Պորտ (լատին․՝ umbilicus), սպի առաջնային որովայնի պատին, նորածին երեխայի պորտալարը հեռացնելուց հետո։

Մարդու օվալաձև պորտը՝ խորը իջվածքի տեսքով

Պորտ ունեն բոլոր ընկերքավոր կաթնասունները, մեծ մասի մոտ այն նման է փոքր գծի որոնք պատված չեն մազային ծածկույթով։

Մարդկանց մի մասի մոտ պորտը կարծես մտած լինի մաշկի մեջ, իսկ մյուս մասի մոտ պորտը դուրս թռած է ուռուցիկ։ Բացի այդ մարդկանց պորտերը տարբերվում են ձևով, չափով, խորությամբ և այլն։

Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ պորտերը բնության կողմից ձեռք բերված սպիներ են։ Ոչ գենետիկորեն պայմանավորված, օգնում են տարբերակել միաձվանի երկորյակներին։ Այն կոչվում է պորտ և այլն։

Պորտի անատոմիան

խմբագրել
 
Պորտը Ոսկե կտրվածքում․ մարմնի բարձրությունիվ 62% վերև

Այս բաժինը նվիրված է պորտի անատոմիական առանձնահատկություններին, նախածննդյան շրջանում պորտալարի դերի մասին մանրամասների համար «Պորտալար» և «Պորտալարի անոթներ» կարող ենք օգտվել այս նյութերից։

Ներարգանդային զարգացման ընթացքում պորտով անցնում են երկու պորտային զարկերակներ և մեկ երակ (լրացուցից տեղեկությունների համար կարդա՝ մարդու արյան շրջանառության հոդվածը)։ Երեխայի ծնվելուց հետո այն աճում է և վերածվում է լյարդի շրջանաձև կապանի (պորտալի հիպերտենզիայի դեպքում կարող է ռեկանալիզացվել)։

Պորտը կարեոև օրգան է որովայի առաջնային պատի վրա, իր գրաված դիրքի շնորհիվ։ Մաշկի իններվացիան պորտալի մակարդակով իրականացվում է կրծքային նյարդերի տասներորդ զույգով։ Ինչ վերաբերում է ողնաշարի սյուներին, պորտը կայուն տեղակայված է L3-L4 ողերի մակարդակում։

Պորտը օգտագործվում է տեսողական որովայնի հատվածի բաժանման համար։ Լեոնարդո դա Վինչին պորտը դրել է բարձր ձեռքերով վիտրուվյան մարդու շուրջը նկարագրված շրջանակի կենտրոնում։ Տարբեր մարդկանց մոտ պորտը կարող է գտնվել տարբեր բարձրության վրա, «Աստվածային համամասնությունները», որոնք հիմնված են ոսկե հարաբերակցության վրա, ենթադրում են, որ այն գտնվում է մարմնի բարձրության 62% -ի վրա։

Պորտի ձևը փոխելու համար կարող են կատարել պլաստիկ վիրահատություն՝ ումբիլիկոպլաստիկա[1]։

Հիվանդություններ

խմբագրել

Պորտը գտնվում է միջին գծում, որովայնի սպիտակ գծի մեջ։ Որովայնի սպիտակ գծի ճողվածքները կապված է պորտալարի հետ, որը անատոմիական առանձնահատկություն է։ Տարանջատվում է պորտալարի բնածին ճողվածքը՝ Օմֆալոցելեը։

Պորտի հետ կապված հիվանդությունները և նրա հարակից տարածքների հիվանդությունները որպես կանոն հետծննդյան են։ Դրանք ներառում են պորտալարի գանգրենա, խոնավ պորտ[2], բորբոս[3], օմֆալիտ, պորտի խուղ[4], պորտլարի ճողվածք[5] և անոթների բորբոքում։ Պորտալարի վերքի ինֆեկցիան շատ վտանգֆավոր է[6]։ Եթե մարդը երկար ժամանակ ցնցուղ չի ընդունում, ապա նրա մոտ կարող են առաջանալ «պորտաքարե» մարդկային ճարպի կարծրացած կուտակումներ։ Դա չի սպառնում միայն այն մարդկանց որոնց պորտը ուռուցիկ է դուրս թռած։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Aesthetic Enhancement». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  2. «Мокнущий пупок. Болезни новорождённых». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 23-ին.
  3. «Фунгус пупка». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 23-ին.
  4. Свищ пупка — ИНПРОМЕД
  5. Грыжа пупочного канатика
  6. Пупочный сепсис(չաշխատող հղում)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պորտ» հոդվածին։
  NODES