Ջեյմս Մեյսոն (անգլ.՝ James Mason, մայիսի 15, 1909(1909-05-15)[1][2][3][…], Հադերսֆիլդ, Միացյալ Թագավորություն - հուլիսի 27, 1984(1984-07-27)[1][2][3][…], Լոզան, Ռոմանդիա, Շվեյցարիա[4]), անգլիացի դերասան, սցենարիստ և պրոդյուսեր։ Ծնվել է 1990 թվականի մայիսի 15-ին Հադերսֆիլդում Հյուսիսային Յորքշիր կոմսությունում, Անգլիա, Մեծ Բրիտանիա։ Մահացել է 1984 թվականի հուլիսի 27-ին Լոզանում, Ռոմանդիա, Շվեյցարիա[6]։ Լրիվ անունն է Ջեյմս Նեվիլ Մեյսոն։ Ունենալով հաջողություններ բրիտանական և ամերիկյան ֆիլմերում խաղալով և միջազգային ճանաչման հասնելով, Մեյսոնը իր ողջ կարիերայի ընթացքում կինոմատոգրաֆիայում մնացել է զգալի գործիչ։ Երեք անգամ առաջադրվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» (որոնցից մեկը հաղթել է), երկու անգամ՝ BAFTA մրցանակի և մեկ անգամ՝ «Սատուրն» մրցանակի։

Ջեյմս Մեյսոն
անգլ.՝ James Mason
Ծնվել էմայիսի 15, 1909(1909-05-15)[1][2][3][…]
ԾննդավայրՀադերսֆիլդ, Միացյալ Թագավորություն
Մահացել էհուլիսի 27, 1984(1984-07-27)[1][2][3][…] (75 տարեկան)
Մահվան վայրԼոզան, Ռոմանդիա, Շվեյցարիա[4]
ԿրթությունՔեմբրիջի համալսարան, Փիթերհաուս[5] և Մարլբորոյի քոլեջ[5]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտացումդերասան, կինոդերասան, գրող, ինքնակենսագիր, սցենարիստ, թատրոնի դերասան, ռեժիսոր և կինոռեժիսոր
ԱմուսինPamela Mason? և Clarissa Kaye?
Պարգևներ
IMDbID ID 0000051

Կենսագրություն

խմբագրել

Երիտասարդություն

խմբագրել

Մեյսոնը ծնվել է 1990 թվականի մայիսի 15-ին Հադերսֆիլդում Հյուսիսային Յորքշիր կոմսությունում, Անգլիա Ջոնի և Մեյբլ Մեյսոնների ընտանիքում։ Նրա հայրը եղել է մեծահարուստ վաճառական։ Ջեյմս Մեյսոնը սկսել է խաղալ հաճույքի համար։ Նա կրթություն է ստացել Մարլբորո քոլեջում, ուսումնասիրել է ճարտարապետություն Քեմբրիջի համալսարանում[7], որտեղ իր ազատ ժամանակ ներգրավված էր թատերական ներկայացումներում։ Քեմբրիջն ավարտելուց հետո նա ընդունվում է Լոնդոնյան Օլդ Վիք թատրոն, որի ղեկավարներն այդ ժամանակն Գաթրի Թայրոնը և Ալեքսանդր Կորդան էին, վերջինս էլ 1933 թվականին առաջարկում է նրան մի փոքր դեր իր ֆիլմում, սակայն մի քանի օր անց աշխատանքից ազատում է[8]։

Կարիերա

խմբագրել

Մեյսոնի դեբյուտը բեմում տեղի ունեցավ 1931 թվականին Թատերական Royal Aldershot թատրոնում։ The Daily Telegraph-ի թղթակիցը գրում է․ «Ես վաղուց թատրոններում չեմ տեսել այսպիսի մեծ դերասանի՝ ոճրագործի արտաքինով, և դա նվեր է»։ Նա վայելում է հաջողություն բեմի վրա, խաղալով մեկ սեզոն Չարլզ Լաութոնի հետ Օլդ Վիկում տեղափոխվում է Դուբլինի թատրոն։ Անգլիայում մի շարք ֆիլմերում նկարահանվելուց հետո, Մեյսոնը 1949 թվականին մեկնում է ԱՄՆ և շատ շուտով դառնում հոլիվուդյան առաջին մեծության աստղերից։ Նկարահանվել է Վինսենթ Մինելլիի «Տիկին Բովարի» (1949), Ռիչարդ Տորպի «Զենդայի բանտարկյալը» (1952), Ջորջ Կյուքորի «Մի աստղ ծնվեց» (1954), Ստենլի Կուբրիկի «Լոլիտա» (1962), Ռիչարդ Բրուկսի «Լորդ Ջիմը» (1965), Տերենս Յանգի «Գիշերային այցելուները» (1971) և «Արյունակցություն» (1979), Միխայիլ Կակոյանիսի «Տրոյացի կանայք (1972), Արամ Ավագյանի «11,Հարոու-Հաուզ (1975), Ուորեն Բիթիի «Երկինքը կարող է սպասել» (1978), Էնդրյու Մկլագլենի «Ծովի գայլերը» (1980), Սիդնեյ Լյումետի «Դատավճիռը» (1982) թվական, այս ֆիլմում տղամարդու լավագույն դերակատարման համար 1983 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի), Ջոզեֆ Հարդիի «Մեծ հույսեր» (1975), Ստյուարտ Ռոզենբերգի «Անիծվածների ճամփորդությունը» (1976), Լուիջի Ձամպայի «Հարգարժան մարդիկ» (1976), Ջեկ Լի Թոմպսոնի «Անցում» (1979) և այլ ֆիլմերում։ Մեյսոնը 1963 թվականին հիմնադրել է թատերական դպրոց։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Մեյսոն» հոդվածին։
  NODES
Done 1