամներ), ովքեր գործում էին գաղտագողի, աննկատ և անթափանց կերպով։ Ընդհանուր առմամբ յակուձայի կառուցվածքը, ավանդույթներն ու օրենքները ստեղծվել են Էդոյի ժամանակաշրջանում (1603—1868 թվականներ), իսկ ներկայիս բորյոկուդանի նախնիները առաջացել են դեռևս 17-րդ դարում տեկիա (ճապ.՝ 的屋) և բակուտո (ճապ.՝ 博徒) խմբավորումներից[23][24][20]։

Տեկիա և բակուտո

խմբագրել
 
Ռոնինների կողմից հարուստ վաճառականի տան թալանի տեսարան

Բակուտո խմբի անդամներ հիմնականում դառնում էին Տոկուգավա տան վասալները, ովքեր սյոգունի կամքով զրկվել էին իրենց հողերից և ունեցվածքից, ինչպես նաև մեծաթիվ ռոնինները, ովքեր տեղից տեղ էին փոխադրվում՝ ուտելիք գտնելու ակնկալիքով և ստեղծում էին հանցավոր խմբեր, որոնք զբաղվում էին կողոպուտով։ Ավելի ուշ բակուտոյին միացան նաև թափառականներ և ապադասակարգայնացված խավի տարբեր ներկայացուցիչներ։ 18-րդ դարի վերջին Ճապոնիայում դրամախաղերի տարածման ու հասարակության մեջ քաղաքացիների հարուստ խավի դերի բարձրացման հետ մեկտեղ բակուտոյի հիմնական զբաղմունքը դարձավ դրամախաղերի կազմակերպումը քաղաքային խորշերում և փոստային կայանների մոտ՝ մասնավորապես գլխավոր ճանապարհների մոտ գտնվող հյուրատներում[25][10][21]։

Տեկիայի խմբերն էլ ձևավորվեցին ավազակներից (յասի), որոնց հիմնական կորիզը նույնպես կազմում էին ռոնինները, ովքեր կորցրել էին իրենց սյուզերեններին՝ շարունակական ներխմբային բախումների արդյունքում։ Ժամանակի ընթացքում նրանք վերածվեցին փողոցային վաճառականների, մանր գողերի, շորթողների ու խաբեբաների, ովքեր «որս էին անում»՝ փողոցների ու տոնավաճառների կրպակներում ծպտվելով և հոգևոր տոների ժամանակ վանքերի շուրջը խմբվելով։ Այդ ժամանակ արդեն տեկիաներն ձեռք էին բերել վատ համբավ՝ անորակ ապրանք վաճառելու և գործարքների ժամանակ հաճախորդներին խաբելու պատճառով։ Տեկիայի անդամները երկրպագում էին Սիննո աստծուն, որի զոհասեղաններից մինչ օրս կարելի է հանդիպել յակուձաների տներում[26][21]։

Բակուտոն և տեկիան, որոնք միմյանց հետ կապված էին արյամբ հաստատված կեղծ բարեկամական խոստումներով ու երդումներով, ստեղծում են իրենց համար վարվելակերպի նորմեր, որոնց խախտման համար սահմանվում էր պատիժ։ Նորեկ անդամը, միանալով խմբին, պարտավոր էր անցնել մի շարք ծիսակատարություններ («սուրբ բաժակով» ծես), որոնցից հետո նորեկի և առաջնորդի միջև հաստատվում էին կարելի է ասել հոր և որդու կապեր։ Այս արարողությունը խորհրդանշում էր հրաժարում կենսաբանական ծնողներից, որոնց դերն այդուհետ կատարելու էր առաջնորդը և խմբի ավագ անդամները, ովքեր իրենց հանդեպ անսահման նվիրվածություն էին պահանջում։ Հենց այդ ժամանակ էլ ծնվում է մատների անդամահատման արարողությունը, որով էլ նորեկը հայտնում էր իր անկեղությունն ու անձնազոհությունը առաջնորդի և իր նոր ընտանիքի առջև (հետագայում մատների անդամահատման ավանդույթն օգտագործվում էր արդեն պատժելու կամ խմբից վտարելու դեպքում)[27]։

Այդ կերպ յակուձայի կառուցվածքում ներդրվում է ճապոնական ընտանիքի ինստիտուտի արժեքները, նրա յուրաքանչյուր անդամի պահվածքը և անմնացորդ նվիրվածությունը ընտանիքին ու նրա ղեկավարին (օյաբուն), ով օժտված է ընտանիքի անդամների նկատմամբ անսահմանափակ իշխանությամբ, հանդիսանում էր ընտանելամ եկամտի միակ տնօրինողը, և նրա գործառույթների մեջ էր մտնում ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասին հոգ տանելը և նրանց արտաքին թշնամիներից պաշտպանելը։ Կեղծ ընտանեկան (կամ կեղծ կլանային) հարաբերությունները երաշխավորում էին հաստատուն հարաբերություններ ոչ միայն առաջնորդի ու ենթակաների (հայր և որդի հարաբերություններ) հարաբերությունները, այլ նաև անդամների միջև փոխադարձ համախմբվածությունը (ավագ և կրտսեր եղբայրների միջև հարաբերություններ), այսինքն՝ այդ հարաբերությունները ամրացնում էին ոչ միայն ուղղահայաց, այլև հորիզանական կապերը միևնույն խմբի ներսում, որը սփռված էր ինչպես Ճապոնիայի տարբեր քաղաքներով, այլև նույնիսկ այլ երկրներով[28]։

 
Տեկիայի ժամանակակից սերունդների տաղավարները

Ընտանեկան ավանդույթներից բացի՝ յակուձաները նաև լայնորեն օգտագործում էին սամուրայների օրենքները («Բուսիդո»)։ Տեկիայի և բակուտոյի մի շարք օյաբուններ (խմբերի առաջնորդներ)՝ հատկապես ռոնինների շարքերից եկածները, մշակեցին և յուրացրին սամուրայների ավանդույթներն ու ապրելակերպը (ուսումնասիրեցին նրանց գրականությունը, սովորեցին կռվել ճապոնական թրով, ընդօրինակեցին սամուրայների վարքի և հագուկապի բնորոշ առանձնահատկությունները)։ Քանի որ տեկիայի և բակուտոյի գլխավոր գործառույթներից մեկն էր իրենց տարածքի և եկամուտների տնօրինումն ու պաշտպանությունը արտաքին ուժերից, օյաբունները շարունակաբար իրենց ենթակաների մոտ զարգացնում էին ագրեսիվություն և ստեղծում էին ուժային ստորաբաժանումներ՝ հակառակորդների դեմ պայքարելու համար։ Յակուձայի խիստ կարգապահությունն ու փոխադարձ նվիրվածությունը ստեղծել էին պայմաններ, որոնց արդյունքում հարուստ գործարարներն ու հասարակության մեջ մեծ հարգանք վայելող անձինք հավաքագրում էին ավազակներին՝ որպես իրենց թիկնապահներ և օգտագործում էին նրանց իրենց չհնազանդվող ենթակաների վրա ճնշում գործադրելու և նրանց պարտքերը կորզելու համար[29]։ Տեկիայի և բակուտոյի դիրքորոշումները հաճախ էին ամրապնդվում իշխանության գործողություններով։ Օրինակ՝ փողոցային մարտերին վերջ տալու նպատակով կառավարությունը 1735—1740 թվականներին տեկիայի մի քանի առաջնորդների նշանակում է հսկիչների իրենց ենթակայության տակ գտնվող տարածքներում՝ նրանց տալով սամուրայի կարգավիճակին մոտ տիտղոսներ։ 1805 թվականին հիմնված Ոստիկանության կենտրոնական բաժնի ղեկավարները որպես իրենց տեղեկատուների դիմում էին բակուտոյի առաջնորդներին, ովքեր իրենց խմբավորումների անօրինական գործունությունը սահմանփակելու դիմաց ստանում էին իրավապահ մարմինների կողմից հովանավորչություն և համագործակցություն իրենց հակառակորդների դեմ պայքարելիս։ Բացի այդ, յակուձայի անդամները այդ կերպ պահպանում էին իրենց թաղամասները գողերի և ավազակների հարձակումներից՝ նպաստելով փողոցային հանցագործությունների նվազմանը։ Այդ պատճառով էլ բնակչության մոտ տարածում էր ստացել հետևյալ արտահայտությունը. «Ցերեկը մեզ պաշտպանում է ոստիկանությունը, իսկ գիշերը՝ յակուձան»[30][31]։

Առաջին առաջնորդը և առաջին պատերազմը

խմբագրել
 
Ձիրոտոն Սիմիձուից

Ճապոնիայի պատմության մեջ Յակուձայի հուսալիորեն ամրագրված առաջին ղեկավարը եղել է նախկին սամուրայ Բանձույին Թյոբեյը, ով ապրել է 17-րդ դարում։ Կորցնելով ավատատիրոջ կարգավիճակը, ինչն այդ ժամանակներում ոչ հազվադեպ հանդիպող երևույթ էր, նա գնաց այդ ժամանակ բավականին արագ զարգացող Էդո քաղաք (Տոկիոյի նախկին անվանումը) և այնտեղ հիմնեց խաղային տաղավար։ Շուտով արդեն հարստացած և հաջողակ Թյոբեյին քաղաքային իշխանություններն առաջարկում են զբաղվել աշխատողների հավաքագրմամբ՝ ճանապարհներ նորոգելու և Էդո ամրոցի պատերի ապակիների վերանորոգմամբ։ Թյոբեյն այդ հանձնարարությունը կատարեց հետևյալ կերպ. մոլախաղերի ժամանակ պարտվածները իրենց պարտքի ու տոկոսների գումարը սկսեցին վաստակել հենց շինարարության ժամանակ, իսկ յակուձան էլ ստացավ նրանց աշխատած գումարները։ Դրանից հետո ցերեկային աշխատանքի համար աշխատողների հավաքագրելու համար միջնորդությունը դարձավ ճապոնական մաֆիայի ազդեցության հիմնական ոլորտներից մեկը[32][33][34]։

19-րդ դարի կեսերին տեղի ունեցավ առաջին և մեծ մաֆիոզական կոնֆլիկտ, որն առաջացավ տարածքների նկատմամբ վերահսկողություն սահմանելու հարցի շուրջ յակուձայի խմբավորումների միջև, որոնք այդ ժամանակ կարողացել էին մեծ տարածքներ ձեռք բերել և ընդլայնվել։ Սիմիձու քաղաքի խմբավորումներից մեկի առաջնորդներից ոմն Ձիրոտոն (1820—1893 թվականներ) 600 մարտիկների հետ կարողացավ դաժան հաշվեհարդար տեսնել հարևան պրեֆեկտուրայից եկած հակառակորդների հետ։ Հենց այդ լեգենդար Ձիրոտոյին են վերագրվում ժամանակակից ճապոնական գանգստերների մոտ տարածված մի շարք փիլիսոփայական սենտենցիաներ, որոնցից է, օրինակ, հետևյալը. «Զենքը սառն է. այն ընդամենը մեխանիզմ է, այնտեղ չկա անձնավորում։ Իսկ սուրը ձեռքի, մարմնի շարունակությունն է. ես կարող եմ իմ ամբողջ ատելությունը փոխանցել հակառակորդին՝ սրի ծայրը նրա մարմինը խրելով։ Չկա ավելի մեծ հաճույք, քան սուրը հակառակորդի մարմինը խրելով՝ արտաբերել. «Մահացե՛ք, խնդրեմ»։»։ Ձիրոտոյին էր վերագրվում նաև Նագոյա ամրոցի կտուրից «ոսկե դելֆինների» (Սյատիհոկո) թալանը, որոնք շինությունը պաշտպանում էին հրդեհներից (Ներում հայցելով երկու պատահական մարդու սպանության համար՝ Ձիրոտոն իր օգնականներից մեկի միջոցով Սիկոկուի Կոմպիրա տաճարին է ներկայացնում մի շարք ընծաներ և իր սուրը)։ Տեսսյու Յամաօկան, ով 1871 թվականին դառնում է կայսերական պալատի կառավարիչը, բազում անգամներ դիմում է Ձիրոտոյի գանգստերներին՝ գյուղացիներին ու քաղաքի աղքատներին հնազանդեցնելու նպատակով[35][36][37]։

20-րդ դարի առաջին կես

խմբագրել

Տնտեսական Մեծ ճգնաժամը, որը տարածվեց նաև Ճապոնիայում 1930-ական թվականների սկզբին, դարձել էր զանգվածային գործազրկության, աշխատավորների ու գյուղացիների շրջանում մեծ ցույցերի պատճառ։ Ժողորդի զայրույթը կանխելու համար իշխանությունները որոշեցին աչք փակել ապօրինի զվարճանքների ու շոուների տարածման վրա։ Շուտով յակուձայի հսկողության տակ անցան բազմաթիվ խաղային տաղավարներ, հասարակաց տներ և կինոդահլիճներ, որտեղ ցուցադրվում էին հնչյունային կինոնկարներ։ Գանգստերները զավթեցին նաև բարերն ու ակումբները, որտեղ տարածում ստացավ այդ ժամանակ համարվող ամերիկյան ջազը։ Յակուձան նաև իր ազդեցությունը պահպանել շինարարական աշխատանքների համար աշխատողների հավաքագրման հարցում։ Կոբեում քաղաքի հանցավոր աշխարհի նկատմամբ վերահսկողությունն իր ձեռքն է վերցնում Յամագուտի-գումի բանդան՝ Նոբորու Յամագուտիի գլխավորությամբ[38][39]։

1934 թվականին Յամագուտի-գումիի տեղական յակուձաները իշխանությունների և ձեռնարկատերերի խնդրանքով դաժան միջոցներով խաղաղեցրին Կոբե նավահանգստի՝ բողոքի դուրս եկած աշխատողներին։ Մինչ փախուստի մատնված գանգստերներն անցնում էին ընդհատակ, նրանց ղեկավարները պայմանավորվում էին քաղաքային ոստիկանության հետ, որ այս արյունոտ դեպքերը ներկայացվեին որպես սովորական փողոցային վեճեր, որից հետո յակուձայի անդամները կամավոր կերպով հանձնվում են իրավապահ մարմիններին և ստանում են բանտում անցկացնելու սիմվոլիկ ժամկետներ։ Այս դեպքից հետո իշխանությունների ու կազմակերպված հանցագործությունների միջև համագործակցությունն ավելի է ընդլայնվում և ձեռք է բերում նոր դրսևորումներ։ 1930-ական թվականների կեսերին Յամագուտի-գումիի վերահսկողության տակ էին գտնվում Կոբե նավահանգիստը, մեծածախ առևտրի շուկան, զվարճանքների թաղամասը՝ բոլոր հասարակաց տներով, խաղային տաղավարներով, համերգի դահլիճներով, կինոթատրոններով, ինչպես նաև սումոյի տեղական ֆեդերացիան[34][40][41]։

Պատերազմից հետո յակուձան որոշակիորեն նահանջի փուլում էր, շատ գանգստերներ հավաքագրվել էին կայսերական բանակ (որտեղ զոհվել էին կամ գերեվարվել), նավահանգիստներում էլ ղեկավարում էին զինվորականներն ու ժանդարմերիան, զվարճանքների թաղամասը ռմբակոծություններից ավերակների էր վերածվել, իսկ բնակչությունն էլ աղքատացել և սովի շեմին էր հայտնվել, որի արդյունքում շատ մարդիկ հեռանում էին քաղաքից։ Ավելի քան 180 հազար գանգստերներ՝ միավորված 5200 բանդաներում, հարձակվում էին հարևանների տարածքների վրա, որն էլ բերում էր բազմաթիվ արյունալի բախումների։ 1946 թվականի սկզբներին իշխանությունները դիմում են յակուձային՝ բազմաթիվ կորեացիներին ու չինացիներին հաշտեցնելու խնդրանքով, որոնց պատերազմի ժամանակ զանգվածաբար բերել էին Ճապոնիա՝ ձեռնարկություններում ստրկատիրական աշխատանք կատարելու համար։ Յամագուտի-գումիի գանգստերները նույնիսկ ստիպված եղան պաշտպանել Կոբեի ոստիկանական ստորաբաժանումներին, որոնք չէին կարողանում ճնշել քաղաքը զավթած «երրորդ երկրներից եկածների» կատարած անկարգությունները։ Դրանց արդյունքում 1946 թվականի փետրվարին սպանվում է շրջաններից մեկի ոստիկանապետը, ապրիլին՝ բարձրաստիճան ոստիկանական պաշտոնյա՝ մեկ այլ շրջանից, իսկ հետո ապստամբություն բարձրացրած չինացիներն ու կորեացիները զավթում են ողջ ոստիկանական բաժանմունքն ու բանտերը[34][42][43][44]։

Նույն թվականի աշնանը Յամագուտի-գումիի նոր առաջնորդ դարձավ (թվով երրորդը՝ հիմնադիր Հարուկատի Յամագուտիից և 1942 թվականին դանակի հարվածների արդյունքում մահացած նրա որդի Նոբորու Յամագուտիից հետո) չինացիներին և կորեացիներին հաշտեցնելու ժամանակ աչքի ընկած Կաձուրո Տաօկան, որի օրոք խմբավորումը դարձավ Ճապոնիայում կազմակերպված հանցավորության առաջնորդներից մեկը։ Իր հզորության գագաթնակետի ժամանակ Տաօկային անգամ համարում էին Ճապոնիայի հանցավոր աշխարհի «թագավոր»[45][34]։ Ծնված լինելով աղքատ ընտանիքում և վաղ տարիքում կորցնելով ծնողներին՝ Տաօկան դաստիարակություն է ստացել հորեղբոր կողմից, ով աշխատում էր որպես բեռնակիր։ Փրկվելով սովից և աղքատությունից՝ Տաօկան միանում է Յամագուտի-գումիին, որի վերահսկողության տակ էին անտունների համար նախատեսված ապաստարանները (գոնձո-բեա)։ Այստեղ նա զբաղվում է բեռնակիրների հավաքագրմամբ։ Իր դաժանության, հնարամտության և խելքի շնորհիվ Տաօկան հասնում է ցնցող հաջողությունների՝ սովորական փորձնակից դառնալով էստրադային բիզնեսի ղեկավար, և ի վերջո նաև Յամագուտի-գումիի ղեկավար։ Եթե մինչև պատերազմը Յամագուտի-գումին միայնակ էր իշխում Կոբեում, ապա դրանից հետո այն ստիպված էր կիսել քաղաքը ևս 75 բանդաների հետ[46][47][44]։ Յակուձայի մարտիկների ղեկավար նշանակելով սադիստ Յուկիո Ձիդոյին, ով հռչակված էր պատերազմի ժամանակ օկուպացված Չինաստանում կատարած վարյագություններով՝ Տաօկան մինչև 1940-ականների վերջը տիրում է Կոբե քաղաքի բակուտոյի ամենամեծ խմբավորմանը՝ Հոնդա-կային, որով վերստին Յամագուտի-գումիի վերահսկողությունն է հաստատում վազքուղիներում տեղի ունեցող խաղերի, Կոբեի համերգային սրահների նկատմամբ, ինչպես նաև իր հովանավորության տակ է վերցնում էստրադային ծագող աստղ Հիբարի Միսորային (նա, ինչպես և շատ այլ ճապոնացի երգիչներ ու դերասաններ պայմանագիր են կնքում Տաօկայի պրոդյուսերական ընկերության հետ, իսկ հետագայում երգչուհի Միսորայի եղբայրը դառնում է Յամագուտի-գումիի լիարժեք անդամ)։ Դրանից բացի Տաօկան նկարում էր նաև կինոնկարներ, որոնցում գովերգում էր յակուձայի ապրելակերպը, ինչպես նաև օգնում էր իր ընկեր Բունտա Սուգավարային ստեղծել իր կարիերան։ Հենց վերջինիս համերգների ժամանակ տոմսերը բաժանում էին գանգստերները՝ հաճախ դրանք պարտադրելով բարերի և ռեստորանների սեփականատերերին։ Ճապոնական շոու-բիզնեսի հետ Տաօկայի ունեցած կապերից կարևոր էր նաև դերասան Կեն Տակակուրան, Մոդական Իկենոն, Նոբուո Մուրոտանին և ուրիշներ[48][49][44]։ 1948 թվականին Տոկիոյում ստեղծվում է Ինագավա-կայ խմբավորումը, որը հետագայում դառնում է յակուձայի ամենահզոր խմբավորումներից մեկը[50]։

Գուրենտայ

խմբագրել
 
Տոկիոյի զվարճանքների թաղամասներից (Յոսիվարա)

1950 թվականին սկիզբ առած Կորեական պատերազմը Ճապոնիան վերածում է ԱՄՆ-ի համար հետևակային բազայի։ Յակուձան շատ արագ կազմակերպեց հանգստացող զինվորների զվարճանքների ծառայությունները՝ նրանց մատակարարելով մարմնավաճառների, թմրանյութեր, ինչպես նաև հետևակային կորպուսից կորզեցին երկրում սև շուկայի ծաղկման համար անհրաժեշտ ապրանքներ։ Շատ արագ Յամագուտի-գումիի լիազորությունները մեծանում են Կոբի նավահանգստում, և վերջինս իր տարածքներից դուրս է քշում հակառակորդներին։ 1956 թվականի դրությամբ Կոբե նավահանգստում աշխատող բոլոր 12 ընկերությունները միավորվում են մեկ ասոցիացիայի մեջ, որի փոխնախագահ է դառնում Տաօկան, իսկ հետո դրանցից ստեղծվում է արհմիություն՝ Յամագուտի-գումիի ղեկավարության ներքո[51][52]։ Բացի այդ, հետպատերազմյան Ճապոնիայում հայտնվում է կազմակերպվախծ հանցագործության նոր տիպ՝ գուրենտայի խմբերը, որոնց եկամտի հիմնական աղբյուրը կավատությունն էր։ 1957 թվականին մարմնավաճառության դեմ պայքարելու համար ընդունված օրենքից հետո գուրենտայը, ամրանալով խոշոր քաղաքների զվարճանքների թաղամասում (յուկակաու, հանամատի), սկսեցին զբաղվել ընդհատակյա հասարակաց տները ոստիկանների, հակառակորդների և ավազակների հարձակումներից պաշտպանելով։ Նրանք նաև զբաղվում էին բարերն ու ռեստորանները հսկելով, թմրանյութեր վաճառելով և նույնիսկ թափանցեցին բակուտոյի ազդեցության գոտի, այսինքն՝ սկսեցին զբաղվել նաև խաղային բիզնեսով։ Այդ ժամանակ գոյությունը պահպանելու համար բակուտոն կամ ստիպված էր համագործակցել գուրենտայի հետ կամ դիմել ոտնձգությունների և շանտաժի քաղաքականության[53][54]։

Այդ կերպ էլ առաջացան յակուձայի երեք հիմնական տիպերը՝ տեկիա, բակուտո, գուրենտայ։ Բակուտոյի եկամտի հիմնական աղբյուրը ավանդաբար շարունակում էին մնալ մոլախաղերը և խաղադրույքները, որոշ չափով նաև՝ կավատությունը, առևտրային խարդախությունները սպասարկման և շինարարական ծառայություններ մատուցելիս։ Տեկիան զբաղվում էր շուկաներում ու կրպակներում առևտուր անելով, անորակ ապրանքներ վաճառելով, ինչպես նաև տարբեր մեթոդներով գումար էին կորզում խանութների, գիշերային ակումբների ու ռեստորանների սեփականատերերից։ Գուրենտայը գերազանցապես գործում էր զվարճանքների թաղամասներում, որտեղ նրանք վերահսկում էին մարմնավաճառությունը, վաճառում էին խթանիչներ և պոռնոգրաֆիկ նյութեր՝ միաժամանակ նաև շանտաժի ենթարկելով հասարակաց տների հարուստ հաճախորդներին։ Այդ ամենի հետ մեկտեղ չնայած օկուպացված Ճապոնիայում հրազենի կիրառման արգելքին՝ գուրենտայն առաջինն էր, որ ճապոնական սրերից անցում կատարեց ատրճանակների՝ հարցերը լուծելու համար։ Բացի այդ, յակուձայի բոլոր անդամները ակտիվորեն ներգրավված էին իշխանությունների աշխատանքներում՝ ուղղված ձախակողմյան շարժումների, արհմիությունների, հակառազմական և հակաամերիկյան բողոքի ցույցերի ճնշմանը[55][10][34]։

Օսակայի պատերազմը և Յամագուտի-գումիի վերելքը

խմբագրել
 
Մինամի թաղամասը մեր օրերում

Մինչև 1960-ական թվականների սկիզբը Տաօկային հաջողվում է Հյոգոյի պրեֆեկտուրայից վտարել իր բոլոր հակառակորդներին, որից հետո նա ձեռնամուխ է լինում հարևան Օսական Յամագուտի-գումիի ազդեցությանը ենթարկելուն։ Այդ ժամանակ հետախուզման մեջ գտնվող Յուկիո Ձիդոն դաշինքի մեջ է մտնում Յանագավա-գումի կոչվող տեղական հանցախմբի հետ, որը վերահսկում էր Օսակայի հյուսիսային հատվածը և նույնպես զբաղվում էր կավատությամբ։ Դաշնակիցները որպես իրենց գլխավոր թիրախ ընտրեցին Օսակայի ամենախոշոր հանցավոր խմբավորումներից մեկին՝ Մեյու-կային, որի վերահսկողության տակ էր գտնվում զվարճանքի թաղամաս Մինամին՝ տասնյակ բարերով, ռեստորաններով, բաղնիքներով, հասարակաց տներով, թմրանյութերի և խաղերի տաղավարներով։ Մեյու-կայի հիմնական կորիզը կազմում էին կորեացիները։ 1960 թվականի օգոստոսի 9-ին գիշերային ակումբներից մեկում կռիվը հանգեցնում է այսպես կոչված «Օսակայի պատերազմին», որից հետո Յամագուտի-գումին գլխավոր դեր է ստանձնում ճապոնական հանցավոր աշխարհում։ Ձիդոյի և Յանագավա-գումիի հարյուրավոր անդամներ շրջափակում են Մինամին՝ հակառակորդներին գտնելու նպատակով։ Ղեկավար դեմքերի սպանությունից հետո Մեյու-կայը դադարում է գոյություն ունենալ, իսկ 1960 թվականի օգոստոսի 27-ին Օսակայի «Մինո կանկո» հյուրանոցում փրկված 15 գանգստերներ, ընդունելով իրենց պարտությունը, Յամագուտի-գումիի առաջնորդներին են հանձնում իրենց կտրատած մատները, որով ներման են արժանանում հաղթողների կողմից[56][57][34][44]։

Տոկիոյում ապրող կորեացիների մեծ մասը գործում էր հզոր առաջնորդ Հիսայուկի Մատիիի (Չոն Գոնյոն) խմբավորման մեջ։ Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո Մատիին համագործակցում էր ամերիկյան հետախուզության հետ, իսկ այդ համագործակցությունը՝ հետպատերազմյան շրջանում յակուձայի թուլացման հետ մեկտեղ, նպաստեց, որ նա նվաճի օր օրի զարգացող սև շուկան։ Ի տարբերություն մյուս կորեացի գանգստերների՝ Մատիին կոնֆլիկտի չէր գնում ճապոնացի գանգստերների հետ, ընդհակառակը, նա նույնիսկ մոտ հարաբերություններ ուներ Տաօկայի և Յոսիո Կոդամայի հետ։ 1948 թվականին Մատիին ստեղծում է տոսեյ-կայ խմբավորումը և շուտով վերահսկողություն է սահմանում Գինձա առևտրա-զվարճային թաղամասի նկատմամբ։ Նրա՝ կորեացի գանգստերներից բաղկացած թիմն այնքան հզոր էր, որ որ նրանց անվանում էին «Գինձայի ոստիկաններ», և նրանց հետ պարտավոր էին հաշվի նստել բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեին հաստատվել Տոկիոյում։ Մատիիի հանցավոր-առևտրային կայսրությունը գործունեություն էր ծավալում տուրիզմի, զվարճանքների ոլորտներում, բարերում, ռեստորաններում, զբաղվում էր նաև նավթային բիզնեսով, կավատությամբ, իսկ Կոդամայի հետ՝ նաև անշարժ գույքի ոլորտում ներդրումներ անելով։ Մատիիի միջնորդությամբ յակուձան կարողացավ հաստատվել նաև Հարավային Կորեայում, որի համար նրան թույլատրեցին ձեռք բերել Սիմոնոսեկի-Պուսան (քաղաքներ Ճապոնիայում և Կորեայում) լաստանավերի գիծը։ 1960-ական թվականներին ոստիկանության ճնշումների արդյունքում Մատիին ստիպված էր պաշտոնապես լուծարել Տոսեյ-կայը, որը, սակայն, չի խանգարում նրան ողջ հանցավոր բիզնեսը տեղափոխել երկու նոր ստեղծված կառույցների ներքո, որոնք կոչվում էին Towa Sogo Kigyo և Towa Yuai Jigyo Kumiai: 1973 թվականին Մատիիի մարդկանց հայտնաբերում են կորեացի այլախոհ Կիմ Դե Չժունի առևանգման գործում ներգրավված, սակայն նրանց դեմ ոչ մի մեղադրանք չի ներկայացվում։ 1980 թվականից արդեն Մատիին անցնում է «հանգստի», որից հետո նրան հաճախ նկատում էին Հավայան կղզիներում հանգստանալիս։ Մատիին մահանում է 2002 թվականին[44]։

Տոկիոյի օլիմպիական խաղերին ընդառաջ՝ ոստիկանությունը սկսում է «մաքրել» քաղաքի փողոցները յակուձայի խմբավորումներից, սակայն դա ավելի շատ կրում էր կոսմետիկ բնույթ՝ ուղղված իրավապահ մարմինների հեղինակության բարձրացմանը[37]։ 1965 թվականից սկսած Տաօկան հիմնականում խաղաղ ապրում էր յակուձայի մյուս խմբավորումների հետ, իսկ Յամագուտի-գումին «կուլ էր տալիս» ավելի ու ավելի շատ թույլ, մանր խմբավորումներ։ Տաօկայի ամենամեծ հաղթանակը Միյամոտո-գումի ազդեցիկ խմբավորման ենթարկեցումն էր, իսկ Տոկիոյից հարևան Յոկոհամա ներխուժելուց նրան հետ պահեց ազդեցիկ «մոխրագույն կարդինալ» Յոսիո Կոդաման։ 1972 թվականի հոկտեմբերին վերոնշյալ Կոդամայի միջնորդությամբ Կաձուո Տաօկան և Հիձինարի Ինագավան (Ինագավա-կայի ղեկավարը) դաշինք կնքեցին, որի արդյունքում նրանց միացյալ վերահսկողությունից դուրս մնաց ընդամենը 4 ճապոնական պրեֆեկտուրա։ Տաօկայի նախաձեռնությամբ ստեղծվում է Նավահանգիստներում բեռնման և բեռնաթափման զարգացման համաճապոնական միություն, որը շուտով դառնում է մոնոպոլ ընկերություն՝ ամբողջ Ճապոնիայի տարածքում բանվորների հավաքագրումը իր ձեռքը կենտրոնացնելով։ Սակայն 1970-ական թվականներին բեռնակրման և բեռնաթափման աշխատանքների մեքենայացումը կրճատեցին յակուձայի՝ բեռնակիր աշխատողների շահագործումից ստացված եկամուտները։ 1973 թվականին Ճապոնիայում ընդունվեց եկամտահարկի մասին օրենք, որը չշրջանցեց նաև յակուձան։ Հենց հաջորդ տարի հանցավոր խմբավորումները հարկվեցին ընդհանուր 20 միլիարդ իենով[58][59][60][44]։

1978 թվականի հուլիսին Կիոտոյի գիշերային ակումբներից մեկում հանգստացող Տաօկայի նկատմամբ իրականացվում է մահափորձ։ Չնայած հինգ թիկնապահների առկայությանը՝ մարդասպանին հաջողվում է մոտենալ Տաօկային, կրակել նրա վզին և հեռանալ։ Տաօկային շտապ տեղափոխում են տեղակական հիվանդանոցներից մեկը, որտեղ նա շուտով ապաքինվում է, իսկ Յամագուտի-գումիի անդամները սկսում են մարդասպանին գտնելու փնտրտուքները։ Շուտով նրանք հայտնաբերում են վերջինիս, և պարզվում է, որ մարդասպանը Մացուդա Կիյոսի Նարումի խմբավորման անդամներից է, որի ղեկավարին փոխհրաձգության ժամանակ սպանել էին Յամագուտի-գումիի անդամները։ Մի քանի գանգստերներ նրա խմբից, այդ թվում նաև Նարումին, ուտելով իրենց առաջնորդի մահացած մարմնի մոխրից մի կտոր, երդվել էին վրեժ լուծել նրա մահվան համար։ Մահափորձից մի քանի շաբաթ անց մարդասապանի խեղաթյուրված մարմինը հայտնաբերվում է Կոբեից ոչ հեռու գտնվող անտառներում[44]։

Յոսիո Կոդամայի դարաշրջանը

խմբագրել
 
Յոսիո Կոդաման (ներքևի շարք, ձախ կողմից) քաղաքական գործիչներ Իտիրո Հատոյամայի և Բուկիտի Միկիի հետ հանդիպման ժամանակ

Յոսիո Կոդաման իր կարիերայի գագաթնակետին գտնվելու ժամանակ կրում էր կուռոմակու տիտղոսը, որը նշանակում էր «սև վարագույրների ետևում գործող ղեկավար» կամ «մոխրագույն կարդինալ»։ Ընդհուպ մինչև 1984 թվականի իր մահը նա ազդեցություն է ունեցել բիզնեսմենների, քաղաքական գործիչների, պատգամավորների, լրագրողների և յակուձայի շրջանում մի շարք կարևոր որոշումների ընդունման գործում։ 1920-ական թվականների վերջերից Կոդաման ակտիվ մասնակցություն է ունեցել ծայրահեղ աջ շարժումներում, մի քանի անգամ հայտնվել է ճաղերի ետևում, իսկ հետո գլխավորել է Շանհայում ճապոնական հետախուզության գաղտնի օպերացիաները՝ միաժամանակ զբաղվելով նաև օկուպացված տարածքներում թմրանյութերի վաճաքով և այնտեղից ստարտեգիական նշանակություն ունեցող գողացված հումք Ճապոնիա ներմուծելով։ 1945 թվականին Կոդաման ֆինանսավորում է Ճապոնիայի լիբերալ կուսակցության հիմնումը (այն 1955 թվականին անցնում է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության կազմ), իսկ 1946 թվականի հունվարին ձերբակալվում է որպես ռազմական հանցագործ, բայց շուտով ազատվում է կալանքից։ Կոդամայի և նրա ընկեր Սասակավայի (ծայրահեղ աջ քաղաքական գործիչ և բիզնեսմեն, ով սերտ կապեր ուներ հանցավոր աշխարհի ներկայացուցիչների հետ) ազդեցությունը այնքան մեծ էր Ճապոնիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության մեջ, որ Ճապոնիայի երեք վարչապետեր իրենց պաշտոնը ստացել են նրանց անմիջական հովանավորության միջոցով, իսկ ևս երեք վարչապետեր էլ օգտվել են նրանց միջոցներից անուղղակի միջոցներով։ 1960 թվականի գարնանը Ճապոնիայի իշխանությունները լրջորեն մտածում էին ներգրավել Կոդամայի մարտիկներին՝ երկրում հակաամերիկյան ցույցերը ճնշելու համար, ինչպես նաև նրանց միջոցով կազմակերպել ԱՄՆ նախագահ Դուայթ Էյզենհաուերի անձնական թիկնազորային պաշտպանությունը՝ դրանց համար «մոխրագույն կարդինալին» տրամադրելով 600 միլիոն իեն։ Կոդամայի՝ Կինսեյ-կայ, Օձու-գումի, Սումիյոսի-կայ խմբավորումների ղեկավարների հետ հանդիպման արդյունքում հավաքագրվում են ուժեր, որոնք անհրաժեշտության դեպքում պետք է աջակցեին ոստիկանականությանը։ Հավաքագրված ուժերը բաղկացած էին 18.000 գանգստերից, 10.000 նախկին զինվորականներից և 4.000 ծայրահեղ աջ հայացքներ ունեցող հատուկ պատրաստված մարտիկներից։

1960-ական թվականներին Կոդաման, հենվելով իր հեղինակության վրա, հանդես եկավ որպես միջնորդ դատավոր յակուձայի խմբավորումների միջև առաջացած վեճի ժամանակ, նա օգնեց Սումիյոսի-կայ և Ինագավա-կայ խմբավորումներին դաշինք կնքել՝ ստեղծելով ազգայնական և հակակոմունիստական Կանտո-կայ խմբավորումը, և նույնիսկ քաղաքական ծրագիր գրեց այդ խմբավորման համար։ Միևնույն ժամանակ այս խմբավորման անդամները, գալով Ատամի քաղաք, պետությունը բաժանեցին ազդեցության գոտիների և քննարկեցին ձախական ուժերի դեմ պայքարելու միջոցների մասին։ Կոբեի ռեստորաններից մեկում Կոդամայի և Տաօկայի հանդիպումից հետո կազմավորվեց Դեէնտայ-կայգին («Համաճապոնական հայրենասիրական խորհուրդ»), որը միավորեց յակուձայի՝ աջ հայացքներ ունեցող բոլոր խմբավորումներին։ Արդեն մինչ 1970-ական թվականների սկիզբը Կոդաման համակարգում էր աջ հայացքներ ունեցող տասնյակ կազմակերպությունների և յակուձայի հարյուրավոր խմբավորումների գործունեությունը, ֆինանսավորում էր հայրենասիրական ֆիլմերի նկարահումները, ինչպես նաև վերահսկում էր սպորտային թերթերը, ամսագրերը, բասկետբոլային թիմը, անշարժ գույքի գործակալություններից մեկը, բաժնեմասեր ուներ նաև առաքմամբ զբաղվող մի ընկերությունում ու գիշերային ակումբներում։ 1977 թվականին Կոդաման կանգնում է դատարանի առաջ՝ Լոքհիդյան կոռուպցիոն սկանդալի պատճառով։ Նա մեղադրվում էր ամերիկյան Lockheed Corporation-ից կաշառք ստանալու մեջ՝ Ճապոնիայի կառավարության, նախարարների, պատգամավորների, բիզնեսմենների միջոցով, իսկ Կոդամայի ենթակայության տակ գտնվող գանգստերներն էլ ճնշում են գործադրել All Nippon Airways-ի վրա՝ անհրաժեշտ պայմանագիրը կնքելու համար։ Կոդաման դատապարտվում է 3.5 տարվա ազատազրկման[61][62][63][44][64]։

Սոկայա

խմբագրել
 
Կոբե նավահանգիստը 1970-ական թվականների վերջին

1970-ական թվականներին սկվեցին բորյոկուդանի ներթափանցումները սոկայայի (ճապ.՝ 総会屋 սո:կայա) ազդեցության գոտիներ[Ն 2]։ Սոկայան կազմված էր պրոֆեսիոնալ գանգստերներից, որոնք շանտաժի էին ենթարկում բիզնեսմեններին, և որոնց վարձում էին հակառակորդ ձեռնարկատերերի գործունեության կամ ընկերությունների՝ համաձայնության չեկող բաժնետերերի վրա ճնշում գործադրելու համար։ Այդ միտումը տարածում ստացավ հատկապես 1980-ական թվականներին, երբ սոկայայի շրջանում քանակով ավելանում էին բորյոկուդանի անդամները, որի արդյունքում վերջիններս կապեր էին հաստատում սոկայայի հետ, որը նախկինում հանցավոր աշխարհում չուներ կոնտակտներ։ 1982 թվականին երկրում կար 6300 սոկայա, որոնք միավորված էին 500 խմբերում (նրանց մեկ քառորդն աշխատել էր Յամագուտի-գումի և Սումիյոսի-կայ խմբավորումներում, մնացածն էլ աշխատել էր Յոսիո Կոդամայի ենթակայության ներքո)։ Սոկայան ոտնձգությունների միջոցով տարբեր ընկերություններից տարեկան 65 միլիարդ իեն գումար էր կորզում, իսկ որոշ տվյալներով՝ այդ թիվն իրականում շատ ավելի մեծ էր։ 1982 թվականին՝ բաժնետերերի կողմից ժողովների հրավիրման կարգի փոփոխման ու նրանց՝ սոկայայի հետ համագործակցության արգելքի մասին ընդունված օրենքից հետո, սոկայայի անդամների մի մասը սկսեց զբաղվել խարդախություններով առևտրի, գովազդի, սպասարկման և տպագրության ոլորտներում։ Ըստ ոստիկանության տվյալների՝ 1987 թվականին երկրում հաշվվում էր 1300 սոկայա, որից 300-ը միավորված էին խմբավորումներում, և մոտ 1500 սիմբունգուրո և կայսյագորո (սոկայայի պես գործող կողոպտիչներ, որոնք ներթափանցում էին տարբեր ընկերությունների շենքեր)։ Աստիճանաբար բորյոկուդանի անդամների թիվն ու ազդեցությունը սոկայայի և մյուս կողոպտիչների շրջանում սկսեց ուժեղանալ։ Արդյունքում յակուձային անցավ բաժնեմասերը վերահսկելու նախաձեռնությունը, իսկ գանգստերներն էլ սոկայայի ընդահուր կենցաղ ներմուծեցին իրենց մարտավարական հնարքներն ու տեխնիկաները[65][66][67]։ Սոկայայի հիմնական աշխատանքը ընկերությունների ղեկավարների ու մենեջերների վերաբերյալ կոմպրոմատ (այդ թվում նաև նրանց ենթակաների միջոցով), աշխատանքում թույլ տված սխալներ (օրինակ՝ հաշվարկների, ներդրումների կամ տարբեր գործարքների մասով) հավաքելն է, որը հիմնականում արվում է այդ ընկերություններում աշխատակիցներին կաշառելու միջոցով, ինչպես նաև բիզնեսմեններին տարբեր վճարովի ծառայություններ ստիպելը, ընկերությունների ղեկավարներին ճնշելը՝ զիջումների գնալու համար։ Այս ամենի միջոցով նրանք շանտաժի են ենթարկում ընկերությունների ղեկավարներին՝ գումար կորզելու նպատակով։ Բացի այդ, սոկայան ու ենթակա հանցավոր խմբերը երբեմն որպես պարգևատրումներ տարբեր ընկերությունների համար իրականացնում են անօրինական գործողություներ, օրինակ՝ կատարում են փողերի լվացում, թաքցնում են պարտքերը կամ հաշտվետվությունների մեջ առկա թերությունները, ճնշումներ են գործում տարբեր աշխատակցական միությունների, բաժնետերերի վրա, ովքեր, օրինակ, փոխհատուցում են պահանջում պատճառած էկոլոգիական վնասի համար[68][69][34][70][71]։

Կան մի շարք ճապոնական խոշորագույն ընկերություններ, որոնք համագործակցել ու վճարել են սոկայային, որոնցից ամենահայտնիներն են Mitsubishi Heavy Industries, Mitsubishi Motors, Isuzu, Nomura Holdings, Daiwa Securities, Nikko Securities, Nippon Shinpan, Marubeni, All Nippon Airways, Tokyo Electric Power, Nippon Steel ընկերությունները[72]։ 1982 թվականին՝ ճապոնական կառավարության կողմից սոկայայի դեմ ընդունված օրենքից հետո, մի շարք հանցավոր խմբեր սկսեցին գրանցվել որպես հասարակական կազմակերպություններ, քաղաքական միություններ, հայրենասիրական, հակակոմունիստական ընկերություններ։ Սա թույլ տվեց նրանց շարունակել նախկինում ընդունված պրակտիկան արդեն օրինական կերպով՝ այսպես կոչված «քաղաքական նվիրատվությունների» տեսքով։ Մինչև 1983 թվականի աշուն Յամագուտի-գումիում հայտնվում են 20 նոր խմբավորումներ նախկին սոկայայից, Սումիյոսի-կային միանում է 11 խմբավորում, իսկ Ինագավա-կային՝ 4: Մնացածներն էլ սկսեցին հրատարակել տարբեր լրատուներ, ամսագրեր և ստիպել ընկերություններին գնել դրանք (մերժելու դեպքում յակուձան սպառնում էր բիզնեսմեններին հրապարակել նրանց մասին կոմպրոմատներ այդ ամսագրերում), ինչպես նաև կազմակերպում էին տարբեր «բարեգործական» միջոցառումներ, գոլֆի մրցույթներ, գեղեցկության մրցույթներ կամ տարբեր երգիչ-երգչուհիների համերգներ, որոնց տոմսերը վաճառվում էին բարձր գներով[73][71]։

1981 թվականի աշնանը Տոկիոյի ամենահեղինակավոր հյուրանոցներից մեկում Ինագավա-կայից 3000 գանգստերներ մասնակցեցին նախապատերազմյան Դայկոսյա («Բարձր գոչյուն») կազմակերպության վերակազմավորմանը, որը ղեկավարեց նրանց խմբավորման առաջնորդներից Էցուրո Կիսին։ Հենց նույն թվականին Յամագուտի-գումին Ինագավա-կային դուրս մղեց խաղային բիզնեսից՝ միավորելով բոլոր արտադրողներին համաճապոնական ասոցիացիայում, որի խորհրդականը դարձավ Մասահարու Հոտոդան՝ Ճապոնիայի ազգային ոստիկանական ծառայության նախկին ղեկավարը։ 1981 թվականին Կոբեում տեղի ունեցավ Յամագուտի-գումիի հեղինակավոր առաջնորդ Կաձուո Տաօկայի թաղման արարողությունը։ Իր անկման տարիներին վերջինիս տարեկան եկամուտը կազմում էր 60 միլիոն իեն, իսկ նրա ազդեցությունը հանցավոր աշխարհում գրեթե անսահմանափակ էր։ Տաօկայի թաղման արարողությանը մասնակցում է ավելի քան 5000 մարդ, այդ թվում նաև մի շարք ղեկավարներ Կիմուրա-գումի, Տակենակա-գումի, Սուձուկունի գումի և այլ խոշոր խմբավորումներից։ Թաղումից երկու օր առաջ ոստիկանությունը լայնածավալ հարձակում է սկսում գանգստերների նկատմամբ՝ ձերբակալելով 870 բարձրաստիճան անձնավորությունների՝ 126 տարբեր խմբավորումներից և հետախուզում հայտատարելով ևս 130-ի նկատմամբ։ Թաղման արարողությանը մասնակցում էին նաև բազմաթիվ հայտնի անձնավորություններ ճապոնական էստրադայից և կինոյից, օրինակ՝ Հիբարի Միսորան, Սինտարո Կացուն, Բունտա Սուգավարան և այլք։ Տաօկայի կողմից ընտրված հետնորդը, ով պետք է շարունակեր նրա գործունեությունը, հայտնվում է բանտում, և արյունահեղությունից խուսափելու համար կազմակերպության ղեկավար են ընտրում Տաօկայի այրի Ֆումիկոյին, ով բավականին մեծ հեղինակություն էր վայելում Յամագուտի-գումիի գանգստերների շրջանում։ 1984 թվականին նոր ղեկավար է դառնում Մասահիսա Տակենական, բայց 1985 թվականին Օսակայում Ինագավա-կայից նրա հակառակորդները սպանում են նրան, ինչը հանգեցնում է մոտ չորս տարի տևած արյունահեղ գանգստերական պատերազմի։ 1990 թվականի սկզբին Ճապոնիայի 35 պրեֆեկտուրաներում գործող Յամագուտի-գումիի կազմում հաշվում էր 559 խմբավորում՝ միավորելով յակուձայի մոտ 11.800 անդամների, ինչը կազմում էր երկրի բոլոր գանգստերների մոտ 12%-ը[74][75][76][77][44][78]։

1990-ական թվականներ

խմբագրել

1989 թվականին Յամագուտի-գումիի՝ թվով հինգերորդ ղեկավարը դարձավ Յոսինորի Վատանաբեն, ով մնաց այդ պաշտոնին մինչև 2005 թվականին թոշակի անցնելը։ Նա յակուձայի գործունեության հիմնական սկզբունքները բնութագրել է հետևյալ կերպ. «Բացարձակ միություն։ Հատուցում։ Հանգստություն։ Համապատասխան պատիժներ և պարգևներ, ինչպես նաև ուժի խելամիտ կիրառում»[79]։

1995 թվականի հունվարին Յակուձայի անդամները (հիմնականում Յամագուտի-գումիի անդամները՝ Վատանաբեի ղեկավարությամբ) ակտիվ մասնակցություն ունեցան Կոբեի երկրաշարժից հետո ընթացող փրկարարական աշխատանքներին։ Ի պատասխան կառավարության դանդաղկոտության՝ գանգստերներն անձամբ կազմակերպեցին տուժածներին ջուր, սննդամթերք, հագուստ և բժշկական պարագաներ բաժանելու գործը, իսկ այնուհետև մասամբ ֆինանսավորեցին վերականգնողական աշխատանքները[34][80][81]։ 1995 թվականի ապրիլին Յամագուտի-գումիի հետ կապված որոշ հարցերի պատճառով գանգստեր Հիրոյուկի Ձյոն մի շարք լրագրողների ներկայությամբ մահացու հարված հասցրեց Աում Սինրիկյո խմբավորման վերահսկիչ Հիդեո Մուրային։ Ստանալով «ճապոնական Ջեք Ռուբիի» տիտղոս՝ Հիրոյուկին իր քայլը բացատրեց որպես պատասախան նույն թվականի մարտին Տոկիոյի մետրոյում կատարված ահաբեկչական գործողությանը, սակայն մի շարք մասնագետներ հայտնեցին այն կարծիքը, որ այս քայլով մաֆիան ստիպեց լռել վկային, ով կարող էր մանրամասներ հաղորդել այն մասին, թե ում օգնությամբ է Աում Սինրիկյոն թմրանյութեր արտադրել[5]։

1995 թվականի օգտոստին Յամագուտի-գումիի և Կիոտոյի հանցավոր խմբավորումներից Այձուկոտեցու-կայի միջև տարիներ տևող պատերազմի հետևանքով սխալմամբ սպանվում է մի ոստիկան[79]։ Իսկ 1997 թվականի օգոստոսին Կոբեի հյուրանոցներից մեկում սպանվում է Յամագուտի-գումիի ամենաազդեցիկ ղեկավար և Տակումի-գումի խմբավորման առաջնորդ Մասարու Տակումին։ Նա խմբավորման ֆինանսական հարցերով տնօրենն էր, սակայն վերահսկում էր Կինկիի շրջանը, և հենց նրան էին համարում Յոսինորի Վատանաբեի ամենահավանական հետնորդին։ Ըստ որոշ վարկածների՝ նրա մահը դարձել է 1994 թվականին շահագործման հանձնված Կինկիի միջազգային օդանավակայանի կառուցման եկամուտների բաշխման շուրջ վեճի պատճառ[82][83]։

1990-ական թվականների վերջից սկսված տնտեսական անկումը Յակուձայի հերթական բարեփոխումների ու վերակազմավորման պատճառ դարձավ։ Ենթակա կառույցներից ստացվող եկամուտների նվազման պատճառով մի շարք խմբավորումներ ստիպված եղան կրճատել իրենց անդամներին և/կամ միավորվել ավելի մեծ խմբավորումների հետ[84]։

2000-ական թվականներ

խմբագրել

2000 թվականի օգոստոսին Տոկիոյում տեղի ունեցան Սումիյոսի-կայ խմբավորման անդամների ձերբակալություններ, իսկ 2002 թվականի փետրվարին լայնամասշտաբ գանգստերային պատերազմի մեջ ներգրավվեց Անեգասակի-կայ խմբավորումը Տոկիոյից[85][86]։ 2004 թվականի գարնանը Տոկիոյի, Թիբայի, Սայթամայի և Տոտիգիի պրեֆեկտուրաներում Յամագուտի-գումի և Ինձիմա-կայ խմբավորումների միջև տեղի ունեցան արյունահեղ բախումներ[87]։

2005 թվականի օգոստոսին Յամագուտի-գումիի ղեկավար դարձավ Կենյիտի Սինոդան, ով Այչիի պրեֆեկտւրայի Կոդո-կայ խմբավորման ղեկավարն էր։ Շուտով Յամագուտի-գումին իր ազդեցությանն է ենթարկում Տոկոյից հզոր Կոկուսույ-կայ խմբավորմանը, ինչնը հնարավորություն է տալիս ավելի ամրապնդել իր դիրքերը մայրաքաղաքում։ 2005 թվականի դեկտեմբերին Սինոդան դատապարտվեց վեց տարվա ազատազրկման՝ ապօրինի զինամթերք կրելու համար (նա բանտից դուրս եկավ 2011 թվականին), որից հետո փաստացի Յամագուտի-գումիի ղեկավար դարձավ նրա փոխարինող Կիյոսի Տակայաման[79][88][89]։ 2006 թվականին Դոձին-կայ խմբավորումից, որը վերահսկում էր Կյուսյու կղզու հյուսիսային մասը, անջատվեց Կյուսյու-սեյդո-կայ խմբավորումը, որը հանգեցրեց ձգձգվող գանգստերական պատերազմի[90][91]։ Մինչև 2007 թվականը յամագուտի-գումիի ազդեցության տակ ընկավ նույնիսկ Ինագավա-կայը, որը միանգամից այդ դաշինքը վերածեց Ճապոնական հանցավոր աշխարհի անվիճելիորեն ամենաազդեցիկ ղեկավարի։

2007 թվականի փետրվարին սպանվեց Սումիյոսի-կայ խմբավորման առանցքային դեմքերից մեկը։ Այդ նույն ժամանակ հայտնաբերվեց նաև Յամագուտի-գումիի մեջ մտնող խոշոր խմբավորումներից մեկի՝ Կոկուսույ-կայի ղեկավար Կաձույոսի Կուդոյի դին (վարկածներից մեկի համաձայն՝ նա ինքնասպան է եղել)[92]։ 2007 թվականի ապրիլի 17-ին ազդեցիկ գանգստեր Տեցույա Սիրոոն մահափորձ իրականացրեց Նագասակիի քաղաքապետ Իտո Իչյոյի նկատմամբ, որի արդյունքում վերջինս իր մահկանացուն կնքեց հիվանդանոցում։ Դրա պատճառով 2008 թվականի մայիսին Յամագուտի-գումիի մեջ մտնող Սույսին-կայ խմբավորման անդամներից մեկին ենթարկեցին մահապատժի[93][94]։ 2008 թվականի գարնանը Կուրումե քաղաքի բնակիչները դիմում են դատարան՝ պահանջելով տեղի գանգստերների հավաքատեղին քաղաքի կենտրոնում գործող Դոձին-կայ խմբավորումից հեռու տեղակայել[90][95][96]։ 2008 թվականին Յամագուտի-գումիի ղեկավար անձանց մի մասը կրկին փորձեց առաջնորդի դերում կարգել Յոսինորի Վատանաբեին, սակայն նրանց այս ձախողված պայմանավորվածությունը շուտով բացահայտվում է, և նրա մեջ ներգրավված անդամները հեռանում են։ Մասշտաբային ռեցեսիան, որը զավթեց Ճապոնիայի տնտեսությունը, հզոր հարված հասցրեց յակուձայի եկամուտներին[97]։

2011 թվականի մարտին յակուձայի մի շարք ներկայացուցիչներ՝ հատկապես Ինագավա-կայ և Սումիյոսա-կայ խմբավորումներից, զգալի օգնություն տրամադրեցին Հոնսյուի երկրաշարժից տուժածներին[50][80][98]։ 2011 թվականի օգոստոսին Կուրումե քաղաքի Դոձին-կայ խմբավորման (որն արդեն սկսել էր թուլանալ) բանդաներից մեկի մի շարք ներկայացուցիչներ հարձակվում են ղեկավարի տան վրա՝ օգտագործելով հրացաններ, ինքնաձիգներ ու նռնակներ[99]։ 2011 թվականի աշնանը խոշոր սկանդալի կիզակետում է հայտնվում ճապոնական Olympus ընկերությունը, որի ղեկավարությանը ֆինանսական կարգավորիչ ու իրավապահ մարմինները կասկածում էին յակուձայի հետ կապեր ունենալու մեջ[100][101][102]։ 2012 թվականի հոկտեմբերին հրաժարական է տալիս Ճապոնիայի արդարադատության նախարար Կեյսյու Թանաքան՝ մեղադրվելով յակուձայի հետ կապեր ունենալու մեջ[103]։ 2013 թվականի հոկտեմբերին Ճապոնիայում մեծությամբ երկրորդ Միձուհո բանկը հայտնաբերվեց յակուձայի անդամներին ու հանցավոր խմբավորումների հետ կապ ունեցող ընկերություններին վարկեր տրամադրելիս։ Գումարը հիմնականում օգտագործվել էր ավտոմեքենաների ձեռքբերման համար, որի մասին բանկի ղեկավարությանը տեղյակ էին պահել։ Այդ սկանդալից հետո Ճապոնիայի ֆինանսների նախարարությունը սկսեց ստուգել բոլոր բանկերը՝ նրանց՝ յակուձայի հետ ունեցած կապերը պարզելու համար[104][105]։

2015 թվականի սեպտեմբերին Կոբեում մաֆիայի ղեկավար դեմքերի ժողովին պառակտում տեղի ունեցավ երկրի խոշորագույն հանցավոր խմբավորման՝ Յամագուտի-գումիի կազմում։ Ներքին կոնֆլիկտի արդյունքում յակուձայից հեռացավ մոտ 5.000 մարդ, որոնց մի մասը ձևավորեց առանձին խմբավորում՝ Յամակեն-գումի խմբավորման առաջնորդ Կունիո Ինոուեի ղեկավարությամբ[106][107][108]։ Պառակտումից հետո առաջացած թշնամական խմբավորումների միջև բռնությունները կանխելու համար ոստիկանությունը ձերբակալեց տասնյակ առավել վտանգավոր գործիչների։ Մասնավորապես 2015 թվականի հոկտեմբերին բիզնեսմեններից գումար շորթելու մեղադրանքով Տոկիոյում ձերբակալվեց Կոկուսյու-կայ խմբավորման «վետերաններից» Տոսիակի Նակային, իսկ շուտով ֆիկտիվ ընկերություն ստեղծելու կասկածանքով, որը միտված էր անօրինական գործողությունները թաքցնելուն, ձերբակալվում է Յամագուտի-գումիի ղեկավարներից Կենձի Էգուտին[109][110]։

 
Մաֆիայի դեմ ուղղված պիտակ

2015 թվականի նոյեմբերին Յոկաիտիում մահացած է հայտնաբերվում Յամագուտի-գումիի քրեական ղեկավարներից Տացույուկի Հիսիդան, ում մահից առաջ կապկպել և դաժանորեն ծեծել էին։ Դրանից բացի, նոյեմբերին ոստիկանությունը Կուդո-կայ խմբավորումից ձերբակալում է 11 հոգու, ովքեր Կիտակյուսյու քաղաքում այրել էին այն բոլոր բարերն ու ռեստորանները, որոնք հրաժարվել էին սպասարկել մաֆիային։ Ջերբակալվածների մեջ էր մաֆիական հիերարխիայում թվով երրորդ՝ Կեյգո Կիկուտի կլանի ղեկավարը, ով էլ տվել էր հրամանը[111][112][113]։

2016 թվականի փետրվարին Կագոսիմա քաղաքի ոստիկանությունը ձերբակալում է Յամակեն-գումիի (Կոբե քաղաքում Յամագուտի-գումիի խմբավորումներից մեկը) 4 անդամի, որոնց մոտ հայտնաբերում է ավելի քան 60 միլիոն դոլար արժողությամբ խթանիչներ և հոգեմետ դեղեր։ Յամակեն-գումին վերահսկում էր թմրանյութերի ու հոգեմետ դեղերի փոխադրումները, որոնք գալիս էին Չինաստանից ու Հարավային Կորեայից[114]։

2016 թվականի մարտին անհայտ անձինք ինքնաթափերի միջոցով քանդում են Յամագուտի-գումիի Կոբեի գրասենյակը, իսկ նույն թվականի մայիսին սպանվում է այդ խմբավորման մեջ մտնող ղեկավար դեմքերից մեկը։ 2016 թվականի հունիսին Հյոգոյի ոստիկանությունը ձերբակալում է Յամագուտի-գումիի Կոբեի առաջնորդ Կունիո Ինոուեին՝ նրա ծանոթներից մեկի անվան ներքո գրանցված բջջային հեռախոս օգտագործելու համար։ Ոստիկանության տվյալների համաձայն՝ 2016 թվականին յակուձայի անդամների թիվը կրճատվել է մինչև 39.100 մարդ, որից մոտ 11.800-ը եղել են Յամագուտի-գումիի անդամներ։ Համեմատության համար նշենք, որ 2012 թվականին յակուձայի անդամների թիվը եղել է 63.000, 2013 թվականին՝ 58.600, իսկ 2015 թվականին էլ՝ 53000 հոգի։ Միայն 2016 թվականին ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 20000 գանգստերի[115][116]։

2017 թվականի հունվարին Կիոտոյի ոստիկանությունը ձերբակալում է Կունիո Ինոուեին, սակայն հուլիսին բաց է թողնում։ Նույն թվականի ապրիլին մի շարք գանգստերների դժգոհությունների պատճառով Յամագուտի-գումիի Կոբեի մասնաճյուղը պառակտվում է, և դրանից առանձնանում է Նինկյո-դանտայ յամագուտի-գումի խմբավորումը՝ Օդա Յոսինորիի գլխավորությամբ։ Պառակտումից հետո երկու տարվա ընթացքում՝ 2015-2017 թվականներին, Յամագուտի-գումիի և դրա Կոբեի մասնաճյուղի միջև տեղի են ունենում հարյուրավոր բախումներ։ Յամագուտի-գումին սկսում է լավ հարաբերություններ հաստատել այն խմբավորումների հետ, որոնք հաստատվել էին Կինկիից արևելք (օր.՝ Ինագավա-կայ, Մացուբա-կայ, Սումիյոսի-կայ), իսկ Կոբեի Յամագուտի-գումին էլ կապեր է հաստատում հիմնականում Արևմտյան Ճապոնիայի խմբավորումների հետ (օր.՝ Սակաումե-գումի, Ասանո-գումի)[116]։

2017 թվականի վերջին Ճապոնիայում հիմնական մրցակցող խմբավորումները մնացել էին բոսոձոկուն (մոտոցիկլիստների՝ բայկերների բանդա) և հանգուրեն (յակուձայի մեջ չմտնող փողոցային բանդաներ)։ Որոշ դեպքերում այս երկուսը թշնամական վերաբերմունք են դրսևորում յակուձայի նկատմամբ, իսկ որոշ դեպքերում էլ՝ համագործակցում են և նույնիսկ միանում յակուձային՝ կրտսեր անդամի կարգավիճակով[117]։ 2018 թվականի օգոստոսին հրաժարական է տալիս Ճապոնիայի սիրողական բռնցքամարտի ֆեդերացիայի (JABF) նախագահ Ակիրա Յամանեն, ով մեղադրվում էր պայմանավորված մրցույթներ, խաղեր՝ կապված յակուձայի հետ[118]։

2020 թվականի սկզբին՝ COVID-19 համավարակի ժամանակ յակուձայի անդամները համակրանք առաջացնելու նպատակով սկսեցին բնակիչներին անվճար պաշտպանիչ դիմակներ բաժանել, որոնք այդ ժամանակ հազիվ էին ճարվում շուկայում։ Բացի այդ, յակուձայի հետ կապված ընկերությունները իրականացրին դպրոցների, հիվանդանոցների, սուպերմարկետների ախտահանում։ Միևնույն ժամանակ երկրում հայտարարված կարանտինը մեծ հարված հասցրեց յակուձայի ազդեցության տակ գտնվող այնպիսի ոլորտների, ինչպիսիք էին մարմնավաճառության ու թմրանյութերի բիզնեսը[119]։

Յակուձայի կառուցվածքը

խմբագրել

Յակուձայի աստիճանակարգում ամենավերևին օղակում գտնվում է օյաբունը (ղեկավար, առաջնորդ) կամ կումիտյոն (ավագ տնօրեն, ղեկավար)։ Նրա անմիջական ենթակայության տակ են գտնվում սայկո-կոմոն կամ կամբու-ացուկայը (ադմինիստրատոր կամ ավագ խորհրդական), սանրո-կայը (ավագ խորհրդականների խումբ), սո-հոբյուտոն (շտաբի պետ) և ավելի ցածր ստորաբաժանումների ղեկավարները՝ վակագասիրան (ավագ լեյտենանտ կամ տարածաշրջանային ղեկավար, որը վերահսկում է որոշակի տարածքի գանգստերական խմբերին) և սյատերգասիրան (կրտսեր լեյտենանտ)։ Սայգի-կոմոնի համար աշխատում են սինգիինները (իրավական հարցերով խորհրդատուներ) և կայկեյները (հաշվապահներ), իսկ վակագասիրի ու սյատեյգասիրի համար աշխատում են տարբեր կարգեր ունեցող հրամանատարներ (կյոդայ, սյատեյ, վակասյու), շարքային գանգստերներ (դեկատա կամ կոբուն), նորեկներ (կումի-ին) և փորձնակներ (սանսիտա)[Ն 3]։ Վակագասիրան ու սյատեյգասիրան ունեն իրենց օգնականները՝ ֆուկո-հոմբուտյո (պատասխանատու է մի քանի բրիգադի համար) և սյատեյհասիրա-հոսա։ Սովորաբար բորյոկուդանի նորեկներ դառնում են հասարակության ստորին խավին պատկանող, որոնք աչքի են ընկնում հանցավոր անցյալով, ինչպես նաև բայկերները։ Նրանց միջին տարիքը 20 տարեկանն է։ Յակուձայի զբաղեցրած տարածքն անվանում են յակուձա-սիմա (Յակուձա կղզի), որի սահմաններից դուրս գանգստերները գալիս են միայն այն ժամանակ, երբ ունենում են «հատուկ պատվերներ» կամ երբ պատրաստվում են պատերազմել հակառակորդների դեմ[24][120][121][122][12]։

Ամբողջ բորյոկուդանի 90%-ը կազմում են բակուտոն, տեկիան և գուրենտայը։ Բակուտո խմբավորումները բաղկացած են 5 դասակարգերից (նախկինում դրանք 9 էին), որոնք են՝ օյաբուն, վերին և ստորին շտաբներ, շարքային անդամներ և փորձնակներ։ Բացի ավանդական «հայր և որդի» հարաբերություններից՝ բակուտոյի ներսում լայնորեն տարածված են «եղբայրական» հարաբերությունները, հիմնականում միևնույն դասի ներսում։ Տեկիայում կան չորս դասեր (նախկինում դրանք 5 էին)՝ օյաբուն, վերին շտաբ, շարքային անդամներ, փորձնակներ։ Տեկիայում փոքրիշատե պահպանվել են ավատատիրական հարաբերությունները։ Այստեղ նույնպես գործում են հորիզոնական՝ եղբայրական կապեր, որոնք բավականին ամուր են, և տեկիան խրախուսում է եղբայրական հարաբերությունների պահպանումն ու խորացումն անդամների մեջ ամբողջ երկրում։ Ինչ վերաբերում է գուրենտային, ապա վերջինիս ավելի շատ բնորոշ են կայունությունն ու համախմբվածությունը։ Այստեղ նույնպես գերակշռում են եղբայրական հարաբերությունները, սակայն ի տարբերություն բակուտոյի և տեկիայի՝ կրտսեր դասերի վրա վերահսկողությունն այստեղ հիմնված է հարկադրանքի վրա[123][13]։

Օյաբունների խմբավորումների մեծ մասը չի իրականացնում անդամների պարգևատրման կամ պատժման հետ կապված գործառույթներ։ Յակուձայում գործում է համակարգ, ըստ որի՝ պարգևատրում կատարվում է կարգով ավելի բարձր անդամների կողմից շարքային անդամներին որոշակի տարածք տրամադրելով, իսկ վերջիններս էլ պարտավորվում են այդ տարածքից ստացված եկամտից որոշակի մաս վճարել նրանց։ Տարածաշրջանային հանցավոր խմբերը միավորվում են համաճապոնական խմբավորումների մեջ, որտեղ նույնպես գործում է ենթակայության որոշակի համակարգ, իսկ տարբեր խմբերի միջև հարաբերությունները կառուցվում են կամ դաշինքների, կամ հիերարխիկ բուրգերի հիման վրա, ինչպես օրինակ՝ Յամագուտի գումին (տիպիկ հանցավոր բուրգ) և Սումիյոսի-կայը (հանցավոր «ընտանիքների» դաշնակցություն)։ Խոշոր խմբավորումները (ընտրված օյաբուններ, ղեկավարների խորհուրդ) անմիջականորեն չեն վերահսկում բոլոր ստորին միավորումները, նրանք միայն վերահսկողություն են իրականացնում այն խմբավորումների նկատմամբ, որոնք իրենցից մեկ աստիճան ներքև են գտնվում։ Նոր խմբավորումների (սինդիկատներ) ստեղծման գործընթացում հիմնական դեր են խաղում «եղբայրական» կապերը։ 1990-ական թվականներին այդպիսի եղբայրական կապերը կազմում էին ողջ բորյոկուդանի անդամների 2/3-ը, որի 80%-ը մտնում էին միևնույն խմբավորման մեջ[124][78]։

Ամենախոշոր խմբավորումները

խմբագրել

Ճապոնիայում ամենախոշոր ու ազդեցիկ խմբավորումներն են Յամագուտի-գումին, Սումիյոսի-կայը և Ինագավա-կայը։ Նրանց է վերագրվում ճապոնական կազմակերպված հանցավորության գործունեության ավելի քան 70%-ը, ընդ որում միայն Յամագուտի-գումիին՝ մոտ 45%-ը[125]։ 2007 թվականի դրությամբ՝ Կոբեում հաստատված Յամագուտի-գումի խմբավորումը պաշտոնապես ուներ ավելի քան 20 հազար անդամ և միավորում էր 99 հարակից խմբերի։ «Մեծ եռյակի» մյուս երկու խոշոր խմբավորումները՝ Սումիյոսի-կայն (6 հազար անդամ) ու Ինագավա-կայը (5 հազար անդամ) գործում են Տոկիոյում[126][5]։ Այլ տվյալներով՝ Յամագուտի-գումիի անդամների թիվն ավելի քան 26 հազար է, որոնք միավորված են 944 մանր խմբերում (այլ տվյալներով էլ անդամների թիվը տատանվում է 35-ից 40 հազարի միջև), Ինագավա-կայինը՝ 8.6 հազար (այլ տվյալներով էլ՝ 9.7 հազար), իսկ Սումիյոսի-կայինը՝ ավելի քան 7 հազար (այլ տվյալներով՝ 12.3 հազար)[9][31][88][127][128][129]։

1980-ական թվականների սկզբում Ճապոնիայում հաշվվում էր մինչև 40 հանցավոր խմբավորումներ, ընդ որում Յամագուտի-գումին միավորում էր ողջ յակուձայի 12%-ը (118 հազար գանգստերներ՝ միավորված 543 խմբերում, որոնք գործում էին 35 պրեֆեկտուրաներում)։ Նրան հետևում էին Սումիյոսի-կայը կամ Սումիյոսի-ռենգոն (6.7 անդամ՝ 114 խմբերում) և Ինագավա-կայը (4.7 հազար անդամ՝ 107 խմբերում)[130][131]։

2016 թվականի վերջի դրությամբ ամենախոշոր խմբավորումները հետևյալն էին.

Խմբավորման անվանում
Տեղ
Ղեկավար
Անդամների թիվ
Յամագուտի-գումի Կոբե Սինոդա Կենյիտի 5200
Սումիյոսի-կայ Տոկիո (Մինատո) Նիսիգուտի Սիգեո 3100
Յամագուտի-գումի Կոբեի մասնաճյուղ Ավաձի Ինօուե Կունիո 2600
Ինագավա-կայ Տոկիո (Մինատո) Կիյոտա Ձիրո 2500
Մացուբա-կայ Տոկիո (Տայիտո) Օգինո Յոսիրո 650
Կյուկուտո-կայ Տոկիո (Տոսիմա) Մացույամա Սինյիտի 590
Դոձին-կայ Կուրումե Կոբայասի Տեցուձի 540
Կուդո-կայ Կիտակյուսյու Նոմուրա Սատոսի 420
Կյոկուրյու-կայ Օկինավա Տոմինագա Կիյոսի 360
Նամիկավա-կայ Օմուտա նամիկավա Մասահիրո 240
Կյոսեյ-կայ Հիրոսիմա Մորիա Ացումու 180
Ֆուկուհակու-կայ Ֆուկուօկա Նագաօկա Տորաօ 150
Սոայ-կայ Իտիհարա Սիիձուկա Նոբուրու 140
Աձումա-գումի Օսակա Տակիմոտո Հիրոսի 140
Տայսյու-կայ Տագավա Հիդակա Հիրոսի 130
Այձայ-Կոտեցու-կայ Կիոտո 110
Կյոդո-կայ Օնոմիտի Իկեձավա Նոձոմու 100

Յակուձայի գործունեության ոլորտները

խմբագրել
 
Պատինկոյի (խաղային ավտոմատ) տաղավարներից մեկը. այն համարվում է Յակուձայի ժառանգությունը

Յակուձայի գործունեության գլխավոր ոլորտը մարմնավաճառությունն է, այդ թվում նաև՝ երկրի բոլոր հնարավոր հասարակաց տները, գիշերային ակումբներն ու շոգեբաղնիքները վերահսկելը։ Գործունեության կարևոր ոլորտներից են նաև ընդհատակյա խաղային բիզնեսը (այդ թվում և բեյսբոլի, սումոյի ավտո և մոտո մրցաշարերի ժամանակ արվող խաղադրույքներ), թմրավաճառությունը (Հերոինի, կոկաինի, մարիխուանայի ներմուծում և յուրացում), զենքերի վաճառքը, ռեկետը, վաշխառությունը, անորակ ապրանքների (հիմնականում՝ թանկարժեք ժամացույցներ, օծանելիք, դեղորայք, բրենդային հագուստ, համակարգաչային խաղերի ու ֆիլմերի CD-ներ) արտադրություն և մաքսանենգություն։ Յակուձայի ուժեղ խմբավորումներև նաև ակտիվորեն գործում են անշարժ գույքի, շինարարության, զվարճանքների, սպորտի, սեքս տուրիզմի ոլորտներում, ինչպես նաև մանկական պոռնոգրաֆիայով և Եվրոպայից ու Ամերիկայից պոռնոգրաֆիկ բնույթի ապրանքների ներմուծմամբ։ Նրանք նաև վերահսկում են բազմաթիվ ռեստորաններ, գիշերային ակումբներ, պատինկո խաղային ապարատներով տաղավարներ։ Որոշ գանգստերներ զբաղվում են նաև ֆինանսական խարդախություններով՝ հատկապես ավտոմեքենաների և բժշկական ապահովագրության ոլորտներում, շանտաժով (սրանում հատկապես մասնագիտացած է սոկայան) և փողերի լվացմամբ։ 1980-ական թվականներին թմրավաճառությունը կազմում էր ճապոնական կազմակերպված հանցավորության ամբողջ եկամտի 44 տոկոսը, իսկ խաղային բիզնեսը՝ մոտ 17 տոկոսը[5][132][6][11][37][71][79][82][133][134][135][136]։

Շատ ընկերություններ, որոնք ենթարկվել են գանգստերների կողմից ճնշումների, ստիպված են յակուձայից գնել թերթեր և ամսագրեր, իրենց ընկերությունների գրասենյակների համար գնել գրենական պիտույքներ, ծաղիկներ, սենյակային բույսեր, ինչպես նաև գնել յակուձայի կազմակերպած միջոցառումների տոմսերից, որոնց գինն իրականում ավելի բարձր է լինում շուկայականից։ Յակուձայի մի փոքր հատված դեռևս շարունակում է զբաղվել ոտնձգություններով, զինված կողոպուտներով՝ բռնության ու ճնշումների միջոցով։ 1980-ական թվականներին բորյուկուդանի մի մասը առևտրականներից խլեց նրանց եկամտի մի մասը՝ իրենց բիզնեսի մեջ ներդնելու համար՝ սպառնալով պատճառել ֆինանսական վնասներ, զրկել հեղինակությունից, խանգարել եկամուտ ստանալուն կամ խաթարել ընկերությունների աշխատանքային անդորրը։ Բացի այդ, Ճապոնական ֆինանսական պղպջակի ժամակաշրջանում շատ խմբավորումներ եկամուտ ստացան մի շարք պարտքեր թաքցնելով ու ֆինանսական խարդախությունների հետաքննությունները խոչընդոտելով[5][137][34]։

Իրենց գործունեությունն օրինականացնելու համար շատ խմբավորումներ կապվեցին մի շարք ընդհատակյա ընկերությունների ու ձեռնարկատերերի հետ տարբեր ոլորտներից (ռեստորաններ, բարեր, սրճարաններ, գիշերային ակումբներ, շոգեբաղնիքներ, շինարարական ընկերություններ, անշարժ գույք, տրանսպորտային ընկերություններ, թերթերի/ամսագրերի հրատարակչություններ, ֆինանսավարկային հաստատություններ)։ 1980-ական թվականների սկզբին յակուձան վերահսկում էր մոտ 27 հազար ձեռնարկատիրոջ։ Բացի դրանից՝ յակուձայի ազդեցության տակ էին նաև վարկատուները, ովքեր զբաղվում էին ֆիզիկական անձանց հետ վարկային գործառնություններով[138][139][67]։

Մինչև 1990-ականների կեսերը Յակուձան ուժեղ կապեր ուներ Ճապոնիայի քաղաքական գործիչների ու խոշոր բիզնեսմենների շրջանում, որոնք հիմնականում հաստատվել էին այն գանգստերների կողմից, ովքեր դեռևս հետպատերազմյան ժամանակահատվածում օգնում էին իշխանություններին ու առևտրականներին պայքարել կոմունիզմի դեմ։ Մասնավորապես, նրանք կապեր ունեին վարչապետեր Իտիրո Հատոյամայի, Նոբուսուքե Քիշիի, Էյսակու Սատոյի, Կակուեյ Թանակայի, Օհիրա Մասայոսիի, Նակասոնե Յասուհիրոյի, Յոշիրո Մորիի, ինչպես նաև բազմաթիվ կուսակցական կարևոր դեմքերի, նախարարների, տարբեր շրջանների ղեկավարների ու ոստիկանական ղեկավարների հետ։ Բացի այդ, դեռևս 1960-ական թվականներին Յակուձան իշխանության թույլտվությամբ պայքարում էր հակաամերիկյան ցույցերի դեմ, իսկ ընտրությունների ժամանակ ամեն կերպ աջակցում էր իր նախընտրելի թեկնածուներին՝ հաճախ նրանց մինչև խորհրդարան «հասցնելով»։ Գանստերների ու ոստիկանների մտերմությանը նպաստող գործոններից մեկը ընդունելություններն էին, որոնք կազմակերպում էին պատգամավորի թեկնածուները՝ նախընըտրական քարոզարշավի համար միջոցներ հավաքելու համար։ 1990-ական թվականներին մի շարք քաղաքական գործիչներ ու բիզնեսմեններ ձերբակալվեցին՝ մեղադրվելով մաֆիայի հետ կապեր ունենալու մեջ, որը թուլացրեց յակուձայի դիրքերը Ճապոնիայի քաղաքական ու բիզնես ոլորտի վերին օղակների շրջանում, սակայն յակուձան մինչ օրս շարունակում է զգալի ազդեցություն պահպանել տեղական մակարդակում (հատկապես տարբեր պրեֆեկտուրաների պատգամավորների, չինովնիկների և շրջանների կառավարիչների նկատմամբ)։ Օրինակ՝ 2005 թվականին Տյուբուի միջազգային օդանավակայանի ու Aichi Expo ցուցադրության բացումը տեղի ունեցավ տեղական Կոդո-կայ խմբավորման մասնակցության միջոցով։ Նմանատիպ բազմաթիվ հաջող ներդրումները հնարավորություն տվեցին Կոդո-կայի ղեկավար Կենյիտի Սինոդեին դառնալ հզորագույն խմբավորման՝ Յամագուտի-գումիի ղեկավար[5][140][141][142][79]։

Ոստիկանության տվյալների համաձայն՝ 1980-ական թվականների սկզբին գանգստերները տարեկան վաճառում էին 3 տոննա թմրանյութ՝ ստանալով 458 միլիարդ իեն շահույթ։ Միևնույն ժամանակ եկամուտը ընդհատակյա խաղադրույքներից կազմում էր 176 միլիարդ իեն, անօրինական բիզնեսից՝ 132 միլիարդ իեն, խաղային տաղավարերից՝ 70 միլիարդ իեն, մարմնավաճառությունից և պոռնոգրաֆիայից՝ 67 միլիարդ իեն, ռեկետից ու շանտաժից՝ ևս 67 միլիարդ իեն։ Յամագուտի-գումիի տարեկան եկամուտը այդ ժամանակ կազմում էր 102 միլիարդ իեն, Սումիյոսի-կայինը՝ 61 միլիարդ իեն, իսկ Ինագավա-կայինը՝ 44 միլիարդ։ Ընդ որում, Յամագուտի-գումին իր եկամտով կարող էր տեղ զբաղացնել ճապոնական ամենահարուստ 20 ընկերությունների շարքում։ Վերջինիս ղեկավարը տարեկան աշխատում էր 60 միլիարդ իեն, նրա տեղակալները՝ 20-30 միլիարդ իեն, խմբավորումների ղեկավարները՝ մինչև 10 միլիարդ իեն, իսկ որոշակի փորձ ունեցող շարքային անդամները՝ մինչև 3 միլիարդ իեն։ Միաժամանակ, ամսական միջին գումարը, որ գանգստերը պարտավոր էր ավելացնել խմբավորման ընդհանուր բյուջե, կազմում էր 600 հազար իեն։ 1980-ականների վերջում Յակուձայի տարեկան ընդհանուր եկամուտը կազմում էր մոտ 1.5 տրիլիոն իեն (այդ ժամանակ Ճապոնիայի ողջ բյուջեն կազմում էր 77 տրիլիոն իեն)։ Ըստ որոշ գնահատականների՝ 2004 թվականին յակուձայի եկամուտը ոչ օրինական բիզնեսից կազմել է 1.07 — 1.6 տրիլիոն իեն (թվի մեջ ներառված չեն մաֆիայի ենթակայության տակ գտնվող օրինական ընկերություններից ստացվող եկամուտները)[143][5][34]։

Տարածման աշխարհագրությունը

խմբագրել
 
Ճապոնական Լիբերդադի թաղամասը Սան Պաուլո քաղաքում

Յակուձահն վերահսկում է թմրանյութերի ու խթանիչների՝ Չինաստանից (ներառյալ՝ Թայվան) Հյուսիսային Կորեայից և Հարավային Կորեայից, Ֆիլիպիններից, Հոնկոնգից Ճապոնիա տեղափոխման ուղիները։ 1980-ական թվականների սկզբին Ճապոնիա մտնող թմրանյութերի ու խթանիչների 70 տոկոսը ստացվում էր Հարավային Կորեայից, 10 տոկոսը՝ Հոնկոնգից, իսկ մնացածը՝ Ֆիլիպիններից, Թայվանից և Թայլանդից։ Բացի վերոնշյալ երկրներից՝ յակուձայի առևանգած մեքենաները հասնում են նաև ռուսական հեռավոր արևելք[144][145][5][34][84][146]։ Ճապոնացի գանգստերները զբաղվում են կանանց և աղջիկների հավաքագրմամբ Ֆիլիպիններում, Թայլանդում, Վիետնամում, Ինդոնեզիայում՝ նրանց Ճապոնիա բերելու և մարմնավաճառության մեջ ներգրավելու համար։ Նրանք նաև վերահսկում են Չինաստանից և Կորեայից Ճապոնիա անցնող անօրինական ներգաղթյալների հոսքերը։ Չինաստանից հիմնականում բերում են մանկահասակ աղջիկների, որոնք աղքատ գյուղական ընտանիքների համար բեռ են համարվում[144][147][71][148]։ Իսկ Արևմտյան Եվրոպայում (Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա, Գերմանիա) ճապոնացի գանգստերները տվյալներ են հավաքում իրենց հետ բիզնեսմենների մասին, որոնք կարող են դառնալ հնարավոր գործընկերներ, ինչպես նաև զբաղվում են փողերի լվացմամբ և Ճապոնիայում գողացված ավտոմեքենաների վաճառքով[149][150]։

Ամերիկայում յակուձայի գործունեության շրջաններն են ճապոնական թաղամասերը այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Սան Խոսեն, Սիեթլը, Հոնոլուլուն, Վանկուվերը, Նյու Յորքը և Սան Պաուլոն։ ԱՄՆ-ում ճապոնացի գանգստերները զբաղվում են թմրանյութերի (հիմնականում՝ հատուկ արտադրության մեթամֆետամին և Ոսկե եռանկյան երկրներում՝ Թայլանդում, Մյանմարում և Լաոսում արտադրված հերոին) ներկրմամբ, խաղային բիզնեսով, հայրենակիցների ռեկետով, հասարակաց տների, գիշերային ակումբների ղեկավարմամբ և այլն։ Կալիֆոռնիայում յակուձան սերտորեն համագործակցում է չինական, վիետնամական ու կորեական խմբավորումների հետ, իսկ Լաս Վեգասում, Նյու Յորքում և Հավայան կղզիներում զբաղվում են ճապոնացի զբոսաշրջիկներին անհրաժեշտ խաղային տաղավարներ ու հասարակաց տներ ուղղորդելով[34][151][11][152]։ Ավստրալիայում էլ յակուձան հիմնականում կենտրոնացած է օրինական խաղատների բիզնեսի վրա՝ որպես փողերի լվացման միջոց[153][154]։

Շատ երկրներում յակուձայի խմբավորումները՝ հատկապես «Մեծ եռյակը», ներդրումներ են կատարում օրինական բիզնեսում։ Օրինակ՝ Ֆիլիպիններում ճապոնացի գանգստերները վերահսկում են տասնյակ զբոսաշրջային և առևտրային ընկերություններ, Հարավային Կորեայում ու Հավայան կղզիներում՝ հյուրանոցներ և այլ անշարժ գույք։ Միայն 1981 թվականին յակուձայի անդամները օրինական և ոչ օրինական կերպով Ճապոնիա են բերել 16.5 հազար կանանց Ասիայից (12 հազարը Ֆիլիպիններից, 2.3 հազարը Հարավային Կորեայից, 1.7 հազարը Թայվանից)՝ ներգրավելով նրանց սեքս ինդուստրիայում։ Ընդ որում ոստիկանությունը կարողացել է բռնել և ետ ուղարկել նրանցից ընդամենը 319 հոգու[155]։ 1990-ական թվականներից Ճապոնիայում աճեց կանանց հոսքը Ռուսաստանից, Չինաստանից, Լատինական Ամերիկայից (օրինակ՝ Կոլումբիա) և անգամ ԱՄՆ-ից։ Յակուձայի եկամտի կարևոր աղբյուր է հանդիսանում սեքս տուրիզմը հատկապես Բանգկոկում, Մանիլայում, Թայբեյում և Սեուլում[13][71]։

Յակուձայի առանձնահատկություններն ու ենթամշակույթը

խմբագրել
 
Յակուձան հաճախ է մասնակցում ճապոնական կրոնական տոներին, օրինակ՝ Սինձյա-մացուրիին, որի ժամանակ նրանք անցնում են փողոցներով՝ հպարտորեն ցուցադրելով իրենց մանրակրկիտ դաջվածքները:

Ընտանիքում ընդունված հայրիշխանությունը, որը աննշան փոփոխություններով Ճապոնիայում պահպանվել է դեռևս ավատատիրական ժամանակներից, մեր օրերում նույնպես շարունակում է թողնել իր ազդեցությունը ճապոնական հասարակության վրա, իսկ հայրիշանության ավելի խորքային ավանդույթները պահպանվել են հիմնականում միայն յակուձայի մոտ։ Յակուձայի ենթամշակույթի գլխավոր առանձնահատկություններից մեկը շարունակում է մնալ խմբավորումներին որպես իսկական ընտանիք ընդունելը, որտեղ միմյանց միջև հարաբերությունները զարգանում են եղբայրական կամ հայր-որդի ուղղություններով։ Բորյոկուդանի անդամների համար չգրված օրենքները, որոնք որոշակիորեն հիշեցնում են սամուրայների վարքագծի կանոնները՝ Բուսիդոն, նույնպես ունեն առանցքային կարևորություն։ Յակուձայի անդամները պարտավոր են դիմանալ սովին, ցավին, բանտային կալանքին ու տանջանքներին, պարտավոր են պահպանել խմբի բոլոր գաղտնիքները, լինել հավատարիմ իրենց ղեկավարի ու ամբողջ կլանի հանդեպ, անխոս կատարել ավագների տված կարգադրությունները, ինչպես նաև «զոհել» իրենց հանուն ընտանիքի (օրինակ՝ հանձնվել ոստիկանությանը կամ վերցնել ուրիշի մեղքը՝ ըստ անհրաժեշտության), ինչպես նաև նրանք պարտավորվում են իմանալ քրեական ժարգոնն ու «դաջվածքների լեզուն»։ Անդամներին կատեգորիկ արգելվում է դավաճանել մյուսներին, յուրացնել խմբի ուենցվածքը, գողություն անել խմբից, ոտնձգություններ կատարել այլ անդամների կանանց նկատմամբ։ Արգելվում է նաև իրենց կլանի «բիզնեսից» բացի այլ բանով զբաղվելը, թմրանյութեր օգտագործելը, այլ հանցավոր խմբավորումների հետ առանց հրամանի վեճերի մեջ մտնելը, քաղաքացիների նկատմամաբ բռնի կամ հակաօրինական քայլեր կատարելը։ Յակուձայի՝ որպես ժողովրդի շահերը պաշտպանող կազմակերպության հեղինակության պահպանման համար շատ խմբավորումներում գործում է օրենք, որի համաձայն՝ բնակչությանը վնաս պատճառած անձը պարտավորվում է փոխհատուցել վնասը, իսկ որոշ դեպքերում նաև պատիժ է ստանում[156][122][157]։

Վարքագծի նորմերի շարքում առանձնանում են հետևյալները՝ վարել օրինական բիզնես կամ զբաղվել քաղաքականությամբ՝ անօրինական եկամուտները ծածկելու նպատակով, հակառակորդների ու իրավապահ մարմինների հետ տարաձայնությունների լուծում (հնարավորության դեպքում) խաղաղ միջոցներով, սեփական կլանում համերաշխության ու միասնականության ամրապնդում։ Յակուձայի գործելակերպին բնորոշ է նաև մարդկային հարաբերություններում ուժի կիրառումը, ագրեսիվությունն ու թշնամանքը օտարների նկատմամբ (ինչը երբեմն ստանում է ծայրահեղ դրսևորումներ՝ ընդհուպ մինչև մարդակերություն), հակումը ցավի ու վախի նկատմամբ (ինչ-որ չափով նույնիսկ մազոխիզմ), վիրավորանքի կամ պատճառած վնասի համար պատժի անխուափելիությունը։ Բացի վերոնշյալներից՝ յակուձան կիրառում է նաև ճապոնական ավանդական գիրիի (պարտքի զգացում) բարոյահոգեբանական նորմերը։ Յակուձայի դերի առասպելականացման համար հաճախ օգտագործվում ՝ բորյոկուդանների՝ սամուրայական ծագում ունենալու փաստը, ինչի մասին նկարվում են բազում ֆիլմեր՝ շատ դեպքերում հենց յակուձայի գումարով։ Հաճախ նորեկներին ներգրավելու համար ստեղծվում են տարբեր բարոյահոգեբանական պատճառներ՝ կատարած հանցանքը արդարացնելու համար, օրինակ՝ գանգստերներին Ռոբին Հուդի կերպարի հետ նույնացնելը։ Ճապոնացիների՝ հատկապես ավագ սերնդի մոտ, ամրապնդված է այն տեսակետը, ըստ որի՝ յակուձան թեև երբեմն դիմում է բռնության, սակայն այն «չարյաց փոքրագույնն» է։ Նրանք (ավագ սերունդը, և առհասարակ, բոլոր ճապոնացիները) ասում են, որ յակուձան բավարարում է հասարակության հիմնական կարիքները՝ չխախտելով ներդաշնակությունը, և միաժամանակ ինքնաիրացվելու հնարավորություն են տալիս ու զսպում են այն մարդկանց, որոնք, եթե չլինեին յակուձայի անդամներ, հնարավոր է ավելի մեծ պատուհաս դառնային հասարակության համար[158][159][5][34]։

Մինչ օրս շարունակում են պահպանվել յակուձայի ավանդական ծիսակատարություններից շատերը։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ 1990-ական թվականների կեսերին յակուձայի 70%-ի մոտ մարմինները ծածկված էին դաջվածքներով, 40%-ը յակուձա դառնալու համար անցել էր հատուկ ծեսերի միջոցով, 40%-ի մոտ բացակայում էին մատների ծայրերը և այլն։ Յակուձաներին արգելվում է հրապարակայնորեն ցուցադրել իրենց դաջվածքները։ Միակ բացառությունը սինտոիստական Սինձյա-մացուրի տոնն է, որն ամեն տարի անցկացվում է Տոկիոյի Ասակուսայի տաճարում։ Սրանից բացի՝ յակուձաների մոտ որոշ փոփոխություններ են եղել. մասնավորապես փոփոխությունների է ենթարկվել բորյուկուդանի հիերարխիկ կառուցվածքը, թուլացել է խմբերի միջև համախմբվածությունը, նվազում է ղեկավարների նկատմամբ անբեկանելի հավատարմությունը (հատկապես երիտասարդ անդամների մոտ), ինչպես նաև ավելի է հեշտացել խմբից դուրս գալը։ Ըստ վիճակագրական տվյալների՝ մաֆիայի շարքերը լքող յակուձաների ընդամենը 10%-ն է դրա համար պատժի արժանացել։ Իսկ օրինակ մինչև 1960-ական թվականների կեսերը՝ յակուձաների գրեթե կեսը, որ համալրում էր մաֆիայի շարքերը, անցնում էր եռամյա «փորձությունների դպրոցը»[160][161][162][163]։

Անդամակցության ծիսակատարության ժամանակ թեկնածուի մատը ծակում են՝ արյունը կաթեցնելով սրբի նկարի վրա, որից հետո նկարը վառում են նորեկի ձեռքերում, ով այդ ընթացքում տալիս է հավատարմության երդումը։ Այս ծիսակատարության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում սակեն, որը խորհրդանշում է յակուձայի արյունը։ Ղեկավարն ու նորեկը նստում են դեմ դիմաց, փոխանակվում են սակեի բաժակներով՝ այդ կերպ դառնալով հայր և որդի։ Արարողության ժամանակ սակեն խառնում են աղի և ձկան թեփուկների հետ, օյաբունի՝ ղեկավարի բաժակը լցվում է մինչև վերջ, իսկ նորեկինը՝ մի փոքր ավելի քիչ։ Սկզբում նրանք մի քանի կում են անում իրենց բաժակներից, որից հետո փոխանակվում են բաժակներով՝ մնացածը խմելով մյուսի բաժակից։ Արարողությունից հետո նորեկը դառնում է լիարժեք յակուձա, և նրա իրական ընտանիքը մղվում է երկրորդ պլան՝ իր տեղը զիջելով կլանին։ Իսկ եթե արարողությունը տեղի է ունենում ոչ թե նորեկի ու ղեկավարի, այլ կարգով միմյանց հավասար «եղբայրների» միջև, որոնք ցանկանում են դաշն կնքել, ապա սակեի քանակը նրանց բաժակներում պետք է հավասար լինի[121][164][165]։

Յակուձաների շատ կլաններ աջակցում են ճապոնիայի ծայրահեղ աջ շարժումներին ու անձանց։ Օրինակ՝ Յամագուտի-գումիի ղեկավարներից Կաձուո Տաօկան այնքան էր տարված Միցուրու Տոյամայի (նա երիտասարդության ժամանակ համարվում էր «ետնախորշերի արքա») գաղափարներով, որ իր որդուն հենց նրա պատվին անվանում է Միցուրու։ Այնուամենայնիվ, յակուձաների մեծ մասը խիստ զգուշավորությամբ է վերաբերվում աջ կազմակերպությունների քսենոֆոբիկ ու ռասիստական լոզունգներին։ Դրա պատճառներից մեկն այն է, որ շատ յակուձաներ ունեն ոչ ճապոնական արմատներ (հիմնականում՝ չինական կամ կորեական), շատերն էլ սերում են Ճապոնիայում արհամարհված կամ ոչ մաքուր համարվող բուրակումինների խավից[5][166]։ Ամանորյա տոների ժամանակ, օտոսիդամա ավանդույթի համաձայն, յակուձաները իրենց ենթակայության տակ գտնվող շրջանի երեխաների ու ծերերի համար կազմակերպում են հյուրասիրություններ, տալիս են գումարային պարգևատրումներ, խաղալիքներ և այլն։ Իրենց՝ որպես մարդկանց պաշտպանների իմիջը պահպանելու և ոստիկանության ուշադրությունը չգրավելու համար յակուձաները պայքար են մղում կուսուբորիների՝ կողոպտիչների, գրպանահատների դեմ, հետևում են, որ իրենց կողմից վերահսկվող շրջանում պահպանվի կարգ ու կանոնը։ Հաճախ զանգվածային արարողություններից կամ տոներից առաջ ոստիկանությունը օգնության համար դիմում է յակուձաներին՝ հասարակական կարգը պահպանելու համար[140][167][168][169]։

Արտաքին հատկանիշները

խմբագրել
 
Միսիմա-գումի խմբավորման կենտրոնը Օսակա քաղաքում

Յակուձային պատկանելության ամենակարևոր հատկանիշը գանգստերների մարմիններին առկա դաջվածքներն են։ Դաջվածքներ անելու ցավոտ գործընթացը կարող է հարյուրավոր ժամեր տևել, սակայն այն խոհրդանշում է յակուձաների անսասան բնավորությունը։ Դաջվածքների համար ամենատարածված պատկերներն են վիշապները, ծաղիկները, լեռնային ու ծովային տեսարաններ, ինչպես նաև առանձին խմբերի խորհրդանշանները։ Յակուձաների մոտ 68%-ը դաջվածքներ ունի, սակայն վերջին տարիներին իրենց՝ մաֆիային պատկանելությունը թաքցնելու համար շատ գանգստերներ դրանք հեռացնում են։ Պատմականորեն, դաջվածք կրելը խորհրդանշում էր, որ դրա կրողն արդեն դուրս է եկել ընտանիքի խնամքից, քանի որ ըստ կոնֆուցիական նորմերի՝ մարդու մարմինը տրվում էր նրան ծնողների կողմի, ուստի արգելվում էր այն «փչացնել»։ Բացի այդ, Ճապոնիայի իշխանությունները դաջվածքները համարում էին բարբարոսական սովորույթ, և այն 1872-1948 թվականներին պաշտոնապես արգելված է եղել օրենքով[10][170]։

Շատ յակուձաներ շարունակում են հավատարիմ մնալ 1950-ական թվականների ամերիկյան գանգստերների ոճին՝ մինչ օրս կրելով կիպ, փայլուն կոստյումներ ու սրածայր կոշիկներ, մազերը ժելեի օգնությամբ հետ սանրելով և նախապատվությունը տալով ամերիկյան մեծ ավտոմեքենաներին, որոնցից են, օրինակ՝ Cadillac-ը կամ Lincoln-ը։ Այնուամենայնիվ, երիտասարդ անդամները ավելի հակված են հագուստի և ավտոմեքենաների ժամանակակից և ավելի ներկայանալի մոդելներին, ինչպիսիք են Mercedes-Benz-ը, Տոյոտան և այլն[10]։

Նահանջած կամ «կորած դեմքեր» համարվող յակուձաները, ինչպես նաև նրանք, ովքեր որոշել են լքել խմբավորումը, տանտոյի և մուրճի օգնությամբ լուռ իրականացնում են մատի անդամահատման ծեսը՝ «յուբիցումե»-ն, որի արդյունքում նրանք իրենց ղեկավարին են տալիս կտորի մեջ փաթաթած մատի կտորը (հիմնականում ձախ ճկույթը)՝ որպես իրենց մեղքը քավելու միջոց։ Մեկ այլ լուրջ սխալ անելու դեպքում անդամահատվում է նույն մատի մնացած մասը, իսկ հետո անցնում են մյուս մատներին։ Հին ժամանակներում այս բոլորը արվում էր նրա համար, որ ի վերջո յակուձայի համար դժվարանար թուր օգտագործելը, որի արդյունքում էլ կմեծանար նրա կախվածությունը՝ ղեկավարի՝ որպես իր պաշտպանի կամքից։ Այսօր, սակայն, անդամահատման արարողությունը կրում է զուտ խորհրդանշական բնույթ։ Որպեսզի ցույց չտան քրեական աշխարհին իրենց պատկանելությունը, շատ յակուձաներ պրոթեզների օգնությամբ թաքցնում են անդամահատված մատները։ Առաջ մեղավոր կամ ամոթանքի արժանացած անդամներն իրականացնում էին հարակիրի, սակայն այժմ այդ ծեսն այլևս չի գործում[10][84][121][171][122][13]։

Յակուձաների շտաբ-կենտրոնները հաճախ զարդարված են լինում նեոնային խորհրդանշաններով, իսկ նրանց հասցեները տպվում են գրացուցակներում։ Որոշ անդամներ կրում են իրենց խմբավորման խորհրդանշանը իրենց հագուստներին՝ կրծքանշանի կամ կարի տեսքով, պատկերում են այն այցեքարտերի կամ հուշանվերների՝ բացիկների, նոթատետրերի, ժամացույցների վրա[10][20]։ Իսկ 2013 թվականից Յամագուտի-գումին նույնիսկ սկսել է թողարկել սեփական թերթը[172]։

Յակուձայի ամենախոշոր կլանների խորհրդանշանները (կամոն)
 
 
 
 
 
 
 
Յամագուտի-գումի Սումիյոսի-կայ Մացուբա-կայ Կյոկուտո-կայ Կուդո-կայ Ասանո-գումի Աձումա-գումի

Պայքար յակուձայի դեմ

խմբագրել

Յակուձայի շատ խմբավորումներ ոստիկանության բաժանմունքներում ունեն տեղեկատուներ, որոնք նրանց զգուշացնում են յակուձայի դեմ կազմակերպվելիք նախաձեռնությունների մասին։ Տարածված երևույթ է նաև ոստիկանության աշխատողներին յակուձայի գանգստերների կողմից կաշառք տալը՝ հասարակաց տներ, խմելու և խաղալու տաղավարներ անարգել հիմնելու համար։ Շատ բանտերի աշխատակիցներ կաշառքի դիմաց բանտարկյալներին փոխանցում են տարբեր իրեր ու մատուցում մի շարք արգելված ծառայություններ։ Բայց ընդհանուր առմամբ Ճապոնիայի իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում կոռուպցիայի մակարդակը բավականին ցածր է, և վերջիններս ժամանակ առ ժամանակ իրականացնում են լայնածավալ միջոցառումներ՝ կազմակերպված հանցավորությունը կանխելու համար։ Ավելի շատ մտահոգությունների տեղիք է տալիս ոչ թե կոռուպցիայի երևույթը, այլ այն, որ ցածր օղակներում գտնվող աշխատակիցները յակուձայի հետ համագործակցում են՝ փողոցային խուլիգանության, բռնության ու անկարգության դեմ պայքարելու համար, ինչպես նաև այն, որ հաճախ ոստիկանությունն ու գանգստերներն ունեն նույնանման հայացքներ՝ կարգ ու կանոնը վերականգնելու մեթոդների վերաբերյալ, ինչը հաճախ դառնում է շարքային ոստիկանի ու գանգստերի միջև ընկերության պատճառ։ Այդ պատճառով շատ ոստիկաններ նախընտրում են խաղալ յակուձայի կանոններով, այն է՝ աչք են փակում մի շարք արարքների վրա, զգուշացնում են հնարավոր վտանգների մասին, ձերբակալում են միայն նրանց, ում պետք է և այլ արարքներ[24][173][174][79]։

1982 թվականին հունիսին կազմակերպված հանցավորության դեմ սկսված զանգվածային «որսի» ժամանակ ոստիկանությունը ձերբակալեց Յամագուտի-գումիի 53 անդամի, որոնք մեղադրվում էին ազարտային խաղեր կազմակերպելու, բուքմեյքերության ու ռեկետի մեջ։ Եվս 52 գանգստերի նկատմամբ էլ հայտարարվում է հետախուզում, այդ թվում և Ճապոնիայի Պառլամենտի ընտրությունների թեկնածու Սիգեմասա Կամոդայի նկատմամբ, ով համարվում էր խմբավորումների առավել ազդեցիկ լիդերներից մեկը, ղեկավարում էր տասնյակ մեծ ու փոքր խմբեր և վերահսկում էր հանցավոր բիզնես Ճապոնիայի 14 պրեֆեկտուրաներում։ Նախկինում նա «աչքի էր ընկել» Օսակայի պատերազմի ժամանակ և մի քանի անգամ դատապարտվել էր ընդհատակյա խաղային բիզնեսի, թմրանյութերի վաճառքի և սպանությունների մեջ մասնակցություն ունենալու համար[175]։

1992—1993 թվականներին Ճապոնիայում ընդունվեց հակամաֆիական օրենք, ինչը խարխլեց յակուձայի օրինական գոյությունը։ Բանն այն է, որ օրենքի հիմնական էությունն էր սահմանափակել և/կամ վերացնել փողերի լվացումը՝ օրինական բիզնեսի մեջ ներդրումներ կատարելու միջոցով, ինչպես նաև ընդլայնել մաֆիայի դեմ պայքարող իրավապահ մարմինների լիազորությունները։ Յակուձայի և իշխանությունեների միջև հարաբերությունների սառեցումը հանգեցրեց նրան, որ մաֆիան դարձավ ավելի փակ, կարելի է ասել, վերացավ վերջիններիս ու ոստիկանության միջը ինֆորմացիայի փոխանակումը, իսկ որոշ թաղամասերում յակուձան նույնիսկ հայտնվել էր այլ օտարերկրյա խմբավորումների ստվերում։ Բայց գանգստերները շարունակում էին պահպանել իրենց գոյությունն ու հասարակական դիրքը իրենց կոռումպացված կապերի, տարբեր պաշտոնական ընկերությունների ու ռեկետի միջոցով[5][176][13]։

2003 թվականի օգոստոսին ձերբակալվեց ազդեցիկ գանգստեր Սուսումու Կաձիյաման, ով հայտնի էր «Վաշխառուների թագավոր» մականունով։ Նա Սիձուոկա քաղաքի խմբերից Գորյո-կայի ղեկավար կազմի անդամ էր, ղեկավարում էր ավելի քան 1000 վաշխառուների, մի շարք վարկային ընկերություններ, Յամագուտի-գումիի գրասենյակները, ինչպես նաև լայնորեն զբաղվում էր փողերի լվացմամբ՝ արտասահմանյան բաների միջոցով։ Նրանից նվիրատվություններ էին ստացել Լիբերալ-դեմոկրատական կուսակցության մի շարք ներկայացուցիչներ և ոստիկանության բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ[11][79][177][178]։

2000-ական թվականների երկրորդ կեսին Ճապոնիայի իշխանությունները սկսեցին ավելի խստացնել երկրի օրենսդրական բազան՝ ջանքերն ուղղելով մաֆիայի ազդեցությունը կյանքի բոլոր ոլորտներում սահմանափակելուն։ 2006 թվականին ընդունվեց օրենք, որոնք արգելվում էր կազմակերպված հանցավորության ներկայացուցիչներին սոցիալական աջակցություն տալը, այդ թվում նաև նրանց գործազրկության նպաստ կամ այլ ֆինանսական օգնություն տրամադրելը։ 2007 թվականի հունիսին կառավարությունը առաջարկություններ ներկայացրեց Ճապոնիայի գործարար հասարակությանը, որոնց համաձայն՝ ընկերությունները պարտավոր են ինքնուրույն սահմանափակել յակուձայի հետ ցանկացած համագործակցություն և լուծարել նախկինում կնքած ցանկացած պայմանագիր, որոնք կնքվել են այնպիսի անձանց հետ, ովքեր որևէ կապ ունեն յակուձայի հետ։ 2008 թվականին Ճապոնիայում ընդունվեց նոր օրենք, ըստ որի՝ պատասխանատվության էին ենթարկվելու ոչ միայն հանցագործություն կատարած գանգստերները, այլև նրանց ղեկավարները։ Իսկ 2011 թվականին Ճապոնիայի պրեֆեկտուրաներն ընդունեցին օրենք՝ արգելելով ընկերություններին հանցավոր խմբերին վճարել ցանկացած գումար կամ տրամադրել ֆինանսական պարգևատրումներ[37][91][97][179][180]։

2012 թվականի փետրվարին ԱՄՆ-ի իշխանությունները որոշում ընդունեցին կիրառել սանկցիաներ Յամագուտի-գումիի նկատմամբ, իսկ նույն թվականի սեպտեմբերին՝ նաև Սումիյոսի-կայի նկատմամբ (սառեցվեցին նրանց հաշիվները, արգելվեց անդամների մուտքը ԱՄՆ)։ 2013 թվականի մարտին 6 տարվա ազատազրկման դատապարտվեց Կիյոսի Տակայաման՝ Յամագուտի-գումի խմբավորման մեջ մտնող Կոդո-կայի ղեկավարը, ով մեղադրվում էր բիզնեսմեններից գումար շորթելու մեջ[125][181]։

Յակուձայի դեմ պայքարի ոչ պակաս կարևոր ու միաժամանակ նոր մոտեցումներից է քաղաքացիների կողմից դիմադրությունը՝ ուղղված իրենց շրջաններում կամ քաղաքներում յակուձայի ներկայության դեմ։ Յակուձան, սակայն, սովորության համաձայն, պատասխանում է բռնությամբ՝ խոշտանգելով կամ սպանելով ակտիվիստներին և նրանց սատարող գործարարներին, աղտոտելով ու կրակի մատնելով մաֆիայի հովանավորչությունից հրաժարված ընկերություններին։ Միաժամանակ շատ ընկերություններ իշխանությունների աջակցությամբ աշխատանք կամ վերականգնողական կուրսեր են առաջարկում յակուձայի այն անդամներին, ովքեր վճռել են հրաժարվել իրենց հանցավոր անցյալից[13][182]։

Յակուձան զանգվածային մշակույթում

խմբագրել

Յակուձայի կերպարը հաճախ է օգտագործվում ժամանակակից զանգվածային մշակույթում։ Լայնորեն տարածված են մի շարք ֆիլմեր յակուձաների մասին կամ նրանց ներկայությամբ։ Ամենահայտնիներից են ռեժիսոր և դերասան Տակեշի Կիտանոյի «Դաժան ոստիկանը» (1989), «Եռման կետ» (1990), «Սոնատին» (1993), «Երեխաները վերադառնում են» (1996), «Հրավառություն» (1997), «Եղբայր» (2000) և այլ ֆիլմեր։

Մեկ այլ ռեժիսոր, ով նույնպես աշխատել է յակուձայի մասին պատմող ֆիլմեի հետ, Տակասի Միիկեն է։ Նրա՝ այս ժանրում ամենահայտնի ֆիլմերից են «Թույլատրելիից անդին», «Կենդանի թե մեռած», «Կենդանի թե մեռած 2», «Յակուձա. արդարության գերեզմանոց», «Շատ վտանգավոր հանցագործը. Ռեկկա» և շատ այլ ֆիլմեր։

Յակուձայի կերպարն առկա է նաև այլ ֆիլմերում, ինչպիսիք են «Հարբած հրեշտակը» (1948), «Յակուձա» (1974), «Սև անձրև» (1989), «Լացող մարդասպանը» (1995), «Սև հրեշտակ» (1997), «Տաքսի 2» (2000), «Սպանել Բիլին» (2003—2004), «Յակուձայի ստվերը» (2005), «Միջադեպ Սինձյուկուում» (2009), «Աութսայդեր» (2018)։ Բացի վերոնշյալից, համակարգչային Tekken և Yakuza խաղերում գլխավոր հերոսները ևս յակուձաներ են։ Ավելին, ներկայումս նույնիսկ նորաձև հագուստ է արտադրվում ճապոնիայում՝ «Yakuza» ապրանքանիշի ներքո[183]։

Կարիերայի ավարտից հետո մեծ ճանաչում ձեռք բերեց Նոբորու Անդոն, ով նախկինում ղեկավարել է Անդո-գումի խումբը, որն ուներ 300 անդամ և վերահսկում էր Տոկիոյի Սիբույա շրջանը։ Նա հրատարակում է հուշերի շարք՝ «Մարդու պատմությունը գրված է նրա դեմքին» վերնագրով։ 1965 թվականին համանուն հուշերի վրա նկարահանված ֆիլմում մարմնավորելով հենց իրեն՝ Նոբորու Անդոն դարձավ Ճապոնիայի ամենապահանջված դերասաններից մեկը։ Նա ներկայումս նկարահանվել է Toho ընկերության ավելի քան երկու տասնյակ և Toei ընկերության 51 ֆիլմերում։

2004 թվականին Ճապոնիայում, իսկ 2007 թվականին Մեծ Բրիտանիայում լույս տեսավ «Յակուձայի լուսինը. գանգստերի դստեր հուշերը» վերնագրով գիրքը, որի հեղինակն էր Սյոկո Տենդոն՝ իրական մաֆիայի պարագլուխներից մեկի դուստրը։ Սրանից բացի՝ յակուձայի մասին կան բազում այլ վավերագրական գրքեր ու քրեագիտական հետազոտություններ[184][185]։

Յակուձան իր տեղն է գտել նաև ամերիկյան «Անպարտելի զինվորը» (կամ «Մահացու զինվորը») հաղորդման մեջ։ Գրականությունից, գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերից բացի՝ յակուձայի կերպարը լայնորեն օգտագործվել է հեռուստահաղորդումներում, մանգաներում և անիմեներում[186]։

Յակուձայի մասին ֆիլմերը բաժանվում են մի քանի ժանրի։ 1960-ական թվականների ընթացքում տարածում էին գտել հատկապես նինկյո ժանրի ֆիլմերը, որոնցում խիզախ գանգստերները օգնում էին թույլերին՝ պայքարելով ուժեղների դեմ։ Ավելի ուշ տարածվեցին ձինգի ժանրի ֆիլմերը։ Սրանք էլ պատկերում էին անազնիվ յակուձաներին, որոնք չգիտեին՝ ինչ ասել է պարտքի զգացում ու դավաճանում էին իրենց ընկերներին։ Սրան մոտ էր ձիցորոկու ժանրը՝ ժամանակագրական ֆիլմերը, որոնք տարածում էին գտել 1970-ականներին։ Այս ժանրի ֆիլմերում գլխավոր դերեր ստանձնում էին մարդիկ, ովքեր պատկանում էին իրական հանցավոր խմբավորումների։ Այս ժանրի ամենահայտնի ստեղծագործությունը «Մարտեր՝ առանց պատվի ու խղճի» ֆիլմերի շարքն է՝ բաղկացած 4 մասից։ Ֆիլմը թողարկվել է 1973 թվականին և պատմում է հետպատերազմյան Հիրոսիմայում գանգստերների դիմադրության մասին։ 1973 թվականին նաև լույս է տեսնում մեկ այլ ֆիլմ յակուձայի մասին՝ «Յամագուտի կլանի երրորդ ղեկավարը» վերնագրով, որում կազմակերպությունների ու մարդկանց իրական անուն-ազգանունները անփոփոխ էին թողնված[186]։

1986 թվականին էլ լույս է տեսնում երկու բեսթսելլեր, որից մեկը նախկին յակուձա Աբե Ձյոձիի «Ճաղերի ետևում չգիտեն զղջալ» վեպն էր, որի հիման վրա հետագայում հայտնի հեռուստասերիալ է նկարահանվում։ Մյուս վեպն էլ կոչվում էր «Կլանի կանայք» (հեղինակ՝ Իեդա Սյոկո), որի հիման վրա նույնպես հետագայում հեռուստասերիալ է նկարահանվում։ 2015 թվականին էլ լույս է տեսնում «Յակուձան և սահմանադրությունը» վավերագրական ֆիլմը, որը լայն արձագանքի է արժանանում[186]։

Նշումներ

խմբագրել
  1. Ճապոնական բառարաններում այդ բառը նշանակում է «օրինազանց քաղաքացիների միավորում, ովքեր իրականացնում են հանցագործություններ՝ ուժի կիրառմամբ», բայց հենց Յակուձան սա վիրավորական է համարում։
  2. Բառացի թարգմանվում է որպես «ընդհանուր ժողովների գործիչներ».
  3. Հին ժամանակներում սանսիտան իրականացնում էր օյաբունի տան պահակի և/կամ ծառայի դերը։ Նրանց հիմնականում ընտրում էին քաղաք տեղափոխված և այնտեղ հաստատված գյուղացիներից։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «В Японии посчитали гангстеров: их свыше 82 тысяч». NEWSru.com. 2008 թ․ փետրվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
  2. Gramota.ru. «Проверка слова: «якудза»» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
  3. Макарова Н. Н., 1997, էջ 441, 442
  4. Цветов В. Я. (2), 1989, էջ 328
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 Eric Johnston (2007 թ․ փետրվարի 14). «From rackets to real estate, yakuza multifaceted» (անգլերեն). The Japan Times. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
  6. 6,0 6,1 «Задержаны японские гангстеры, переправлявшие угнанные машины в Россию». NEWSru.com. 2004 թ․ մայիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
  7. «В Японии якудза побила рекорд по количеству преступных группировок». NEWSru.com. 2005 թ․ փետրվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
  8. «В Японии действуют 84,7 тыс. членов якудзы». NEWSru.com. 2007 թ․ փետրվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
  9. 9,0 9,1 «Накануне японская полиция подсчитывала количество гангстеров». NEWSru.com. 2003 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 Anthony Bruno. «The yakuza» (անգլերեն). Turner Entertainment Networks. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 Jake Adelstein (2008 թ․ մայիսի 11). «This Mob Is Big in Japan» (անգլերեն). The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
  12. 12,0 12,1 Каплан и Дубро, 1986, էջ 22, 24
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 Jennifer M. Smith. «An International Hit Job: Prosecuting Organized Crime Acts as Crimes Against Humanity» (PDF) (անգլերեն). Georgetown Law Journal, Georgetown University. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
  14. "Yakuza" definition. Kotobank (in Japanese)
  15. «や‐く‐ざ». goo辞書 (ճապոներեն). Սյոգակուկան. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին. «《三枚ガルタの賭博(とばく)で、八(や)九(く)三(さ)の3枚の組み合わせで最悪の手となるところから》»
  16. «ヤクザ». 日本語俗語辞書 (ճապոներեն). ジャストレ. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին. «ここからヤクザは役に立たない人や賭博打ちという意味で江戸時代から使われている。後にこれが転じた「ならず者」という意味で使われるようになるが、近年、これらの意味ではほとんど使われなくなっている。»
  17. «ヤクザ». 語源由来辞典 (ճապոներեն) — Этимологический словарь современного японского языка. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին. «その意味が転じて、役に立たないものや価値のないものを意味するようになり、遊び人や博徒など、まともでない者を「ヤクザ」と呼ぶようになった。»
  18. Цветов В. Я. (2), 1989, էջ 307
  19. Макарова Н. Н., 1997, էջ 444
  20. 20,0 20,1 20,2 Robert F. J. Harnischmacher. «Der Januskopf der japanischen Mafia – Yakuza» (գերմաներեն). Verlag Deutsche Polizeiliteratur. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
  21. 21,0 21,1 21,2 Каплан и Дубро, 1986, էջ 8
  22. Alexander Carlson (2011 թ․ նոյեմբերի 22). «8, 9, 3: The Yakuza in Japan» (PDF) (անգլերեն). University of Hawai’i. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
  23. Макарова Н. Н., 1997, էջ 443
  24. 24,0 24,1 24,2 Дунаев В. И., 1983, էջ 117
  25. Макарова Н. Н., 1997, էջ 443, 444
  26. Макарова Н. Н., 1997, էջ 444, 445
  27. Макарова Н. Н., 1997, էջ 445
  28. Макарова Н. Н., 1997, էջ 446
  29. Макарова Н. Н., 1997, էջ 446, 447
  30. Макарова Н. Н., 1997, էջ 447, 448
  31. 31,0 31,1 Валентин Маков (2013 թ․ հուլիսի 27). «Их бог — оябун». Лента.Ру. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
  32. Цветов В. Я. (2), 1989, էջ 307
  33. Макарова Н. Н., 1997, էջ 448, 449
  34. 34,00 34,01 34,02 34,03 34,04 34,05 34,06 34,07 34,08 34,09 34,10 34,11 34,12 Сергей Строкань (2002 թ․ մայիսի 1). «Щит и меч якудзы». Совершенно секретно. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 22-ին.
  35. Цветов В. Я. (2), 1989, էջ 308, 309
  36. Макарова Н. Н., 1997, էջ 449, 450
  37. 37,0 37,1 37,2 37,3 Edan Corkill. «Kiyoshi Nakabayashi: Ex-Tokyo cop speaks out on a life fighting gangs — and what you can do» (անգլերեն). The Japan Times. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
  38. Макарова Н. Н., 1997, էջ 475, 476
  39. Цветов В. Я. (2), 1989, էջ 312
  40. Макарова Н. Н., 1997, էջ 478, 479, 480
  41. Цветов В. Я. (2), 1989, էջ 314, 315
  42. Макарова Н. Н., 1997, էջ 481
  43. Цветов В. Я. (2), 1989, էջ 316, 317
  44. 44,0 44,1 44,2 44,3 44,4 44,5 44,6 44,7 44,8 Anthony Bruno. «The yakuza» (անգլերեն). Turner Entertainment Networks. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
  45. Макарова Н. Н., 1997, էջ 473, 474, 483
  46. Макарова Н. Н., 1997, էջ 474, 475, 480, 483
  47. Цветов В. Я. (2), 1989, էջ 311, 312, 318
  48. Макарова Н. Н., 1997, էջ 485, 486
  49. Цветов В. Я. (2), 1989, էջ 319, 320, 349, 350, 352
  50. 50,0 50,1 Jake Adelstein (2011 թ․ մարտի 18). «Yakuza to the Rescue» (անգլերեն). Newsweek. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
  51. Макарова Н. Н., 1997, էջ 486, 487, 488, 489
  52. Цветов В. Я. (2), 1989, էջ 320, 321
  53. Макарова Н. Н., 1997, էջ 450
  54. Дунаев В. И., 1983, էջ 122
  55. Макарова Н. Н., 1997, էջ 451
  56. Цветов В. Я. (2), 1989, էջ 323, 324, 325, 326, 327
  57. Макарова Н. Н., 1997, էջ 490, 491, 492, 493, 494, 495
  58. Цветов В. Я. (2), 1989, էջ 329, 332
  59. Макарова Н. Н., 1997, էջ 496, 497
  60. Кассис В. Б., 1978, էջ 192, 193
  61. Цветов В. Я. (2), 1989, էջ 360, 361, 362, 364, 365, 366, 367, 368, 369, 370, 371, 375, 376
  62. Андерсон, 1990, էջ 71, 72, 73
  63. Кассис В. Б., 1978, էջ 187
  64. Каплан и Дубро, 1986, էջ 15-20
  65. Макарова Н. Н., 1997, էջ 467, 468
  66. Цветов В. Я. (2), 1989, էջ 353, 356, 357
  67. 67,0 67,1 Каплан и Дубро, 1986, էջ 26
  68. Макарова Н. Н., 1997, էջ 465, 466, 467, 468, 469
  69. Цветов В. Я. (2), 1989, էջ 353, 354
  70. Кассис В. Б., 1978, էջ 193, 194
  71. 71,0 71,1 71,2 71,3 71,4 Anthony Bruno. «The yakuza» (անգլերեն). Turner Entertainment Networks. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 5-ին.
  72. «'Sokaiya' scams hit Japan» (անգլերեն). Cable News Network. 1997 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 5-ին.
  73. Цветов В. Я. (2), 1989, էջ 359
  74. Цветов В. Я. (2), 1989, էջ 304, 305, 306, 333, 349
  75. Макарова Н. Н., 1997, էջ 473, 474, 497
  76. Jake Adelstein (2012 թ․ դեկտեմբերի 3). «The Death and Legacy of Yakuza Boss 'Mr. Gorilla'» (անգլերեն). Newsweek. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 5-ին.
  77. Дунаев В. И., 1983, էջ 118, 119
  78. 78,0 78,1 Каплан и Дубро, 1986, էջ 23
  79. 79,0 79,1 79,2 79,3 79,4 79,5 79,6 Peter Hill (2006). «The Japanese Mafia, Take Two: Postscript to the Paperback Edition» (PDF) (անգլերեն). Department of Sociology University of Oxford. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.
  80. 80,0 80,1 «В Японии жертвам землетрясения пришли на помощь гангстеры якудзы». NEWSru.com. 2011 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
  81. James Sterngold (1995 թ․ հունվարի 22). «Gang in Kobe Organizes Aid for People In Quake» (անգլերեն). The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
  82. 82,0 82,1 Benjamin Fulford (1999 թ․ օգոստոսի 2). «The yakuza's revenge» (անգլերեն). Forbes. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
  83. Белов Н. В., 1998, էջ 534, 535
  84. 84,0 84,1 84,2 «Якудза - передовое звено японской экономики». NEWSru.com. 2002 թ․ հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
  85. «В Токио арестованы шестеро "якудза", устроивших бойню в центре города». NEWSru.com. 2000 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
  86. «Мафиозные разборки японских гангстеров продолжаются». NEWSru.com. 2002 թ․ փետրվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
  87. «В Японии идет кровопролитная война между двумя кланами якудза». NEWSru.com. 2004 թ․ ապրիլի 5. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
  88. 88,0 88,1 «В Японии вышел на свободу главарь 35-тысячной группировки якудза, обещавший "завоевать" Токио». NEWSru.com. 2011 թ․ ապրիլի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
  89. «Japan frees Yamaguchi-gumi crime boss Kenichi Shinoda» (անգլերեն). BBC. 2011 թ․ ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
  90. 90,0 90,1 «В Японии граждане впервые пошли в суд с жалобами на присутствие в городе якудзы». NEWSru.com. 2008 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  91. 91,0 91,1 Mark Schreiber. «Anti-yakuza laws are taking their toll» (անգլերեն). The Japan Times. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
  92. «В Японии погибли главари двух крупных группировок якудзы: убийство и суицид». NEWSru.com. 2007 թ․ փետրվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  93. «Член "якудзы" убил мэра Нагасаки из-за разбитого Mercedes». NEWSru.com. 2007 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  94. «Члена "якудзы", расстрелявшего мэра Нагасаки, приговорили к повешенью». NEWSru.com. 2008 թ․ մայիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
  95. «Японцы требуют расселить штаб-квартиру якудзы». NEWSru.com. 2008 թ․ ապրիլի 30. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  96. Justin McCurry (2008 թ․ օգոստոսի 26). «Japan: Residents go to courts to evict yakuza» (անգլերեն). The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  97. 97,0 97,1 «Кризис заставил якудза встать в очередь за пособием по безработице». NEWSru.com. 2009 թ․ հունվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  98. Terril Yue Jones (2011 թ․ մարտի 25). «Yakuza among first with relief supplies in Japan» (անգլերեն). Reuters. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  99. «В Японии на месте боя гангстеров из якузды поймали пенсионера с гранатами и автоматом». NEWSru.com. 2011 թ․ օգոստոսի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  100. «В Olympus после скандала с якудза обновили совет директоров». Издательство "Экономика". 2012 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 11-ին.
  101. Hiroko Tabuchi (2011 թ․ նոյեմբերի 17). «Billions Lost by Olympus May Be Tied to Criminals» (անգլերեն). The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  102. «NYT: к скандалу вокруг Olympus может быть причастна японская мафия». Forbes. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  103. «Министр юстиции Японии, признавшийся в связях с якудзой, ушел в отставку». NEWSru.com. 2012 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  104. «Японский банк уличили в работе с мафией». Ekonomika Communication Hub. 2013 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  105. «Минфин Японии проверит связь банков с мафией». Ekonomika Communication Hub. 2013 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2020 թ․ հուլիսի 11-ին.
  106. «В Японии раскол крупнейшей группировки якудза может обернуться криминальной войной». NEWSru.com.
  107. «Yamaken-gumi boss to lead new gang after Yamaguchi-gumi split» (անգլերեն). The Japan Times. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
  108. «Раскол в Ямагути-гуми и изменения в мире якудза». Nippon Communications Foundation.
  109. «В Японии арестован главарь клана якудза "Ямагути-гуми"». NEWSru.com.
  110. «Tokyo cops arrest Kobe Yamaguchi-gumi member in extortion plot» (անգլերեն). Tokyo Reporter.
  111. «В Японии арестованы 11 членов якудза, поджигавшие рестораны». NEWSru.com.
  112. «Fukuoka cops to re-arrest Kudo-kai boss for arson» (անգլերեն). The Tokyo Reporter.
  113. «Japanese gang boss found beaten to death» (անգլերեն). CNN.
  114. «В Японии арестованы члены якудза, хранившие 100 кг психотропных средств стоимостью 62 млн долларов». NEWSru.com.
  115. «В Японии численность якудза сократилась до 40 тысяч человек». NEWSru.com.
  116. 116,0 116,1 «Крушение мира якудза и распад Ямагути-гуми». Nippon Communications Foundation.
  117. «Пробуждение новой силы: криминальные группировки хангурэ». Nippon Communications Foundation.
  118. «В Японии глава любительского бокса ушел в отставку из-за обвинений в коррупции». NEWSru.com.
  119. «Во время коронакризиса в Японии подтверждается сохраняющееся влияние якудза». InoPressa.
  120. Макарова Н. Н., 1997, էջ 456, 477
  121. 121,0 121,1 121,2 Anthony Bruno. «The yakuza» (անգլերեն). Turner Entertainment Networks. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  122. 122,0 122,1 122,2 Дунаев В. И., 1983, էջ 126
  123. Макарова Н. Н., 1997, էջ 456, 457
  124. Макарова Н. Н., 1997, էջ 457, 458
  125. 125,0 125,1 «В Японии 65-летний босс крупнейшего клана якудза получил 6 лет тюрьмы за вымогательство». NEWSru.com. 2013 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.
  126. Макарова Н. Н., 1997, էջ 459
  127. «В Японии "якудза" убила мэра Нагасаки накануне перевыборов». NEWSru.com. 2007 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
  128. Justin McCurry (2009 թ․ նոյեմբերի 18). «Japan's yakuza gangsters swot up on the law» (անգլերեն). The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
  129. «第1節 暴力団の実態» (ճապոներեն). Национальное полицейское агентство Японии. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
  130. Цветов В. Я. (2), 1989, էջ 329
  131. Дунаев В. И., 1983, էջ 120
  132. Макарова Н. Н., 1997, էջ 461, 463, 464, 465, 466, 469
  133. «Чемпионат Японии по сумо под вопросом из-за игр на тотализаторе». NEWSru.com. 2011 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  134. «В Японии гангстеры якудзы примеряют костюм маклера: мафиози торгуют акциями и ведут аудит». NEWSru.com. 2008 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  135. «Якудза пользовалась поддержкой государства, подделываясь под малый бизнес». NEWSru.com. 2003 թ․ հունվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  136. Guilhem Fabre (2005). «Prospering on Crime: Money Laundering and Financial Crisis» (PDF) (անգլերեն). Centre for East and South-East Asian Studies, Lund University, Sweden. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  137. Макарова Н. Н., 1997, էջ 460, 461, 462, 469
  138. Макарова Н. Н., 1997, էջ 461
  139. Цветов В. Я. (2), 1989, էջ 331, 334
  140. 140,0 140,1 «Босс японской мафии рассказал всю правду про якудзу». NEWSru.com. 2003 թ․ օգոստոսի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  141. Цветов В. Я. (2), 1989, էջ 375, 376, 377
  142. Каплан и Дубро, 1986, էջ 19
  143. Цветов В. Я. (2), 1989, էջ 331, 333, 334
  144. 144,0 144,1 Макарова Н. Н., 1997, էջ 464
  145. Цветов В. Я. (2), 1989, էջ 338
  146. Дунаев В. И., 1983, էջ 123
  147. Цветов В. Я. (2), 1989, էջ 333, 346, 347
  148. «Human Trafficking in Japan» (անգլերեն). Academy for Educational Development. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
  149. «Угон всемирного масштаба». BBC World Service. 2001 թ․ հուլիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
  150. «Большая часть украденных в Японии автомобилей оседает в Великобритании». NEWSru.com. 2001 թ․ հուլիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
  151. Цветов В. Я. (2), 1989, էջ 339, 340
  152. Anthony Bruno. «The yakuza» (անգլերեն). Turner Entertainment Networks. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
  153. «6. Japanese Organised Crime in Australia». FAS.org (անգլերեն). 2005-02. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
  154. David E. Kaplan, Alec Dubro Part IV: The Move Abroad // Yakuza: Japan's Criminal Underworld. — University of California Press, 2003. — P. 270. — 400 p. — ISBN 9780520215627(անգլ.)
  155. Цветов В. Я. (2), 1989, էջ 338, 348, 349
  156. Макарова Н. Н., 1997, էջ 446, 447, 455
  157. Каплан и Дубро, 1986, էջ 9
  158. Макарова Н. Н., 1997, էջ 451, 452, 454, 455
  159. Цветов В. Я. (2), 1989, էջ 309
  160. Макарова Н. Н., 1997, էջ 456
  161. Цветов В. Я. (2), 1989, էջ 314
  162. Karin Muller Japanland: A Year in Search of Wa. — Rodale, 2005. — ISBN 978-1-59486-523-7
  163. Donald Richie Tokyo: a view of the city. — London: Reaktion Books, 1999. — ISBN 1-86189-034-6
  164. Цветов В. Я. (2), 1989, էջ 334
  165. Каплан и Дубро, 1986, էջ 9, 10
  166. Цветов В. Я. (2), 1989, էջ 358
  167. «Под Новый год гангстеры якудзы раздали детям подарки». NEWSru.com. 2009 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  168. Дунаев В. И., 1983, էջ 124
  169. Каплан и Дубро, 1986, էջ 11
  170. Mieko Yamada (2008). «Meanings of Tattoos in the Context of Identity-Construction» (PDF) (անգլերեն). Florida International University. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 202--08-01-ին.
  171. «Выходить из дела японским гангстерам помогает протезист». NEWSru.com. 2004 թ․ օգոստոսի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  172. «Крупнейшая группировка якудза запустила собственный журнал». Лента.Ру. 2013 թ․ հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  173. Цветов В. Я. (2), 1989, էջ 378, 379
  174. Каплан и Дубро, 1986, էջ 25
  175. Цветов В. Я. (2), 1989, էջ 373, 374, 375
  176. Белов Н. В., 1998, էջ 542
  177. Anthony Bruno. «The yakuza» (անգլերեն). Turner Entertainment Networks. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  178. «Tokyo loan shark jailed for 7 years» (անգլերեն). The Sydney Morning Herald. 2005 թ․ փետրվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
  179. «Новичков якудзы обязали сдавать экзамен на профпригодность». NEWSru.com. 2009 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
  180. Geoff Botting. «Average Joe could be collateral damage in war against yakuza» (անգլերեն). The Japan Times. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19rchiveurl=https://web.archive.org/web/20131017160009/http://www.japantimes.co.jp/news/2011/10/16/news/average-joe-could-be-collateral-damage-in-war-against-yakuza/#.UdVWENvWfJI-ին.
  181. «США ввели новые санкции против якудзы». Росбалт. 2012 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
  182. Anthony Bruno. «The yakuza» (անգլերեն). Turner Entertainment Networks. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
  183. «Yakuza customs» (անգլերեն). 7Guns-B206. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
  184. Justin McCurry (2007 թ․ հունիսի 27). «Blood ties: Yakuza daughter lifts lid on hidden hell of gangsters' families» (անգլերեն). The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
  185. Alexander Carlson (2011 թ․ նոյեմբերի 22). «8, 9, 3: The Yakuza in Japan» (PDF) (անգլերեն). University of Hawai’i. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
  186. 186,0 186,1 186,2 «Притягательность преступного мира: образ якудза в индустрии развлечений». Nippon Communications Foundation.
  NODES
INTERN 2