Պորփյուր Փյունիկեցի (հուն․՝ Πορφύριος, Porphýrios; արաբ․՝ فرفوريوس‎‎, Furfūriyūs, իսկական անունը՝ Մալխո, մոտ 233[1], Տյուրոս, Syria Phoenice, Հռոմեական կայսրություն - մոտ 301[1], Հռոմ, Հռոմեական կայսրություն[1]), հին հունական փիլիսոփա և տրամաբան, նորպլատոնականության ներկայացուցիչ, Պլոտինի աշակերտը, ծագումով ասորի։ Փիլիսոփայական աշխատությունների մեծագույն մասը նվիրված է Պլատոնի տրամախոսությունների, Արիստոտելի տրամաբանական գրվածքների և Պլոտինի հայացքների մատչելի վերաշարադրմանը։

Պորփյուր
Πορφύριος
Ծնվել էմոտ 233[1] Տյուրոս, Syria Phoenice, Հռոմեական կայսրություն
Մահացել էմոտ 301[1] Հռոմ, Հռոմեական կայսրություն[1]
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Մասնագիտությունփիլիսոփա, երաժշտության տեսաբան, պատմաբան և գրող
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինհին հունարեն[2] և լատիներեն
ՈւսուցիչՊլոտինոս, Cassius Longinus? և Demetrius?[3]
ԱշակերտներՅամբլիքոս
 Porphyry (philosopher) Վիքիպահեստում

Հեղինակ է բազմաթիվ փիլիսոփայական աշխատությունների, որոնցից լայն տարածում էր ստացել «Արիստոտելի «Կատեգորիաների» ներածությունը» կամ պարզապես «Ներածություն»։ Արդեն հնում այդ երկը թարգմանվել է ասորերենի, լատիներենի և հայերենի (հայերեն թարգմանությունը կատարվել է 480-490 թթ.)[4]։ Պորփյուրի երկը քննվել է Դավիթ Անհաղթի կողմից՝ «Պորփյուրի «Ներածության» վերլուծությունը» աշխատությունում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Deutsche Nationalbibliothek Record #118595873 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. CONOR.Sl
  3. Hultsch F. Demetrios 118 (գերմ.) // Kategorie:RE:Band IV,2 — 1901.
  4. Դավիթ Անհաղթ, Երկեր, Երևան, 1980, էջ 312։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պորփյուր» հոդվածին։


  NODES