Նախաճաշ
Նախաճաշ, սննդի առաջին ընդունումն է օրվա ընթացքում, ինչպես կարգն է՝ արթնանալուց մինչև կեսօր։ Որոշ փորձագետներ համարում են, որ նախաճաշն ամենակարևոր սննդընդունումն է, դրա բաց թողնելը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել[1]։
Ենթատեսակ | ճաշ |
---|---|
Breakfast Վիքիպահեստում |
Նախաճաշ և առողջություն
խմբագրելԱՄՆ-ում բժիշկների հետազոտությունները պարզել են, որ նրանք ովքեր նախաճաշել են ամեն օր, ավելորդ քաշի այնքան խնդիր չունեն, որքան նրանք, որ բաց են թողել առավոտյան սննդընդունումը[2]։
Նախաճաշի ավանդույթներ
խմբագրելՏարբեր երկրներում գոյություն ունեն նախաճաշի տարբեր ավանդույթներ.
Հայկական նախաճաշ
խմբագրելՀայկական նախաճաշը տարբեր ժամանակներում և տարբեր տեղանքներում ներառել է տաք ըմպելիքներ՝ թեյ, սուրճ, կաթ, կակաո; սառը կաթնամթերք՝ պանիր, կարագ, կաթնաշոռ, մածուն, թթվասեր, որոնք ուտում են մեղրով, դոշաբով, ջեմերով քաղցրացրած և հացի հետ։ Հայկական նախաճաշի սեղանին հաճախ մատուցում են նաև թեթև տաք ուտեստներ՝ խաշած ձու կամ որևէ ձվածեղ, խաշած նրբերշիկ, խավիծ, փոխինդ, կաթնով, սպիտակաձավարի շիլա, հասուդա և այլն։
Եվրոպական նախաճաշ
խմբագրելԵվրոպական երկրներում նախաճաշին լինում են տաք ըմպելիքներ (ոչ ալկոհոլային) և թխվածքներ[3]։ Ըմպելիքներից հիմնականը լինում է կաթը։
Անգլիական նախաճաշ
խմբագրելՄեծ Բրիտանիայում դասական նախաճաշի մաս են կազմում խաշած կամ եփած ձվեր և այլ ուտեստներ, որոնց մեջ կա ձու։
Հնդկական նախաճաշ
խմբագրելՀնդկական խոհանոցում հատուկ շեշտ է դրվում բուսական ուտեստների վրա՝ սաբջի։ Լոբով և բանջարեղեններով՝ համեմված ավանդական համեմունքներով, որոնց շարքում առաջնային տեղն է զբաղեցնում կերասի համեմունքները։
Ճապոնական նախաճաշ
խմբագրելՃապոնական նախաճաշը կազմված է թեթև սննդից, որը ճապոնական թեյի մշակույթում սեղաններին մատուցվում է ճապոնական պուեր թեյ, ինչպես կարգն է ճաշից հետո։
Ռուսական նախաճաշ
խմբագրելԱյստեղ նախաճաշը շատ ժամանակ չի խլում։ Այստեղ միշտ նախաճաշին սեղանին դնում են ապուր տարբեր համեմունքներով և ձվեր։ Նախաճաշին խմում են սև թեյ կամ լինում է նաև սուրճ, թեյի հետ կարելի է ուտել մեղր, մուրաբա, խտացրած կաթ, թթվասեր կամ էլ չորաբլիթ։ Ամառային օրերին նախաճաշին կարող են ուտել նաև մրգեր։
Նախաճաշ և գեղանկարչություն
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Breakfast is 'most important meal' BBC 7 մարտ 2003 թ
- ↑ Английский завтрак (отрывок из книги «Путеводитель по англичанам»)
- ↑ Рабинович М. Г. Распорядок дня // Очерки этнографии русского феодального города. Горожане, их общественный и домашний быт. — М.: Наука, 1978. — 328 с. — 6650 экз.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նախաճաշ» հոդվածին։ |