Յուրդ
Յուրդ, Յուրտ, մոնղոլական և թյուրքական քոչվորների կարկասային տուն կամ տնակ, թաղեվրան։
Անվան ստուգաբանություն
խմբագրելԹուրքական «յուրդ» (jurt) բառի ամենալայն իմաստը «ժողովուրդն» է, ինչպես նաև «արոտավայրը»։ Ղրղզերենում և Ղազախերենում «աթա-յուրդ» բառը նշանակում է հայրենիք, բառացիորեն՝ հոր տուն։ Մոնղոլերեն լեզվով նշանակում է տուն և Ճապոներեն լեզվով «յուրդ» բառը հոմանիշ է «տուն» բառին և նշանակում է տուն ։
Պատմություն
խմբագրելՅուրդը հայտնվել է ուշ բրոնզեդարյան շրջանում՝ Ք. ա. 12-9-րդ դարերում։ Որոշ պատմաբանների կարծիքով՝ այն նման է անդրոնովյան տներին։ Բայց վերջիններս գերանային խրճիթներ էին. այդ իսկ պատճառով այս տեսակետը արժանահավատ չէ։ Հնարավոր է, որ յուրդը առաջացել է ավելի ուշ՝ մոտ Ք. ա. 8-5-րդ դարերում։ Յուրդը հայտնի է խուննու ցեղերի ժամանակներից։
Թուրքական և մոնղոլական ցեղերի յուրդի կառուցվածքը մի փոքր տարբեր է։ Թուրքմենական յուրդերն ունեն երկպատյան փայտե դռներ։ Ղազախական և ղրղզական յուրդերը փայտե դռների փոխարեն ունեն թաղիքե դռներ։ Ղազախական յուրդերը տափաստանային քամիներից պաշտպանվելու նպատակով ավելի ցածր են ղրղզականից։ Մոնղոլական, բուրիաթական և տուվինյան յուրդերը ուղիղ առաստաղ ունենալու պատճառով ավելի ցածր են։ Քոչվորների շարժական տների մասին որոշ պատկերացումներ են տալիս հին ժայռապատկերները։ Օրինակ՝ ղազախական Ալիբայ գյուղի շրջակայքում հայտնաբերվել են յուրդի պատկերներ, որոնցում այն հստակ բաժանված է աջ և ձախ, կանանց և տղամարդկանց համար նախատեսված մասերի։ Այժմ յուրդերը նախատեսված են նաև զբոսաշրջային հանգստի համար։ Նման դեպքում նրանք կարող են շքեղ կահավորում ունենալ[1]։
Կառուցվածք
խմբագրելՅուրդը իր հարմարավետությամբ լիովին բավարարում է քոչվորների պահանջները[2]։ Այն մեկ ընտանիքի ուժերով հեշտ հավաքվում է մեկ ժամվա ընթացքում, հեշտությամբ տեղափոխվում է ուղտերով, ձիերով կամ մեքենաներով։ Նրա թաղիքե ծածկը պաշտպանում է անձրևից, քամուց և ցրտից։ Գմբեթաձև ծածկի վերևում բացված անցքից թափանցում էր լույսը և հնարավորություն էր տալիս ներսում օջախ ունենալու։ Յուրդի հիմնական մասերն են կերեգեն (ցանցավոր ծալովի պառեր), ուուկը (առաստաղը կազմող բևեռներ), տունդյուկը (գմբեթաձև առաստաղի բևեռները միացնող շրջան), կոշման (ամբողջ կառույցը ծածկող հարամարանք)։
Յուրդը այսօր էլ հաճախ օգտագործում են Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի անասնապահները։ Յուրդի առանձնահատկությունն այն է, որ լուսավորությունն ու օդափոխությունը հեշտ կարգավորվում են։ Ծուխը դուրս է գալիս տյունդյուկից, որը ծառայում է նաև որպես լուսավորման աղբյուր։ Գիշերը տյունդյուկը հեշտությամբ ծածկվում է (բավական է քաշել ճոպանը)՝ պահպանելով ջերմությունը։ Շոգին բարձրացվում է յուրդի վրայի ծածկոցը, և մնում են ցանցավոր պատերը, որը ստվերում նստելու հնարավորություն է ընձեռում։
Յուրդի հանդիսավոր տեղը, ուր նստեցնում են հարգարժան հյուրերին, մուտքի դիմաց է։ Մոնղոլական յուրդը, որպես կանոն, առանցքով ձգված է հյուսիսից հարավ։ Մուտքը հարավային կողմից է։ Հյուսիսային մասում գտնվում է աստվածների պատկերներով զոհասեղանը[3]։ Կենտրոնում կրակատեղին է։
Ներսից յուրդը բաժանվում է երկու մասերի. մոնղոլների մոտ հարավը նախատեսված է կանանց, հյուսիսը՝ տղամարդկանց համար։ Տղամարդկանց մասում՝ դռան մոտ գտնվող, գտնվում է տանտիրոջ մահճակալը, ինչպես նաև զենքերը, թալիսմանները։
Յուրդերը զբոսաշրջության մեջ
խմբագրելԿենտրոնական Ասիայում զբոսաշրջությունը զարգացնելու համար շատ ժողովուրդներ խթանում են յուրդային զբոսաշրջությունը։ Զբոսաշրջիկները, օրինակ, կարող են որոշ ժամանակ ապրել քոչվորական թաղեվրանում։ Զբոսաշրջության այս տեսակը կոչվում է ջայլո-զբոսաշրջություն (ղրղզերեն ջայլո՝ մարգագետին, լեռնային արոտավայր)։ Շատ քաղաքներում կարելի է տեսնել ռեստորաններ՝ բնական յուրդերի ոճով։
Յուրդը ճարտարապետության մեջ
խմբագրելԱլմա Աթայում յուրդի տոսք ունեն «Աուլ» ռեստորանը, կրկեսի շենքը, մշակութային այլ շինություններ։
Պատկերասրահ
խմբագրել-
Հարավսիբիրյան երկաթուղու Յուրդ կայարանը
-
Յուրդի առաջ՝ գորգի վրա նստած մարդիկ
-
Թուրքմեն աղջիկ յուրդի մուտքի մոտ
-
Բուրյատական Յուրտեր տափաստանում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Отдых в юртах(չաշխատող հղում)
- ↑ Յուրդի մասին վիքիքաղվածքում (ռուս.)
- ↑ Ն. Ժուկովսկայա, Քոչվորական մշակույթի ճակատագիրը. Պատմվածքներ Մոնղոլիայի և մոնղոլների մասին, Մոսկվա, 1990 թվական, էջ 7
Արտաքին հղումներ
խմբագրել- Բաշկիրական յուրդի համայնապատկեր Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Յուրդ. կյանքը թաղիքե պատերից այն կողմ(չաշխատող հղում)
- Քարե պալատներ և բրոնզե յուրդեր
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրդ» հոդվածին։ |