Ուժի մոմենտ
Ուժի մոմենտ, մեխանիկական մեծություն, որը բնութագրում է պինդ մարմնի վրա ներգործող ուժի պտտական ազդեցությունը։ Տարբերում են ուժի մոմենտ բևեռի (կետի) և առանցքի նկատմամբ։
Սահմանում
խմբագրելO բևեռի նկատմամբ ուժի մոմենտը վեկտորական մեծություն է, որը հավասար է Օ բևեռից ուժի կիրառման կետը տարած շառավիղ-վեկտորի և ուժի վեկտորի վեկտորական արտադրյալին.
- ։
Ուժի մոմենտը հաշվում են
բանաձևով, որտեղ -ն և վեկտորների կազմած անկյունն է, իսկ -ն՝ ուժի բազուկը, որը հավասար է ուժի ազդման գծի և Օ կետի միջև եղած հեռավորությանը։
Ուժի մոմենտը առանցքի նկատմամբ ( ) սկալյար մեծություն է, որը հավասար է ուժի մոմենտի վեկտորի պրոյեկցիային а առանցքի վրա՝ այդ առանցքի ցանկացած O կետի նկատմամբ ( -ի արժեքը կախված չէ O բևեռի ընտրությունից а առանցքի վրա)։ Ուժի մոմենտները բևեռի նկատմամբ գումարվում են երկրաչափորեն, իսկ առանցքի նկատմամբ՝ հանրահաշվորեն։
Չափման միավորներ
խմբագրելՄիավորների միջազգային համակարգում ուժի մոմենտը չափվում է Ն·մ-ով։
Ոլորող մոմենտ
խմբագրելՈլորող մոմենտը նյութերի դիմադրությունում ուժային գործոն է, որն առաջ է բերում ողորման դեֆորմացիա։ Արտահայտվում է ուժի և երկարության արտադրյալով։ Ոլորող մոմենտի ագդման հետևանքով կոնստրուկցիայի տարրերի լայնական կտրվածքներում առաջանում են շոշափող լարումներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Ուժի մոմենտ» հոդվածից (հ․ 12, էջ 204 )։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Ոլորող մոմենտ» հոդվածից (հ․ 8, էջ 609 )։ |